Օրվա լրահոսը

Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների գյուղարտադրանքի պահանջարկի և առաջարկի կանխատեսումների վերաբերյալ հաշվարկի մեխանիզմները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կազմակերպվել է հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության բաժնի պետ Կանատ Սարսենբեկովի հետ: ԵՏՀ ներկայացուցիչը Հայաստան է ժամանել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղմթերքի և պարենային մթերքների առաջարկի և պահանջարկի համատեղ կանխատեսումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Եվրասիական տնտեսական

«Գեղամ Սահակյանը բացարձակ սուտ ցուցմունք է տվել». Տիգրան Առաքելյան

Անդրիաս Ղուկասյանի գործով նիստը շարունակվում է

Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները մեծ ոգևորություն են առաջացրել Սփյուռքում. Արա Թորանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին: Վարչապետը ողջունել և կարևորել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությունը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, ֆրանսահայ կենսունակ համայնքի ակտիվ և համակարգված աշխատանքի հարցում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական նոր փուլ են մտել, և

Մանե Թանդիլյան. Կփորձեմ զբաղվել Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի հարցի լուծմամբ

Մամուլից ծանոթացա Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի հետ կապված խնդրին: Դիմել եմ ԿԲ նախագահին խնդրանքով՝ ներկայացնելու իրավիճակի մանրամասն նկարագիրը, որից հետո կփորձեմ զբաղվել հարցի լուծմամբ: Միևնույն ժամանակ, խնդրել եմ միջնորդել բանկին, զերծ մնալ պատկերասրահի տարածքից վտարման որևէ գործողություն իրականացնելուց՝ հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ ամբողջական քննարկելու և արդյունավետ լուծում տալու նպատակով: Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ ԱԺ պատգամավոր «Առավոտ».

Կառավարիչը կարող է հրաժարվել սնանկության գործից, եթե կասկածներ ունի իր կոմպետենտության վերաբերյալ

Սնանկության համակարգը բարելավում են՝ ներդրումների ակնկալիքով

Սիգի որսն արգելված լինելու պայմաններում ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. հարուցվել է քրեական գործ

Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել արդյունագործական, գյուղատնտեսական և սոցիալական նպատակներով ձկնորսության, մասնավորապես «Սիգ» ձկնատեսակի օգտագործման ոլորտում: Այդ նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից պահանջվել և ստացվել են նշված ձկնատեսակի որսին, չափաքանակներին, ներմուծմանը, արտահանմանն ու արտադրությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր

Էրեբունու թաղապետարանի աշխատակիցները պարգեւատրվել են աշխատավարձի 50-200%-ի չափով

Առավել մեծ չափով պարգեւատրվել են բաժինների որոշ աշխատակիցներ, օրինակ՝ կոմունալ բաժնի հերթապահ աշխատակիցներ, արտաժամյա մնացող աշխատակիցներ

Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ. Խորհրդակցություն` վարչապետի գլխավորությամբ

«Եկեք չթաքցնենք, ունենք երկու տարբերակ: Առաջինը՝ ծրագիրն իրականացնել բնակարանների գնման վկայագրերի, երկրորդը՝ շինարարություն իրականացնելու միջոցով: Այս երկու տարբերակներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները և մենք այստեղ ունենք շատ լուրջ քննարկման հարց: Իհարկե, ԲԳՎ-ներով լուծման տարբերակն ունի մի մեծ առավելություն, երբ մենք այդ 3 մլրդ դրամը հնարավորինս արագ հասցնում ենք քաղաքացուն, պարտավորությունը կատարում ենք և քաղաքացին արդեն ունենում է որոշակի ճկունություն»,- ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Էմիլ Տարասյանը` Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորման, մշակութային եւ այլ նախաձեռնությունների մասին. (Տեսանյութ)

Նախագահական ինստիտուտի նոր առաքելության եւ կարծրատիպեր կոտրելու մասին

Հարկադիր կատարման ծառայությունը իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել. պետական վերահսկողական ծառայություն

