Օրվա լրահոսը
Ռազմապարի ելույթով հանդես եկավ Գագիկ Գինոսյանը՝ կրելով Դավիթբեկյան ուխտավորների ռազմական համազգեստը
Սույն թվականի օգոստոսի 25-ին «Ազգային ատյան» միավորման նախաձեռնությամբ տեղի ունենացավ երթ-միջոցառում նվիրված Գարեգին Նժդեհի կողմից հիմնադրված Դավիթբեկյան ուխտի 99-ամյակին: Երթը մեկնարկվեց Ազատության հրապարակում յարխուշտա ռազմապարի կատարմամբ, ուղեկցվեց ազգային երգերով, պարերով: Երթի բոլոր մասնակիցները ծաղիկներ խոնարհեցրին Գարեգին Նժդեհի արձանի առաջ: Ռազմապարի ելույթով հանդես եկավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը՝ կրելով Դավիթբեկյան ուխտավորների ռազմական համազգեստը: Ելույթ
Եթե չեն կարողանում մայրաքաղաքի ու «Սանիտեքի» ռիսկերը վերահսկել, հսկայական հանքի ռիսկերն ինչպես են վերահսկելու. «Հրապարակ»
Այդ ինչպես եղավ, որ ԽՍՀՄ տարիներին Ամուլսարն ուսումնասիրեցին եւ պարզեցին, որ այստեղ հանքի շահագործումը վտանգավոր է թե՛ հայաստանյան բնության, թե՛ մարդկանց առողջության համար, եւ Կարեն Դեմիրճյանը թույլ չտվեց դրա շահագործումը։ Այսօր ի՞նչը փոխվեց, որ այն դարձավ անվտանգ։ Այսօրվա իշխանությունը խոստանում է, թե Ամուլսարի բնապահպանական ռիսկերը կարող են վերահսկել։ Կառավարման այդ ի՞նչ առավելություններ ունեն երիտասարդ իշխանավորները, որը չուներ Կարեն Դեմիրճյանի ղեկավարած Խորհրդային Հայաստանը։
Ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն՝ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները. Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին Հարգելի գործընկերներ, Ջերմորեն ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին, կարևորում եմ ձեր բոլորի ներկայությունը և ակնկալում եմ ակտիվ և բովանդակային քննարկում համաժողովի օրակարգի շուրջ: Բայց մինչ բուն խոսքիս անցնելը, կուզենայի հիշել նրանց ովքեր պետք է այստեղ
Ո՞ւր է գնում Հանրապետականը
Մենք մի կողմից վերադառնում ենք գաղափարական ակունքներին, մյուս կողմից, ամբողջությամբ համահունչ ենք եվրոպական քաղաքական տենդենցներին Ժամանակակից աշխարհի տեկտոնիկ տեղաշարժերը մեծապես ազդել են նաեւ քաղաքականության բովանդակության եւ ձեւի վրա՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տեղային մակարդակներում: Ավանդական կուսակցությունները տեղեկատվական դարաշրջանում առերեսվեցին պոստ-ինդուստրիալ հասարակության նոր դեմքին, որպես կանոն, պատրաստ չլինելով անմիջապես առաջարկել համարժեք լուծումներ: Դրա փոխարեն ամբողջ աշխարհում,
Դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման. ԱՆ
Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում, հանրային քննարկման է ներկայացրել «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Դատական և իրավական բարեփոխումների նախորդ՝ 2018-2023 թվականների ռազմավարության՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-19-ը հանրային քննարկման ներկայացված նախագիծը փորձաքննության ներկայացվելիս քննադատության էր արժանացել միջազգային փորձագետների կողմից: Մասնավորապես, «Աջակցություն
Լեւոն Ջուլֆալակյանն ամենայն հավանականությամբ այսօր հրաժարական կտա
Հայտնի է, որ հավաքականի ներսում հիմնական կազմ ընդգրկվելու հարցում տեւական ժամանակ հակասություններ կան մարզիչ Ջուլֆալակյանի, ըմբիշներ Կարապետ Չալյանի եւ Միհրան Հարությունյանի միջեւ:
ՊԵԿ-ը լծվել է իր ստեղծած պատային իրավիճակում հայտնված տնտեսվարողներին տուգանելու գործին. «Ժամանակ»
