Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետը Իջեւանի դեպքերի մասին. «Հսկողությունն ավելի է ուժեղացվել, ոստիկանության զորքերի մի մասն ուղեւորվել է Իջեւան»

Վարչապետը անտառը կտրող ցուցարարների մասին ասաց, որ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որեւէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության:

Հայաստանի չորս լավագույն լողորդներ մեկնեցին աշխարհի առաջնություն

ՀՀ լողի մեծահասակների հավաքականը երեկ մեկնեց Կորեա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը եւ մարզիչ Արման Վահանյանը հավաքականում ընդգրկել են Արթուր Բարսեղյանին, Վահան Մխիթարյանին, Անի Պողոսյանին եւ Վարսենիկ Մանուչարյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Թամանյանական գլուխգործոցի անակնկալը

Թամանյանական գլուխգործոցը՝ Երեւանի օպերային թատրոնի 87-ամյա (կառուցված 1932թ.) շենքը ոչ միայն մշտակենդան օրգանիզմ է, այլեւ անակնկալների յուրատեսակ շտեմարան, որն իր գոյության տարբեր տարիների ընթացքում պարբերաբար ի հայտ է գալիս ամենատարբեր դրսեւորումներով։ Այսօր շատերի համար զարմանալի կհնչի այն միտքը, որ երբ 1926-ին նախատեսվում էր «գերժամանակակից» թատերական դահլիճ նախագծել, շատերը համարում էին, որ ի՞նչ իմաստ ունի այդ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ոստիկանապետի միջեւ հետաքրքիր զրույց է ծավալվել՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ. «Ժողովուրդ»

Մասնավորապես, երբ խոսք է գնացել ոստիկանություն-Երեւանի քաղաքապետարան աշխատանքի մասին, Մարությանը դժգոհել է վերը նշված թեմաների շուրջ՝ ասելով, թե դժվարանում է նաեւ իրենց աշխատանքը, եւ հավելյալ խոչընդոտներ են ստեղծվում ճանապարհային ոստիկանների աշխատանքի պատճառով։ Սակայն դրան ի պատասխան՝ Օսիպյանը նաեւ հիշել է քաղաքապետարանի հետ ոչ այնքան լավ ստացված մի համագործակցության մասին։

5-ից 30 միլիոն դրամ՝ 2008-ի մարտի 1-2-ին տուժած անձանց

2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության չափը, այն տրամադրելու կարգը, դիմումի ձեւն ու դրան կցվող պահանջվող փաստաթղթերի ցանկն արդեն պատրաստ է: Այսօր կառավարության նիստին նախատեսվում է քննարկել համապատասխան որոշման նախագիծը, որն ընդգրկված է նիստի օրակարգում: Այս տարվա մայիսին Ազգային ժողովն ընդունեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան

Հայաստանում ավելի շատ մարդ է սկսել թմրանյութ օգտագործել – jam-news.am

Հայաստանում ավելացել է գրանցված թմրամոլների թիվը։ 2019թ-ի հունվարի դրությամբ նրանց թիվը 6 951 էր, ինչը 6 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի։ Առողջապահության նախարարության գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը հայտարարել է․ «Մենք գիտենք նրանց անուններն, ազգանունները, հասցեներն ու ախտորոշումները»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Գիշերով մտել են տները, մի մասին ծեծել, մյուսներին մերկ՝ ընտանիքի աչքի առաջ տարել». իջեւանցի

Սղոցարաններ ունեցողներին ինչո՞ւ չեն տարել: Օրինական ձեւով օրվա հաց վաստակողներին այնպես են տարել, որ ծնողները շշմած են մնացել

Արա Շիրինյան. Գրոհելու տրամաբանությանը ես գերադասել եմ պատասխանատվությունը՝ կատարածս բոլոր քայլերի համար

Պատասխանում եմ Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան գրառմանը և ինձ ուղղված բաց նամակին, որովհետև կարևոր է, որ մեր ընդհանուր ընկերները, և ոչ միայն նրանք, իմանան նաև իմ դիրքորոշումը։ Եվ այսպես, մի կողմում Տիգրան Պասկևիչյանն է, որն ուզում է փոփոխություններ բերել Հանրային հեռուստաեթեր, տեսնում է բոլոր թերությունները և առաջարկում գրչի մի հարվածով վերացնել դրանք, իսկ մյուս կողմում «սառը

Աշխարհաքաղաքական նուրբ ակնարկներ Բաթումում

Սկիզբը՝ այստեղ Տուսկը վերհիշեց Պուտինի՝ տարիներ առաջ արած հայտարարությունը Երեւանից հուլիսի 11-ին Դոնալդ Տուսկը ուղեւորվեց վրացական Բաթում, որտեղ կայացավ Եվրամիության Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովը, որը նվիրված էր վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաեւ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եվրոպական

