Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի նախագահի խորհրդականի հետ․ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել հետագա համագործակցությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիի արտաքին և միջազգային հարցերով խորհրդական Յան Կուբիշի հետ: Նախագահի խորհրդականը շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունների առիթով և կարևորել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ունենալու անհրաժեշտությունը: ԱԽ քարտուղարը տարածաշրջանային կապուղիների ապաշրջփակման հարցի շրջանակներում ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն

Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը, այս մասին հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Դատարանը նաև մերժել է Գլխավոր դատախազության բողոքը՝ փողերի լվացման հիմնավոր կասկածը հաստատելու հետ կապված։

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, ում դիվանագիտական ծառայությունը ՀՀ-ում ավարտվում է: Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հետևողական ջանքերի և անձնական ներդրման համար, ինչի մասին վկայում է երկու երկրների իրավապահ մարմինների միջև վերջին տարիներին խորացող համագործակցությունը: Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է,

Պետք է տեսնել կյանքի կոմեդիան, իսկ կյանքի դրամայի ժամանակ ժպիտով ընտրել սերը. Թելման Առաքելյան

Մեր ունեցած ողջ սերը, զարմանքը, քնքշությունը եւ մնացած հույզերը  մինչև վերջին կաթիլը թողնելու ենք բեմում

«Հայաստանը ներկայացնելը Կարեն Խաչանովի որոշելիքն է». Էլինա Ավանեսյան

Ավելի քան մեկ տարի Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը մրցաշրջան 2025-ում անդադար հետապնդող վնասվածքների ու հիվանդության պատճառով վերջին ամիսներին կտրուկ նվազեցրել է մասնակցությունը միջազգային մրցաշարներին, ինչի հետեւանքով WTA վարկանիշային դասակարգման ցուցակում նկատելիորեն զիջել է դիրքերը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դեռեւս վերջնականապես չի ապաքինվել, սակայն արդեն վերադառնում է մեծ

Հայտնաբերվել և առգրավվել է երեք ատրճանակ

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Աջափնյակ թաղամասի բնակիչ 32-ամյա և Նորագյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդները ապօրինի պահում են զենք-զինամթերք: Տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ: Օգոստոսի 20-ին` ժամը 18.20-ին, մայրաքաղաքի Կիևյան փողոցում կանգնեցվեց 32-ամյա տղամարդու վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Նա և երկու

Յունիբանկը` BAFT 2025 Asia Bank to Bank ֆորումի հովանավոր

Յունիբանկը, առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ մեկտեղ, դարձավ BAFT Asia Bank to Bank 2025 միջազգային ֆորումի հովանավոր, որը բացառիկ տարածաշրջանային միջոցառում է ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների և առաջնորդների համար: Ֆորումն անցկացվել է Սինգապուրում՝ GTR Asia-ի հետ համատեղ, և միավորել է ավելի քան 150 մասնակիցների՝ բանկերի, առևտրային և վճարային ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև համապատասխանության և կայուն զարգացման

Արմավիրում բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սահմանապահների և Գորկու փողոցների խաչմերուկում բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան,

Էդ տարածք ենք տվե՞լ, Սյունիքից ի՞նչ տարածք ենք տվել․ թեժ վեճ Հրաչյա Հակոբյանի և լրագրողների միջև

Արցախցի լրագրողն ի պատասխան ասաց՝ ուզում եմ վերադառնալ իմ հայրենիք ու ապրել անվտանգ։ Պատգամավորն էլ ի պատասխան նշեց՝ մենք էլ էինք ուզում, որ դուք ապրեք անվտանգ․ «Ասում էինք՝ գնացեք, բանակցեք ադրբեջանցիների հետ»։

Նշելով գործունեության 10-ամյակը․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն՝ ի փառաբանություն խիզախության եւ առատաձեռնության

2025 թ. նոյեմբերի 6-ին Էլիս կղզում հարգանքի տուրք կմատուցվի մարդասիրական գործիչներին եւ բարերարներին 2025 թ. սեպտեմբերի 8․ Վաշինգտոն․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, նշելով իր գործունեության 10-ամյակը, նոյեմբերի 6-ին Էլիս կղզում կանցկացնի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ հարգանքի տուրք կմատուցի բացառիկ մարդասերներին ու բարերարներին։ Ավելի լավ ապագայի հույսի խորհրդանիշ դարձած պատմական այս կղզում սպասվող բացառիկ միջոցառմանը փառաբանության

Էլինա Ավանեսյան. «Ես հայ ընտանիքում եմ մեծացել իսկապես հայկական ավանդույթներով»

