Օրվա լրահոսը
Մարգարիտա Գասպարյանն անցավ US Open-ի երկրորդ շրջան
Ռուսաստանի կանանց հավաքականի անդամ, հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակ տարավ Նյու-Յորքում մեկնարկած թենիսի Ամերիկայի բաց առաջնությունում: Առաջին շրջանում Մարգարիտան 7:6, 6:4 հաշվով առավելության հասավ ավստրալացի Պրիսցիլա Հոնի նկատմամբ եւ երկրորդ շրջանում ուժերը չափելու է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Իոհաննա Կոնտայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վարչապետը հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում է կայացրել
Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով: Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
Սա այն հարցն է, որը կառավարությունը պետք է որոշի, ոչ թե հանրաքվեն. Ստեփան Մարգարյանը՝ Ամուլսարի խնդիրը հանրաքվեով որոշելու մասին
Ըստ նախկին պատգամավորի՝ կառավարությունը՝ որպես աշխատանքային թիմ չձևավորվեց:
Սիրանույշը
Երկրի ծայր հյուսիսում՝ բարձր լեռներից ու ոլորապտույտ ճանապարհներից անդին, անտառի փեշին ծվարած, ողջ աշխարհից մեկուսացած մի փոքրիկ գյուղում էր ապրում տիկին Սիրանույշը՝ ազնվական ծագում ունեցող կանանց բնորոշ ճերմակ մորթով, գարնան մանուշակների կապույտն ունեցող աչքերով, փոքր համաչափ քթով, կարճ սանրվածքով ու նրբագեղ շարժուձևով: Նրան նայելիս ակամա հասկանում էիր, որ տեղացի չէր, նման չէր տեղաբնակ հասակակակից տատիկներին՝
Ռուսաստանաբնակ գյումրեցի գործարարները սկսել են ներդրումներ անել իրենց ծննդավայրում
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին շրջանում Գյումրիում ներդրումներ անելու համար քաղաքապետարան են դիմել երեք գործարարներ․ նրանցից մեկը Սոչիում բնակվող գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանն է, որը դելֆինարիում բացեց Գյումրիում։ Նա այժմ, ըստ ճարտարապետի, պատրաստվում է հյուրանոց կառուցել․ Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող շենքերից մեկն է գնել, որը կհիմնանորոգի ու հյուրանոց
Հայերի ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթը ստորագրված է 1914-ին․ Ermenihaber
Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։ 1914թ․ դեկտեմբերի 1-ով թվագրված այս որոշումն ընդունվել է Էրզրումի կենտկոմի կողմից և նույն օրը «գաղտնի» նշումով ուղարկվել Ստամբուլ։ Որոշումն ուղարկվել է հեռագրի տեսքով և պահանջվել
Պյոտր Սվիտալսկին Հայաստանից հեռանում է միայն հաճելի տպավորություններով
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Փոխվարչապետը բարձր է գնահատել դեսպանի սրտացավ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Մհեր
ԱՍԵԿՈՍԵ
Երբ Նիկոլն անազատության մեջ էր, Զարուհի Փոստանջյանը, նաեւ որպես փաստաբան, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի ամենաակտիվ պաշտպաններից մեկն էր: ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
Հայ-մոլդովական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-մոլդովական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափով: Նա նախագահ Դոդոնին հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝
Արսեն Ջուլֆալակյան. «Մնալու եմ ու պայքարելու եմ առնվազն մինչեւ Տոկիո-2020-ը»
Aravot.am-ի հարցին, թե հոր հրաժարականից հետո Արսեն Ջուլֆալակյանը մնո՞ւմ է հավաքականում, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Շատ կարճ արտահայտվեմ. հարս իր խոսքում նշեց, որ Արսենի միակ խնդիրն այն է, որ իր որդին է, որքան իր համար է հպարտություն իմ նման որդի ունենալը, այնքան էլ իմ համար է հպարտություն՝
Ucom-ը «Վարդանանց» կենտրոնի հետ հանդես է եկել uDoctor առցանց բժշկական խորհրդատվության լուծումով
Ucom ընկերությունը թողարկել է իր հերթական բջջային հավելվածը՝ uDoctor նորարարական լուծումը, որը հնարավորություն է ընձեռում օգտատերերին առցանց բժշկական խորհրդատվություն ստանալ ցանկացած ժամի և ցանկացած վայրում գտնվելիս։ Խորհրդատվությունն իրականացվում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից։ Հեռաբժշկությունն (Telehealth) աշխարհում արագ զարգացող ուղղություններից է, իսկ որոշ երկրներում (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն) այն ապահովագրական փաթեթների կարևորագույն բաղադրիչ է
