Օրվա լրահոսը

ԼՂՀ իշխանությունները փառաբանում են մեկին, որը Հայաստանում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ. «Հայկական ժամանակ»

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչած շնորհավորանքներին, ապա զուտ մարդկայնորեն դա, իհարկե, հասկանալի է. ԼՂՀ գործող պաշտոնյաներից շատերը նրա հետ ճանապարհ են անցել եւ նրան համարում են իրենց ընկերը։ Եվ շատ նորմալ կընկալվեր, եթե ընկերները ծննդյան օրվա առթիվ շնորհավորեին նրան՝ մաղթելով, ասենք, քաջառողջություն, երկար տարիների կյանք, շուտափույթ ազատ արձակում եւ այլն։ Բայց երբ շնորհավորական

Արտավազդ Ամիրյան. Այսօր, ցավոք, ամեն ուղի տանում է դեպի ռեստորան. «Ժողովուրդ»

Երգիչները կատարում են կա՛մ պատվերով երգեր, կա՛մ երգեր, որոնք հետո պետք է կատարեն ռեստորանում։ Կուզեի, որ ամեն երգիչ կատարեր գոնե մի երգ, որը կդառնար մնայուն արժեք։

Սոցիալական ապահովության ծառայությունը նոր պետ ունի

Սուրեն Ղամբարյանն ազատվել է սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից. Նրան կփոխարինի Անի Ամիրշադյանը

Ճիշտ կլիներ, որ քրեական աշխարհի ներկայացուցիչների «մեծությունն» ընդգծող բոլոր արձաններն ու ցայտաղբյուրները հանվեին համայնքային գերեզմանոցներից ու հասարակական վայրերից. «Հրապարակ»

Հանցավոր պահվածքն ու քրեամտածողությունը՝ որպես կյանքի «արդար» ուղի, մեր հասարակության մեջ գոյաբանական փիլիսոփայություն էր դարձել, որը յուրացնելու համար մարդիկ պետք է ճանապարհ անցնեին։ Այսինքն՝ դատապարտյալի կարգավիճակով պետք է քրեակատարողական հիմնարկներում ապրած լինեին։ Այն, բացի կոռումպացված իրավապահների կերակրամաններն ու ավազակների գրպանները լցնելու ինդուստրիա լինելուց, նաեւ թունավորում էր մեր հասարակությունը։ Ռաբիսն սկիզբ է առել բանտից՝ որպես բանտային

Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հնարավորինս նվազեցնել ԲԴԽ-ի դերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել։ Խոսքը հանրային քննարկման ներկայացրած «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում։ Դատավորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաեւ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ։ Ըստ

Հայտնի են «Դեպի մանկական եվրատեսիլի» մասնակիցները

Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը: Այդ ընթացքում ստեղծագործական խումբը ստացել է տասնյակ հայտեր Հայաստանից և արտերկրից: Լսումների արդյունքում ընտրվեցին 10 մասնակիցներ, որոնք կմրցեն «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ անցած մասնակիցներն են ` Անիշոկ, Անի Աթայան, Անահիտ Առաքելյան, Վարդան Մարգարյան, Ռոբերտ Բագրատյան, Ռոզա Էլոյան, Էմիլի Հովհաննիսյան, Անժելա Ալբերտյան,

Ադրբեջանի ԱԳՆ-ին զայրացրել է Արցախի անկախության տոնը նշելը

Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը «լուրջ վնաս է հասցնում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության օրը: «Այն, որ Հայաստանի վարչապետը և նախագահը շնորհավորել են խամաճիկ անջատողական ռեժիմին… այսպես կոչված «անկախության օրվա» առթիվ, այդ երկրի ագրեսիվ քաղաքականության վառ և անթաքույց նշան է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: Դրանում նշվում է, որ

Դավիթ Խաժակյան. Քաղաքապետարանը փորձում է լավ աշխատել, բայց փորձառության պակասն իրեն ցույց է տալիս. «Ժամանակ»

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծում է, որ  քաղաքապետարանը միանշանակ իրավական գործողություններ պետք է կիրառի «Սանիթեքի» նկատմամբ, որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ ընկերությունը դիմում է  բոյկոտի, սաբոտաժ է իրականացնում։ «Չեմ կարծում, որ այն վճարումները, որը կատարում է  քաղաքապետարանը, բավարար չէ թեկուզ եղածի չափով աշխատանք կատարելու համար։ Իսկ եթե դա չի արվում,