ՏԶՆԿ. Ինչպես անվանական միջին ամսական աշխատավարձի, այնպես էլ գրանցված աշխատողների թվաքանակի աճը չի հանգեցրել մայիս ամսին եկամտային հարկի ավելացմանը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձ է կատարել ՀՀ պետական բյուջե փոխանցված եկամտային հարկի 2018-2019թթ. հունվար-մայիս ամիսների դինամիկային: 2019թ. առաջին հինգ ամիսներին 2018թ.-ի նույն ամիսների համեմատ բյուջե հավաքագրվող եկամտային հարկը աճել է 41.7%-ով` կազմելով 198.42 մլրդ ՀՀ դրամ (տե՛ս գծապատկեր 1): Գծապատկեր 1. Եկամտային հարկի դինամիկան 2018-2019թթ. հունվար-մայիս ամիսներին (մլրդ ՀՀ դրամ) 2019թ.-ի մայիսի ցուցանիշը բացառությամբ

«Անցակետը չի վերացվելու, որեւէ զիջում չի կարող լինել». Տավուշի մարզպետ

Մինչեւ վերջ պետք է կարողանանք այս առիթն օգտագործել եւ վերջապես ձերբազատվել այն հիվանդ մտայնությունից, որ հանուն անօրինականության կարելի է ցույց անել:

Ավինյանը նշել է՝ երբ կհաջողվի միավորել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգացանցերը

Հայաստանի վարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգացանցերի միավորումը ցանկության դեպքում կարելի է ավարտին հասցնել 2-3 տարում: Ավինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի միջոցառումներին: «Մենք այժմ կառուցում ենք բարձր լարման գծեր և՛ Վրաստանի, և՛ Իրանի հետ: Ամբողջ տրամաբանությունը նրանում է, որ մենք, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը ցանցում

Լեւոն Չաուշյան. Ժողովրդի մոտ փոքր տոկոսով ինչ-որ հիասթափություն կա, բայց ոչ այն առումով, որ հեղափոխությունից մեկ տարի անց բոլորը պետք է հիանալի ապրեին, այլ արդարադատության տեսանկյունից. «Հրապարակ»

Դա արդեն 2-րդ հարցն է, որովհետեւ եթե հեղափոխություն անելը շատ դժվար գործ է, ապա հեղափոխության նպատակները, դրանց հավատարիմ լինելը տասն անգամ ավելի բարդ են։ Ամեն դեպքում, ես հիասթափված չեմ, չնայած որ, այո, տեմպերը դանդաղ են, բայց չեմ էլ պատկերացնում, որ դրանք արագ լինեին։ Անհասկանալի բաներ կան, որովհետեւ շատ շատերը, ովքեր ե՛ւ դղյակներ էին կառուցել, ե՛ւ գողացել պետությունից, պաշտոններ էին գրավում ու մնացին իրենց տեղում։

Կաթնաշոռի անվան տակ «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ն մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարել է այլ արտադրանք

Նախարարությունը նախատեսում է «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել պայմանագրով նախատեսված բոլոր պատժամիջոցները:

ՄԻՊ. Ցանկացած հարց պետք է լուծում ստանա իրավունքի գերակայության հիման վրա՝ համերաշխության և որևէ տեսակի բռնության բացառման պայմաններում:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կշարունակվեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը։

Իջևանում տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին. ՀՀ քննչական կոմիտե

Մասնավորապես՝ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:

«Իմ առաջ պայման էին դնում». Օսիպյանի մանրամասներն այն մասին, թե ինչ են ցուցարարներն իրենից պահանջել

Բայց քաղաքացիները ոստիկանների օրինական պահանջը դիմավորել են մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, ինչի հետեւանքով տասներկու ոստիկան վիրավորվել է:

Նիկոլ Փաշինյան. «Ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»

Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ

«Օսիպյանի հրահանգով՝ նրա ներկայությամբ մեքենան արագ վարածներին պառկեցրել են ասֆալտին». պատգամավոր

Օպերատիվ տեղեկություններ կան մի քանի մարդկանց վերաբերյալ, որոնք ուղղակի մասնակցել են գործողություններին: Նրանց հանդեպ քրեական գործեր կհարուցվեն

Լոնդոնի «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»

Առաջին գոլը խփվեց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո:

«Խմած էին». Իջեւանում վիրավորված ոստիկանները՝ ցուցարարների մասին

«Ժեշտերն ու շիթերը շպրտել են վրաս»,-Արման Բաբաջանյանի ուղիղ եթերում ցուցարարների հետ տեղի ունեցած միջադեպից այսպիսի մանրամասներ պատմեց վիրավորված ոստիկաններից մեկը

