Օրվա լրահոսը

Նիկոլի համար Հայոց ցեղասպանությունը ոչ թե ազգային ինքնության և անվտանգության հիմնասյուն է, այլ անցյալի «բեռ», որը խանգարում է իր այսօրվա քաղաքական մանեւրներին

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ՖԲ գրառումը Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան կառավարիչները բաց տեքստով ակնհայտորեն կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը և դրա հետ կապված պարբերաբար մտացածին ու անհոդաբաշխ ցնդաբանություններ տիրաժավորում։ Նշածս թեման բավական զգացմունքային է ու շատ խորքային, և անընդհատ ինձ հարց եմ տալիս, օրինակ՝ ինչպե՞ս կվարվեին հրեաները, եթե իրենց պետական պաշտոնյաներից

Լավրովը ՄԳԻՄՕ-ի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է Վաշինգտոնյան համաձայնագրին

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր հանդիպել է իր հարազատ բուհի՝ ՄԳԻՄՕ-ի ուսանողների հետ: Նա անդրադարձել է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններին, ՌԴ դեմ արեւմտյան սանկցիաներին: Այլեւայլ թեմաներից բացի ԱԳ նախարարը խոսել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի մասին: «Միացյալ Նահանգներում կնքված Երևանի և Բաքվի միջև համաձայնագրից ոգևորված բացականչությունները փաստաթղթի

«Ովքեր փորձում են մեր հետեւում որեւէ մեկի ականջները փնտրել, խորհուրդ կտամ ուղղակի անօգուտ գործով չզբաղվել»․ Նաիրի Սարգսյան

«Համագործակցելու ենք բոլոր այն անձանց հետ, ում իրական նպատակը Հայաստանին այս չարիքը բերած եւ ՀՀ տակ ամենօրյա ռեժիմով ռումբեր տեղադրող իշխանությանը հեռացնելն է»։

«Ծիրանի ծառ» 11-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց արդյունքները

8-օրյա բուռն փառատոնային գործունեությունից հետո սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Դեբեդ գյուղում կայացավ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը։ Ոչ միայն իրենց մրցանակները հանձնեցին ժյուրիները, այլև ցուցադրվեցին փառատոնային երկու աշխատարանների արդյունքում ստեղծված ֆիլմերը։ Ժյուրին, որի կազմում էին հայ-ֆրանսիացի ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը, իրանցի կինովավերագրող Հադի Աֆարիդեհը և գերմանացի թատերագետ, արվեստաբան, Հայաստանի Գյոթե ինստիտուտի ղեկավար

Yandex Armenia-ն հայտարարում է նոր ընդունելություն Ծրագրավորման դպրոցում

Ծրագրի շրջանակում ուսուցանվելու են ծրագրավորման հիմունքները Python լեզվով՝ ներառյալ հիմնական հասկացությունները, կառուցվածքներն ու գրադարանները։ Դպրոց կարող են ընդունվել 14-17 տարեկան աշակերտներ։ Ընդունելությունը իրականացվում է թեստավորման արդյունքներով։ Այս տարի դասերը կանցկացվեն Վանաձորում և Գյումրիում՝ առկա ձևաչափով, շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր դասը՝ մեկուկես ժամ տևողությամբ։ Մասնակցությունն ամբողջությամբ անվճար է, սակայն անհրաժեշտ է ընդունվել դպրոց։ Ծրագրավորման դպրոցի ընդունելությունը

«Պետական աշխատողներին ստիպում են հայտարարագիր լրացնել, սպառնում են, որ եթե չլրացնեն, հիփոթեքային վարկերի եկամտային հարկը չեն կարող հետ ստանալ». Նաիրի Սարգսյան

Նաիրի Սարգսյանը կարծում է, որ նոյեմբերի մեկից հետո ՊԵԿ-ը կխուսափի հայտարարագիր չներկայացրած անձանց տուգանել որովհետեւ «դա իրենց համար կլինի քաղաքական ինքնասպանություն»։

Մասնագետներն այցելել են Շիրակի մարզի Երերույքի և Կոտայքի մարզի Պտղնու տաճարներ, որոնցում ԿԳՄՍՆ պատվերով իրականացվում են վերականգնման աշխատանքներ

