Օրվա լրահոսը
«Ես եկել եմ փարատելու մի մեծ միֆ, թե Հայաստանում չի թույլատրվում օգտագործել զինված ուժերը ներքին խնդիրների լուծման համար». Ալումյան
Մեր դիտարկմանը՝ ձեր մեջբերումների մեջ խոսքը զանգվածային անկարգությունների մասին է, երբ պետությանը վտանգ է սպառնում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ըստ մեղադրանքի, Մարտի 1-ի ցույցերը եղել են խաղաղ բնույթի եւ ցուցարարները զինված չեն եղել՝ Ալումյանն արձագանքեց. «Լավ, եթե ցուցարարները զինված չեն եղել, որտեղի՞ց այսպիսի հարաբերակցությունը՝ 32 վիրավոր ցուցարար, 187 վիրավոր ոստիկան»:
Ըստ Հրաչ Բերբերյանի՝ գյուղատնտեսական տարբեր խնդիրներ ավելի են սրվել. «Ա1+»
«Օրինակ, ապրանքի մթերման ծավալները նվազել են, միայն դեղձն է, որ այս տարի լավ է բերք տվել։ Խաղողի մթերումը պակասել է 30 տոկոսով, ծիրանը նույնպես պակաս է, իսկ բանջարեղենը նույնն է, ինչ անցյալ տարի։ Գարնանը կունենանք 500 դրամանոց կարտոֆիլ»,- ասում է Բերբերյանը։
«Ես հեռանում եմ հավաքականից, բայց մնում եմ Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչ». Լեւոն Ջուլֆալակյան
Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հրաժարական տալու մասին հայտարարած հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին Aravot.am-ը հարցրեց, թե հավաքականի մարզչական շտաբը նրա այս որոշման հետ կապված որեւէ դիրքորոշում հայտնե՞լ է, եւ արդյոք ճի՞շտ է աշխարհի առաջնության շեմին եւ օլիմպիական խաղերի մեկնարկից ընդամենը մեկ տարի առաջ հրաժարական տալը: «Այս որոշումը կայացրել եմ մեկ
Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն մեղադրանք կառաջադրեն. Արթուր Վանեցյան
Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար
Փորձագետների եզրակացությունը` երեխաների մեծ մասը հատուկ հաստատություններում է հայտնվել աղքատության պատճառով
Օգոստոսի 22-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որ Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին, ներառական և հավասար հասարակություն ունենալու տեսլականին, նաեւ կոչ էր արել համակերպվել։ Նրա այդ գրառումը միանշանակ չի ընդունվել: «1990-ին, երբ բարեփոխումների փուլը սկսվեց, Հայաստանն ընդամենը 100 երեխա ուներ
«Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել. պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել նրան պատկանող գույքի վրա
Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության տնօրենին
Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց հավաքականում որոշ մարզիկների՝ իր դեմ կազմակերպված դավադրության պատճառով
Պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսներին տարաձայնություններ են տեղի ունենում: Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որպեսզի գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական հավաքների պլանը կազմի իրենց ցանկությունով, որ մրցումների մասնակցության վայրն ընտրվի իրենց ցանկությունով, որ մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությունով, թե ովքեր՝ որ մրցումներին պետք է մասնակցեն: Մի խոսքով, լիքը նման տհաճ երեւույթներ:
Մխիթար Հայրապետյան. Բազմաթիվ նամակներ ենք ստանում քաղաքացիներից, որոնք պահանջում են ձերբազատել հեռուստաեթերը աղբից
ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովը ստանձնում է այս ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացման ողջ պատասխանատվությունը:
ԿԳՆ խոսնակ. Դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն, կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցչի աշխատավարձ
