Օրվա լրահոսը
Անուշ Գրիգորյանը պարտվեց Եվրոպայի առաջնության առաջին մենամարտում
Հայաստանի հավաքականի մյուս անդամը՝ 64 կգ քաշային Անի Հովսեփյանը 1/8 եզրափակչում հաղթանակ էր տոնել եւ պայքարը քառորդ եզրափակչում շարունակելու իրավունք էր նվաճել:
Հարուցվել է քրեական գործ՝ Հայանիստ համայնքի նախկին ղեկավարի խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզում խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Հայանիստ համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2005
«Ինչի՞ց ես դառնացած, պարո՛ն Փաշինյան». Աշոտյանի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին
Ինչի՞ց ես դառնացած, նրանո՞վ, որ փոխանակ բանակցային նախապատմությունը առաջին շուրթերից լսես, հրավիրես Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իրե՛նց լսես՝ ոնց է եղել, ինչ է եղել, խոստովանում ես, որ բանակցությունների նախապատմության մասին քեզ կարճ լեկցիա է կարդացել Իլհամ Ալիեւը: Գուցե դրանո՞վ ես դառնացած:
Անի Սամսոնյան. «Ես կարծում եմ, որ իշխանությունները 100 տոկոսով անկեղծ չեն, թե ինչու պետք է Ամուլսարը շահագործվի». «Ժողովուրդ»
Եթե մենք աշխարհին բացատրենք, թե ինչու չեն թույլատրել շահագործել Ամուլսարը, որովհետեւ այն մեզ համար ունի բնապահպանական նշանակություն, մենք պաշտպանում ենք ՀՀ-ի էկո միջավայրը, ու սա ավելի է ներդրողներին խթանելու գան ՀՀ ու այլ ոլորտներում կատարել ներդրում։ Կառավարությունը թող այդ ամենը բացատրի։
«Հայրս ասում էր՝ չհանձնվես ու չհրապուրվես արվեստի նորաձեւություններով»
Հարցազրույց խորեոգրաֆ, «Միհր» ժամանակակից պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանի հետ – «Միհր» թատրոնը ավելի քան 15 տարի ձեր բեմադրություններով իր արվեստն է ցուցադրում ոչ միայն հայաստանցի հանդիսատեսին, այլեւ հանդես է եկել բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստանից մինչեւ Եվրոպա ու ԱՄՆ: Հուլիսին «Կոմիտասի 10 պատվիրաններ» ներկայացումը դիտեցին Վանաձորում, եւ, եթե չենք սխալվում, վերջին արտասահմանյան հյուրախաղը Իրանում էր,
Արթուր Սաքունց. «Եվ ես բնավ չեմ զարմանա, որ շատ դեպքերում ոստիկանությանը վճարեն հենց կրիմինալը, քրեական ծագում ունեցող օլիգարխները». «Ժամանակ»
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ոստիկանության այս վարքագիծը պատճառաբանում է նրանով, որ այս ոստիկանությունը դեռևս նախորդ իշխանության ժամանակ եղած ոստիկանությունն է։ Աշխատողները նույնն են, իսկ նրանք տարիներ շարունակ գործել, աշխատել են այն համակարգի, իշխանության ժամանակ, երբ քրեական հեղինակությունները, օլիգարխները իշխանության սյուներն էին։
Պարզվեց՝ որտեղ մի փոքրիկ դիմադրություն են տեսնում, արագ նահանջում են ու հրաժարվում իրենց մտադրությունից. «Հրապարակ»
Ինչպես արեցին վեթթինգի, անցումային արդարադատության, Ստամբուլյան կոնվենցիայի, Սահմանադրական դատարանի կազմը փոխելու, ինչպես նաեւ Ամուլսարի եւ բազում այլ հարցերում։
Հայտնաբերվել է թմրամիջոցի մաքսանենգության համար կալանավորված անձի դին՝ կախված վիճակում
2019թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 7։30-ին, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։ Նա կալանավորվել էր 29.03.2019թ., իր դիմումի համաձայն՝ 03.07.2019թ.-ից խցում պահվել է միայնակ, մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի
Զոհրաբ Մնացականյանը ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հետ քննարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց Քրիստոֆեր Պինչերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր կարևոր առաքելության մեջ։ Հեռախոսազրույցի
Ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Շենգավիթում տեղի ունեցած միջադեպի գործով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել, ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. օգոստոսի 25-ին ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է
Մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը
Օգոստոսի 27-ին Երևանում մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի առաջին օրվա ընթացքում տեղի ունեցավ չորս թեմատիկ քննարկում՝
Հայաստանի համար դիվերսիֆիկացված տնտեսական ներուժը հրատապ խնդիր է. «Ժամանակ»
Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը պետք է լինի Հայաստանի միջազգային սուբյեկտության բարձրացումը, նախօրեին տեղի ունեցած դիվանագետների հավաքի իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին հաշվով, տնտեսապես հնարավորինս ինքնաբավ, իսկ պրակտիկ իմաստով՝ ավելի շուտ դիվերսիֆիկացված պետությունն է, որ կարող է հավակնել սուբյեկտային արտաքին քաղաքականության: Իսկ Հայաստանի համար դիվերսիֆիկացված տնտեսական ներուժը հրատապ խնդիր է, եթե հաշվի առնենք
Դժբախտ պատահար` Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 07։50-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ՝ Սերյոժա Թադևոսյանը իր արած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով
Հաճախելիությունը թատրոններ աճել է. վարչապետ
2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով: Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ: Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
Լուծումներն ինստիտուցիոնալ չեն
Վերջին տարիներին մոդայիկ է դարձել «ինստիտուցիոնալ» բառը: Տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, այսինքն՝ ընդդիմության, որը ոչ միայն պայքարում է իշխանության համար, այլեւ ունի իշխանությունից արմատապես տարբերվող արժեքային համակարգ եւ իշխանության գալուց հետո ոչ թե կփորձի պարզապես դուր գալ ժողովրդի մեծամասնությանը, այլ երկիրը տանել սկզբունքորեն այլ ուղղությամբ: Համենայնդեպս, ես այդպես
Մարվել է խոտածածկ տարածքներում բռնկված 30 հրդեհ
Օգոստոսի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 250 քմ, 300 քմ, 1000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 2000 քմ, Արարատի մարզի Մասիս
ԱՍԵԿՈՍԵ
Եթե Քոչարյանի համար փողոցում 10 հոգի չգնդակահարելը իշխանության իմպոտենցիա է, թող համարի, որ մենք իրենից տարբերվում ենք դրանով: Հրաչյա ՀԱԿՈԲՅԱՆ
«1996-ին սահմանադրության խախտում չի եղել». Շողեր Մաթեւոսյան
Ըստ Ալումյանի հրապարակած խոսքերի, Վանոն ասել է, որ եթե նախագահի՝ գլխավոր հրամանատարի վրա են գնում…իսկ 2008-ին ո՞վ էր նախագահի վրա գնում: Պարզ է, որ 2008-ին ոչ մեկը նախագահի վրա չէր գնում, իսկ 96-ին մտել էին Գերագույն խորհուրդ, ջարդել էին դարպասները, բռնություն կիրառել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի դեմ:
«Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհո՞ւրդ», թե՞ Հայկական կազմակերպությունների խորհուրդ
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2019 թ. օգոստոսի 15-ին քսան ամերիկահայ կազմակերպությունների համախմբումը հայտարարեց «Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի» ձևավորման մասին: Համախմբման անդամներն են. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմ. Միացյալ Նահանգների Արևմտյան թեմի Հայոց Առաջնորդարան. Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միություն. Հյուսիսային Ամերիկայի Տիրամայր Նարեկի Հայ Կաթողիկե թեմ. Արևմտյան Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցություն.
