Օրվա լրահոսը
Գերիշխան TRIPP-ի նախապայմանները (և ոչ-գերիշխանի հետեւանքները)
Սահմանադրության մեջ ամրագրել դրույթ, որ որեւէ ենթակառուցվածքային գոտի չի կարող գործել որպես «դե ֆակտո արտատարածքային տարածք»։
Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը սովորեցնում է ապագայի տեխնոլոգիաները
Ucom-ի աջակցությամբ՝ «Արմդրոն Համայնք»-ը հաջողությամբ ավարտել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման մեկամսյա անվճար կրթական ծրագիրը։ Դասընթացներին մասնակցել են 12-16 տարեկան պատանիներ, որոնք ընտրվել են ոլորտի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու, ինչպես նաև հարցազրույցների և թեստերի արդյունքում։ Ծրագրի ընթացքում պատանիները ծանոթացել են ժամանակակից ԱԹՍ-ների տեխնոլոգիաներին, ինժեներական մտածողության հիմունքներին և FPV* (First-person view) դրոնների առանձնահատկություններին։ Մասնակիցները տեսական և
Հայկական պահանջատիրութիւնը այսօր չունի «կախարդական փայտիկ» մը, որուն միջոցով կարելի ըլլար ապահովել Արցախի փախստականներու համախումբ վերադարձը. «Ասպարեզ»
Այս խօսոյթին գլխաւոր թերութիւնը այն է, որ վերադարձի պաշտպանութիւնը կը նկատէ պատերազմի քարոզ, իսկ վերադարձի դէմ կեցուածքը՝ խաղաղութեան համար հպատակութիւն:
Հրդեհի հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի փաստով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Ս.թ. սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում առաջացած հրդեհի փաստով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի աշխատակիցները հրդեհված տարածքում իրականացրել են զննություն՝ կիրառելով ժամանակակից չափագրման անօդաչու համակարգեր։ Պարզվել է, որ հրդեհի հետևանքով Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում Մ-2
Արմեն Փամբուխչյան. Ես որեւէ մեկին չեմ ճանաչում, որ քաղաքական գործերով կալանավորված լինի կամ բանտերում լինի. «Հրապարակ»
Միքայել սրբազանին, Ռուբիկ Հակոբյանին կալանավորել են մեկ նախադասություն ասելու համար, մինչդեռ Ձեր կուսակից Ռազմիկ Մկրտչյանը մարդ է ծեծել, բայց հիմա ազատության մեջ է։
Ավարտվել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2025 թվականի հուլիսի 21-ին Շիրակի մարզում գտնվող ամառանոցի տարածքում Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն, թշնամական հարաբերություններ ունենալով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում
Վարորդական վկայականի տեսական քննությունը հանձնելուց հետո գործնական քննություն հանձնելու համար պետք է սպասել 6 ամիս. «Ժողովուրդ»
«Այս պահի դրությամբ էլ կան ստորաբաժանումներ, որտեղ հնարավոր է հերթագրվել հենց հիմա, եւ օրերի ընթացքում մասնակցել քննությանը»,- ասված էր ՆԳՆ-ի արձագանքում։
«Թավշյա, ոչ բռնի՞», թե՞ «թուրք-ադրբեջանական ծրագիր»
Թե՛ առաջ եւ թե՛ այսօր պատմաբանները, կարծես թե, նեղվում են, երբ որեւէ մեկը կողքից արձանագրում է, որ իրենց գրած դասագիրքն արտացոլում է օրվա իշխանության տեսակետը: Օրինակ, ժամանակին 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների համար դասագրքերում ողջ մեղքը բարդված էր ցուցարարների վրա: Հիմա շեշտվում է իշխանության մեղքը, ինչն անձամբ ինձ ավելի սրտամոտ է: Բայց ես չէի շտապի մի
Անձնական պատմություն 30 տարի անց հայտնաբերված անավարտ հոդվածի առնչությամբ
Սա նրանց տոնն է՝ այս լուսավոր փողոցները, մինչեւ ուշ գիշեր փողոցներում եռացող կյանքը։ Այս ամենն իմ տոնը չէ։ Առավել սենտիմենտալ պահի՝ «ապրիր, վայելիր այստեղի կյանքը» հորդորներին ի պատասխան գրեթե փղձկացի․ «Լիքը խանութներ Երեւանում էլ կան, մեր մոտ էլ են շատացել գեղեցիկ հագնվածները, բայց այ չգիտեմ, թե փողոցները նորից երբ լուսավոր կլինեն»… Երեւանում իմ երեքամյա տղան ամեն անգամ քնելուց առաջ ասում է․ «Այ քնեմ, զարթնեմ՝ լույսերը կգան»…
Ներկայ իշխանութիւնը սառնասրտութեամբ լծուած է Ցեղասպանութեան իրաւական ծրարի նսեմացումին, անոր շուրջ կառուցելով նոր «իրականութիւններ», ուր մեր պատմական իրաւունքը կը ստորադասուի քաղաքական մանր հաշուարկներու. «Ազատ օր»
Նոյնիսկ երբ առաջին նախագահը կը յայտարարէր, թէ Ցեղասպանութեան հիմնահարցը մաս չի կազմեր Հայաստանի արտաքին քաղաքականութեան, երկրի յաջորդական ղեկավարութիւնները երբեք չհակադրուեցան հայ ժողովուրդին դէմ գործուած ոճիրի միջազգային ճանաչման գործընթացին, այլ համահայկական Հռչակագիրի ճամբով, իրաւատիրոջ դերին մէջ տեսան Հայաստանի Հանրապետութեան յանձնառութիւնը։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ հանձնառությունն` ուղղված փախստականների կարիքների հասցեագրմանը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Փախստականների գլոբալ ֆորումին ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացմանը նվիրված քննարկմանը Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Փախստականների համաշխարհային ֆորումին ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացմանը և հետագա գործողություններին նվիրված կլոր-սեղան քննարկմանը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր
28 օր հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի. «Փաստինֆո»
Ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը արդեն 28 օր է՝ հացադուլի մեջ է։ Հարազատները նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունեն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Էուլջեքջյանի փաստաբան, արգենտինաբնակ միջազգային իրավաբան Լուչիանա Մինասյանը ասաց, որ մտադիր են բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել անմիջապես Ադրբեջանի իշխանություններին։ «Բանն այն է, որ Վիգենի հետ նույն խցում գտնվող նրա ընկերը նույնպես բժշկական
ՔՊ-ականները հաստատել են կուսակցության 7–րդ համաժողովի օրակարգը
Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաստատվել է Կուսակցության 7–րդ Համաժողովի օրակարգը, քննարկվել են Համաժողովի կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր»
Ֆուտբոլասիրությամբ երբեք աչքի չեմ ընկել, բայց մեր հավաքականի այս փոքրիկ հաղթանակը շատ եմ կարևորում. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆուտբոլասիրությամբ երբեք աչքի չեմ ընկել, բայց մեր հավաքականի այս փոքրիկ հաղթանակը շատ եմ կարևորում: Կեցցե՜ք: Այս աղետաբեր կառավարիչների կողմից, մեր ժողովրդին պատճառած ծանրագույն կորուստների կողքին՝ գոնե փոքրիկ հաղթանակներն անհրաժեշտ են: Սա նաև հասարակության բարոյահոգեբանական վիճակի բարելավման փոքրիկ, աննշան քայլ է: Բայց՝ կարևոր»:
Բելլան իր դստեր և թոռան հետ դեռ տանն էր, երբ ադրբեջանցի զինվորները մտան նրա տունը՝ սպառնալով մnրթել բոլորին|Վերապրում. Բելլա Հովսեփյան
Բելլա Հովսեփյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ Ամուսնությունից հետո տեղափոխվել է Ճարտար քաղաք։ Երեք երեխա է մեծացրել հայրենի հողում: Տարիներ շարունակ աշխատել է Երկրորդ, ապա Երրորդ պաշտպանական շրջաններում՝ զորամասերի ճաշարաններում՝ հոգ տանելով զինվորների մասին: 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Բելլան իր դստեր և թոռան հետ դեռ տանն էր, երբ ադրբեջանցի զինվորները մտան նրա տունը՝
Անչափ սպասված հաղթանակ. Հայաստանը հաղթեց Իռլանդիային
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երկրորդ խաղում Հայաստանի ազգային հավաքականի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Իռլանդիայի ընտրանուն եւ հաղթեց 2:1 հաշվով: Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով ցավալի պարտությունից հետո գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին հաջողվել էր երեք օրվա ընթացքում տղաներին դուրս բերել սթրեսային վիճակից եւ տրամադրել այն խաղին, որը մեր հավաքականը ի
Գնել Սանոսյանը նշանակվել է Կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գնել Սանոսյանը նշանակվել է Կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գնել Սանոսյանը։ «Նշանակվել եմ վերջերս՝ մի քանի օր առաջ»,- հավելել է Սանոսյանը։
Արզնի խոշորացված համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը կասկածվում է համայնքի օրինական շահերին խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու մեջ. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվում, որ Կոտայքի մարզի Արզնի խոշորացված համայնքի ղեկավար 46-ամյա Ֆելիքս Միրզոևը, իշխանական
«Ես ձերբակալված չեմ, եթե ձերբակալված լինեի, ձեր հետ հեռախոսով չէի խոսի»․ Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց տնօրեն
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից ArmeniaSputnik-ին հայտնել էին, թե ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը։ Տնօրենը, ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրեն վստահված գույքը հափշտակելու մեղադրանքներով: Aravot.am-ը կապ հաստատեց «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սարգսյանի հետ, ով հայտնեց, որ ինքը ձերբակալված չէ։ Ձերբակալված չէ
Իշխանությունը, որի համար «Կրթվելը նորաձև է», 5 տոկոսով կրճատել է Լեզվի ինստիտուտի ֆինանսավորումը. 168.am
Տևական ժամանակ է՝ Գիտությունների ազգային ակադեմիան անորոշության մեջ է, քանի որ նախատեսված է ԳԱԱ ինստիտուտները միավորել բուհերի հետ։ Այս ամենը նախատեսված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով. առաջարկը ներկայացրել է Կառավարությունը։ Չնայած ԳԱԱ ակադեմիկոսներն արդեն արտահայտել են իրենց կարծիքը՝ անթույլատրելի համարելով միավորումը, սակայն Կառավարությունը շարունակում է առաջ տանել իր առաջարկը։ Ըստ այդ օրենքի
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցը
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցը՝ «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» (4RASS) խորագրով։ Ամառային դպրոցը կազմակերպվել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի, Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն
Արամայիս Հայրապետյան. «Վարդան Ղուկասյանին քրեական հետապնդում են հարուցում պատմամշակութային շինությունն, ըստ էության, փրկելու համար»
ՀԿԴ-ում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր կայացավ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց քրեական գործով հերթական դատական նիստը: Հետազոտվեցին արտավարույթային փաստաթղթերը, մասնավորապես, օտարված գույքի կադաստրային գործերը: Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամայիս Հայրապետյանը Aravot.am-ին ասաց. «Ի՞նչ կարեւոր փաստաթղթեր այսօր ապացուցվեցին: Նախ, Աբովյան-262 հասցեի գույքը, որը դատախազությունը ներկայացնում է, որ պատմամշակութային արժեք է:
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվում է Մագնիսական և գերհաղորդիչ նյութերի 13-րդ միջազգային գիտաժողովը
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է Մագնիսական և գերհաղորդիչ նյութերի միջազգային 13-րդ գիտաժողովը (MSM25)։ MSM25 գիտաժողովի շրջանակներում ներկայացվում են մագնիսական, գերհաղորդիչ և հարակից նյութերի հետազոտության և կիրառման վերաբերյալ վերջին նվաճումները։ Քառօրյա գիտաժողովի ընթացքում պլենար և հրավիրված զեկուցումներով հանդես են գալիս միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ՝ պրոֆեսոր Դարիուս Կազարովսկին (Ցածր ջերմաստիճանի և կառուցվածքային հետազոտությունների ինստիտուտի
«Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, քաղաքական առումով իրեն սպառել է», «Եթե մենք պիտի ամաչենք, դուք գետինը պիտի մտնեք»․ Փոխադարձ կծոցիներ՝ ԱԺ հայտարարությունների ժամին, բաժին հասավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին
«Ոչ չի լինելու նման համաներում» «Պալկովնիկ Կուդասով «нищий» »,- ԱԺ հայտարարությունների ժամին այսօր հայտնի ֆիլմից մեջբերում արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ զուգահեռելով ընդդիմության հետ․ «Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, քաղաքական առումով իրեն սպառել է»։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ համաներում անելու առաջարկին․ «Ոչ, չի լինելու նման համաներում»։ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ, Հայկ Մամիջանյանը
Կասացվել է «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (քաղաք Արմավիր, Հանրապետության 2)։ Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի
Նվազագույնը, որ պետք է անի Արթուր Հովհաննիսյանը՝ ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից․ Լուսինե Բադալյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հարցազրույց է տվել 1in.am-ին, որի ընթացքում անդրադարձել է ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Նա նշել, որ դեպքը պետք է քննվի և որոշում կայացվի։ «Նվազագույնը, որ պետք է անի Արթուր Հովհաննիսյանը՝ ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից»,-ասել է Բադալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում Մինչդեռ ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՔՊ-ական
Սամարկանդում Grand Swiss-ը հատել է միջնագիծը
Սամարկանդում ընթացող շախմատի Grand Swiss tournament 2025 ներկայացուցչական մրցաշարի հինգերորդ տուրից հետո տղամարդկանց պայքարում գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Շանթ Սարգսյանը 3,0-ական միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 19-րդ եւ 32-րդ հորիզոնականներում: Մեր երկիրը ներկայացնող մյուս երեք շախմատիստները՝ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը, իրենց անվան դիմաց գրանցել են 2,0-ական միավոր: Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը
«Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից Տեր, հույս ի՛մ և կյանք ի՛մ, ես ումից պիտի երկնչեմ Տեր, իմ կյանքի ապավեն, ես ումից պիտի դողամ Գոհություն և փառք Ամենակալին իմ կյանքի վերջին 75 օրերին իր զորակցության և մխիթարության համար, առանց որի անհնար կլիներ դիմանալ աննախադեպ և աննկարագրելի անարդարության այն հորձանքին, որին ստիպված եղանք դիմակայել: Շնորհակալություն նաև
Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-10-ն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Պատվիրակության կազմում են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Այցի շրջանակում Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝


















