«Ամուլսարն էլ է ժողովրդինը. ճիշտ կլինի ՀՀ վարչապետը Ամուլսարի հարցում գնա համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով». Գևորգ Պետրոսյան
Ըստ նրա՝ վեթինգը դեռևս չծնված մեռավ:
Նիկոլ Փաշինյան. Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը
Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զարմանքով արձանագրեցի, թե միջազգային շրջանակներում որքան խորն է նստած, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ընդհուպ Մերձդնեստրի եւ Ղարաբաղի հակամարտությունները նույնական ընկալելու բանաձեւը: Սա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է՝ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային առումով:
«Ես եկել եմ փարատելու մի մեծ միֆ, թե Հայաստանում չի թույլատրվում օգտագործել զինված ուժերը ներքին խնդիրների լուծման համար». Ալումյան
Մեր դիտարկմանը՝ ձեր մեջբերումների մեջ խոսքը զանգվածային անկարգությունների մասին է, երբ պետությանը վտանգ է սպառնում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ըստ մեղադրանքի, Մարտի 1-ի ցույցերը եղել են խաղաղ բնույթի եւ ցուցարարները զինված չեն եղել՝ Ալումյանն արձագանքեց. «Լավ, եթե ցուցարարները զինված չեն եղել, որտեղի՞ց այսպիսի հարաբերակցությունը՝ 32 վիրավոր ցուցարար, 187 վիրավոր ոստիկան»:
Ըստ Հրաչ Բերբերյանի՝ գյուղատնտեսական տարբեր խնդիրներ ավելի են սրվել. «Ա1+»
«Օրինակ, ապրանքի մթերման ծավալները նվազել են, միայն դեղձն է, որ այս տարի լավ է բերք տվել։ Խաղողի մթերումը պակասել է 30 տոկոսով, ծիրանը նույնպես պակաս է, իսկ բանջարեղենը նույնն է, ինչ անցյալ տարի։ Գարնանը կունենանք 500 դրամանոց կարտոֆիլ»,- ասում է Բերբերյանը։
«Ես հեռանում եմ հավաքականից, բայց մնում եմ Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչ». Լեւոն Ջուլֆալակյան
Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հրաժարական տալու մասին հայտարարած հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին Aravot.am-ը հարցրեց, թե հավաքականի մարզչական շտաբը նրա այս որոշման հետ կապված որեւէ դիրքորոշում հայտնե՞լ է, եւ արդյոք ճի՞շտ է աշխարհի առաջնության շեմին եւ օլիմպիական խաղերի մեկնարկից ընդամենը մեկ տարի առաջ հրաժարական տալը: «Այս որոշումը կայացրել եմ մեկ
Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն մեղադրանք կառաջադրեն. Արթուր Վանեցյան
Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար
Փորձագետների եզրակացությունը` երեխաների մեծ մասը հատուկ հաստատություններում է հայտնվել աղքատության պատճառով
Օգոստոսի 22-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որ Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին, ներառական և հավասար հասարակություն ունենալու տեսլականին, նաեւ կոչ էր արել համակերպվել։ Նրա այդ գրառումը միանշանակ չի ընդունվել: «1990-ին, երբ բարեփոխումների փուլը սկսվեց, Հայաստանն ընդամենը 100 երեխա ուներ
«Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել. պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել նրան պատկանող գույքի վրա
Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության տնօրենին
Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց հավաքականում որոշ մարզիկների՝ իր դեմ կազմակերպված դավադրության պատճառով
Պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսներին տարաձայնություններ են տեղի ունենում: Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որպեսզի գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական հավաքների պլանը կազմի իրենց ցանկությունով, որ մրցումների մասնակցության վայրն ընտրվի իրենց ցանկությունով, որ մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությունով, թե ովքեր՝ որ մրցումներին պետք է մասնակցեն: Մի խոսքով, լիքը նման տհաճ երեւույթներ:
Մխիթար Հայրապետյան. Բազմաթիվ նամակներ ենք ստանում քաղաքացիներից, որոնք պահանջում են ձերբազատել հեռուստաեթերը աղբից
ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովը ստանձնում է այս ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացման ողջ պատասխանատվությունը:
ԿԳՆ խոսնակ. Դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն, կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցչի աշխատավարձ