Մինչ ասուլիսի սկսվելը, Aravot.am-ը կարճ զրույց ունեցավ Էլինայի հայրիկի՝ Արարատի հետ: Նա ասաց՝ իր մշտական ցանկությունն է եղել, որ եթե Էլինան դառնա պրոֆեսիոնալ թենիսիստուհի, հանդես գա Հայաստանի դրոշի ներքո: «Երբ Էլինան դեռ շատ փոքր էր, ընդամենը տարված էր թենիսով: Իսկ երբ մեծացավ, նրա երազանքն էլ դարձավ Հայաստանը ներկայացնել աշխարհում»,-ասաց ծագումով արցախցի Արարատը:

Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանին։ Նախարարը շնորհավորել է պարոն Մկրտչյանին՝ ընդգծել, որ նա մարզից է, ծանոթ է մարզի խնդիրներին, բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ լուծվել են։ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ այս գործելաոճը շարունակական կլինի և առաջիկայում մարզում արդեն դրական փոփոխություններ կարձանագրվեն։ Արեն Մկրտչյանն իր հերթին

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.49 մ (07.09.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 10 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.483 մլն.մ³,

Հանդիպման առանցքային թեմաներից էր COP17 համաժողովի կազմակերպման գործընթացը, որը նախատեսվում է անցկացնել 2026-ին Հայաստանում

Հանդիպում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ՝ Հայաստանի բնապահպանական օրակարգի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու համագործակցությունը բնապահպանության ոլորտում՝ ընդլայնելով այն թե՛ քաղաքական, թե՛ գործնական հարթակներում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ Հայաստանի Հանրապետությանը տարիներ

Պարեկները մեկ շաբաթվա ընթացքում Երեւանում գրանցել են 5459 խախտում, իսկ մարզերում՝ 13939

Սեպտեմբերի 1-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5459 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 205 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 227 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 235 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1153, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 15,

Աշխարհահռչակ Bjarke Ingels Group-ը (BIG)՝ «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի նախագծի հեղինակ

Սեպտեմբերի 4-5-ին դանիական հեղինակավոր BIG ընկերության պատվիրակությունը՝ BIG-ի գործընկեր Քեթրին Հուանգի գլխավորությամբ, Երևանում էր։ Այցի նպատակը «Այբ»-ի ղեկավարության ու գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի ճարտարապետական հայեցակարգի վերջնականացումն  ու հաստատումն էր։ Հայեցակարգի մշակման աշխատանքները մեկնարկել են մի քանի ամիս առաջ: «Այբ»-ի համագործակցությունը ճարտարապետական առաջատար կազմակերպության հետ ոչ միայն կրթության ոլորտում կարևոր ձեռքբերում

«Մենք պատրաստ ենք հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ»․ Ռուբեն Ռուբինյան

Լրագրողի դիտարկմանը՝ Արցախը Ձեր իշխանության օրոք կորցրինք և Թուրքիայի հետ չկարողացանք վերջնական հարաբերություններ հաստատել, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Էդ ձեր ելույթները կգնաք, Ձեր խմբագրի առաջ կունենաք»։

Սահմանվել է «բուլինգ» հասկացությունը եւ ամրագրվել, որ պետական ու ՏԻ մարմինները ձեռնարկելու են միջոցառումներ՝ երեխայի նկատմամբ բուլինգի կանխարգելման, բացահայտման եւ երեխայի պաշտպանության համար

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումները «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը վերաբերում է ՀՀ-ում բնակվող շուրջ 674 հազար երեխաների իրավունքների պաշտպանությանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Ստեփանյանի խոսքով վերջին տարիներին մեր երկիրը զգալի առաջընթաց է ունեցել երեխաների պաշտպանության

Հայկական թառի և ֆանկի միաձուլումով Միքայել Ոսկանյան և ընկերներ խումբը թողարկել է «Մոկաց շուկեն» երգը նոր տեսահոլովակով

Հայտնի թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանն իր MVF Band խմբի հետ ներկայացնում է սիրված «Մոկաց շուկեն» երգի նոր ձայնագրությունն ու տեսահոլովակը։ Տարիներ շարունակ տարբեր համաշխարհային բեմերում խմբի կենդանի կատարմամբ մեծ սիրո արժանացած երգն այժմ հասանելի է բարձրորակ ձայնագրությամբ՝ ընդգծելով խմբի որակն ու յուրահատուկ ձեռագիրը։ Թողարկումը նվիրված է բանահավաք, ազգագրագետ և հայ երգի գիտակ Հայրիկ Մուրադյանի

Էդգար Ղազարյան. «Ես վաղն առավոտյան երրորդ անգամ Ռուբեն Ռուբինյանի մասով հաղորդում կներկայացնեմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին»

