Օրվա լրահոսը

Կարեն Նազարյանը՝ դեսպան նաեւ Պորտուգալիայում

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել:

Լեւոն Արոնյանը մեկնարկում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլում

Վաղը Սենթ-Լուիսում մեկնարկում է շախմատի Grand Chess Tour-ի չորրորդ փուլը, որտեղ արագ եւ կայծակնային շախմատում կմրցեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Լենյեր Դոմինգեսը, Շախրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Յույ Յանյին, Լեւոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը եւ Ռիչարդ Ռոպորտը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Պապիկյանը՝ դեսպան նաեւ Սլովակիայում

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:

Էդմոն Մարուքյան. Վարչապետից պետք է պահանջել, որ աղբը հավաքեն, շներին հավաքեն

Էդմոն Մարուքյանը գտնում է, որ Հայկ Մարությանը կառավարման փորձ չունի

Կադրային փոփոխություններ կառավարությունում

Վարչապետի որոշումներ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հովհաննես Հայրապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ ԱՐՄԱՆ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Հովնանյանին նշանակել

Հայաստանը՝ որպես նախագահող երկիր, անհամբեր սպասում է Միության անդամ պետությունների ղեկավարներին. ՀՀ վարչապետը և ԵԱՏՀ նախագահը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Որպես նախագահող երկրի ղեկավար՝ կցանկանայի

2008 թվականի մարտի 1-ի գործերը կվերանայվեն. Արմեն Խաչատրյան

Դատախազությունը պատրաստակամ է

Հայաստանի ջրացատկորդները 4-րդ տեղն են գրավել ԵԱ-ում

Կիեւում ընթացող ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վլադիմիր Հարությունյան/Լեւ Սարգսյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկում իր անվան դիմաց գրանցել է 358.80 միավոր եւ տեղ զբաղեցրել չորրորդ հորիզոնականում: Իսկ մրցանակային եռյակը կազմել են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի երկյակները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախագահը եկել էր ցույց տալու իր աջակցությունը Մխիթարյան միաբանությանը

Կապվածությունը Սևրի ժառանգությանը, որի համար նա փափագում է անձնապես հետեւել պատմական շենքերի վերանորոգմանը

Ակցիայից հետո քաղաքապետարանի կողմից նկատվում են որոշակի քայլեր. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

Մենք շարունակելու ենք հետևել Երևանի և երևանցիների հանդեպ քաղաքապետարանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին և շարունակաբար հիշեցնելու ենք քաղաքային իշխանություններին իրենց իսկ տված խոստումները և բարձրաձայնելու ենք քաղաքում առկա խնդիրների և թերացումների մասին։

Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև վերջին շրջանում հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ։

Վահան Բաբայանը ներկայացնելու է իշխանափոխության ճանապարհային քարտեզը ու խոստանում է՝ «շատ մարդիկ շատ անվստահ եւ անհանգիստ կլինեն»

Վահան Բաբայանը հայտարարեց. «Իշխանափոխության հավանականությունը, թեժ աշնան իրավիճակը բավականին ռեալ է, բայց դա կախված է մեր հասարակությունից»: Նա ասաց, որ սեպտեմբերին համագումար են անելու ու մարդկանց անհանգստացնելու են:

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կաջակցեն ինովացիոն նախագծերին

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կմիավորեն իրենց ջանքերը ինովացիոն նախագծերի իրականացման ու ստարտափների աջակցման ուղղությամբ։ Ամսվա սկզբին Սևանում տեղի ունեցած «Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդես եկավ գործընկերոջ ձևաչափով, ինչն ամրապնդվեց կողմերի միջև համագործակցության հուշագրով։ Համագործակցությունը սահմանեց կողմերի հանձնառությունը՝ ներդնելու շարունակական ջանքեր ստարտափ համայնքի աջակցությամբ Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ։ Համագործակցության

Վահան Բաբայանը՝ իր «ճամբարափոխ» լինելու մասին. «Իրենց սրբազան առաջնորդին թող հիշեն, Փաշինյանը քանի՞ կուսակցություն է փոխել»

Բաբայանի խոսքով՝ «Բա ժողովրդավարությունից խոսացող մարդիկ չե՞ն հասկանում, որ ժողովրդավարության հիմնական արժեքը դա մարդու կարծիքի ազատությունն է եւ եթե մենք փոխում ենք այն կուսակցությունները, որտեղ եղել ենք կամ այն կազմակերպությունները, որտեղ եղել ենք, կամ մեր աշխատատեղը, դա մեր ժողովրդավարական արժեքների հիմնասյունն է»:

Գասպարին քաղաքապետարանի մոտ պառկել է. մեկ տարի է՝ նրա դիմումին չեն պատասխանում

Վարդգես Գասպարին չի կարողանում ճշտել՝ շենքի հարեւանությամբ իրականացվող շինարարությունը վնաս կհասցնի՞ իրենց շենքին, թե՞ ոչ

«Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել իր անձնական դիրքորոշումը Ստամբուլյան կոնվենցիայի մասին հայտնելուց». Արա Հակոբյան

Ըստ Արա Գասպարյանի՝ մենք նորից գնում ենք հին ճանապարհով. այսինքն` մենք ունենք միահեծան իշխանություն, որը վերահսկողություն է հաստատել իշխանության երեք ճյուղերի նկատմամբ:

Որքանո՞վ է ճիշտ 20 միլիոն ծախսել խաղահրապարակի վրա, բայց մեկ միլիոն չտալ վթարային շենքի համար. ավագանու ԲՀԿ անդամ

Վարդաշենի բնակիչները քաղաքապետարանից պահանջում են շենքի վթարայնությունը կրկին որոշել

