Օրվա լրահոսը
Այս պայմաններում իրապես տարակուսելի է, թե ինչու է քաղաքացին ընտրում այդ ծայրահեղ՝ ավտոճանապարհը փակելու քայլը. «Ժողովուրդ»
Նախօրեին մի խումբ իջեւանցիների եռօրյա բողոքի պիկն էր. նրանք փակել էին ավտոճանապարհը եւ, պահանջում էին թույլատրել ապօրինի ծառահատումներ անել ու «տուն պահել»։ Համաձայնեք, որ ամենեւին իրավաչափ պահանջ չէ գողության լեգալացումը, առավել եւս իրավական չէ նման հիմնավորմամբ փողոց փակելը։ Ընդհանրապես, ճանապարհ փակելը նախահեղափոխական Հայաստանում անհրաժեշտություն էր, քանի որ քաղաքացու ձայնը իշխանություններին հասանելի եւ լսելի չէր, դրա
Ճամբարակցի շվիահար. «Երազում եմ ինձ հեռուստացույցով ցույց տան, ծնողներս տեսնեն՝ հպարտանան»
12- ամյա Սոկրատն ապրում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ գյուղում: Նա շատ շնորհալի տղա է, 7 տարեկանից շվի է նվագում, այժմ արդեն նաեւ դուդուկ եւ դհոլ. «Որոշել եմ, որ դպրոցն ավարտեմ, ընդունվեմ քոլեջ՝ ժողգործիքների բաժին, որպեսզի ուսումնասիրեմ ժողովրդական գործիքները: Փոքր ժամանակ նկարչական խմբակ եմ գնացել, սպորտով եմ զբաղվել, բայց ի վերջո հասկացել եմ, որ երաժշտությունն
Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցով որոշումը՝ այսօր 12.30-ին
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ լիազորությունների դադարեցման պահանջով այսօր հրավիրված ԲԴԽ նիստը մեկնարկեց կես ժամ ուշացումով: Մեկնարկին ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը հայտարարեց, որ փորձում էին կապ հաստատել որպես վկա հրավիրված ԲԴԽ անդամի նախկին թեկնածուներ՝ Սուրեն Անտոնյանի և Միքայել Ստեփանյանի հետ: Նրա տեղեկացմամբ՝ պարզվել է, որ Սուրեն
Մոսկվա-Երևան չվերթի օդանավից տարհանված ուղևորներից երկուսը դեռևս Խիմկիի հիվանդանոցում են. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։ Նշենք, որ չվերթի ուղևորների
Նոր Արեշում տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում
Հուլիսի 19-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Նոր Արեշի 16-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, թե տղան հոգեկան հիվանդ է, դանակը վերցրել և մտել է սենյակ, վախենում է, որ իրեն կվնասի: Ավելի ուշ «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Նոր Արեշի 16-րդ
Վարչապետն իր թիմով իշխանափոխության հարցը լուծել է գրեթե նույն ճանապարհով, ինչ Իջևանի ցուցարարները. «Ժողովուրդ»
Որտեղի՞ց է գալիս այն համոզումը, որ փողոց փակելով՝ կարելի է հասնել սեփական նպատակների իրականացմանը: Այս հարցերին դժվար չէ պատասխանել: Վարչապետն իր թիմով իշխանափոխության հարցը լուծել է գրեթե նույն ճանապարհով, ինչ Իջևանի ցուցարարները: Ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելը, փողոցներ փակելը, պետական հաստատություններ ներխուժելը, հետո արդեն դատարանների դռներ փակելը մի՞թե օրինական են: Ոչ, իհարկե: Այստեղ տարբերությունը դրված նպատակներն
Ուղերձ Մոսկվային
«Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանից գազ գնելուց», ԱՄՆ-ում արձանագրում է պաշտոնական Երեւանը Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը օրերս Atlantic Council կենտրոնում իր ելույթի ընթացքում նշել է, թե Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց։ «Ամերիկյան գործընկերներին տեղեկացրեցի, որ մեր տնտեսությունը վնասներ է կրում Իրանի դեմ պատժամիջոցներից, եւ
Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող նոր օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ սենատ
Պահանջվել է վերանայել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամության հարցը և այդ նպատակով ՆԱՏՕ-ին կոչ է արվել հրավիրել ժողով
Թադեւոս Տոնոյան. Նախքան իրավազորությունը ստուգելը՝ ԿԳՆ-ն ինքնագլուխ մեզ զրկել է ֆինանսավորումից, այսինքն՝ չի կատարել օրենսդիր մարմնի որոշումը. «Հրապարակ»
Բայց հունվարից մեզ արդեն զրկեցին ֆինանսավորումից, 3 կոլեկտիվ աշխատավարձ չի ստանում։ Մրցույթ են կազմակերպել, որը ի՞նչ կապ ունի այդ որոշման հետ, քանի որ նախօրոք են զրկել մեզ՝ առանց ստուգելու այդ որոշման իրավազորությունը, որը մինչեւ այս պահը չեն կարողանում պարզել եւ հիմնավորել»,- ասում է Տոնոյանը։ Նա չի բացառում, որ 3 խմբագիրներով հնարավոր է հայցով դիմեն դատարան եւ վիճարկեն նախարարության կայացրած որոշումը։
Սամվել Ֆարմանյան. Չապականենք պատմության տաճարները, ամենաբարդ պահերին հենց դրանք են մեզ էլի միավորելու