Արդեն 3 ամիս է, ինչ նորաստեղծ բիզնեսի ներկայացուցիչները չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր։ ՊԵԿ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակից տնտեսվարողներին պատասխանում են, որ ՀԴՄ սարք չկա, չգիտեն էլ՝ երբ կլինի և հորդորում են տուգանքներից խուսափելու համար «ձեռքի վրայից», list.am-ից ձեռք բերել ՀԴՄ սարքեր։ Նկատենք, սակայն, որ նույն «ձեռքի վրա»
Հայաստանի լողորդները վիճակագրական ցուցանիշներ են բարելավել պատանիների ԱԱ-ում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մի ամբողջ շարք վիճակագրական ցուցանիշներ է բարելավել: Արթուր Բարսեղյանը աշխարհի առաջնություններում երկու անգամ մտել է կիսաեզրափակիչ փուլ՝ 50 եւ 100 մետր ազատ լողաոճերում, մեկ անգամ եզրափակիչ՝ 100 մետր ազատ լողաոճում եւ երկու անգամ լրացրել Տոկիոյի օլիմպիական խաղերի «B» կարգի վարկանիշային նորմա: Մեր լողորդներն առաջին անգամ
Ժողովրդի ձայնը
Պատկերացրեք, որ 2016 թվականի հուլիսին հանրաքվեի դրվեր հարցը՝ «արդյոք ճի՞շտ եք համարում ՊՊԾ գնդի վրա հարձակվելը եւ մարդ սպանելը»: Վստահ եմ, որ հայաստանցիների 90 տոկոսը դրական պատասխան կտար այդ հարցին: Եվ խնդիրն այստեղ մարդկանց գրագիտության կամ անգրագիտության մեջ չի: Հարձակմանը կողմ էին (եւ հիմա էլ են արդարացնում՝ բայց առանց նախկին խանդավառության) նաեւ միանգամայն գրագետ մարդիկ,
Սկզբնական ՇՄԱԳ-ը լի է անճշտություններով. ՀԲՃ-ն կոչ է անում հանել ներդրումները Ամուլսարի ոսկու ծրագրից
Մենք՝ Հայաստանի մտահոգ քաղաքացիներս, գրում ենք ձեզ Լիդիան ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրից ձեր ներդրումները/ֆինանսավորումը հանելու կոչով։ Ձեզ, անշուշտ, ծանոթ է Լիդիան կորպորացիայի՝ Ամուլսարում ոսկու հանք շահագործելու շահագրգռությունը։ Իբրև այս բիզնես ծրագրի ներդրողներ/վարկավորողներ, դուք ստացել եք ձեր ֆինանսավորումը դադարեցնելու կոչով change․org հարթակում հավաքվող հազարավոր ստորագրությունները և պետք է որ տեղյակ լինեք, որ իր ողջ
Հրշեջները մարել են 67 հրդեհ՝ ներգրավելով 74 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ
Օգոստոսի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 42 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 800 քմ, 6000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2500 քմ, 400 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1.5 հա, Նոր
«Ես համաձայն եմ այն պնդման հետ, որ Ամուլսարի շահագործմամբ կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել». Արարատ Միրզոյան
«Եթե Ամուլսարի դեպքում գանք շահագործման, որեւէ այլ հարցում, կարծում եմ, իհարկե, կարող են լինել այնպիսի որոշումներ, որ իշխող ուժի վարկանիշը կարող է անկում ապրել, այստեղ ուրիշ փիլիսոփայական հարց կա՝ արդյոք որեւէ իշխանություն պիտի մտածի, որոշումները կայացնի՝ ելնելով միմիայն վարկանիշից, թե՞ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ որեւէ որոշում պոպուլյար չլինի հանրության շրջանում, բայց երկրի շահերը ենթադրեն այդպիսի որոշման կայացում: Այստեղ պիտի պատասխանատվությունից խոսենք»:
Հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները ականազերծել են 48967 քմ տարածք
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 48967 քմ տարածք: Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել 2420 մարդու, որից 598-ը ՄԱԿ-ի գինեկոլոգիայի և մանկաբուժության բարեգործական կենտրոնում։ Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ
«Անկում ունենք, գյուղացին աղքատ է մնալու». տնտեսագետը վերլուծում է փոխվարչապետի հրապարակած թվերը