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ: Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը: Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքը և

Հայաստանում աղբի մեծ մասը հանքարդյունաբերական թափոններին է բաժին ընկնում. Կարինե Դանիելյան. Ա1+

«Ամենաաղբաշատ» երկրների ցանկում հայտնվելը, ըստ բնապահպանի, պոչամբարների արդյունքն է: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանն  «ամենաաղբաշատ» երկրների ցանկում 6-րդ տեղն է զբաղեցրել։ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը շեշտում է՝ սա միայն կենցաղային աղբին չի վերաբերում, մեծ մասը հանքարդյունաբերական թափոններին է բաժին ընկնում։ «Մենք ունենք 23 պոչամբար, որոնք քաղցկեղի նման ծածկում են երկիրը, և չի

Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճի գոյությանը. Տիգրան Ավինյան

Կլիմայի փոփոխությունը սպառնալիք է Սևանա լճի համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով «կլիմայի տնտեսմանը» և էներգետիկ արդյունավետությանը նվիրված համաժողովում: Համաժողովը տեղի է ունեցել բարձր մակարդակով, կայուն զարգացման քաղաքական ֆորումի շրջանակում: Ավինյանը, մասնավորապես, նշել է, որ կլիմայի փոփոխությունը կտրուկ ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա: «Կլիմայի փոփոխությունից առավել տուժած մասը Սևանա լիճն

Կոնստանտին Օրբելյանը հայտնել է իրավապահներին՝ իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել են իրեն պատկանող 600 հազար ԱՄՆ դոլարին. SHAMSHYAN.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոսնտանտին Օրբելյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 2016 թվականի հուլիսին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ.

Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների և զարգացման հեռանկարների մասին

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 15-ին Atlantic Council կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին եւ զարգացման հեռանկարներին: Ելույթից հետո ներկա ԱՄՆ պետական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ծավալվել է շահագրգիռ քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումների, հայ-ամերիկյան երկկողմ

Երթևեկության նշանները գողանում են, օրինակ՝ թոնրի կափարիչ սարքում. Պողոս Շահինյան

Ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ իրենց նպատակը ոչ թե վարորդներին տուգանելն է, այլ կարգազանց վարորդներին երթևեկությունից հանելը:

Կգործարկվի արագաչափ` Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Հ-8՝ Երևան-Արտաշատ-Այգեվան-Մ2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արարատի մարզի Բուրաստան համայնքի

Մանվել Գրիգորյանի պաշտպանը վստահեցնում է, որ շղթայակապ տղայի հայտնի լուսանկարում Մանվել Գրիգորյանը չկա, ուստի կապ չկա

Հարկերը չվճարելու վերաբերյալ էլ ասեմ՝ մարդը պատգամավոր, ոչ մեկը չի ապացուցել, չի ասել, որ ինքը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց չզբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հարկերը վճարելուց խուսափել է

Վարդան Մելիքյանը` շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարդան Մելիքյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

«Մանվել Գրիգորյանն այդ գործից տեղյակ է, խելքին մոտ բաներ չեն». Արսեն Մկրտչյանը՝ Հրանտ Գրիգորյանի գործի վերաբացման մասին

Երկրում այս ձեւի տենդենց է՝ նախկինում, երբ նախկին իշխանության կողմնակիցներին դատապարտել են, օրինական ուժի մեջ է մտել, պատիժները կրել են, էդ գործերը պետք է վերաբացել եւ հայտարարել, որ չէ, ձեզ լավ չեն պատժել, այ հիմա կրկնակի պետք է պատժել: Իսկ երբ ներկայիս իշխանության ներկայացուցիչներին են նախկինում պատժել, ոչ մեկը չի ասում՝ տղերք, հլը կարո՞ղ է դուք էլ եք քիչ նստել, հլը մի հատ ձեր գործերը վերաբացենք

