Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնում է էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման գործընթաց

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

«Ոչ մի միջանցք չի լինելու»․ Իրանի դեսպան

Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնեց, որ ՀՀ խորհրդարան իր այցը խորհրդարանական համագործակցությունների համատեքստում է, պատրաստվում են հյուպատոսական համատեղ հանձնաժողով կազմակերպել։

«Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար». Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ: «Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իսկ փոխայցերն օգնում են առավել ընդգրկուն դարձնել երկկողմ օրակարգը՝ միաժամանակ

Այս արտոնությունն էլ մի հատ անուշ ախպոր վրով կարված արտոնություն է. Մեսրոպ Մանուկյան

Ո՞վ է այդ խոշոր ձուկը, որ օգտվելու է այդ արտոնությունից. ավագանու անդամ

Նեպալում զանգվածային անկարգությունների պատճառով վարչապետը հրաժարական է տվել

2024 թվականի ամռանից Նեպալի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Շարմա Օլին հրաժարական տվեց՝ Նեպալի մայրաքաղաքում սկսված անկարգությունների պատճառով: Մամուլի տվյալներով՝ Օլին մնում է Կատմանդուում և գտնվում է անվտանգ պայմաններում։ Ընդդիմադիր Ազգային-դեմոկրատական կուսակցության բոլոր անդամները ևս հայտարարել են իրենց հրաժարականի մասին։ Երեքշաբթի օրը բողոքողները ներխուժել են Կատմանդուի կառավարական համալիր։ Նրանք հրկիզել են խորհրդարանի շենքը, իշխող «Նեպալի կոնգրես» կուսակցության

Նշանակվել է Լիպարիտ Դրմեյանին փոխարինողը

ՀՀ վարչապետի որոշմամբ Արտյոմ Սուջյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար:

«Դոնեցկի դատարանի» որոշումը՝ Հայաստանում կալանավորման հիմք․ իրավապաշտպանն ահազանգում է. Civilnet

civilnet.am. Հայաստանում ժամանակավոր՝ 40 օրով կալանավորվել է Վրաստանի քաղաքացի Գիորգի Նոդարի Կինոիանին: Կալանավորման հիմքում ընկած է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) գերագույն դատարանի վճիռը։ Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սա որակում է վտանգավոր նախադեպ, որով Հայաստանը ոչ միայն օրինականացնում է անօրինական կազմավորման որոշումը, այլև դառնում է քաղաքական հետապնդման մասնակից։ Ավելին, ըստ

«Գլուխը պատին է տալիս, սպառնում է ընդդիմությանը»․ Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ Նիկոլ Փաշինյանը վերցնելու է նախաստորագրված հռչակագիրը, որը բացի իրենից՝ ոչ մեկին պետք չի, մյուս ձեռքն էլ մուրճն ու ընկնի ՀՀ մարզերով մեր քաղաքացիներին խաբելու:

«Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող կանայք մեծապես վարակվում են իրենց ամուսիններից». Անդրանիկ Շիրինյան

Հայաստանում «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան կազմակերպության նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի ՖԲ գրառումը Երեկ Ազգային ժողովում իրար մեղադրում էին թմրանյութեր օգտագործելու ու սեռավարակներ ունենալու մեջ: Բացի նրանից, որ կնոջը սեռական հիմքով թիրախավորելը նպաստում է խտրականությանն ու սեքսիստական է, սեռավարակների հանգամանքը շահարկելը ստիգմատիզացնում է նաև այդ թեման: Նման խոսքը ամրապնդում է կարծրատիպը, որ սեռավարակները միայն մի

50 ընտանիք հարստանում է, մի ամբողջ քաղաքի բնակչություն ապրում է քաղցկեղի մեծ հավանականություն ստեղծող միջավայրում. ավագանու անդամ

2 տարբերակ կա. կա՛մ ձեզ փող են տալիս, չեք ճնշում իրենց, կա՛մ վատ եք աշխատում, չեք կարողանում իրենց վերահսկել. Հակոբյան

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբերի 9-14-ը ​​​​​​​Երևանում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: ​​​​​Մարզերում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ին կեսօրից հետո, 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ

Ձերբակալվել է Սեւան ՔԿՀ պետի տեղակալը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է Սևան ՔԿՀ պետի տեղակալը։ ՔԿՀ-ում իրականանցվել են խուզարկություններ։ Հակակոռուպցիոն կոմիտե

Միասնական սոցիալական ծառայության նոր պետ է նշանակվել

ՀՀ վարչապետի որոշմամբ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ:

Պարոն Ավինյանն աչքերն է ֆռռացնում, կոռուպցիոն գործարքներ չե՞ք տեսնում. ավագանու անդամը Ավինյանին

