Օրվա լրահոսը

Տնօրենի աշխատասենյակից գողացել են 3.500.000 դրամ և 14.500 դոլար

Օգոստոսի 22-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում Արցախի փողոցում գտնվող ՍՊԸ տնօրենից հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ իր աշխատասենյակից գողացել են 3.500.000 դրամ և 14.500 դոլար: ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 13.50-ին, Արցախի փողոցի 50-ամյա բնակիչը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, ՍՊԸ տնօրենի աշխատասեղանի դարակից գողացել է նրա ձեռքի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Օլեքսի Հոնչարուկին՝ Ուկրաինայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Օլեքսի Հոնչարուկին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքներն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել նախագծած բոլոր ծրագրերն՝ ի փառս Ուկրաինայի զարգացման և

Մեքենայով տարել են 22 գոճիներն ու անջատել հեռախոսը

Օգոստոսի 29-ին, ժամը 22.40-ին, 66-ամյա մի վանաձորցի հաղորդում էր տվել, որ նույն օրը «Օպել» մեքենայով իր տուն են եկել երկու երիտասարդ, որոնց հետ բանավոր համաձայնության գալով՝ վաճառել է իր 22 գոճիները՝ հատը 18 հազար դրամով և երկու ժամից գումարը տալու պայմանով: Սակայն նրանք մեքենայով տարել են գոճիները և անջատել իրենց հեռախոսը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել

Աղետի գոտու խնդիրներին պետք է մոտենալ փուլ առ փուլ լուծելու տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը։ Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում կայացնենք

Արտագնա նիստ Մեղրիում՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու գործունեության հիմնախնդիրների օրակարգով

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը օգոստոսի 31-ին Մեղրիում արտագնա նիստ է հրավիրել` քննարկելու Մեղրու ազատ տնտեսական գոտու եւ տարածաշրջանային զարգացման արդի խնդիրները: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն անհանդուրժելի է համարել ժամանակին մեծ ոգեւորությամբ բացված, սակայն այսօր ազատ տնտեսական գոտու պարապուրդի մատնված լինելը: Արտագնա նիստին ներկա «Մեղրի» ԱՏԳ ՓԲԸ տնօրեն Աշոտ Զարբաբյանը խոսել

Սևանի ավազանում առաջին անգամ  ուսումնասիրվել է եզակի հուշարձան․ «Ա1+»

«Ա1+» – Սևանի ավազանում առաջին անգամ  ուսումնասիրվել է եզակի հուշարձան։ Պեղումների արդյունքում 2017 թվականին հայտնաբերված 3 մ հաստությամբ հուշարձանն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ տվյալ տարածքում գտնվող պատմական միջնաբերդը կառուցվել է աղյուսների վրա, ինչը եզակի երևույթ է, նշում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։ «Ես կիսվել եմ գործընկերների հետ, և իրանք զարմացած էին,

38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 1-ից Հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2397834413870273?__xts__[0]=68.ARB8eRdPZvXHoyrBZdMfzA_ls1J3aMdFQ_DA-wgfr_6PQyNZBPP3Wj4WTEK_tHpVktzpKoFvm9ESeiMHULMt5yjLvTTPUcREw38NmjiMNwhScY-ffacfIJ6hUh8o6cEBAt7rT_RMbuYuZeQgvJvjZgg9DLMVzoYLE7qElXr_9t0uSDBgmDGeDmr8z5XOdyoSz7QA9B8DLrfOwxvz5w4YdhZ1eO_H6q6oK94xQpLUF09SHBB8AW-XEvJXWKdTb-IgAXXoOLAIGPOyPeHxMthStbS_YnAaH3NK8E9nHgcAG8KcRWKa66U1JgktUjppP5dzuNl0RuaXLjp4O2b2sl32bfhp&__tn__=-R

«Երեխայիս աղբարկղում դրեցի՝ մտածելով, որ մեկը կգա, կվերցնի»․ սպանության մեջ կասկածվող մայրն ասել է ոստիկաններին

Գյումրու Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջիկ երեխայի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 20-ամյա մայրը։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել էր Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը, նա իր ցուցմունքում պատճառաբանել էր, թե նշված արարքը կատարել է սոցիալապես վատ վիճակում գտնվելով, չկարողանալով կերակրել երեխային։ Ի դեպ, նա երեխային ուշ երեկոյան նետել էր իր վարձով տան մոտակայքում գտնվող

Ով է աստծո նման (վիպակ)

