Օրվա լրահոսը

Նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ

Պեղումներ Էջմիածնի Սուրբ Մարիանե եկեղեցու ավերակներում

«Յայնմ ժամանակի գային հասանէին յերկիրն Հայոց, յԱյրարատ գաւառ, ի Վաղարշապատ քաղաք, զոր և Նորաքաղաքն կոչեն, ի նիստս թագաւորացն Հայոց»։  Ագաթանգեղոս․ «Պատմութիւն Հայոց»․ Երևան 1983թ․ Էջ՝ 90։ Խոսքը Գայանյան կույսերի մասին է, ովքեր, հալածվելով Դիոկղետիանոս կայսեր կողմից, հեռացել էին Հռոմից, հասել Վաղարշապատ և բնակություն էին հաստատել քաղաքի հյուսիսարևելյան կողմում գտնվող այգիներ հնձաններում։ Հայոց երբեմնի մայրաքաղաք, այսօրվա

«Հայաստանի ամենամեծ խնդին այն է, որ իշխանությունը ճնշումների ու պատերազմի սպառնալիքի պատճառով հրաժարվում է ՀՀ որոշ տարածքներից»․ Աբբաս Էղբալմեհրան

«Մոտ ապագայում, եթե Հայաստանն ընդդիմանա այդ միջանցքի ստեղծմանը, Բաքուն եւս մեկ անգամ Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ կհարձակվի Հայաստանի վրա» Մենք ձգտում ենք, որ Հայաստանն իրական խաղաղության հասնի, բայց Հայաստանի համար սպառնալիքները մնացել են»։

Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները. Ամալյա Գրիգորյան

ՀՖՖ սիրողական ֆուտբոլի բաժնի ղեկավար Ամալյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Ծանոթացեք Ռուբենի հետ: Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան: Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք  Հայաստանի և

Հայաստանի և Իրանի մշակութային կապերը գալիս են դարերի խորքից․ մշակութային երկխոսությունը նոր շունչ է ստանում Պերսեպոլիսում. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը: Այս բացառիկ իրադարձությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ԻԻՀ Ֆարսի նահանգապետ

Հասարակությանը սոցցանցերից «կտրելու» միջոց. Գրքի երեւանյան միջազգային փառատոնը երեք օրով լցնում է իրականությունը

Փառատոնին մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ եւ մշակութային կազմակերպություն, 200 գրողներ ու քննադատներ

Մենք այլեւս գոյություն չունեցող Արեւմտյան Հայաստանի օրինակն ունենք․ «Հայացք Երևանից»

Է՛հ, ինչ էինք՝ ինչ դարձանք… Արցախի կորուստը դաջված մնաց մեր սրտերում, եւ ուշքի չենք գալիս առայսօր: Հացի խնդիրը գերակա դարձրին, քան՝ հողինը: Խաբվեց ժողովուրդը ու չլսեց ո՛չ աղաչանք, ո՛չ հորդոր, ո՛չ խորհուրդ, երբ բացատրվում էր, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Արցախցիների ուղեղներն էլ շատերը մտցրին, թե իրենց դեպքում մեղավորը ռուսներն են, իսկ Պրահայում Արցախն

Ավտոմեքենան ընկել է ձորը․ վարորդը մահացել է

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23։39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Տեղ գյուղի վերջնամասում գտնվող ձորում փրկարարները հայտնաբերել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և վարորդի դին՝ սրահից

Նրան ավելի ճիշտ կլինի համեմատել Լյուդիվիկոս 15-րդի հետ, որը «Ինձնից հետո թեկուզ ջրհեղե՛ղ» ոչ պակաս նշանավոր խոսքի հեղինակն է. «Հայացք Երեւանից»

Այլակարծության հանդեպ մարդու անհանդուրժողականության համախտանիշը կարող է գնալով սրվել եւ, ի վերջո, փոխարկվել մեկ այլ, հոգեբանորեն ավելի դժվար հաղթահարելի վիճակի՝ բռնատիրական հակումների։ Ակամայից նման եզրակացության ես հանգում՝ դատելով ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վարքագծից, որը, թերեւս, առանձին հետազոտության առարկա է: Հիմա՝ ըստ էության: «Կառավարությունը ես եմ։ Չի կարող Կառավարությունում որեւէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք

