Օրվա լրահոսը

Բժշկական կենտրոնների ընդունարանները՝ գողության թիրախ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.20-ին, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արարատի մարզի Արբատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու: Արբատցին տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսին մի բժշկական կենտրոնից գողացել է կնոջ դրամապանակ, նաև հուլիս-օգոստոս ամիսներին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող խանութներից է կատարել գողություններ: Բժշկական կենտրոնի մայրապետը հաղորդում է տվել,

ՀԱՊԿ-ում Բելառուսի թեկնածուի դեմ մենք ոչինչ չունենք. Շավարշ Քոչարյան

«Մենք ասել ենք, որ Հայաստանին հասանելիք ժամանակի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը չպիտի անցնի Բելառուսին եւ դա չի եղել»:

Սեպտեմբերի 5-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,62 մետր, որը հավասար է նախորդ տարվա նույն օրվա մակարդակին. տեղեկություններ Սևանա լճի վերաբերյալ

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.39 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է եղել 3 սմ-ով: Գարնանային վարարումների ընթացքում լճի մակարդակը բարձրացել է 37 սմ-ով: 2019 թվականի ընթացքում լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.83 մ, որը դիտվել է հունիսի 18-20-ն ընկած ժամանակահատվածում: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 21-ը լճի

Պակիստանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ. Արման Բաբաջանյանը` Շավարշ Քոչարյանին

ՀԱՊԿ անդամ երկրի կողմից այլ երկրի զենք վաճառելը կանխելու մեխանիզմ ՀԱՊԿ կանոնադրությամբ չկա

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը

Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Հայաստանի նախագահի նստավայրում ցուցադրվող երեք նմուշները հայտնաբերվել են Հռոմում՝ 19-20-րդ դարերի ընթացքում, երբ քաղաքը վերակառուցվում էր՝ դառնալով մայրաքաղաք:

Ռուբեն Ռուբինյան. Պետք չէ մտածել, որ «ՀՀ-ն իմպոտենտ պետություն է»

Արման Բաբաջանյանը ԲՀԿ-ին մեղադրեց իշխանության փաստաբանը լինելու մեջ

Դանակահարություն՝ ալկոհոլի ազդեցության տակ. 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի մայիսի 30-ին, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում գտնվող սուպերմարկետին հարակից կանգառում,

Դեբեդ գյուղում հատել է կանգուն ծառ

Սեպտեմբերի 3-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզներն իրացնելով ապօրինի ծառահատման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունները, Դեբեդ գյուղի 57-ամյա բնակչի ավտոտնակի վերևում հայտնաբերել են շուրջ 4 խմ փայտանյութ։ Տղամարդը հայտնել է, որ օգոստոս ամսվա սկզբին Դեբեդ գյուղի տարածքի հանդամասերից մեկում բենզասղոցով հատել է կանգուն մեկ ծառ ու ճյուղեր, ապա փայտանյութը մասնատել և տուն է տեղափոխել։ Նշանակվել է

Բողոքի ցույց. «Դարձել ենք «Աշտարակ կաթի» խարդախության զոհեր»

Մի խումբ տնտեսվարողներ պնդում են՝ ունեն փաստեր, որ գումարները ընկերության դրամարկղ մուտք է եղել, բայց իրենցից նոր բռնագանձման որոշումներ են կայացնում:

Էրիկ Մանուկյան. Այս համերգաշարը լավ հնարավորություն է ունկնդրին ծանոթացնելու Մանսուրյանի դասական գործերին

Սեպտեմբերի 4-ին «Մաեստրո Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի շրջանակներում Երևանում հնչեց մեր ժամանակների մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կամերային գործերի ընտրանին։ Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում մեկնարկած համերգաշարը ներկայացնում է մաեստրո Մանսուրյանի կինոերաժշտությունը, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Կամերային երաժշտության տան լեփ-լեցուն դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Սարյանի անվան լարային քառյակը հնչեցրեց Թիվ 3 լարային կվարտետը։ Քառյակի առաջին ջութակ