Մշտադիտարկվել են վերականգնվող մի շարք հուշարձաններ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Շիրակի մարզի Երերույքի և Կոտայքի մարզի Պտղնու տաճարներ, որոնցում նախարարության պատվերով իրականացվում են վերականգնման աշխատանքներ։   Երերույքում մասնագետները ծանոթացել են տաճարից ոչ հեռու գտնվող կառույցի վերականգնման աշխատանքներին (փոքր դամբարան կամ ջրի ավազան)։ Տարածքում

Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում

8-ը սեպտեմբերի, 2025 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ն շարունակում է ընդլայնել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը Հայաստանում՝ նպատակ ունենալով հաճախորդներին ապահովել առավել հասանելի և հարմարավետ սպասարկմամբ։ Ընկերության վաճառքի և սպասարկման նոր կենտրոնն իր դռներն է բացել Մեգամոլ առևտրի կենտրոնում (հասցե՝ Գայի պողոտա 16): Կենտրոնը բաց է ամեն օր՝ 10:00-22:00-ն։ Նոր մասնաճյուղի այցելուները հնարավորություն ունեն

Քաղաքական գրասենյակներում կազմված փաստաթուղթը դարձել է մեղադրական եզրակացություն. Ռոբերտ Քոչարյան

Այս մեղադրական եզրակացությամբ ինձ մեղադրում են այն բանի համար, ինչն իմ պարտականությունն է որպես նախագահ

«ԲԻՈԿԱԹ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի մածունի արտադրությունը վերականգնվել է

«Բիոկաթ» ՍՊԸ-ին (Երևան, Հաղթանակ թաղամաս) պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Մածուն 5%» արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է։ Լաբորատոր կրկնակի փորձաքննությունը փաստել է արտադրանքի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված նորմերին: ՀՀ սննդամթերի անվտանգության տեսչական մարմին  

«Չեմ բացառում՝ դա ցուցիչ է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել որոշ պայմանավորվածություններից»

Արմեն Վարդանյանը՝ Ալիևի՝ վաշինգտոնյան հանդիպումից հետո էլ «միջանցք» տերմինն օգտագործելու մասին   «Միգուցե ներքին լսարանի համար է Ալիեւն օգտագործում «միջանցք» տերմինը՝ իր դեմքը փրկելու համար, մյուս կողմից՝ ՀՀ-ին ավելի ջղաձիգ դարձնելու համար։ Ալիեւը լավ գիտի, որ դա ՀՀ-ի համար կարմիր գիծ է, եւ ժամանակ առ ժամանակ օգտագործում է այդ տերմինը, որը ՀՀ իշխանությունների կողմից բացասաբար

Իտալացի մասնագետները վերականգնում են Գառնիի բաղնիքի խճանկարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Կոտայքի մարզի Գառնի պատմամշակութային հնավայր-թանգարան՝ ծանոթանալու բաղնիքի խճանկարի վերականգման աշխատանքներին։ Ֆլորենցիայի «L’Opificio delle Pietre Dure» ինստիտուտի մասնագետները սեպտեմբերի 1-ից զբաղվում են խճանկարի առավել վտանգված հատվածների վերականգնմամբ։ Տեղում ներկայացվել է իրականացված աշխատանքը․ մաքրվել է խճանկարի մի մասը, որոշ հատվածներ ամրակայվել

Հանրապետության հրապարակի փոստի շենքը մասնավորեցվում է

Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկում ավելացնել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն, որի կանոնադրական կապիտալում ընդգրկված են ՀՀ սեփանակություն հանդիսացող, քաղաք Երեւան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն ու դրա զբաղեցրած հողամասը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ ԱԺ սեպտեմբերի 8-ի նիստում քննարկման ներկայացնելով ««Պետական գույքի մասնավորեցման

«Սահմանադրության խնդիր կա․ Արծվաշենը ՀՀ տարածք է, որը ՀՀ իշխանությունը ներկայացնում է՝ որպես բանակցությունների առարկա»․ Տիգրան Աբրահամյան

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ արել են, որ ՀՀ-ով շարժը նվազագույնի հասցվի և փորձում են առևտրաշրջանառության մեծ մասը կազմակերպել իրենց տարածքում՝ բացառելով ՀՀ տարածքով երթուղու շահագործումը։

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ին, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ին և 12-ին կեսօրից հետո, 11-