Երեք «հոսանքներից» դուրս

Նրանք, ովքեր սովորել են խորհրդային դպրոցում, հիշում են, որ թե՛ հայ գրականության եւ թե՛ հայոց պատմության դասագրքերում 19-րդ դարի հասարակական-քաղաքական միտքը բաժանում էին երեք «հոսանքների»՝ 1/ կղերա-ֆեոդալական (ըստ դասագրքի՝ ամենավատը), որի ներկայացուցիչն էր, օրինակ, Գաբրիել Այվազովսկին՝ մեծ ծովանկարչի եղբայրը, 2/ ազատական-բուրժուական (որն առաջինից լավն էր համարվում, զբաղվում էր լուսավորչական աշխատանքով եւ այլն, բայց «աշխատավորների շահերը»

ԱՍԵԿՈՍԵ

Կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած ժամանակավոր միջոց խաբեություն է ժողովրդի նկատմամբ: ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Իջեւանում միջպետական ավտոճանապարհ փակածների եւ ոստիկանների ընդհարումից վիրավորվել է 12 ոստիկան եւ մեկ ցուցարար

Բարձրանալով Տավուշի մարզպետարանի շենքի մոտակա խաչմերուկին հարակից, միջպետական ավտոճանապարհի եզրի բարձունքը՝ այնտեղից քարեր տարափ են ուղղել ոստիկանների վրա։ Բողոքի գործողության մասնակիցները ճանապարհին խցանված խոշոր բեռնատարներից մեկից մետաղաձողի կտորներ են վերցրել եւ նետել ոստիկանների վրա։

Իջևանում բախումներից հետո ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր

Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Իջևանում այսօր ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։ Ահազանգերից 4-ն այն մասին են, որ մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ իրենց մեքենաներով կանգնած են ճանապարհին

Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը. ԱՄՆ-ի կոնգրեսական. «Ամերիկայի Ձայն»

Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանալու լուրջ ներուժ ունեն, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ով հեղինակել էր անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատում ընդունված Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության նախագիծը: Կոնգրեսականի խոսքով, «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի առջեւ զարգացման նոր հեռանկարներ է բացել. «Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը»: Միացյալ Նահանգների

«Հայաստանում «Երիտասարդության մասին» օրենք ունենալն անհրաժեշտություն է»․Արթուր Նաջարյան

Aravot.am-ը ոլորտի փորձագետներից մեկից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է անհապաղ երիտասարդների մասին իրավական փաստաթուղթ ունենալը, ի՞նչ առավելություններ կտա երիտասարդներին։ Մեր զրուցակցի փաստմամբ, վերջին տարիներին բավականին քննարկվել է «Երիտասարդության մասին» օրենք մշակելու անհրաժեշտությունը, սակայն լուրջ քայլեր չեն ձեռնարկվել։ «Հայաստանում «Երիտասարդության մասին» օրենք չկա, չնայած Սահմանադրության 6-րդ կետի համաձայն՝

Հայաստանում մշակվում է նոր օրենք․ ի՞նչ կտա այն երիտասարդներին

Հայաստանում մշակվում է «Երիտասարդության մասին օրենք»-ի նախագիծ ու վերանայվում է երիտասարդական ազգային քաղաքականությունը․ այն համապատասխանեցվում է Եվրոպայի Խորհրդի երիտասարդական ռազմավարության չափանիշներին ու նորմերին։ Այս հարցերում Հայաստանի իշխանություններին, մասնավորապես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը օժանդակելու նպատակով երկօրյա այցով մեր երկրում են Եվրախորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբը։ Նրանք երեկ հանդիպումներ են ունեցել մայրաքաղաքում,

Վրաստաում վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան սկսել է շնչել ինքնուրույն և վիրահատվել է

Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է ու սկսել է շնչել ինքնուրույն՝ վիրահատվել է։ Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար: Մյուս տուժածը՝ 16-ամյա աղջիկը ևս շարունակում է

Վենետիկը մեր վեթինգի մասին

Հայաստանի Հանրապետությունը ստացավ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը վեթինգի վերաբերյալ և մենք կրկին արեցինք այն հետևությունները, որոնք ձեռնտու էին: Նախկինները՝ այսպես կոչված ներկայիս ընդդիմությունը, կարդաց և ասաց. «այ տեսնում ե՞ք, Վենետիկը դեմ է վեթինգին և ասում է, որ դատավորների վեթինգը ոչ միայն օգուտ չի տա, այլ նաև կվնասի դատական համակարգին», իսկ ներկայիս իշխանություններն ասացին. «շատ հաճախ Վենետիկի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930