ՀԷՑ ընկերության կարիքների համար նախաձեռնված մրցույթները մշտապես կազմակերպվել են համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի

Ի գիտություն հանրության «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կարիքների համար նախաձեռնված մրցույթները մշտապես կազմակերպվել են համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գնումների կազմակերպման կարգի: Բոլոր մրցութային գործընթացները եղել են բաց, թափանցիկ, իսկ դրանց օբյեկտիվությունը և մրցակցությունը ապահովելու նպատակով դրանց մասին տեղեկատվությունը սահմանված կարգով տեղադրվել է համապատասխան էլեկտրոնային հարթակներում: Ընկերությունը նաև

Մահացել է պոլսահայ մտավորական, արեւմտահայ գրականության, մամլո ջահակիր, Պոլսո «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբերտ Հատտեջյանը․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը Հիմա կորստի մասին։ Թանկ կորուստ բոլորիս համար։ Մահացել է պոլսահայ մտավորական, արեւմտահայ գրականության, մամլո ջահակիր, Պոլսո «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբերտ Հատտեջյանը։ Հայաստանցիներս հանգուցյալի վաստակի, գործի, առաքելության մասին քիչ գիտենք։ Նա իր ուսերին կրեց դժվարին բեռ՝ Պոլսում հայերեն թերթի անխափան տպագրություն, պոլսահայ մտավորականության գործի շարունակում… Հանգչիր խաղաղությամբ, սիրելի

Կոտրել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենան․ «Փաստինֆո»

Այսօր հայտնի դարձավ, որ գիշերը կոտրել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենան՝ պատճառելով գույքային վնաս։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Իսկանդարյանը ասաց, որ կոտրել և տարել են մեքենայի կողային հայելիները, իսկ հետո նրա հետ կապի են դուրս եկել ու գումար պահանջել՝ դրանք վերադարձնելու համար։ «Telegram-ով գրում են, ասում՝ ոչ ոստիկանությունը, ոչ էլ ԱԱԾ-ն չի կարող օգնել, բայց

Դուրս բերվեց Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը

Սեպտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի կատարվեց Կիրակնամտի հանդիսավոր ժամերգություն։ Ի նշանավորումն Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի՝ դուրս բերվեց տիեզերաժողովին Հայոց Եկեղեցու կողմից մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։ Կիրակնամտի ժամերգությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների, միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ և հավատցյալներ։ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

Ինչի՞ համար է պետք անել բաներ, որի համար Հայաստանի ֆեդերացիան պետք է գումար վճարի. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Բոլորս սիրում ենք քննադատել մեկս մյուսին, և շատ հաճախ քննադատում ենք նաև մեր ֆուտբոլը: Բայց կան բաներ, որ ես, օրինակ, չեմ հասկանում, ինչո՞ւ են մեր երկրպագուները, հայրենասեր երկրպագուներն անում բաներ, որոնք վնասում են բոլորիս: Օրինակ՝ ինչի՞ համար է պետք անել բաներ, որի համար Հայաստանի ֆեդերացիան պետք է գումար

Օրվա լուսավոր պահերից մեկը՝ փոքրիկ Արեգի հանդիպումը Կրիշտիանու Ռոնալդուի հետ

Հայաստան-Պորտուգալիա խաղը ֆուտբոլասերների համար ամենասպասված իրադարձություններից էր, իսկ փոքրիկ Արեգի համար այն իսկական տոն դարձավ, քանի որ հաջողվեց իրականացնել նրա երազանքը՝ հանդիպումը պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Դեռ երեկ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր․ «Քաղցկեղ ունեցող մեր երեխայի ու Ռոնալդուի հանդիպումը կազմակերպելու համար լիքը լուրջ մարդկանց հետ խոսեցի ու

