Օրվա լրահոսը
Հռչակագիր. Հայկական արագացման փուլում «ազգ֊բանակ» մոբիլիզացման կոչը պետք է փոխակերպվի ավելի ընդգրկուն, խորիմաստ և դինամիկ կարգախոսի․ «ազգ֊առաջադեմ արարում֊անվտանգություն»
Ինքն իրեն փակուղի մտցրած քաղաքական վերնախավը ամառվա այս շոգ օրերին կարճ դադար է վերցրել, սակայն քաղաքական թեժ աշունը կպարտադրի նրան վերանայել սեփական առաջնայնությունները աննպատակ տեղապտույտներից ելք գնելու նպատակով։
Թափառական շանը վնասազերծելու նպատակով կրակել և վնասել է հարեւանի 10-ամյա երեխայի
իր անչափահաս երեխայի վրա հարձակված թափառական շանը վնասազերծելու նպատակով իրեն ամրակցված «ՏՕԶ-63» մոդելի հրազենով մեկ անգամ կրակել է շան ուղղությամբ, որի ժամանակ կրակոցից արձակված կոտորակներից 2-ը դիպել է իրենց հարևանությամբ բնակվող, տան պատշգամբում կանգնած երեխայի ոտքին՝ պատճառելով նշված վնասվածքը:
«Անահիտ Բախշյանի եւ մյուսների գործով» հստակեցվել է հայցապահանջներից մեկը
Զրպարտության համար պատասխանողներից յուրաքանչյուրից մեկ դրամ է պահանջվում Հատուկ դպրոցի 31 աշխատողները, որից 23 մանկավարժներ, 8 սովորող երեխաների ծնողները բացատրություններ են տվել՝ ԿԳ նախարարին ուղղված դիմումից հետո: Սակայն հարցը տեղափոխվել է դատարան, երբ բարձրաձայնվել է «Առավոտի» միջոցով: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել ԿԳՆ «Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ
Պատրիարքական ընտրությունների նախաձեռնակ մարմինը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարի հետ
Նախաձեռնակ մարմինը նիստ էր գումարել, որի ժամանակ որպես պատրիարքական ընտրությունների անցկացման նախնական ժամանակահատված հստակեցվել էր դեկտեմբեր ամիսը: Նիստին որոշում էր կայացվել նաև դիմել Ստամբուլի նահանգապետարան և պատկան մարմիններին՝ պատրիարքական ընտրություններն անցկացնելու համար հատուկ կանոնադրության մշակման համար։
ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումներ է շնորհել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՇԻՆԱՐԱՐԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհել՝ Գագիկ Շաղաբեգի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 9-ի ցերեկը,
Մոսկվաբնակ հայ գործարարն առաջարկում է Երեւանում աղբի տեսակավորման կետեր հիմնել
Հնարավոր կլինի մինչեւ 400 տոննա աղբ տեսակավորել եւ դրանք ուղղել երկրորդական արտադրության գործարաններ: Աղբավայրերում պետք է տեղադրվեն կշեռքներ, թաղապետարաններն էլ պետք է տրամադրեն վճարովի հիմունքներով 1-2 բեռնատար մեքենաներ
«Սգո տունը» թատրոն կդառնա
– Պարոն Դադասյան, մեր տեղեկություններով, արդեն 36 տարի պետական կարգավիճակ ունեցող ձեր մշակութային օջախի համար վերջապես հայտարարվել է թատրոնի շենքի շինարարության մրցույթ… – Այո՛, հայտարարությունն արդեն տարածվել է, ինչը նշանակում է՝ «սայլը տեղից շարժվել է»: Հայտարարության մեջ նշված է, որ շինարարության աշխատանքները պետք է տեւեն 14 ամիս՝ Գեւորգ Քոչար 21 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի
«Մենք առանձնակի կարևորում ենք ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը». Փաշինյանը Ղրղզստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին
Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում:
«Դա սադրանք էր. մեզ մեղադրում են իբր փող ստանալու մեջ». Գագիկ Սարուխանյան
Փոխադարձ վիրավորանքներ չեն հնչել, դրանք հնչել են միայն իրենց կողմից, մենք էլ պատասխանել ենք դրանց
Արաքսավան համայնքի ղեկավարը 2005 թվականից որպես հավաքարար է հրամանագրել իր մտերիմներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել
Հավաքարարի պարտականություններն էլ նրանց փոխարեն փաստացի կատարել է մի կին՝ ստանալով ընդհանուր 2 միլիոն 892 հազար դրամից ավելի գումար։ Մինչդեռ նշված ժամանակահատվածում համայնքի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել 6 միլիոն 115 հազար դրամից ավելի գումար, որից 3 միլիոն 223 հազար դրամը յուրացվել է։
Տրդատ Ա-ի դասերը
«Դասագիրքը ո՛չ թե զուտ պատմություն է, այլեւ «պատմության դաս» («Առավոտ», 7.06.2019թ.) հոդվածի ավարտից հետո Հայոց թագավոր Տրդատ Ա-ի գործունեությունը շարունակում է ինձ հետաքրքրել, եւ անկախ ինձանից անընդհատ անդրադառնում եմ այդ մեծ անհատին: Իհարկե, չլինելով պատմաբան, ամենեւին այն կարծիքին չեմ, որ իմ պատկերացումները ճշգրիտ են: Այդուհանդերձ, ներկայացնում եմ Հայոց թագավոր Տրդատ Ա-ի մասին խորհրդածություններս ու եզրահանգումները,
ԲՀԿ պատգամավորի դեմ ցուցմունք տված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված, սակայն հետո իր խոսքերից հրաժարված Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ գործը: Ըստ «Դատալեքս» համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ «Վյաչեսլավ Նիկոլայի Հարությունովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող թիվ
Արծվանիստ համայնքի ղեկավարը 2016թ. նոյեմբեր ամսից մինչև 2018թ. ամառն ընկած ժամանակահատվածում նույն համայնքի ջրագծի խողովակները ապամոնտաժել է
Հ Գյուղատնտեսության նախարարության կողմից «Ծրագրի իրականացման գործընթաց» նախագծի շրջանակներում նոր ջրագիծ անցկացնելու համար, սակայն դրանց մի մասը տվել է համագյուղացիներին, մի մասն էլ տարել է իր տան բակ՝ այսպիսով համայնքին պատճառելով 7.000.000 ՀՀ դրամի վնաս:
Սեդրակ Մամուլյանը՝ Խորովածի փառատոնի ու զբոսաշրջիկների հոսքի մասին
«Մեր առաջ նպատակ էինք դրել, որ պետք է գա մի օր, որ զբոսաշրջիկները հենց այս փառատոնի համար այցելեն Հայաստան, նույնիսկ ընտրեն, օրինակ` Բրազիլիայի դիմակահանդեսին մասնակցե՞ն, թե Հայաստանի խորովածի փառատոնին…Եվ դա այսօր իրականություն է դարձել»,-հայտնեց Մեխակ Ապրեսյանը:
«Միացումը» մնում է օրակարգում
Սկիզբը՝ այստեղ Փաշինյանի ստեփանակերտյան ուղերձն՝ առանց Ադրբեջանի մասին հիշատակման ու Ղարաբաղյան շարժման զարթոնքի գլխավոր կարգախոսով Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանն իր ելույթի մեխը դարձրեց համահայկականության գործոնը՝ Արցախի կենտրոնական հրապարակից ողջունելով աշխարհի բոլոր հայերին եւ հիշեցնելով 1988թ. կարգախոսը, որը հնչել էր այդ հրապարակում՝ «Մի-ա-ցում…»։ 1988-ից հետո Հայաստանի եւ Արցախի իշխանությունների մասնակցությամբ հանրահավաքի շեշտադրումներն, անշուշտ,
Քաղաքապետը վատառողջ է. ավագանու նիստը վարում է փոխքաղաքապետը
Երևանի ավագանու նիստն այսօր վարում է փոխքաղաքապետ Հրաչ Սարգսյանը` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխարեն։ Ի պատասխան ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հարցի, թե ինչու՞ է փոխքաղաքապետը վարում, արդյոք ինչ-որ արտառոց բան է պատահել, Հրաչ Սարգսյանն ասաց, որ քաղաքապետը մի փոքր վատառողջ է։ Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց։ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Ղարաբաղ Տելեկոմը» ճշգրտում է Գարեգին Բաղրամյանի պնդումները
«Ղարաբաղ Տելեկոմն» իր բաժանորդների համար արել է ռոումինգ ծառայությունում հնարավոր առավելագույնը՝ սահմանելով 0 դրամ ՀՀ ցանկացած բջջային ցանցում մուտքային զանգերի համար:
ԱՆ. Ստամբուլյան կոնվենցիան չի՛ կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը
Ընդհանրապես, Նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիներին սեփական կարծիք ձևավորելու համար քննադատական աչքով կարդալ կոնվենցիան և պատասխանել այն հարցին, թե այդ ո՞ր նորմերն են, որ նման հարց են կարգավորում կամ նման գաղափար խրախուսում։ Եվ եթե որևէ մեկը որևէ նման նորմ կգտնի Կոնվենցիայում, Նախարարությունը պատրաստ է շահագրգիռ մասնագիտական քննարկում ծավալել պարզաբանելու համար հարցը
2000-15 000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են 9 զորակոչիկի և 4 զինապարտի զինծառայությունից ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործընթացները. ԱԱԾ
Բացի այդ, պարզվել է նաև, որ նախկին բարձրաստիճան սպայի հետ համագործակցող անձը զբաղվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երկու անձի առողջական մտացածին խնդիրների հիման վրա ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցերով: Այդ գործում նրան օժանդակել է կայազորային հոսպիտալի բժիշկներից մեկը:
Մխիթար Հայրապետյանը եզրակացություն է խնդրել Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության գրագողության պնդումների առնչությամբ
Պաշտոնական նամակով դիմեցի ՀՀ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին՝ խնդրելով տրամադրել վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած հնարավոր գրագողության դեպքի վերաբերյալ իրենց մասնագիտական եզրակացությունը: Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. «168 ժամ»
ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել գորգերի հանրայնացման միջոցառումներ՝ գորգերի լվացում, ցուցադրություն, գորգագործության դասընթացներ։
Վահան Բադասյանի գլխավորած կուսակցությունը կոչ է անում համախմբվել
Միացյալ Հայաստան կուսակցությունը պատրաստակամ է աջակցել համայնքներում այն թեկնածուներին, ովքեր չեն առաջադրվում իշխանության կամ նրա մերձակա շրջանակներից ։
Օգոստոսի 8-ին 35 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 54 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 80 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 60 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ
Gallup-ի վերջին հարցումները ցույց են տալիս, որ Պուտինի կողմնակիցների 12 տոկոսը ցանկանում է լքել երկիրը
Նրա քաղաքականության հակառակորդների շարքում այդ թիվը կազմում է 40 տոկոս:
Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են քաղաքական երկխոսության ամրապնդմանը, երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր
Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը մտքեր են փոխանակել հետաքրքրություն ներկայացնող նաև այլ հարցերի շուրջ։ Այս համատեքստում Սոորոնբայ Ժեենբեկովը խոսել է Ղրղզստանի ներքաղաքական զարգացումների մասին։
«Սանիթեք». Քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները
Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ. քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն` առանց աղբահանության կառավարման հստակ քաղաքականության մշակման:
Արցախը Հայաստան է՝ ի՞նչ իմաստով
Արցախում վերջին օրերին կազմակերպված միջոցառումները առիթ տվեցին մեր հայրենակիցների մի մասին եւս մի անգամ հիշեցնելու. «Բա ի՞նչ եղավ «միացումը», ի՞նչ է, չե՞ք հիշում, թե ինչ էինք մենք ուզում 88 թվականին, Արցախը Հայաստանի մարզն է» եւ այլն: Էմոցիոնալ առումով ամեն ինչ պարզ է եւ անգամ՝ ընդունելի: Խնդիր է առաջանում, երբ նման հարցեր բարձրացվում են քաղաքական մակարդակով:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ «Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին


















