Ի դեպ, ասեմ, դատախազը ամեն անգամ մակագրում է այլ դատախազություններ, քննչականներ, բայց սա գլխավոր դատախազի ուղիղ իրավասության ոլորտի վերաբերող հարց է, որովհետեւ մեր երկրի սահմանադրությամբ միայն գլխավոր դատախազը կարող է միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան հանրային քրեական վարույթում որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Արմավիրում արձանագրվել է սննդային թունավորման դեպք

Այսօր՝ սեպտեմբերի 08-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է

Ռուբեն Հայրապետյանի գործով դատախազն ազատվել է աշխատանքից

Ռուբեն Հայրապետյանի պաշտպանական խմբի անդամ Վահագն Դալլաքյանը անդրադարձավ դատախազությունում մի շարք հրաժարականներին։ Ասաց՝ ապօրինի գույքի գործով ՍԴ որոշումից հետո, շատ գործեր, այդ թվում նաեւ Հայրապետյանների ընտանիքի գործը, պետք է այլ ուղղությամբ ընթանային, բայց չեն ընթանում, ուստի, հնարավոր է, որ շատ դատախազներ, այսպես ասած՝ մասնագիտական անհամաձայնության հիմքով, ուժ են գտնում իրենց մեջ եւ հրաժարվում են հետագա աշխատանքից։

Մահացել է Հրաչ Բերբերյանը

Մահացել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Չելմսֆորդ քաղաքի Սրբոց Վարդանանց եկեղեցու համայնքի ուխտավորներին` ուղեկցությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Խաչատուր քահանա Քեսաբլյանի։ Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Խաչատուրն ընդգծեց, որ Սրբոց Վարդանանց եկեղեցու համայնքը, լինելով հնագույններից մեկն ԱՄՆ-ում, ամուր է պահել իր

Կառավարությունն առաջարկում է սահմանել լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու պահանջ

Քննարկվել են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումները Առողջապահական համակարգի լաբորատորիաների առջեւ դրված գլխավոր խնդիրներն են՝ հասնել, ապահովել եւ բարելավել լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը եւ վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետեւանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբերյալ հաշվետվության ճշգրտությունից կախված են բնակչության առողջության պահպանման եւ հիվանդությունների կանխարգելման

«Մտան սենյակ, դրոնը տուփով շատ սիրուն դրված էր, դա իմ դրոնն էր, ոչ Վազգենը, ոչ մյուս մեղադրյալներն առնչություն չունեն դրա հետ»

Հարցին, թե իշխանությունների հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի իր եղբայրը՝ Վազգեն Ոսկանյանը, վկան պատասխանեց․ «Դրական կարծիք չունի, ինչպես լիքը մարդիկ, որոնք պատերազմին մասնակցել են»։

Սպառողների ահազանգի հետքերով սուշիի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Արշակունյաց պողոտա): Պարզվել է, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Ի մասնավորի՝ արտադրամասի հատակների, պատերի, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է

«Ֆեդերացիան ինձ Հայաստան-Պորտուգալիա խաղի անվճար տոմսեր է տվել, ես էլ տվել եմ քաղաքացիներին․ դիմեք իրավապահներին, ասեք՝ կոռուպցիա է»․ Հրաչյա Հակոբյան

Լրագրողների դիտարկմանը՝ մի՞թե սա կոռուպցիոն դրսևորում չէ, նա պատասխանեց․ «Ենթադրյալ կոռուպցիայի վերաբերյալ գնացեք դիմեք իրավապահներին, ասեք՝ Հրաչյա Հակոբյանը կոռուպցիա է արել, ֆուտբոլի տոմս է տվել մարդկանց՝ անվճար»։

Ամիրբեկով. «Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրության համար հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի»

Azatutyun.am Օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը միայն նախաստորագրել են Խաղաղության պայմանագիրը. «Փաստաթղթի վերջնական ստորագրության և հետագայում այն իրականացնելու համար հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի», – ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը I24 News հեռուստաալիքի ֆրանսիական խմբագրությանը տված հարցազրույցում։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հինգ զոհ՝ Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչական ակտի արդյունքում

Հինգ զոհ եւ տասնյակի չափ վիրավորներ՝ սա է այսօր առավոտյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքը: Ըստ իսրայելական եւ միջազգային լրատվամիջոցների՝ ահաբեկիչները եղել են երկուսը, կրակ են բացել ավտոբուսի կանգառում (ըստ որոշ տեղեկությունների էլ՝ ավտոբուսի մեջ), սպանել հինգ եւ վիրավորել տասներկու հոգու: Պատասխան կրակի արդյունքում նրանք զոհվել են:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031