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ✅Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, այս տարի կիրակի օր է: Դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: ✅Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար։ Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն
«Եթե գլխավոր հրամանատարի վրա են գնում, պետք է գոնե մի 800 մարդ սպանել». Ալումյանը մեջբերում է Վանո Սիրադեղյանի խոսքերն ու կենացները
Ալումյանը Վանո Սիրադեղյանից մեկ այլ մեջբերում արեց. «Տեսեք, ասում է՝ Երկրապահի տղերքը մտան նախագահական նստավայր ամենախոցելի մասը, եթե այնտեղ մտնում են մարդիկ, բնական է, պետք է կրակի տակ առնել, կրակել, պետք է 50-100 մարդ մեռնի, փառք Աստծո, այդպես չեղավ: Իսկ նրանք պետք է փոխվեն, այս ժամանակ սաղ ազգին հերիք կլիներ, ի՞նչ ժողովուրդ, ընդամենը 15 հազար, իսկ զայրացած՝ ընդամենը 300-500 մարդ, կամ 1000: 8 մեքենա քաշում ես, լողացնում ես մարդկանց ու տուն են գնում՝ չորանալու:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 3 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-29-ը առանձին շրջաններում, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ն էապես
Ալումյանը հրապարակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրերը՝ ասելով, որ մինչեւ Մարտի 1-ը նա էլ է բանակն օգտագործել՝ զանգվածային անկարգությունների ժամանակ
Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրավիրած ասուլիսում մի քանի ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասուլիսին եկել էր պատրաստված՝ մեջբերումներ էր հանել համացանցից, թե որ երկրներում ոնց են ճնշել զանգվածային անկարգությունները: Ալումյանը եկավ հեռվից՝ Չինաստանից՝ ասելով, որ 2009-ին ներպետական հարցերում զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով իրենք ներգրավել են զինված ուժեր, որի ընթացքում եղել է 156
Կիպրոսի Մելքոնյան վարժարանի վերաբացումը սփյուռքի՝ հայ մնալու հաղթաթղթերից մեկն է
Կարճ պատմական ակնարկ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է 1926 թվականին եգիպտահայ բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյանների կողմից: Եղբայրները, մտահոգ լինելով Ցեղասպանության հետևանքով ասպանդական դարձած իրենց ազգի ճակատագրով, շուրջ 20 հա հողատարածք գնեցին ու կառուցեցին հայ մանուկների համար որբանոց: Որբերը, նավերով հասնելով փրկարար Կիպրոսի ափեր, ի հիշատակ իրենց ծնողների, որբանոցի շուրջ տնկեցին
Հայ գիտնականը` գիտաժողովը Դուբնայից Երեւան «տեղափոխվելու» մասին
Օգոստոսի 26-ից Հայաստանում մեկնարկել է Սուպերսիմետրիաներ և քվանտային սիմետրիաներ – SQS’19» խորագրով միջազգային գիտաժողով՝ տեսական ֆիզիկայի ոլորտում: Միջոցառումը համատեղ կազմակերպվել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ) և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայի (Դուբնա, ՌԴ) կողմից: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող եւ գիտաժողովի
ՄԻԵԴ-ը բավարարել է Մագնիտսկու հայցը նրա մահից 10 տարի հետո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Ռուսաստանը խախտել է բրիտանական Hermitage Capital ներդրումային ֆոնդի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու իրավունքները, որը մահացել էր 2009թ. «Մատրոսսկայա տիշինա» բանտում: Ըստ ՄԻԵԴ որոշման՝ Ռուսաստանը պետք է հայցվորին վճարի 34 հազար եվրո, հաղորդում է BBC-ն: Առաջին հայցը ՄԻԵԴ-ին ուղարկվել էր հենց Մագնիտսկու կողմից իր մահից մի քանի ամիս առաջ, իսկ
Հայաստանին նվիրված ծավալուն հոդված` լոնդոնյան թերթում