Ոստիկանության տեսանյութը քաղաքացուն վերագրված հանցանքի մասին  ՄԻՊ-ի աջակցությամբ հեռացվել է համացանցից

Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իրեն վերագրված հանցանքի մասին ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ Ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային գողությունը բացահայտվեց․ գողը հարևանն էր վերտառությամբ նյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութի տեքստի առանձին ձևակերպումները հնարավորություն է տալիս ներկայացված անհատական տվյալների միջոցով նույնականացնել անձին, ավելին,

28-ամյա Նազելիի սպանությունը բացահայտված է. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով և վնասվածքներով: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1991 թ. ծնված Նազելի Հովհաննիսյանի դիակը` պարանոցին և մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով

Պահանջում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սերիալներում առկա բռնության կանխարգելման ուղղությամբ. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

 Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բազմիցս անդրադարձել է մեդիադաշտում առկա գենդերային խտրականությանն ու բռնությանը։ Ու թեև վերջին շրջանում կանանց նկատմամբ բռնության խնդիրը դարձել է հանրային դաշտում ամենաքննարկվողներից մեկը, այնուամենայնիվ ԶԼՄ-ներում շարունակվում են հայտնվել ակնհայտ խտրական և բռնության տեսարաններով լեցուն գովազդներ, սերիալներ և լուսանկարներ։ Հերթական օրինակը օրերս համացանցը ողողած «Արմենիա» հեռուստաալիքի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի լուսանկարն էր,

Արցախյան ընտրությունների առանձնահատկությունները

Եկող կիրակի օրը Արցախում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Հայաստանից այդ ընտրություններին հետեւելու է դիտորդների մեծաքանակ խումբ, որը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից: Այդ փաստը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել. քննադատության հիմնական թեզն այն է, որ Փաշինյանն Արցախ է ուղարկում «սորոսական» մի բրիգադ, որպեսզի ազդի ընտրությունների ելքի վրա: («Սորոսական» բառի իմաստն ինձ համար այդպես էլ

ԱՍԵԿՈՍԵ

Թատերական արվեստում պետք է զգալ ժամանակի փոփոխությունը: Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ

«Ես բոլորից շատ եմ սիրում բանակը». Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյան

Ինչո՞ւ Մարտական խաչ 1-ին աստիճանի մեդալակիր զինվորականը որոշեց մտնել քաղաքականություն:

Այս հարցը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության համար լրացուցիչ կարևորություն է ստանում. Արմեն Աշոտյան

Հայաստանի պատվիրակությունից պահանջվելու է նախաձեռնողականության, հետևողականության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ:

Հանքարդյունաբերական գործունեությունը չպետք է մոտ լինի ջրային ռեսուրսներին. Հարութ Բրոնոզյան

Այսօր Հայաստանում սա գլխավոր հարցն է ժողովրդի և Հայաստանի կառավարության համար: Թվարկելով այս նախագծում ընդգրկված հիմնական ռիսկերը և հասկանալով բացասական հետևանքների մեծությունը, և աղտոտման կանխարգելման քաղաքականություն մշակելով, Հայաստանի կառավարությունը կարող է խուսափել բազմաթիվ աղետներից Ամուլսարի և առաջիկա հանքարդյունաբերական ծրագրերից: Շրջակա միջավայրի աղտոտումը կանխելը որպես ռազմավարական կառավարման սկզբունք հնարավորություն է տալիս խուսափել կամ նվազագույնի հասցնել մետաղների արդյունահանման բնապահպանական նշանակալի ազդեցությունները:

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է իտալական «Ռոմա»․ Ffa.am

Ffa.am – Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ռոմա»: Մեր կիսապաշտպանն իտալական ակումբում կխաղա մինչև 2020 թ. հունիսի 30-ը և կկրի 77 համարի մարզաշապիկը: Իտալական ակումբը «Արսենալին» կվճարի 3 միլիոն եվրո Մխիթարյանի վարձակալության համար: Խոսելով «Ռոմա» տեղափոխվելու մասին՝ Մխիթարյանը նշել է. «Սա մեծագույն ակումբի հետ նոր շրջան սկսելու հիանալի հնարավորություն է ինձ համար:

Արամ Ղլեչյանը իրար հակասող տեսակետներ է ներկայացրել «Էլլիպս» եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունների  գործունեության մասին․ «Ա1 +»

«Էլլիպս ՋԻ էյ» եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունների համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը օգոստոսի 15-ից կալանավորված է։ Նա եւ ընկերությունների հաշվապահները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով։ Դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին հարուցված  քրեական գործի շրջանակում հիմնադիրների դեմ ցուցմունք է տվել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը։ Նա սկսել էր խոսել չարաշահումների մասին, երբ 