Նախաքննական մարմինը տեղեկություններ չունի՝ մասիվցի Անդիկի սպանության մեջ նախկին ԵԿՄ-ականների ներգրավվածության մասին
ԵԿՄ-ում նույնպես նախկին ԵԿՄ-ականների մասնակցության մասին տեղեկություններ չունեն
Գագիկ Խաչատրյանի պաշտպան. «Նա չի ունեցել փախուստի նպատակ»
Ձերբակալված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ԱԱԾ-ի դիմաց պատասխանեց լրագրողների հարցերին: Նրա ձեւակերպմամբ, ՊԵԿ նախագահին վերագրվում են պաշտոնավարման ընթացքում կատարված գործողություններ: «Ինձ համար ակնհայտ է, որ չի կարող ձերբակալում լինել 2010թ. կատարված դեպքի առնչությամբ…Գագիկ Խաչատրյանը 2019-ին իրավապահ մարմինների կանչով Գերմանիայում ընդհատելով բուժումը վերադարձել է Հայաստան՝ տեղյակ լինելով, որ քրեական գործ է քննվում
Ամուլսար. պետության քննությունը հասարակության եւ ներդրողների առաջ
Ի՞նչ է եղել Հայաստանում անցած քսան տարիների ընթացքում, ինչպե՞ս է երկիրը «կառավարվել». դրա մասին պատկերացում կազմելու համար բավական է տեսնել, թե ինչ է կատարվում հանքարդյունաբերության ոլորտում, այն իրավիճակի խտացված պատկերն է։ Իրողությունները միանգամայն «օրենքով» են, ամենը «թղթով ճիշտ է», սակայն դրանից չի թեթեւանում այն զգացողությունը, որ երկիրը պարզապես ենթարկվել է ռեյդերային զավթման։ Ի վերջո, դա
Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք
Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարար Մնացականյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեդական հարաբերություններում առկա դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան այցելությունները և հանդիպումները, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ևս մեկ վկայություն են այն կարևորության,
««Լույս» հիմնադրամը ստեղծման օրվանից որդեգրել է թափանցիկ և հաշվետվողական գործելաոճ». «Լույս» հիմնադրամ
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամին ուղղված նվիրաբերության շուրջ օրերս ստեղծված աղմուկի վերաբերյալ, ըստ որի՝ փորձ է արվում նվիրաբերության մեջ տեսնել կոռուպցիոն ռիսկեր, «Առավոտ» թերթը հարցում է ուղարկել «Լույս» հիմնադրամին` ճշտելու, թե ինչ նպատակի համար են տրվել այդ գումարները և ինչպես են դրանք ծախսվել: Հիմնադրամից մեր հարցմանը պատասխանել են. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ
Նոր սերնդի ՀԴՄ չունեցող տնտեսվարողների նկատմամբ ՊԵԿ-ը խոստանում է մեղմ լինել. Չեն տուգանի
Սամսոն Գրիգորյանը ՊԵԿ նախագահի հետ քննարկումից հետո ասաց՝ տուգանվածները կարող են դիմել բեկանման հանձնաժողով
Համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ է, դերձակների մոտ ուղղորդումը՝ անընդունելի
Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել տնօրենների հետ հանդիպմանը: Փոխանցելով քաղաքապետի ողջույնները՝ Տիգրան Վիրաբյանը հույս է հայտնել, որ 2019-2020թթ. ուսումնական տարվա ծրագրերի արդյունքը պետք է լինի ևս մեկ նշաձողով բարձր որակի կրթության ապահովումը: Փոխքաղաքապետը նշել է, որ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է
Նիկոլ Փաշինյան. «Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ուրախ եմ տեղեկացնել, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»: Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: Մուդիզն իր հայտարարության մեջ
«Սուպերնախարարը որոշել է վերագրել պատմության դասագրքերը. սա Ամուլսարից վտանգավոր է». Միհրդատ Մադաթյան
Ըստ հոգեբանի՝ ներկայիս կառավարությունը թիմ չէ, այլ ինչ-որ մարդիկ, որոնք վերադասի հրաման են կատարում:
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ օգոստոսի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Անդրեաս Նորլենն ու պատվիրակության անդամները Շվեդիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել


















