«Նման աճով 2050թ.-ին մենք չենք կարողանա 15-ապատկել մեր համախառն ներքին արդյունքը»,-համոզված է տնտեսագետ Սուրեն Պարսյանը
Փաշինյանի վարկանիշը լռվել է Ամուլսարի հանքավայրի եզրին. «Կոմերսանտ»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ բախվել է զանգվածային քննադատության բնակչության կողմից: Դրա պատճառ է հանդիսացել Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին որոշումը, որը խոստանում է զգալի եկամուտ բերել հանրապետության բյուջե և բարելավել նրա ներդրումային գրավչությունը, բայց տեղացիների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ըստ ակտիվիստների՝ այդ շրջանում ոսկու հանքի շահագործումը կարող է հանգեցնել
«Միրզոյանի ստորագրած կարգադրությունն ավելի է խորացրել իրավիճակը՝ կրկին անփութության, խաբեբայության հետեւանքով». Արսեն Բաբայան
Բաբայանն ասում է՝ այսօր ԱԺ նախագահն ընդունել է իր ասած հանգամանքը խախտումներով կարգադրությունների մասին
Նիկոլ Փաշինյանի հորդորին ընդառաջ․ ՌԴ-ում ապրող հայ գործարարը 17 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայրենիքում
Ռուսաստանի Դաշնության 5500-ից ավելի հայ համայնք ունեցող Նովոչերկասկ քաղաքի հայ համայնքի ղեկավար Արա Արսենյանը 17 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայրենիքում․ նա Ծաղկաձորում հյուրանոց է կառուցում։ Այս մասին վերջինս հայտարարեց Նովոչերկասկը Գյումրու հետ քույր քաղաք հռչակելիս․ նա ուղեկցում էր քաղաքապետ Իգոր Զյուզինին, որը եկել էր Գյումրու տոնին մասնակցելու։ «Եթե ամեն ինչ հաջող ընթանա, կկառուցեմ նաև
Հանրաքվեի դրվող հարցի առնչությամբ քարոզչությունը, ի տարբերություն՝ ընտրությունների, միանշանակ արգելվում է. Գևորգ Դանիելյանը՝ Ամուլսարի հանքի ճակատագրի մասին
ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հանրաքվեի սահմանադրական հիմքերի մշակումն ինձ է եղել վերապահված, և արդեն այդ փուլում ինձ համար առավել շոշափելի դարձավ այն, որ միջազգային կառույցներն այնքան էլ հակված չեն հանրաքվեի շրջանակների ընդլայնմանը, մեծ հաշվով, դրանք «պատուհաս» են գլոբալիզացման ճանապարհին: Մինչ այդ, մի շարք երկրներում հանրաքվեների միջոցով ձախողվել էր ԵՄ
Լեւոն Արոնյանը Սենթ-Լուիսում եզրափակում է մրցաշարային աղյուսակը
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի գործերը Սենթ-Լուիսում ընթացող Սինքվիլդի գավաթի խաղարկությունում գնալով վատանում են: Ութերորդ տուրի 54-րդ քայլում Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիից կրած պարտությունից հետո հայ գրոսմայստերը 3 միավորով նահանջել է վերջին հորիզոնական: Այսօր Արոնյանը սպիտակներով խաղալու է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որն իններորդ տուրից առաջ 4 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է
Մեզ համար օրինակելի է եւ ոգեւորիչ Շվեդիայի իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականությունը. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովում հյուրընկալվել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Վանաձորում զինված քաղաքացի է բերման ենթարկվել
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Իսահակյան փողոցի 23-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով: Նշանակվել
Կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն Հեռուստատեսության եւ ռադիոյի ու Կինոյի մասին օրենքների մշակմամբ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ օգոստոսի 26-ին անցկացրել է արտահերթ նիստ: Հանձնաժողովի որոշմամբ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն Հեռուստատեսության եւ ռադիոյի ու