Լոնդոնում հրապարակվող KCW Today թերթի օգոստոսյան համարում տպագրվել է Հայաստանին նվիրված ծավալուն հոդված՝ թերթի գլխավոր էջում հայկական այբուբենի պատկերով: Այցելություններ և մշակույթ բաժնում հրապարակված նյութում ներառված է տեղեկատվություն Հայաստանի պատմության և ներկայի վերաբերյալ: Առանձին նշվում է Երևանի մասին, ծավալուն հոդվածներ կան Մատենադարանի, Ցեղասպանության տուն-թանգարանի, «Մեգերյան կարպետ» թանգարանի, հայկական եկեղեցիների և խաչքարերի մասին: Առանձին էջում տրամադրվում
«60 000 դրամով ինչպե՞ս են վերելակ նորոգելու. ներկելո՞ւ են, թե «կնոպկաներն» են փոխելու». Բաբկեն Հարությունյան
Հայկ Մարությանը խոստացել էր նաեւ նորոգել կամ փոխել վերելակները, բայց այս տարվա բյուջեով նախատեսված է 120 միլիոն դրամ՝ 2044 վերելակի նորոգման համար
Իսակովի արձանի խարիսխը վերականգնվեց
Խորհրդային նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցի բակը կիրակի օրը լեփ-լեցուն էր: Առիթը մեծն ծովակալի 125-ամյակի կապակցությամբ նրա արձանի գողացված խարիսխի վերականգնումն էր, ինչն էլ տեղի ունեցավ օգոստոսի 25-ին՝ Իսակովի ծննդյան օրվանից՝ օգոստոսի 22-ից, օրեր անց: Ամիսներ առաջ Tesaket.info-ն անդրադարձել էր այն փաստին, որ Իսակովի արձանն արդեն տևական ժամանակ է՝ առանց խարիսխի է,
Արայիկ Հարությունյան. «Երբ ֆեյսբուքում սփամ անելու գործողություններ չեն լինի, այն ժամանակ լուրջ կխոսենք»
«Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, բայց շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ազատորեն արտահայտել եւ դրա համար չհետապնդվել, ազատ լինել գործողությունների մեջ»,- օգոստոսի 27-ին պատասխանելով լրագրողների` ի պաշտպանություն ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ստորագրահավաքի վերաբերյալ հարցին, ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Միլիարդներն ավելանում են, աղբը չի պակասում». Բաբկեն Հարությունյանը դատի է տվել քաղաքապետարանին
Քաղաքապետարանից անպայման ուզում են ստանալ «Սանիտեկ»-ի հետ պայմանագիրը, որովհետեւ տարեցտարի միլիարդ դրամներով ավելանում են քաղաքապետարանից աղբահանությանը հատկացվող միջոցները:
ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը 2016թ. ապրիլից մինչև 2019թ. հուլիսը հափշտակել է 19.950 լիտր ձմեռային դիզվառելիք և 1000 լիտր բենզին
Բացի այդ, փոխգնդապետը, տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող ռադիոլոկացիոն կայանից կատարված հափշտակության դեպքի մասին, չարաշահելով պաշտոնեական դիրքը, այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել, ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց:
Իրավապաշտպանությանը չպետք է հետաքրքրի ով է Արթուր Ասատրյանը՝ գործարար, հեղինակություն, բարերար, թե մի այլ ոլորտի մարդ. «Այլընտրանքային նախագծեր»
Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այսօր իրավապաշտպանության հոգեհանգիստն է։ Ինստիտուցիոնալ և անհատական մակարդակներում։
Ամուլսարի հարցը մի շարք քաղաքական ուժերի համար դարձել է քաղաքական միավոր հավաքելու հնարավորություն կամ առիթ. «Ժամանակ»
Ամուլսարի առիթը քաղաքական միավորի համար են փորձում օգտագործել ուժեր, որոնք Ամուլսարի թեմայի տարիների ծավալման ընթացքում այն բացարձակապես չեն դիտարկել իրենց առնվազն հրապարակային օրակարգի մաս, չեն խոսել բնապահպանական խնդիրների մասին, հանրային կարծիքի մասին, իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվական ռեսուրսով չեն լուսաբանել Ամուլսարի համար բնապահպանական պայքարը: Եվ հիմա հանկարծ հայտնվել են այդ պայքարի մասնակիցների շարքում և հայտարարում են ժողովրդի կողքին լինելու մասին:
Արոնյանն ու Կարլսենը բաժանել են միավորը