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11 ԳԼՈՒԽ 12 Խաղալիք ատրճանակ Իհարկե, եղան սիրո, ցնծության և տարակուսանքի արցունքներ, եղան հարցեր, որոնք կիսատ թողեցին անկողին մտնող ամուսինները՝ տրվելով միմյանց փաղաքշելու հաճույքին։ Երբ Ալեքսանդրը տուն հասավ, Միքայելն

Հակոբ Կարապետյան. ««Սանիթեք»-ը տուգանվել է բացառապես պայմանագրի համաձայն»

Քաղաքապետի մամուլի խոսնակն արձագանքում է «Սանիթեքի» տնօրենի նամակին

50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Իրանի քաղաքացու աշխատասենյակից առանձնապես խոշոր չափերով գումար գողանալու համար

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպք: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 50-ամյա բնակչին: 2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, ԻԻՀ քաղաքացուց, ով Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել այն մասին,

Եղել եմ ականատես, որ դատավորը մեկ սեղանի շուրջ նստած է քրեական տարրի հետ. Նինա Կարապետյանց

ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանն էլ մտահոգություն հայտնեց՝ մարդիկ ցանկություն չունեն աշխատելու համակարգում՝ աշխատավարձի, սոցիալական երաշխիքների, աշխատանքային պայմանների և անվտանգության պատճառով:

Ինչո՞ւ Խոսրով Հարությունյանը 1996-ին չէր ասում, որ Վազգեն Մանուկյանն է հաղթել. Միքայել Զոլյան

Մեկը կարող է 1996-ի հաղթած թեկնածուին առաջարկել իշխանությունը փոխանցել, մյուսը`1998-ի, երրորդը`2013-ից, բայց լուծումը փաստահավաք խումբը պետք է առաջարկի:

Արցախը շարունակելու է մնալ մեր համահայկական օրակարգերի առաջնահերթությունը, մեր համազգային նվիրումի ճակատը. ՀՅԴ ՀԳՄ

Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի շնորհավորական ուղերձը Քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող հարձակումների և հրետակոծությունների ներքո Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։ Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերթական հանգրվանի  եզրափակումն էր և, միևնույն ժամանակ, որակապես ու բովանդակությամբ նոր

Սերգեյ Բագրատյանը կողմ չէ, որ իշխանությունը Վազգեն Մանուկյանին փոխանցվի

Ինչպե՞ս վերականգնել քաղաքական արդարությունը

Պարզվել է Գյումրիի Դվին ռեստորանում սննդային թունավորման պատճառը

Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ` նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ հոսպիտալացվել էր: Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկվել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր լաբորատոր հետազոտություններով: Արդյունքում՝ հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի

Լեզվի կոմիտեի հորդորակը «առթիվ» և «կապակցությամբ» բառերի գործածության մասին

Վերջերս հաճախ բանավեճեր են լինում՝ «առթիվ» («առիթով») և «կա­­պակցությամբ» բառերի գործածության վերաբերյալ։ Ոմանք պնդում են, թե  «առթիվ»-ն ունի դրական երանգ, և այն պետք է գործածել միայն ուրախ առիթների դեպքում՝ «կապակցությամբ»-ին վերագրելով հակառակ իմաստը։ Շատերն էլ ուրախ երանգներ են տեսնում «կապակցությամբ»-ի մեջ՝ «առթիվ»-ին վերապահելով տխուր առիթները։ Կա նաև երրորդ կարծիքը. երկու բառն էլ բոլոր դեպքերում կարելի

Թորոսյան. երկու տարում ուռուցքաբանության բյուջեն եռապատկել ենք

Քիմիաթերապիայի դեպքում պետությունը դեռ չի կարողանում ամբողջ բեռն իր վրա վերցնել

Արթուր Աբրահամ. Առաջարկում եմ չքաղաքականացնել իմ այս կամ որևէ շնորհավորանք, բարեմաղթանք, խոսք, հանդիպում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր շնորհավորանքի արձագանքներին: «Սիրելի հայրենակիցներ, ես շնորհավորել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը: Անկեղծ ասած, սրտանց հարգում և սիրում եմ Հայաստանի բոլոր նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինքս չեմ զբաղվում քաղաքականությամբ, և իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում

Դավիթ Խիթարյանն ընտրվեց ՖԿՀՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Երբեք չեմ եղել թաքնված խաղացող, արտահայտվել եմ բացահայտ: Եվ երբ պարոն Վահրամ Առաքելյանը հրաժարական տվեց, ոչ միայն այս բուհի, այլ ընդհանրապես հայկական սպորտի զարգացման հետ կապված իմ տեսակետները նախարարությունում ու ինստիտուտի հոգաբարձուների խորհրդում արտահայտելու հնարավորություն ընձեռվեց եւ իմ առաջարկած նոր տեսակետները հավանության արժանացան:

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության օրվա և Անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Բակո Սահակյանին և Արցախի մեր հայրենակիցներին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դիանա Գալոյան. «Ռուբեն Հայրապետյանին դասեր առաջարկվել են, ինքը հրաժարվել է»

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին մի քանի հարց ուղղեց: – Ինչպե՞ս եք վերաբերվում ի պաշտպանություն ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ստորագրահավաքին, ցույցերին եւ ուսանողների պահանջներին: – Այն, որ ուսանողները ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել, հասկանալի է, սակայն չեմ կարծում, որ որակյալ կրթություն ստանալու ուղին նման ակցիաների կազմակերպումն է: – Aravot.am-ին

ՈւԵՖԱ-ի նախագահը ներկա կլինի Հայաստան-Իտալիա հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան և ներկա կլինի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը։ Չեֆերինի այցելության ծրագրի մանրամասները կներկայացնենք շուտով: ՀՖՖ

Սամվել Ֆարմանյան. Դժվար է կռահել, Փաշինյանը գիտակցո՞ւմ է, թե մի «անմեղ» գրառմամբ ինչ մեծ հարված է հասցնում հայկական կողմերի բանակցային դիրքերին

Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումն Արցախի անկախության տոնի առիթով գիշերային վատ երազ էր: Հայաստանի Հանրապետությունն արցախյան բանակցություններում այսօր ներկայացնող Նիկոլ Փաշինյանը գրել է, որ «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»: Քաղաքական, դիվանագիտական, փորձագիտական ու լրագրողական շրջանակներին ամենայն մանրամասնությամբ հայտնի է, որ Արցախի անկախության հռչակման գործընթացի, արցախյան ողջ գոյամարտի իրավական ապահովման, ապա նաև բանակցային քսանհինգամյա այս

Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննությունը ճիշտ էր. Վարազդատ Կարապետյան

Վարազդատ Կարապետյանի անձնական տպավորությունն այն է, որ նոր ՇՄԱԳ-ը չի անցնի փորձաքննությունը

«Սանիթեքի» տնօրեն. Հորդորում ենք կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորություններն ամբողջությամբ

«Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլից Հարգելի պարոն քաղաքապետ, Ձեր կողմից բազմաթիվ անգամ հրապարակայնորեն նշվել է, որ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ կատարելն է, որը անշեղորեն իրականացվում է: Պայմանագրին

Թույլ չենք տա, որ «Իմ քայլը» տրոհվի. Վարազդատ Կարապետյան

Վարազդատ Կարապետյանն ասաց, որ Էդգար Առաքելյանին դեռ չի հանդիպել, այդ հարցը դեռ չեն քննարկել եւ հայտնի չէ, թե արդյունքներն ինչպիսիք կլինեն

Ամուլսարի ծրագրի ձգձգումները կարող են խաթարել երկրի ներդրումային գրավչությունը ապագա ներդրումների համար. Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հայտարարությունը

Մեծարգո պարոն Վարչապետ, Ձեզ ենք դիմում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ)  անունից՝  ՀԱԱՊ-ի անդամ ընկերություն  հանդիսացող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող երկարատև իրադարձությունների կապակցությամբ: ՀԱԱՊ-ը  առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000 թ. և այժմ ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող  ավելի քան 140 տեղական և օտարերկրյա ծագումով փոքր,

Դժբախտ պատահար աշխատավայրում

Օգոստոսի 24-ին, ժամը 13.15-ին, «Այրվածքների գիտական Կենտրոն» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի մակերեսի 50 տոկոսի ջերմային այրվածք, վերին շնչուղիների այրվածք, ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 46-ամյա և «մարմնի մակերեսի 4 տոկոսի այրվածք» ախտորոշմամբ՝ 35-ամյա տղամարդիկ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են աշխատավայրում՝ խառնիչը պտտվելու

Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները խախտվել են

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին մերժել է Գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատված փաստ էր համարել Ռոբերտ Քոչարյանին վերագրվող Սաhմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։ Առաջին ատյանի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930