57-ամյա տղամարդը դիտողություն է արել Գնդեվազ գյուղում «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներ անող մի խումբ անձանց. ՀՀ քննչական կոմիտե
Նրանցից մեկը՝ Կեչուտի 24-ամյա բնակիչը, ցավագին ընդունելով դիտողությունը, խուլիգանական մղումներով, մի քանի այլ երիտասարդների հետ ծեծի է ենթարկել նրան, ինչպես նաև հնչեցրել հայհոյանքներ:
«Կռնաս» կոչվող տարածքից ապօրինի հատել է 1 հատ բոխի
Օգոստոսի 25-ին, ժամը 08.25-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Կապանի բնակիչներ հայր և որդի գիշերով ծառեր են կտրում, մեքենայով տեղափոխում տուն և վաճառում: Մեկնած օպերատիվ խմբին Ձորք թաղամասի բնակիչը հայտնել է, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, «Կռնաս» կոչվող տարածքից ապօրինի հատել է 1 հատ բոխի և իր «ՎԱԶ-2102»-ով տեղափոխել
«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մեր հարաբերությունները որակապես այլ փուլ են տեղափոխվում». Արարատ Միրզոյանը՝ Շվեդիայի մասին
Շվեդիայի խորհրդարանի խոսնակն ասաց, որ Հայաստան են ժամանել շատ մեծ ներկայացուցչական պատվիրակությունով, որը Շվեդիայի պատմության մեջ տեղի է ունենում ամեն մի ընտրական ցիկլում՝ 4 տարվա ընթացքում մեկ անգամ. «Ինձ հետ են խորհրդարանի փոխխոսնակները, նաեւ խորհրդարանական քաղաքական բոլոր ուժերի ղեկավարները»:
Ռուբեն Հայրապետյանի դիտարկումները՝ ԲՈԿ-ի եզրակացության շուրջ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. – 2014 թվականին գիտական հանդեսում տպագրված հետազոտությանս արդյունքները, երբևէ որևէ տեղ զեկուցած չլինելով, 2016 թվականին ներկայացրել եմ Փարիզում կազմակերպված գիտաժողովին, զեկուցել եմ, ստացել մասնակիցների դրական արձագանքները, որից հետո կազմակերպիչները որոշել են տպագրել այն նաև գիտաժողովի ներկայացրած նյութերի ժողովածուի մեջ։ Դա
Կոչ դեսպաններին
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալան Գոգբաշյանին Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին ԿՈՉ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ Ձերդ գերազանցություններ, Այս նամակով Ձեզ ենք դիմում մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, սփյուռքահայերս և Հայաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիներս՝ մասնագետներ, պետական ոլորտի աշխատողներ, մասնավոր հատվածի ձեռնարկատերեր, առևտրականներ, գյուղացիներ, ֆերմերներ և
Հրազենից մահացած ԱԱԾ նախկին աշխատակիցը պնդում էր՝ հալյուցինագեն միջոցներ են իր նկատմամբ օգտագործել իրենից ազատվելու համար
Սարմեն Ղահրամանյանը 2012-ին ինքնասպանության փորձ է արել, հրաշքով կենդանի մնացել
«Հնարավոր է՝ վնասակար նյութերի անցումը Սեւան լինի կրկնվող գործընթաց». Կարինե Դանիելյանը՝ Ամուլսարի խնդրի մասին
Ամուլսարի հանքը բարդ է եւ տեսակով յուրահատուկ, ինչը փաստված է նաեւ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունում: Դրանում, ի դեպ, մեծաքանակ ռիսկեր կան նաեւ
«Ամուլսարի հարցում ամենաքիչը կարող են այսօր մեղադրել ինձ կամ Դաշնակցությանը». Արծվիկ Մինասյան
Ըստ նրա՝ ՀԱԿ-ի պատգամավորներից շատերը, այսօրվա կառավարության անդամները, որոնք եղել են նաև խորհրդարանում՝ ի տարբերություն ՀՅԴ-ի, որ փորձել է ինչ-որ քայլեր իրականացնել Ամուլսարի հարցում ռիսկերը բացահայտելու, նվազեցնելու ուղղությամբ, կառավարությունում կռիվ է տվել՝ իրենք ձայն չեն հանել:


















