Առաջնորդների պատմական դերի գնահատման ու հայոց պատմության մեր դասագրքերի մասին… Սոցիալական ցանցերում, մամուլում կամ մեր առօրյայում հաճախ ենք խոսում այս կամ այն առաջնորդի պատմական դերի մասին, առանձնացնում հերոսների ու հակադրում հակահերոսներին: Երբեմն էլ դա արվում է տեղի ունեցող իրադարձությունների թարմ հետքերով, դրանց տպավորության ազդեցությամբ: Նման գնահատումներն ու ընդհանրացումները ամեն ինչ են, բացի լրջմիտ լինելուց: Ահա,
Իրականացված ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 1.915.500 դրամ. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հունիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 57 դեպք, 14 դեպքով հաշվարկվել է 3.866.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 24 դեպքով նշանակվել է 2.590.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական
Արտյոմ Մովսեսյան. Չի կարող լինել որեւիցե մի բան, որ իմ կառավարման ժամանակահատվածում բացի դրականից` ուրիշ թեմա լինի. «Հրապարակ»
Նշված ժամանակահատվածից պարզ է դառնում, որ խոսքն այն ժամանակվա ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնավարման շրջանին է վերաբերում, եւ թեպետ հաղորդագրության մեջ նրա անունը նշված չէ, բայց ենթադրելի է, որ քրգործով կարող է հենց նա անցնել կամ նրա հետ առնչություն ունեցող որեւէ մեկը:
Իջևանի դեպքերի կապակցությամբ բերման է ենթարկվել 22 անձ. Քննչական կոմիտե
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ
Մոսկվա-Երևան թռչող օդանավը դադարեցրել է չվերթը, ուղևորները տարհանվել են, կան վիրավորներ
Մոսկվա-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավը ստիպված դադարեցրել է թռիչքը, ուղևորները տարհանվել են, կա ութ վիրավոր, հաղորդում է RBK-ն: Boeing-737 օդանավը, որում եղել է 173 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, թռիչք էր իրականացնում հուլիսի 19-ի գիշերը Երևան ուղղությամբ: Թռիչքուղուց պոկվելիս օդաչուների խցիկում աշխատել է ծխի ցուցիչը, ինչի հետևանքով անձնակազմը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքը: Տեղի ժամանակով
Ոմանց թվում էր, որ հաջորդ օրը ինչ-որ մարդկանց աշխատանքից հանելու են ու իրենց նշանակեն, անկախ նրանից՝ իրենք գործից ինչ-որ բան հասկանո՞ւմ են, թե՞ ոչ. «Փաստ»
Միանգամից փողոցներ փակելու, սպառնալու և ագրեսիվ մոտեցում ցուցաբերելու վարքագծի հիմքերը դեռ հեղափոխության ընթացքում ձևավորված այն դիրքորոշման ակունքներում են, ըստ որի՝ տարբեր խավեր շատ տարբեր պատկերացումներ են ունեցել այն մասին, թե ինչու է արվում հեղափոխություն կոչեցյալը: Ոմանք համարում էին, թե դա նրա համար է, որ ինչպես ուզեն՝ մեքենա վարեն, մանավանդ, երբ դեռ իշխանության չեկած ուժի ներկայացուցիչները
Արթուր Վանեցյանի այցը խոսում է այն մասին, որ եղածի խորքային նշանակությունն ու մասշտաբներն ավելին են, քան կարող է թվալ առերևույթ. «Ժամանակ»
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մեկնել է Իջևան և հայտարարել, որ իրավիճակը մտահոգիչ է և պետք է քայլեր ձեռնարկել մի կողմից քաղաքացիների շահը պաշտպանելու, մյուս կողմից օրինականություն ապահովելու համար: Վանեցյանն իջևանյան իրողությունների հետ կապված խորհրդակցություն է անցկացրել Տավուշում՝ համայնքապետների և մարզի ղեկավարների մասնակցությամբ: Սա հատկանշական իրողություն է, որն իր մեջ պարունակում է մի քանի տարաբնույթ ազդակ:
Օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի. Գագիկ Սուրենյան
Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին (ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։ Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն Օդերևութաբանության
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր. ՄԻՊ
Չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Զարեհ Սինանյանը Մոսկվայում ներկայացրել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի նոր գործելաոճը` ակնկալելով Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը
Հուլիսի 18-ին Մոսկվայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Հանդիպման ընթացքում ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը նշեց, որ «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը ստեղծվել է 2014 թվականին և հանդիսանում է բիզնեսի սեփականատերերի, խոշոր ընկերությունների և անհատ մասնագետների միջև փոխգործակցության բազմակողմանի