«Մանվել Գրիգորյանին հսկում են գեստապոյական ռեժիմով». Պաշտպանը վստահեցնում է, որ լկտի քաղաքական պատվեր կա՝ Մանվել Գրիգորյանի դեմ

Դուք քիչ գիտեք հայտնի մարդիկ, ովքեր կալանքի տակ են գտնվել եւ ում նկարել են: Ասեմ, որ այն նկարը, որը տարածվել էր հայտնի ԶԼՄ-ով, միակը չի: Այսօր էլ իմ հանդիպումները Մանվել Գրիգորյանի հետ, ես համոզված եմ, որ ոչ միայն ձայնագրվում են, այլ նաեւ տեսաձայնագրվում են»: Հարցին՝ ինչո՞ւ չեք բողոքում համապատասխան մարմիններին՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Համապատասխան մարմինների հանձնարարությամբ է դա արվում, դուք ուզում եք, որ ես բողոքեմ գլխին՝ թե պոչդ ի՞նչ է անում»:

Կցանկանանք, որ ԱՄՆ-ն ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար. Արարատ Միրզոյանի ելույթն Ատլանտյան խորհրդում

«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»:

«Լինում է, որ 22:00-ին են աշխատանքից տուն գնում. չխրախուսելը ճիշտ չէ». թաղապետարանի պաշտոնյա

Նրանք պարգեւատրվել են, քանի որ լայնածավալ աշխատանքներ են կատարվում: Դա աշխատավարձի չափով խրախուսում է

ՊՆ-ն հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի. Արծրուն Հովհաննիսյան

Յուրի Բրոյանի հարցով պարզաբանենք, որ ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները որոնք ունեն առողջական խնդիրներ ծառայությունից վերադառնան առողջացած: Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի

Կալուգայում հայ գործարարի առևանգման գործով կասկածյալը փորձում է խուսափել պատժից

Հաղորդում տված Վահե Պարազյանը չեչենների հետ միասին հայի է առեւանգել 2016 թվականի աշնանը փաստաբան Օլեգ Կորեննոյին դիմել էր գործարար Մարգարյանը` շորթման նպատակով իրեն առևանգելու փաստով քրեական գործ հարուցելու խնդրանքով: Մարգարյանի խոսքով ֆիզիկական ուժի կիրառմամբ իր առևանգումը կազմակերպվել էր Վահե Փարազյանի նախաձեռնությամբ 2015 թվականի ամռանը: Փաստաբան Օլեգ Կորեննոյը, ում դիմել էր հայ գործարարը խորհրդատվություն ստանալու նպատակով,

Հարձակում` Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում. բերման է ենթարկվել երկու հոգի

Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են և քարերով հարվածել

«Արսենալը» վառ դեղին համազգեստ ունի

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է մրցաշրջան 2019/20-ի նոր համազգեստը, որով հանդես կգա հյուրընկալվելիս: «Զինագործների» տեխնիկական գործընկեր «Adidas» ընկերությունը համազգեստի դիզայնի համար ընտրել է վառ դեղին գույնը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Սևանի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. Արսեն Թորոսյան

Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով: Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Առողջապահության նախարար

Դիլիջանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Հուլիսի 15-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում իրականացվող ծառայության ժամանակ կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի 28-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ավտոմեքենայում առկա մոտ 1 խ/մ փայտանյութը պատկանում է Դիլիջան քաղաքի 36-ամյա մի բնակչի: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Իսկ 36-ամյա տղամարդը բացատրություն

Մանվել Գրիգորյանը լիազորագիր է խնդրել, որ մտնի Վարչական, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարան, նպատակն անհայտ է

Մանվել Գրիգորյանը պետք է բժշկական փորձաքննության ենթարկվի ու թույլատրվել է, որ փորձաքննությանը ներկա լինեն նաեւ մեղադրող կողմն ու պաշտպանության կողմը: Հիշեցնենք, որ փորձաքննությանը մասնակցելու են օտարերկրացի փորձագետներ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930