Խեղճ Նիկոլը որտեղի՞ց իմանա, որ Ճապոնիան ստիպված էր հրաժարվել աղբամաններից․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` աշխարհի չեմպիոն դառնալու ապագան մեզ խոստացած Փաշինյանի դատարկությունը և կոմպետենտության իսպառ բացակայությունը վաղուց հասկացել ենք: Հիմա մի քիչ շեղեմ ձեզ մեր ֆուտբոլային հերթական նվաստացումից և անդրադառնամ նրա մտքի նոր փայլատակումներին: Նիկոլ Փաշինյանը զարմացել է, որ Տոկիոյում աղբաման չկա: Նա համարել է դա Ճապոնիայի կառավարման մշակույթի և

Հայաստանի հավաքականը հինգ անպատասխան գնդակ ընդունեց Պորտուգալիայի ընտրանուց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի մեկնարկային խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:5 խոշոր հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն: Մեր թիմը որոշակի տպավորություն գործեց առաջին 10 րոպեներին, մինչեւ այն պահը, երբ Ժոաու Ֆելիքսը բացեց հաշիվը: Ճիշտ է, մեր տղաները փորձեր ձեռնարկեցին վերականգնելու հավասարակշռությունը

Հոսեյն Ալի Ամիրին վերահաստատել է Ֆարսի նահանգի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստան–Իրան հարաբերությունների խորացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն Իրանի Շիրազ քաղաքում հանդիպել է Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նահանգապետին ջերմ

«Մեր ձևով» շարժումը շատ ճիշտ ռազմավարություն է մշակել հատկապես Արցախի հարցի վերաբերյալ․ Գենադի Մնացականյան

Նկատի ունենալով, որ Սամվել Կարապետյանը այժմ անազատության մեջ է, կարելի է ենթադրել, որ նա քաղաքականություն մտավ զուտ ինքնապաշտպանվելու նպատակով, սակայն նրա կյանքի ու գործունեության անցած ճանապարհը թույլ է տալիս ավելի շատ հակված լինել այն մտքին, որ քաղաքականություն մտնելու մղիչ ուժն ու մոտիվացիան բարերարի մոտ ավելի վեհ են, քան ինքնապաշտպանությունը։ Կարծում եմ՝ միայն ինքնաճանաչման հոգեբանական բարդ

Այրվել է 4 ավտոբուս, 2 բեռնատար

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական

Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին

Ակբա Լիզինգը Հայաստանում JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցների պաշտոնական ներկայացուցիչ Roel Automotive Group-ի հետ համատեղ, TOON EXPO YEREVAN 2025-ի տաղավարում առաջարկում է մեքենա գնելու բացառիկ հնարավորություններ: Հատուկ պայմանները ներառում են․ Կանխավճար՝ սկսած 5%-ից Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի Տարեկան տոկոսադրույք՝ 12․8% ՀՀ դրամով Միջնորդավճար՝ 0․5% ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 1․5% Ներկայացված պայմանները հասանելի

Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեկնել է Չիտա

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մեկնել է Չիտա (Ռուսաստանի Դաշնություն), որտեղ 18 երկրների հավաքականների հետ կմասնակցի միջազգային մրցաշարի: Մարզիչը թիմում ընդգրկել է մինչեւ 23 տարեկան 14 բռնցքամարտիկի: Նրանք են. 48 կգ՝ Էրիկ Սեմերջյան, 51, կգ՝ Արամ Դովլաթբեկյան, 54 կգ՝ Վաղարշակ Քեյան, 57 կգ՝ Լեւոն Հովհաննիսյան, 60 կգ՝ Տիգրան Մակիչյան, 63 կգ՝

Համեստ մեկնարկ՝ Սամարկանդում

Սամարկանդում (Ուզբեկստան) ընթացող FIDE Grand Swiss Tournament 2025 ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները համեստ արդյունքներով են մեկնարկել: Տղամարդկանց մրցաշարում, որին մասնակցում է 116 շախմատիստ, երկու տուրից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Շանթ Սարգսյանը առայժմ ունեն 1,0-ական միավոր եւ տեղ են զբաղեցնում, համապատասխանաբար, 38-րդ, 40-րդ եւ 78-րդ հորիզոնականներում: Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ Հակոբյան 0,5-ական միավորով