Տղան սպանել է մորը, վնասել հորը. ողբերգական դեպք Երևանում. shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Մահացածը նույն փողոցի 52/1 տան բնակիչ՝ 61-ամյա Անժելա Ք.-ն է, վիրավորն
Ոչինչ անհետեւանք չի մնում
Երբ արեւմտյան մշակույթի մարդիկ ասում են՝ «դե ինչ արած, դա իմ կարման է», նրանք հաճախ նկատի ունեն իրենց բախտը, ճակատագիրը: Բայց «կարմա» բառի այդ մեկնությունը հեռու է իրական իմաստից: «Կարմա» նշանակում է պատճառահետեւանքային կապ, հատուցում եւ, եթե կարճ ձեւակերպենք, ենթադրում է, որ մեր ցանկացած արարք իր համապատասխան հետեւանքն է թողնելու մեր կյանքում: Ամեն ինչ պարզ
ԱՍԵԿՈՍԵ
Միայնությունը հոգեւոր եւ ֆիզիկական կարոտ է ծնում, իսկ կարոտն ավելի է սրում միայնության զգացումը: ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ
Փաշինյանի հայրենակիցներն էլ չեն գտել ծառ հատելու այլընտրանքը, չեն հասկացել, որ, օրինակ, ոչխար պահելն ավելի ճիշտ է, քան անտառ ոչնչացնելը. «Իրատես»
Ասել է՝ անկախ Փաշինյանի 100 փաստերի վկայակոչումից, տնտեսական տարբեր ցուցանիշներից, հին տրամաբանությամբ է երկիրն առաջ գնում, մարդիկ իրենց հացի գումարը վաստակում են ծառ հատելով՝ անհաղորդ են նոր իշխանությունների տնտեսական հեղափոխությանը։
ԱՄՆ-ում գնահատում են ժողովրդավարության ոլորտում Հայաստանի կողմից գրանցած առաջընթացը եւ գիտակցում են երկրի առջեւ եղած դժվարությունները
Հայազգի կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրն ընդգծում է՝ անհամբեր սպասում է Հայաստան կրկին այցելությանը: Կոնգրեսականը Հայաստանում էր եղել 2017-ին, սակայն, ցանկանում է անձամբ տեսնել երկրի առաջընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո: Հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական՝ Էնթոնի Բրինդիսին, նոր է ներգրավվում Հայաստանի հետ բարեկամության հաստատման գործընթացներին, սակայն, սեփական արմատների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում:
Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրի համար արտագաղթը սերնդեսերունդ փոխանցվող կյանքի բնականոն ընթացք է. «Իրատես»
Գյուղի փողոցներն անմխիթար վիճակում են, արդարացում կա՝ «տարին տասներկու ամիս բորան ա ու անձրև», լուսավորություն չկա:
Լրիվ այլ թատրոն․Գյումրու թատրոնը հանդիսատեսին կներկայանա նոր տեսքով (Ֆոտոշարք)
Գյումրու թատրոնը սեպտեմբերին՝ թատերաշրջանի բացմանը հանդիսատեսին կներկայանա նոր ճեմասրահով ու դահլիճով։ Այս օրերին թատրոնում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Հիմնովին վերանորոգվում է մեծ դահլիճը, որը վերջին անգամ վերանորոգվել է 2003 թվականին, փոխում են լուսային համակարգը, գորգածածկը, որը 20 տարուց ավել չի փոխվել, հնամաշ էր, խունացած,վերանորոգում են նստարանները, առաջին հարկի ճեմասրահի ապակիները, թատրոնի պատուհաններն ու դուռը։
ԱՄՆ-ը ավելացրել է Ադրբեջանի ռազմական օգնությունը, իսկ Հայաստանինը՝ ոչ. Էմիլ Սանամյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը զգալիորեն ավելացրել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը՝ 2018թ և 2019թթ. հարկային տարում այդ թիվը հասցնելով 100 միլիոն դոլարի: Նման տվյալներ հրապարակել է Վաշինգտոնում տեղակայված Անվտանգության աջակցության մոնիթորը: Հաշվի առնելով, որ այդ օգնությունը Իրանի դեմ ճնշումն ավելացնելու մաս է կազմում, դա նաև ուղղակի ազդեցություն է ունենում Ադրբեջանի վրա: Նման կարծիք է
Զոհրաբ Մնացականյան. «Մենք ապաստան ենք տվել ավելի քան 20 հազար փախստականների Մերձավոր Արևելքից»
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը Հարգելի գործընկերներ, Երկրորդ անգամ է, որ Հայաստանը մասնակցում է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի կողմից հյուրընկալվող Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին: Այս համաժողովը լավ հնարավորություն է ընձեռում միասնաբար վերհանելու կրոնի կամ հավատքի ազատության պաշտպանության և խթանման ուղղությամբ արդյունավետ ուղիները և գործընկերությունները։ Լինելով մարդու իրավունքների համընդհանուր մոտեցման աջակից՝
ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները Քոչարյանի գործի վրա էական ազդեցություն կունենան. «Ա1+»
Սահմանադրական դատարանն այսօր հայտարարություն էր տարածել «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ կասեցնելու վերաբերյալ» որոշում ընդունելու մասին: Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանից


















