Դատավորը պահանջել էր փաստաբանից հանել գլխի վրայի ակնոցը

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունը    2025 թվականի օգոստոսի 18-ին փաստաբան, հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ, տեղեկացնելով, որ 13.08.2025թ.-ին ՀՀ հակառուպցիոն դատարանում քննվող թիվ ՀԿԴ/0250/01/24 քրեական վարույթով հանրային պաշտպան Զոյա Սակովայի հեռացվելուց հետո (նշված միջադեպին Հանձնաժողովն անդրադարձել է իր 25.07.2025թ. հայտարարությամբ) ստանձնել է մեղադրյալի պաշտպանությունը: Առաջին իսկ նիստին նախագահող դատավորը, տեղեկանալով, որ պաշտպանական կողմը

Ձերբակալվեցին գողություն կատարելու պահին․Երևանի պարեկների բացահայտումը

Սեպտեմբերի 8-ի առավոտյան ժամը 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ Երևանի Բրյուսովի փողոցի մոտ լսել է կրակոցի ձայն, այս պահին էլ տեսնում է կասկածելի երկու հոգու: Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները րոպեներ անց նշված հասցեում նկատել են դիմակավորված երկու քաղաքացու։ Նրանցից մեկը, նկատելով պարեկներին, իր մոտից

Նախարար Անդրեասյանը Իրանում հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի եւ Թեհրանի համալսարանի ռեկտորի հետ

ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Աբբաս Սալեհի Օմիդին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը,  Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ինչպես

ԲՈՒՀ-ի կամ մանկատան շենքը վարձո՞վ են տալու ԲՈՒՀ-ին, հետո էլ պետբյուջեից նույնքան վարձավճա՞ր են տալու ԲՈՒՀ-ին, որ վարձը վճարի

«Ասում եք՝ այս նախագծով պետական գույքը փորձում եք ավելի լավ կառավարել եւ ավելի շատ եկամուտներ ապահովել պետական բյուջե»,- խորհրդարանում կառավարության ներկայացուցիչներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ «Պետական գույքի կառավարման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ Նախագծով կառավարությունն առաջարկում է գույքի անհատույց տրամադրման համակարգը փոխարինել վարձակալությամբ տրվող համակարգով։ Ըստ կառավարության, այս համակարգը հնարավորություն կտա պետական գույքը առավել արդյունավետ կառավարել։

«TAMARA FOOD»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը կվերսկսվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Թամարա Ֆուդ» ՍՊԸ-ին (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) պատկանող մսամթերքի արտադրամասում։ Լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներով՝ վերացվել է «Պելմենի ընտանեկան» և «Մսով լցոնված բլինչիկ» արտադրատեսակների արտադրության կասեցումը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը՝ ապահովելու համար սննդամթերքի անվտանգության և որակի պահպանումը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական

«Արդյոք մեր վարչապետն այդքան կարճատե՞ս է, չի կարողանո՞ւմ հասկանալ, որ Արցախի ժողովրդի ցեղասպանական տեղահանումը Թուրքիայի օգնությամբ եղավ»

«Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։   -Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ասաց, թե «պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր ժողովրդի ու մեր պետության շահերի հետ որեւէ կապ չունի։ Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը,

Իրանի ազգային գրադարանում և արխիվում հանդիսավորությամբ բացվել է Հայկական անկյուն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում հանդիսավորությամբ բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 անուն գրքեր: ԿԳՄՍ նախարարությունն արդեն փոխանցել է 15 անուն գիրք: Մի շարք գրքեր Հայկական անկյանը նվիրաբերել են նաև ՀՀ պատվիրակության անդամները: Նախաձեռնությունն իրագործվել է

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև. ermenihaber.am

ermenihaber.am. Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչները բողոքի ակցի են կազմակերպել։ Ընդդիմադիր գործիչները կոչ են արել հավաքվել Ստամբուլի նահանգային շտաբի դիմաց, ինչից հետո ոստիկանական ուժերը շրջափակել են շենքի տարածքը և փակել շենք տանող փողոցները։ Բախումներ են եղել ոստիկանների և ցուցարաների միջև, ըստ որոշ տեղեկությունների՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ։ «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ

«ՀՀ-ում 30 քաղբանտարկյալները խոսում են ռեժիմի բռնատիրական մոտեցումների մասին»․ Տիգրան Աբրահամյան

