Օրվա լրահոսը
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով երկրորդ պարտությունը կրեց
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց այս տարիքային խմբի Եվրոպայի 2019 թվականի առաջնության եզրափակիչ փուլի «A» խմբում եւ խոշոր հաշվով երկրորդ խոշոր պարտությունը կրեց: «Մահվան խմբում» այսօր Արթուր Ոսկանյանի սաները 0:4 հաշվով պարտվեցին Իտալիայի իրենց հասակակիցներին: «A» խմբի կենտրոնական խաղում երկու ֆավորիտները՝ Իսպանիան եւ Պորտուգալիան 1-ական գնդակ փոխանակեցին:
Տուրօպերատորները նշել են ամենամատչելի հանգստավայրերը
Օգոստոսը տուրիզմի ամենաթանկ սեզոնն է, սակայն կան երկրներ, որոնք համեմատաբար մատչելի ծառայություններ են առաջարկում
Իջեւանում 7 ոստիկան է վիրավորվել. Tesankyun.am
Tesankyun.am. Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանից տեղեկացա, որ Իջեւանում ցուցարարների գործողություներից 7 ոստիկան է վիրավորվել; Նրանք ցուցարարներից նետված քարերից տուժել են։ ԲԿ-ի տնօրենն ասաց, որ նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել, ԲԿ-ում նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Իջեւանի ԲԿ դիմածների մեջ ցուցարար չկա, նրանք, հավանաբար, խուսափում են իրենց ինքնությունը բացահայտելուց։
Նիկոլ Փաշինյանը՝ «պատերի տակ վնգստացող» համակարգի ու Քոչարյանի՝ քաղբանտարկյալ չլինելու մասին
«Ազատություն» TV-ի ուղիղ եթերում խոսելով ՍԴ լիազորությունների եւ այդ համատեքստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության սահմանադրական լինել-չլինելու մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.«Ինձ համար էական չէ, թե առաջին ատյանի, վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանը, Սահմանադրական դատարանը բովանդակային առումով ինչպիսի որոշում կկայացնի այս կամ այն գործով: Ինձ համար ամենակարեւոր քաղաքական խնդիրն այն է, որ երբ որ
«Մեզ անհրաժեշտ է առավել ևս շեշտադրում կատարել Արցախի Հանրապետության քաղաքացիության իրողության վրա». Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյանի գրասենյակն անդրադարձել է վերջին շաբաթներին խնդրո առարկա հանդիսացող Արցախի Սահմանադրության մեջ հանրահայտ հոդվածում հանրաքվեի միջոցով փոփոխություն մտցնելու հարցի շուրջ քննարկումներին, ինչը ներկայացնում ենք Ձեզ: Արցախի օրենսդիրը Ընտրական իրավունքն իրացնելու համար նախատեսել է տարիքային ցենզ, նստակեցության ցենզ և քաղաքացիության ցենզ: Դա ընդունված մոտեցում է առաջադեմ բոլոր երկրների համար: Բոլոր պետություններում էլ, ուր գործում են
Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ. «Հետք»
«Հետք». Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ նահանջեց: Կան վիրավորներ: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխեցին: Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չհավատացին և չբացեցին ճանապարհը:
Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում
Հուլիսի 16-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, Թումանյան-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ 53-12» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը՝ Տաշիրի 32-ամյա բնակիչ, հայտնել է, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 5.5 խմ փայտանյութով, որի ձեռք բերման համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է
Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի ու ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ ՀՀ առաջնահերթությունների մասին
Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով խորհրդարանական պատվիրակության հետ գտնվում է Վաշինգտոնում` մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի առաջնորդների ֆորումին: Դեսպան Վարուժան Ներսեսյանը Վաշինգտոնի հայ համայնքի անդամներին ներկայացրեց Արարատ Միրզոյանին ու պատվիրակության անդամներին և խոսեց այցի ծրագրի ու ամերիկացի գործընկերների հետ ԱԺ նախագահի երկկողմ հանդիպումների մասին: Դեսպանն ընդգծեց
ՀՀ վարչապետ. «Ղարաբաղի հարցի լուծման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»
Կրակոցներ եւ զոհեր կունենա՞նք, Բաքվի եւ Երեւանի միջեւ թեժ գիծն աշխատո՞ւմ է՝ «Ազատության» ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Հրայր Թամրազյանը: «Այո աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք, ցավոք սրտի, զոհեր չենք ունենա…Մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: «Ինչու բանակցությունները չունեն կոնկրետ արդյունք: Ես միջազգային հանրության ներկայացուցիչների հետ,
ՀՀ վարչապետը կարծրացած մտայնության մասին. «Ասում են՝ բոլորն էլ նույն զիբիլն են»
«Ազատություն» TV-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով դատավորների վեթինգի մասին՝ ասաց. «Եթե գաղափարն այն է, որ նախ պետք է ստուգողներին ստուգել, այո իհարկե պետք է ստուգել, բայց ուզում եմ նաեւ հասկանալ, թե ինչքա՞ն պետք է կառավարությունը եւ վարչապետը միջամտեն»: Ինչ վերաբերում է հանրության վստահությունը վայելելուն, վարչապետը նշեց. «Եկեք հանրության վստահությունը վայելող անձանց ցուցակ
Տիգրան Խաչիկյանը դադարեցրել է պաշտոնավարումը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարգելի´ հայրենակիցներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության
«Հերթական անօրինականությունը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կողմից». Դավիթ Ափոյան
ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան գրառումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի վերաբերյալ, որտեղ ներառված օրակարգային հարցերը խախտում են ԵՊՀ-ի կանոնադրությունը։ Հերթական անօրինականությունը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կողմից Ըստ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի կանոնադրության՝ կառուցվածքային ստորաբաժանումներ լուծարելը այնքան էլ հեշտ գործընթաց չէ, և պահանջում է ԵՊՀ կառավարման բոլոր մարմինների՝ ռեկտորի, գիտական խորհրդի և հոգաբարձուների խորհրդի հավանությունը,