Ինչո՞ւ չի հարցաքննվել որպես վկա «գյուլլելու» մասին խոսակցության մասնակից Հովհաննես Ավետիսյանը․ քարոզչական փուչիկը կպայթեր

Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ քանի որ Քննչական կոմիտեն ձեռքի տակ ունի բոլոր ձայնագրությունների բնօրինակները, գիտեն՝ կանչեն հարցաքննության, անձը պատմելու է այն ամենը, ինչ իրենք ունեն, ինչը խաղաղ անհնազանդության մասին է։

Ռոնալդուն մոտեցել էր գետնին ընկած պաստառին, վերցրել, կարդացել այն, ապա հարգանքով ծալել ու փոխանցել հայ ֆուտբոլիստներին․ իմ բողոքը հասավ ոչ միայն խաղադաշտում ներկաներին, այլև ամբողջ աշխարհին․ Շահեն Հարությունյան

Պատմական գիտությունների թեկնածու, Շանթ Դաշինք ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Տասը տարի առաջ՝ 2015 թվականի հունիսին, Երևանը սպասում էր մեծ իրադարձության։ Հայաստան էր ժամանելու ֆուտբոլի աշխարհի անքննարկելի կուռքերից՝ Քրիստիանու Ռոնալդուն։ Բայց իմ ներսում այդ օրերին բոլորովին այլ զգացմունքներ էին իշխում։ Այդ ժամանակ հայաստանյան բանտերում էին տասնյակ քաղբանտարկյալներ։ Նրանց մեջ էր նաև հայրս՝ Շանթ

«Գյուլլելը դավաճանների մասին է եղել, փոխհատուցում տրամադրելն էլ վերաբերել է պետության գործառույթին»․ Հովհաննես Ավետիսյանը՝ իր ու Բագրատ սրբազանի զրույցի մասին

Հովհաննես Ավետիսյանը նշեց․ «Քրեական օրենսգիրքն ինչ-որ պահի պետք է վերանայվի, և այդ բացառիկ դեպքերում, երբ մարդը գիտակցաբար գնացել է գործողությունների, պետությանը մեծ սպառնալիք է ստեղծել, այդ գործողությունները պետք է քրեականացվեն»։

Սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար մտահոգիչ խնդիր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին Մոսկվա կինոթատրոնում մասնակցել է «Շնորհավոր, աղջիկ է»` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ ֆիլմի պրեմիերային և հանդես եկել բացման խոսքով։ «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին: Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ

«Ասում է՝ հեղափոխություն արեք, բայց մարդկանց սպառնում են․ ով մեզ բարև է տալիս, հետևից գնում են»․ Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանն ահազանգեց՝ սկսած ոստիկանությունից, քննչական մարմնից, նաև դատախազությունում աշխատողներից, իրենք ՔՊ իշխանության ճնշման տակ էին գործում։

Ո՞վ է իրականում կանգնած նախագծի և այն «մասնավոր ամերիկյան ընկերության» հետևում

Հաջորդ շաբաթ, ըստ որոշ ԶԼՄ-ների, Երևան կժամանեն ինչ-որ ամերիկացիներ՝ քննարկելու TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև որպես «Թրամփի ճանապարհ» կամ «Զանգեզուրի միջանցք»։ Կարճ ասած՝ խոսքը Սյունիքի մարզով անցնող չարաբաստիկ ճանապարհի մասին է, որը Փաշինյանը որոշել է հանձնել վարձակալության՝ 99 տարով՝ հետագայում նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն՝ մարդկային կյանքի չափանիշներով՝ անժամկետ։ Այդ ճանապարհով նա պարտավորվել է

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին, 11-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 6-ին և 10-ին կեսօրից հետո, 7-ի և 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031