«Հլը մեծ հարց է՝ ինչքան մարդ է վաղը խնդրելու, որ Սերժ Սարգսյանը վերադառնա». Վահան Բաբայան

Կրկին անգամ վերահաստատում ենք, որ այո՛, տեսնում ենք Սերժ Սարգսյանին որպես մեր պետության համար մեծ ավանդ ունեցող մարդ, մարդ, ով արցախյան ազատամարտերի, ինքնապաշտպանական մարտերի առաջնորդ լինելով, լինելով հրամանատար՝ մեծ ծառայություն է մատուցել երկրին եւ լինելով երկրի նախագահ՝ նաեւ արել է ամեն ինչ մեր երկրի անվտանգության պահպանման եւ զարգացման համար: Մեկ օրում դա ջնջել եւ գցել մի կողմ հաջողվեց միայն Փաշինյանին եւ իր խունտայի քաղաքական այդ զանգվածին:

Իջեւանում խախտվում է օրենքը. քաղաքապետի ընտրությունը նշանակվել է դեկտեմբերին

ՀՀԿ-ն «ինչքան ուզում՝ այնքան էր խփում», ՔՊ-ն`«ինչպես ուզում՝ այնպես է խփում» 2015 թվականի սեպտեմբերին Տավուշի մարզում համայնքի ղեկավար են ընտրել Տավուշի մարզի Խաշթառակ (սեպտեմբերի 20-ին) եւ Իջեւան (սեպտեմբերի 13-ին) համայնքներում: Այս համայնքներում հերթական ընտրությունն այս տարի է: ՀՀ ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն, համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների

Որոնվում է խարդախությամբ գումար հափշտակելու համար. քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձի ինքնությունը։ 2019թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 3-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը շինարարական ապրանքներ գնելու և շինարարական աշխատանքներ կատարելու համար իրենից  պահանջել և ստացել է գումար,

Պաշտպանության նախարարությունը վերակազմավորել է գործող 45 զինվորական կոմիսարիատները և դրանց կից բժշկական հանձնաժողովները

106 բուժաշխատող ներգրավված է եղել  զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում` օպտիմալացման շրջանում, սակայն հետագայում չեն շարունակել աշխատանքը նոր ստեղծված հանձնաժողովների կազմում:

«Ի՞նչ է նշանակում առաջնագծից քսան-երեսուն կիլոմետր խորքում հայտարարություն անել հեղափոխության արտահանման մասին». Արա Գասպարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Արա Հակոբյանը չէր ուզենա, որ Նիկոլ Փաշինյանի այս ծրագրային ելույթը հերթական ամբոխահաճո դրսևորումը լիներ:

Ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ

Դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվելու է 25 տարեկանի` հիմքում դնելով նաև միջազգային փորձը:

«Եթե մեր քաղաքում 50 հազար մարդուց ավելի ոտքի կանգնեց, կես ժամ հետո Նիկոլ Փաշինյանը կրկին դառնալու է ընդդիմադիր գործիչ». Վահան Բաբայան

Բաբայանի խոսքով՝ այս պահին Հայաստանում իշխանափոխության հավանականությունը շատ մեծ է. «Եթե հանկարծ որեւէ ուժ 20 հազար մարդ հավաքի Ազատության հրապարակում, այսօրվա իշխանությունները զորք են հանելու եւ ես վստահ եմ՝ չեն ընդունելու, որ որեւէ քաղաքական իրադարձություններ ընթանան»:

Փոխքաղաքապետը չի կարող ասել՝ սեպտեմբերին «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելո՞ւ են, թե՞ ոչ

Ըստ փոխքաղաքապետի՝քաղաքապետարանը հակված չէ որեւէ մի սուբյեկտի հետ պայմանագիր խզել՝ եթե պատշաճ կատարեն պարտականությունները

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը ուղերձով միացել է #դեմեմբռնությանը կոչին

Վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։

Սմբատ Գոգյանը՝ Ռուբեն Հայրապետյանի «գրագողության» պնդումների մասին. Այժմ փորձագետի դիմելու իրավունք ԲՈԿ-ը չունի, քանի որ դոկտորի վկայական հանձնելուց հետո այդ խնդիրը դուրս է մեր լիազորությունների շրջանակից

Ամենուր հնչող կոչերը, որ ատենախոսությունը փորձագիտության ուղարկենք Հայ-ռուսական համալսարան անհեթեթ են և իրավական կարգավորումներից դուրս:

Մանկապարտեզներից 91 միլիոն դրամ կկրճատեն՝ աղբահավաք ու ձնահավաք տեխնիկա ձեռք կբերեն

Փոխքաղաքապետը վստահեցնում է մանկապարտեզներից 91 դրամ վերցնելով՝ դրանց վերանորոգումը չի տուժի

Միքայել Մինասյան. Հոդվածը թիրախավորում էր մեր հերոսին։ Սամվել Կարապետյանը հերոս է

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ինձ համար հերոսներ են` չնայած սխալներին, որ գործել են երեքն էլ: Ու նրանք այսօր էլ դեռ վճռորոշ ասելիք ունեն: Անխոս հերոսներ են Վազգեն Մանուկյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Պարգև Սրբազանը, ովքեր պատերազմում և հետպատերազմյան շրջանում պատմություն են կերտել:

Ֆիննախն առաջարկում է հիփոթեքային արձակուրդ տալ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց

Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնակարանային Հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների համար սահմանել հիփոթեքային արձակուրդ: Այս արձակուրդը կարող է տարածվել այն վարկառուների վրա, որոնք հայտնվել են դժվար պայմաններում: Ընդ որում, նախագծով նաեւ սահմանվում է, թե որ չափանիշներով պետք է հաստատվեն կյանքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031