Ծիծեռնակաբերդի խճուղին այդպես էլ մնալու է, գոնե լուծում գտեք, այդ խճուղին սարքեք, այդպես քանի՞ տարի պիտի մնա. Զարոկյան

Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը՝ մասնավորապես հաղորդակցությունների, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC), ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում՝ այդ նպատակով օգտագործելով Չաբահարի նավահանգստի ռազմավարական դիրքը։ Կողմերը նաև քննարկել և կարևորել են տնտեսական, առևտրային, մշակութային, ժողովուրդների միջև կապերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից ԿԲ նախագահը դրական ազդակներ է սպասում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն իր ելույթում հակադարձեց ԿԲ նախագահին․ «Դուք այստեղ պնդում եք, որ ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները այնքան են ներհոսել, որ արտաքին առեւտրի կրճատումը կարողացել են չեզոքացնել, մի հատ էլ դրական ազդել ազգային արժույթի կայունացման վրա՞։ Ձեր հրապարակած վիճակագրությունն ու պետական հրապարակված վիճակագրությունն այս դեպքում աղերս չունեն ուրեմն։ Մի հատ բացատրեք՝ այդ օտարերկրյա ներդրումները որտեղի՞ց են եկել, ի՞նչ ծավալով են եկել, որ չեզոքացրել են արտաքին առեւտրի բացասական միտումը»։

Ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը ոչնչացրել է ԱԳՆ շենքի ներսի պատին գտնվող որմնանկարը

Արցախի տուրիզմի եւ մշակույթի զարգացման գործակալության ՖԲ էջում տեղ գտած գրառումը. Այսօր մենք հրապարակայնացնում ենք այն փաստը, որ Արցախի Հանրապետության ԱԳՆ շենքի ապամոնտաժման ընթացքում, որը ներառված էր պատմամշակութային հուշարձանների ցանկում, Ստեփանակերտում գործող ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը ոչնչացրել է շենքի ներսի պատին գտնվող տաղանդավոր նկարիչ և քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանի հեղինակած որմնանկարը։ ԱԳՆ շենքի քանդումը Արցախի Անկախության օրը

288 828 000 դրամ տուգանք՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  288 828 000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ»  և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ անձանց խմբի նկատմամբ  ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար չհիմնավորված բարձր (1 800 դրամից, 2 400 դրամից 3 600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը

Էլինա Ավանեսյանը Ծաղկաձորում անցկացրեց վարպետության դաս և հանդիպում երիտասարդ թենիսիստների հետ

Սեպտեմբերի 6-ին «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի ունեցավ հատուկ հանդիպում և վարպետության դաս երիտասարդ մարզիկների ու երեխաների համար։ Միջոցառման գլխավոր հերոսը հայկական սպորտի խոստումնալից և հեռանկարային թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն էր։ Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան «Կերոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան

Ներկա փուլում, երբ վարչապետը ինքն է կոչ արել ժողովրդին հեղափոխություն կատարել և իրեն հեռացնել, կարծում եմ, ՀՀ իշխանությունները զերծ կմնան խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելուց

Այս հարցում կարող եմ և սխալվել, սակայն մի բան անվիճելի է, որ վախը պայքարողի լավագույն ընկերը չէ։ Անհրաժեշտ է հաղթահարել այդ վախը և այն օրը, երբ անհրաժեշտ լինի դուրս գալ խաղաղ ցույցերի՝ պատրաստ լինել տուն չգնալու մինչև ներկայիս իշխանությունները տուն չգնան։

Նոյեմբերյանի անտառտնտեսությունում բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 25․432․500 դրամ

Համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների ծրագրի՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2021թ. հոկտեմբերից 2025թ. օգոստոս ժամանակահատվածը: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 236 ծառ։ Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 25․432․500դր.։ Կնքվել են հողօգտագործման վարձակալական պայմանագրեր, որոնք չեն

«Կոչ ենք անում քաղաքական գործիչներին` կառուցել բովանդակային քաղաքական դիսկուրս՝ առանց խնդիրը գենդերային հիմքով անձնական դաշտ տեղափոխելու»

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ՖԲ գրառումը. Մենք, որպես ֆեմինիստական իրավապաշտպան կազմակերպություն, չենք կարող անտարբեր մնալ կին քաղաքական գործիչների անունին շարունակաբար հնչող սեքսիստական հայտարարությունների հանդեպ: Չնայած Թագուհի Թովմասյանի հրապարակային պահանջին՝ Արթուր Հովհաննիսյանի՝ ԱԺ մուտք գործելուց առաջ թմրամիջոցների դեմ թեստավորման վերաբերյալ, և ոչ մի կերպ չարդարացնելով Թովմասյանի պահանջը, մենք ուզում ենք ընդգծել Հովհաննիսյանի՝ ի պատասխան հաջորդած հայտարարության սեքսիստական