Սենթ-Լուիսում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկության ավարտին մնացել է երկու օր: Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը իններորդ տուրում սպիտակներով խաղացել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 41-րդ քայլում համաձայնել ոչ-ոքիի: Գրոսմայստեր Արոնյանը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այսօր Լեւոնի մրցակիցը առաջատար Դին Լիրենն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մի քանի տասնյակ ցուցարարներ կփակեն, ասենք, որեւէ միջպետական ճանապարհ եւ կպահանջեն, որ իշխանություններն անհապաղ կատարեն իրենց այս կամ այն պահանջը. «Հայկական ժամանակ»
Իսկ ոստիկանությունը միջամտելու իրավունք չի ունենա, որովհետեւ քաղաքացիներն իրենց իրավունքն են իրացնում։ Հետո կհրաժարվեն, ասենք, հարկեր վճարելուց եւ տուգանքները կգնահատեն որպես իրենց իրավունքների բացահայտ ոտնահարում, հետո կհրաժարվեն իրենց որդիներին բանակ ուղարկել, որովհետեւ այնտեղ կոպտորեն ոտնահարում են քաղաքացիների իրավունքները եւ «կտտանքների են ենթարկում» (ստիպում են առավոտյան վաղ արթնանալ), հետո կցանկանան նստացույց կազմակերպել, ասենք, ՊՆ կենտրոնական մասնաշենքի երրորդ հարկում…
Հյուսիսային պողոտայում տարածք կորցրած կնոջը դատարանում պարտված ՍՊԸ-ն դիմել է ՍԴ
Դատարանում ռուսաստանցի գործարարին հաղթած կնոջ սեփականության իրավունքները կադաստրում այս պահին չեն գրանցում
Երբ մասիվցիները խնդրել են՝ իրենց օգնության հասնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը, վերջինս Կենտրոնի երկրապահ կամավորական միության նախկին պետերից երկու հոգու ապտակել է. «Ժողովուրդ»
Հիմա, պարզվում է, նախկին ԵԿՄ անդամները ապտակը կուլ չեն տվել եւ որոշել են պատասխան հարձակմամբ հարցերը լուծել։ Եւ, ըստ նախնական վարկածի, նրանք էլ կազմակերպել են Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։
Չերչիլն ու Խանջյանը
Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացման մասին, ի տարբերություն ժողովրդավարության, խոսակցություններն սկսվեցին ավելի ուշ, հավանաբար 1995թ. սահմանադրական նախագծերի քննարկումների ժամանակ։ Ինչպես մինչ այդ ժամանակաշրջանը, այնպես էլ այսօր, ենթադրում եմ, որ մեր հասարակության գերակշիռ մեծամասնության համար, իրավական պետություն հասկացությունն, այն է՝ իրավունքի եւ օրենքի երկիր ունենալը, ոչ միայն առանձնապես ընկալելի, նաեւ ընդունելի չի. «… Մեկն ըլնի ժողովրդի
Ինչպես կարող է երկրի ամենամեծ կառույցը չանցնել մասնագիտական եւ հասարակական քննարկումներ. «Հրապարակ»
Մյուս խնդիրը, որը, ըստ ճարտարապետի, չափազանց անհանգստացնող է, այն է, որ շենքի տեղը դեռ որոշված չէ, թեպետ նախնական նշվել է, որ այն պետք է կառուցվի Իսակովի պողոտայի հարեւանությամբ. «Հայտարարվեց, որ համատարած կանաչի շրջապատում այդպիսի կառույց պետք է լինի, որն իր հետ պետք է բերի տրանսպորտային հոսքեր, ճանապարհների խնդիր, դա ընդունելի չէ։ Մյուս կողմից պարզվում է, որ շենքը որոշակի տեղ չունի, ինչն էլ ավելի ընդունելի չէ, որովհետեւ եթե առաջինի դեպքում ընտրված տեղը մեծ խնդիրներ է առաջացնում, ապա 2-րդի դեպքում չես կարող խոսել, քանի որ տեղը դեռ չկա։
Այսպիսով, պաշտոնապես հստակեցվեցին բազմաչարչար Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման կամ մերժման ընթացակարգային ժամկետները. «Ժողովուրդ»
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ հայտարարել է. «Ի սկզբանե պարզ էր, որ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիան ԱԺ այս տարվա օրակարգում ներառելը հնարավոր չէ, քանի որ Վենետիկի հանձնաժողովից պարզաբանումներ կստանանք նախնական տվյալներով հոկտեմբերին, այնուհետեւ այն կառավարությունում պետք է նորից քննարկվի, ուղարկվի Սահմանադրական դատարան Կոնվենցիայի սահմանադրականության հարցը


















