Գյումրիում 2 անչափահասի մոտ սառը զենքեր են հայտնաբերվել

Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասից սառը զենք կրելու և պահելու կասկածանքով ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ երկու անչափահասի, որոնցից մեկի մոտ եղել է ինքնաշեն կռփազենք, մյուսի ձեռքին` փայտե մահակ: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դպրոցի տնօրենը տարիներ շարունակ իր տան էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը հաշվարկել է դպրոցի հաշվիչի վրա

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ տնօրենը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է

Կայացել է Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը՝ արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում Արցախի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը հանդես են եկել ելույթներով։ Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է հանրապետության արտաքին քաղաքական հիմնական

Ծննդկանի մահվան դեպք է գրանցվել

Դժբախտաբար, այսօր «Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք: Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում: Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել: Նշեմ նաև, որ նախարարին կից մանկաբարձության և

Վլադիմիր Կարապետյան․ Բալասանյանը Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ․ «168 ժամ»

«168 ժամ» – Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարում ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրությունները կդիտարկեն երկու  հ/կ-ներ` «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար

Հայաստանի ութ բռնցքամարտիկ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 6-ին Եկատերինբուրգում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջական կազմով՝ ութ մասնակցով: Աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է ութ քաշային կարգում: Մարզիչներ Վահան Ադիլխանյանը եւ Կարեն Ղազարյանը հավաքականի կազմում ընտրել են. 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ՝  Էրիկ Պետրոսյան,  63 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝  Կորյուն Աստոյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 

Էդուարդ Սահակյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար

Էդուարդ Սահակյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար: Այդ պաշտոնում Էդուարդ Սահակյանը կփոխարինի Լևոն Ջուլֆալակյանին, որը 1999 թվականից էր գլխավորում Հայաստանի հավաքականը: Օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական էր տվել: Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, մարզչական շտաբում կմնա նաեւ Գևորգ Ալեքսանյանը:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ

Գյումրու Վարդանանց հրապարակի վերակառուցման գաղափարը ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ կոպիտ սխալ է․ Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցություն

Գյումրու քաղաքապետը մտահղացել է Համաշխարհային բանկի միջոցներով վերակառուցել Գյումրու Վարդանանց հրապարակը, մասնավորապես՝ քերել հրապարակի ասֆալտը եւ այն սալաքարապատել, ինչպես նաեւ տեղահանել արդեն մոտ 50 տարի հրապարակում աճող եղեւնիները, որոնք, իր եւ իր խորհրդատուների սեւեռուն կարծիքով, իբր տգեղ են եւ իբր փակում են Ամենափրկիչ եկեղեցու տեսքը: Հրապարակի վերակառուցման գաղափարը քաղաքապետն արծարծել է մի քանի անգամ ավագանու

Երեխաների խնամքի հաստատություններում առկա են համակարգային բնույթի խնդիրներ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված: Թեմայի առնչությամբ Պաշտպանն արձանագրում է՝ Մարդու իրավունքների պաշտպանը սկզբունքային կարևորություն է տալիս ընտանիքում ապրելու երեխայի իրավունքին, որի ապահովման հանձնառություն ունի Հայաստանի Հանրապետությունը: Տարիներ շարունակ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը մեր երկրում եղել է երեխաներին և

Անցյալին հակադրվելու քաղաքական նպատակի համար միայն Արցախի շուրջ չմտածված բան ասելը հեչ պարտադիր չէ․ Սամվել Ֆարմանյան

Հետաքրքիր, բայց և շատ խոսուն զուգադիպություն է. հայկական տոնացույցում Գիտելիքի և Արցախի անկախության օրերը հաջորդում են միմյանց։ Սեպտեմբերի 1-ին` երեկ, արձանագրում էինք, որ գիտելիքն է այն ամենահուսալի հենարանը, այն չհնացող զենքը, ինչն անհատներին ու ժողովուրդներին բերում է հաջողություն ու բարեկեցություն, ճանապարհ բացում դեպի զարգացում ու հաղթանակներ։ Այսօր արդեն՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության տոնին, բոլորս շնորհավորում

Համայնքապետարանի համար գնվել է «Լեքսուս» ավտոմեքենա՝ բարձր գնով․ Սարդարապատ համայնքի ղեկավարի չարաշահումները

Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը չարաշահումներ է թույլ տվել։ Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930