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ✅Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, այս տարի կիրակի օր է: Դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: ✅Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար։ Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն
«Եթե գլխավոր հրամանատարի վրա են գնում, պետք է գոնե մի 800 մարդ սպանել». Ալումյանը մեջբերում է Վանո Սիրադեղյանի խոսքերն ու կենացները
Ալումյանը Վանո Սիրադեղյանից մեկ այլ մեջբերում արեց. «Տեսեք, ասում է՝ Երկրապահի տղերքը մտան նախագահական նստավայր ամենախոցելի մասը, եթե այնտեղ մտնում են մարդիկ, բնական է, պետք է կրակի տակ առնել, կրակել, պետք է 50-100 մարդ մեռնի, փառք Աստծո, այդպես չեղավ: Իսկ նրանք պետք է փոխվեն, այս ժամանակ սաղ ազգին հերիք կլիներ, ի՞նչ ժողովուրդ, ընդամենը 15 հազար, իսկ զայրացած՝ ընդամենը 300-500 մարդ, կամ 1000: 8 մեքենա քաշում ես, լողացնում ես մարդկանց ու տուն են գնում՝ չորանալու:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 3 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-29-ը առանձին շրջաններում, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ն էապես
Ալումյանը հրապարակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրերը՝ ասելով, որ մինչեւ Մարտի 1-ը նա էլ է բանակն օգտագործել՝ զանգվածային անկարգությունների ժամանակ
Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրավիրած ասուլիսում մի քանի ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասուլիսին եկել էր պատրաստված՝ մեջբերումներ էր հանել համացանցից, թե որ երկրներում ոնց են ճնշել զանգվածային անկարգությունները: Ալումյանը եկավ հեռվից՝ Չինաստանից՝ ասելով, որ 2009-ին ներպետական հարցերում զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով իրենք ներգրավել են զինված ուժեր, որի ընթացքում եղել է 156
Կիպրոսի Մելքոնյան վարժարանի վերաբացումը սփյուռքի՝ հայ մնալու հաղթաթղթերից մեկն է
Կարճ պատմական ակնարկ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է 1926 թվականին եգիպտահայ բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյանների կողմից: Եղբայրները, մտահոգ լինելով Ցեղասպանության հետևանքով ասպանդական դարձած իրենց ազգի ճակատագրով, շուրջ 20 հա հողատարածք գնեցին ու կառուցեցին հայ մանուկների համար որբանոց: Որբերը, նավերով հասնելով փրկարար Կիպրոսի ափեր, ի հիշատակ իրենց ծնողների, որբանոցի շուրջ տնկեցին
Հայ գիտնականը` գիտաժողովը Դուբնայից Երեւան «տեղափոխվելու» մասին
Օգոստոսի 26-ից Հայաստանում մեկնարկել է Սուպերսիմետրիաներ և քվանտային սիմետրիաներ – SQS’19» խորագրով միջազգային գիտաժողով՝ տեսական ֆիզիկայի ոլորտում: Միջոցառումը համատեղ կազմակերպվել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ) և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայի (Դուբնա, ՌԴ) կողմից: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող եւ գիտաժողովի
ՄԻԵԴ-ը բավարարել է Մագնիտսկու հայցը նրա մահից 10 տարի հետո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Ռուսաստանը խախտել է բրիտանական Hermitage Capital ներդրումային ֆոնդի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու իրավունքները, որը մահացել էր 2009թ. «Մատրոսսկայա տիշինա» բանտում: Ըստ ՄԻԵԴ որոշման՝ Ռուսաստանը պետք է հայցվորին վճարի 34 հազար եվրո, հաղորդում է BBC-ն: Առաջին հայցը ՄԻԵԴ-ին ուղարկվել էր հենց Մագնիտսկու կողմից իր մահից մի քանի ամիս առաջ, իսկ
Հայաստանին նվիրված ծավալուն հոդված` լոնդոնյան թերթում
Լոնդոնում հրապարակվող KCW Today թերթի օգոստոսյան համարում տպագրվել է Հայաստանին նվիրված ծավալուն հոդված՝ թերթի գլխավոր էջում հայկական այբուբենի պատկերով: Այցելություններ և մշակույթ բաժնում հրապարակված նյութում ներառված է տեղեկատվություն Հայաստանի պատմության և ներկայի վերաբերյալ: Առանձին նշվում է Երևանի մասին, ծավալուն հոդվածներ կան Մատենադարանի, Ցեղասպանության տուն-թանգարանի, «Մեգերյան կարպետ» թանգարանի, հայկական եկեղեցիների և խաչքարերի մասին: Առանձին էջում տրամադրվում
«60 000 դրամով ինչպե՞ս են վերելակ նորոգելու. ներկելո՞ւ են, թե «կնոպկաներն» են փոխելու». Բաբկեն Հարությունյան
Հայկ Մարությանը խոստացել էր նաեւ նորոգել կամ փոխել վերելակները, բայց այս տարվա բյուջեով նախատեսված է 120 միլիոն դրամ՝ 2044 վերելակի նորոգման համար


















