Այս ամիս կներկրվեն նոր սերնդի ՀԴՄ-ներ. գինը 100-120 հազար դրամ. կառավարությունը չի սուբսիդավորի

Ինչ կլինի նոր սերնդի ՀԴՄ չունեցող տնտեսվարողների հետ. պարզաբանում է ՊԵԿ նախագահը

Վլադիմիր Կարապետյան. «Ընդդիմությունը 20-ից ավելի մարդ չի կարողանում հավաքել»

Վարչապետի խոսնակը ՍԴ-ի երեկվա որոշման մասին

Ապօրինի ջրօգտագործման հետևանքով բնությանը պատճառված վնասը կհաշվարկվի

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է սահմանել ջրի անտնտեսվար կամ ոչ նպատակային կամ առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման և դրա արդյունքում պատճառվող վնասի հաշվարկման հիմքերը, բանաձևը, ինչպես նաև տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկում օգտագործվող նոր չափաքանակները: Արդյունքում՝ կհաշվարկվի նշված գործողությունների իրականացման հետևանքով

ՀՀ արտադրողները ստացել են սերբական շուկա մուտքի որակյալ պայմաններ

Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն, համաձայնագրի կնքման հիմնական նպատակը երկրների համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումն է: Արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը: Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների

Կբարելավվեն դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները

Կառավարության մեկ այլ որոշմամբ 176,706 մլն դրամ կհատկացվի Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս քրեակատարողական հիմնարկների մեծ մասը կապիտալ վերանորոգումների անհրաժեշտություն ունեն. վերջին կապիտալ վերանորոգումները իրականացվել են 2006թ.: Որոշման ընդունման արդյունքում կբարելավվեն քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները: Մասնավորապես` կիրականացվեն արտաքին և ներքին ջրամատակարարման, ջրահեռացման

Վազգեն Մանուկյան․ Արցախը անկախ պետությո՞ւն, թե՞ Հայաստանի մարզ

«Անկախ»-ի խնդրանքով Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող «Արցախը Հայաստանի մարզ է», «Արցախը Հայաստան է» և նման այլ կարգախոսներով հայտարարությունները։ -Պարոն Մանուկյան, վերջերս իշխանությունների, քաղաքական և հասարակության որոշակի շրջանակների կողմից շրջանառության մեջ է դրվել մի օրակարգ, թե Արցախը Հայաստանի մարզ է կամ Արցախը Հայաստան է և այլն։ Ի՞նչ

Աջակցություն կտրամադրվի 2008 թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ 2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրելու նպատակով: Ըստ այդմ՝ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը հատկացնել 720 մլն դրամ: Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով. ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի

Գեներալ Մանվելի եղբորորդուն են բերման ենթարկել ոստիկանություն

26-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է սառը զենք

Մանե Թանդիլյան. Տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտներն ազատվում են հարկերից

Կառավարության կողմից նախաձեռնված հարկային փոփոխություններով ներդրվում է միկրոձեռնարկատիրության համակարգ, համաձայն որի` տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտներն ազատվում են հարկերից: Օրենքով սահմանված է բացառությունների ցանկը, ովքեր չեն կարող համարվել միկորձեռնարկատիրության սուբյեկտ: Նշյալ ցանկում են ներառված Երեւան քաղաքում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրով զբաղվողները հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները: Այս բացառությունները չունեն որևէ տրամաբանություն,

«Ադրբեջանական կողմը արձագանքել է ոչ թե կոշտ, այլ՝ դիվանագիտական կառույցի արձագանքին ոչ հարիր լեզվով»

«ՀՀ կառավարության որոշումը պետք է դիտարկել հենց այս՝ միջազգային դիտորդների ներկայացվածության բացը լրացնելու համատեքստում»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմանը՝ գումար տրամադրել հայաստանյան երկու հասարակական կազմակերպությունների՝ Արցախում ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար, ասաց Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: – Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, եւ