Հայաստանի թիմը Լիտվայում կմասնակցի Եվրոպայի լրագրողների ֆուտբոլի առաջնությանը

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 11-ից 14-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կմասնակցի Եվրոպայի լրագրողների ֆուտբոլի առաջնությանը։ Նման ձեւաչափով առաջնությունն անցկացվելու է առաջին անգամ, մինչդեռ ֆուտբոլային մրցաշարը թվով 20-րդն է։ Առաջնությանը կմասնակցեն ռեկորդային թվով՝ 14 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Հունաստանից, Սերբիայից եւ այլն։ Առաջնության առաջին օրը կկայանան խմբային փուլի

Wizz-ը պաշտոնապես դիմել է ՀՀ ՏԿԵՆ՝ աջակցության ծրագրից օգտվելու համար. այն առայժմ միակ դիմումատուն է

Այսպիսով՝ դեպի Երեւան նոր ուղղություններից թռչող օդանավերի յուրաքանչյուր ուղեւորի համար Կառավարությունը Wizz-ին կփոխանցի 20 հազար ՀՀ դրամ, դեպի Գյումրի յուրաքանչյուր ուղեւորի համար՝ 15 հազար ՀՀ դրամ։

Ու այս մարդը համոզել է Ուկրաինայի իշխանություններին՝ շարունակել պատերազմը

Բրիտանական մամուլի պնդմամբ՝ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն օգտագործել է պաշտոնի շնորհիվ ձեռք բերած քաղաքական կապերը՝ անձնական շահի, փող աշխատելու համար։ Ընդ որում՝ առանց որևէ տարբերակման՝ արաբական շեյխերից մինչև վենեսուելացի Մադուրո։ Ասվում է նաև, որ Ջոնսոնը  պաշտոնաթողությունից հետո իր հետ լուսանկարվելու համար փող էր պահանջում։ Ու այս մարդը (գուցե նման որակի այլ մարդկանց հետ միասին) համոզել

Անահիտ Ավանեսյանը չի ներկայացրել Բագրատ սրբազանի դեմ միասնական հայցը. «Վաղեմության ժամկետի հետ կապված ետ էր վերադարձվելու». «Հրապարակ»

Խմբակային հայց ներկայացնում են այն անձինք, որոնց իրավունքները կոնկրետ խախտվել են, այս պարագայում դժվար է հիմնավորել, թե Բագրատ սրբազանն ինչպես է վիրավորել, եւ երկրորդ` ինչպես է ստացվում, որ հենց իրենց է վիրավորել: Ըստ Քաղաքացիական օրենսգրքի` պետք է կոնկրետ անձի իրավունքը խախտված լինի, որ նրա հայցը դատարանը վարույթ ընդունի։

Հայաստանի վերջին հնարավորությունը

Հաղորդուղիների նկատմամբ իրական գերիշխանության ապահովում և պանթուրքիստական իրական վտանգի խորը գիտակցման հենքի վրա համապատասխան ռազմավարության մշակում ու կիրառում Ինչպես սպասվում էր, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի «վկայությամբ» Փաշինյանի և Ալիեւի միջեւ կնքված համաձայնությունը և արտգործնախարարների միջեւ «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը հերթական անգամ սուր բանավեճերի, առարկայական և ոչ առարկայական գնահատականների, փոխադարձ քննադատությունների ու մեղադրանքների դուռ բացեցին: Եվ դա

«Կնոպկա» սեղմոցի չէ, էս դեպքում ձեռք բարձրացնոցի է. ավագանու նիստում կրքերը թեժացան

Այդ հարցը դարձել է չզեկուցվող մոտ տասը րոպե առաջ: Եթե ծախսեր են, մարդիկ պետք է իմանան. ավագանու անդամ

Հայաստանյան իշխանության բազմաթիվ զիջումները որևէ արդյունքի չբերեցին. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. Թուրքիան շարունակում է օդում սուր ճոճել` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում դնելով ադրբեջանական առաջնահերթությունները: Հայաստանյան իշխանության բազմաթիվ զիջումները` Ցեղասպանության թեմայի միջազգային օրակարգից հանելուց մինչև Անկարային ռեգիոնի նայող կարգելը, ինչպես նման դեպքերում է լինում, որևէ արդյունքի չբերեցին: Առկա իրողությունների և ՀՀ տապալված արտաքին քաղաքական կուրսի պայմաններում,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031