Նա ահազանգեց՝ այս պահին շատ քաղաքացիներ գտնվում են ոչ միայն ապօրինի անազատության մեջ, այլև շատերը բանտերում չեն, բայց ապօրինի հետապնդման մեջ են։

Բողոքի բավարարում. քրեական հետապնդում չհարուցելու դատախազության որոշումը վերացնելու պարտավորություն է սահմանվել

Մինչ Երեւանի քաղաքապետարանը Երեւան քաղաքի սրտում՝ Թումանյան 2-րդ անցուղու բակում, շինարարական աշխատանքների կատարման նոր թույլտվություն է տալիս անձի սեփականության իրավունքի կոպիտ խախտմամբ, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ ՍԴՈ-1789 որոշմամբ արտահայտված դիրքորոշումների անտեսմամբ, առանց նույնիսկ սպասելու նախաձեռնված քրեական վարույթների հանգուցալուծմանը, դատական կարգով կրկին արձանագրվել է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի իրավունքի խախտման փաստը։ Երեկ ստացված

Մեսրոպ Առաքելյան. «Գյուղատնտեսական ցանքային տարածությունները Հայաստանում նվազել են մոտ 15,000 հա-ով»

«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան ալիքի գրառումը. Վերջին 5 տարվա ընթացքում գյուղատնտեսական ցանքային տարածությունները Հայաստանում նվազել են մոտ 15,000 հա-ով՝ 222,700 հա-ից դառնալով 208,000 հա։ Սրա արդյունքում նվազել է ցորենի, կարտոֆիլի, բանջարեղենի բերքի ծավալը ավելի քան 10%-ով։ Սա բերում է գների բարձրացման, աղքատության խորացման։ Պարենային անվտանգությունը պետք է դառնա երկրի կարևորագույն ռազմավարություններից մեկը։

Բյուրոկրատական դանդաղումներն անընդունելի են. Տիգրան Ավինյան

Եվ ինչպես Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի դեպքում հենց բուն շինարարության փուլում որոշում ենք կայացրել, որ հնարավոր է այն իրականացնել այս կարճ ժամկետում, նույնը պետք է անենք նախագծման փուլերում: Սա վերաբերվում է բոլորին ու բոլոր նախագծերին

Պերսեպոլիսի հնագույն պատերի ներքո՝ Իրանում, 25 տարվա դադարից հետո կրկին ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

25 տարվա դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կրկին ելույթ է ունեցել Իրանում, այս անգամ՝ Պերսեպոլիսի հնագույն պատերի ներքո։ Բացօթյա բացառիկ համերգը նվիրված էր նվագախմբի 100-ամյակին և անցկացվել է Հայաստանի ու Իրանի մշակութային համագործակցության շրջանակում՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդով։ Հանդիսավոր միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մասնավորապես նշելով. «Պերսեպոլիսի խորապատկերում այսօր միավորվել

«Մինչ Ռուբենը դաժան եւ անարդար պայմաններում անազատության մեջ է, նրա կյանքն ինքնին դարձել է նրա անսասան հավատի վկայությունը». Վերոնիկա Զոնաբենդ

Իր խոսքում տիկին Զոնաբենդը շնորհակալ եղավ մրցանակի համար, նկատելով, որ, բնականաբար,կնախընտրեր այս բեմին կանգնած լիներ ամուսնու հետ միասին: «Թեեւ ծնվել եմ ռուսական հրեական ընտանիքում, բայց ես ինձ իդենտիֆիկացնում եմ որպես հայ՝ ընտրությամբ»,-ասաց նա:

«Լավ, ո՞րքան կարելի է կեղծիքի մեջ ապրել ու համոզել, որ դա իրականություն է։ Ինքնախաբեությունը այս հարցի ամենավատ լուծումն է». Տաթեւիկ Հայրապետյան

Օրեր առաջ Արման Թաթոյանի գրառումը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի և դրանով պայմանավորված որոշ քայլերի մասին բուռն քննարկումների առիթ դարձավ, որի հետևանքով իշխանական որոշ ներկայացուցիչներ ամենատգեղ բառապաշարով սկսեցին թիրախավորել Թաթոյանին։ Թաթոյանի բարձրացրած թեմային անդրադարձել է նաև ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը՝ կադրեր ցուցադրելով և ևս մեկ անգամ ապացուցելով, որ նախկին ՄԻՊ-ի նշած խնդիրները իրապես ակտուալ են։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031