Կլինեն մեքենաներ, որոնց մաքսադրույքաչափը մինչեւ 70% կբարձրանա

ՊԵԿ նախագահն անդրադառնում է 2020-ի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսերի բարձրացմանը

Միքայել Մելքումյանն առաջարկում է մինչեւ 4 տարեկան մեքենաների ներմուծումը մեկ տարով ազատել ԱԱՀ-ից. գործադիրը դեմ չէ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշ դիտողություններով հավանություն տվեց ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մեկ տարով (մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը) ավելացված արժեքի հարկից ազատել ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից մինչեւ 4 տարեկան ավտոմեքենաների ներմուծումը: Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝նախագծի ընդունումը նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող,  մինչեւ չորս տարի

Իտալիայի դեսպանը` ֆուտբոլի եւ նոր Հայաստանի մասին

Սեպտեմբերի 5-ին «Արմենպրեսում» կայացած ասուլիսում ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին լրագրողներից մեկը Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումից հարցրեց: Դեսպանն ասաց, որ ինքն անպայման ներկա կլինի մարզադաշտում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ում է երկրպագելու, դեսպանը կատակով ասաց, որ այդ հարցին կպատասխանի փաստաբանի ներկայությամբ. «Քանի որ եթե սխալ պատասխանեմ, չեմ կարող այստեղից դուրս

Քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ առաջարկում են գնել ինչ-որ ապրանքներ. Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստի» տնօրենին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց: Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ «Հայփոստի» աշխատակիցները քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ

Հարկերից խուսափող շոու-բիզնեսի ներկայացուցիչներով կզբաղվեն հետաքննիչները

ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ ունեն տեղեկատվական բազա, որի հիման վրա էլ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին պատասխանատվության են ենթարկելու:

Նախկին մարզպետի բողոքը՝ բնապահպանների դեմ, մերժվել է

Բնապահպանը չի նշել, թե մարզպետն ի՞նչ կապ ունի ԱՃԹՆ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու հետագա հնարավորության հետ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը օգոստոսի 29-ին հրապարակեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ընդդեմ բնապահպան Արթուր Գրիգորյանի, «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպության, «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի, «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի բողոքը՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջի մասին: Դատարանը գրավոր

Ծառահատման հերթական դեպքը Գուգարքում

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ոստիկանները ստուգման են ենթարկել մի տղամարդու վարած «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով 1,5 խմ փայտանյութ։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ բենզասղոցով երկու ծառ է հատել։ «Նիվան»

ՀՀ-ում Իտալիայի դեսպան. «Հայաստանը կախարդական ուժ ունի, մեկ անգամ եկողը վերադառնում է»

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019-2020 թթ. համերգաշրջանի բացման համերգին կներկայացնի յուրօրինակ իտալական ծրագիր: ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Իտալահայկական երեկո: Համերգի ընթացքում ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա դիրիժոր Մարիո Լեոտտայի (Իտալիա) ղեկավարությամբ: Որպես մենակատար երեկոյի ընթացքում ելույթ կունենա հանրաճանաչ սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետտին, որը մեր երկրում

Խորհրդային Միության կողմից Լեռնային Ղարաբաղի միացումը Ադրբեջանին զուրկ էր որևէ պատմական հիմնավորումից. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ

Ս.թ. սեպտեմբերի 2-ին Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ այդ պատմական իրադարձությունը նպաստել է Խորհրդային Միության անկմանը՝ այսպիսով մասնակցելով ժողովրդավարության զարթոնքին Հարավային Կովկասում: «Խորհրդային Միության կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացումը Ադրբեջանին զուրկ էր որևէ պատմական հիմնավորումից: Ժողովրդավարության այն աննախադեպ շարժումը, որի արդյունքում արցախցիները քվեարկեցին Հայաստանի հետ վերամիավորման և, ապա՝

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930