Նիկոլ Փաշինյան. «Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանին ասել է՝ շեֆ ջան, քեզ սարքում ենք ցմահ վարչապետ, մեզ էլ ինչ կտաս-կտաս»
«2019թ. Հայաստանը պետք է ունենա 2019թ. Սահմանադրական դատարան: Սա է քաղաքական խնդիրը, եւ որեւէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի: Ես հիմա կարող եմ ընդունել, որ այս ոչ այնքան հարմար վիճակում ՍԴ շատ անդամներ հայտնվել են ակամա՝ օրենսդրական մանիպուլիացիաների արդյունքում, որոնց նպատակը իրենք չեն եղել, բայց իրենք հայտնվել են մի իրավիճակում, որտեղ դժվար
ՊՊԾ գնդում 2016 թ. հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցի առթիվ հարգանքի տուրք են մատուցել
Այսօր ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցն է: Երեք տարի առաջ, այս օրը զինված անձանց խումբը խուժեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Իրենց ծառայողական ու պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին, պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ: Այդ ողբերգությունից մեկ տարի անց հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ հավերժացնելով դավադիր գնդակից զոհված
Նիկոլ Փաշինյանը՝ Վահե Գրիգորյանի նամակի, մեծ առեւտրի եւ ՍԴ ճգնաժամի մասին
«Ես ինքս ինձանից գոհ չեմ, եթե ինքս ինձանից գոհ չեմ, ուրիշ որեւէ մեկից գոհ լինել չեմ կարող»,- «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հրայր Թամրազյանի այն հարցին՝ արդյոք գո՞հ է ԱԺ-ի իր թիմակիցներից: «Նրանք, ովքեր ինձ հետ աշխատել են տարբեր առիթներով, գիտեն, որ ես երբեք գոհ չեմ լինում: Դա ինչ-որ առումով
Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում (նստավայրը` Մոսկվա) Իսպանիայի դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխային (Fernando Valderama de Pareja)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Պարեխային Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։ Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջգերատեսչական համագործակցության խորացմանը, բարձրաստիճան
Պորտուգալական ֆուտբոլի լեգենդը այցելեց Ցեղասպանության թանգարան
Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշը, որ Երեւան ժամանել է եղբոր հետ, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ շփվելուց հետո այցելեց Ցեղասպանության թանգարան, ուշադրությամբ դիտեց ցուցադրությունը եւ վերջում գրառում արեց թանգարանի հուշամատյանում: «Մարդկությունը պետք է սեփական սխալների վրա սովորի ու հետեւություններ անի: Շատ կարեւոր է, որ այս թանգարանը կա, որ մարդիկ գալիս, տեսնում են… այսպիսի բաներ այլեւս երբեք չպետք
Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել. Ermenihaber.am
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել։ Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված դին հայտնաբերվել է
«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը (Տեսանյութ)
Հուլիսի 17-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ
Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ ցածր եկամուտներ ունեցող համայնքներում կդադրեցվեն կամ չեն մեկնարկի պետական միջոցներով իրականացվող ծրագրերը
Հուլիսի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը ներկայացրեց նորանշանակ խորհրդականին՝ Հարություն Այվազյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Փոխմարզպետ Գ. Մարկոսյանը ներկայացրեց նախորդ երկու շաբաթների ընթացքում կատարված աշխատանքները՝ միաժամանակ նկատառումներ հայտնելով իր համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների աշխատանքների վերաբերյալ:
Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշ. «Հայերն ու պորտուգալացիների շատ նման են»
Ֆուտբոլի լեգենդ, Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Նունու Գոմեշը երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է: Այսօր նա այցելեց Ծիծեռնակաբերդ, Մեծ Եղեռնի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որից հետո լրագրողներին ասաց, որ Երեւան ժամանել է ընկերոջ՝ Խորեն Քալաշյանի հրավերով: Հանդիպելու է «Ֆիդ Քոնսթրաքթ» ընկերության հետ, որի հետ միասին նախատեսում են նոր համագործակցություն Պորտուգալիայի լիգայի
Նիկոլ Փաշինյանն և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Վարչապետը, ողջունելով Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցչին կառավարությունում, բարձր է գնահատել նրա նշանակալի ջանքերը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, ինչի մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնական
Զոհրաբ Մնացականյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ
Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ: Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կրասնոդարում ավտովթարից զոհված երիտասարդ հայ ընտանիքը վերջերս էր ձեռք բերել ավտոմեքենան․ Լեռնակերտի համայնքապետ
ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասում երեկ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ընտանիքը՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 5 և 6 տարեկան դուստրերը, որոնք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից են, 2 ամիս է՝ ինչ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա ունեին։ Լեռնակերտի համայնքապետ Մովսես Մովսիսյանն Aravot.am-ին ասաց, որ Միշա Մկրտչյանի հայրն էր գնել «Ֆորդ»-ը որդու համար, տարել, հասցրել էր Կրասնոդար, որովհետև նրան աշխատանքի
Վրաստանը փորձում է հարթել Ադրբեջանի հետ սրված հարաբերությունները. Բախտաձեն հայտարարություն է արել
Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն ստիպված է եղել բացատրություն տալ և արդարանալ՝ կապված վրաց-ադրբեջանական միջազգային սահմանին Դավիդ Գարեջայի վանական համալիրի շուրջ հերթական միջադեպի հետ: Ավելի վաղ Վրաստանի սահմանամերձ գյուղերից մի խումբ բնակիչներ փորձել էին անցնել սահմանը դեպի ադրբեջանական տարածքում գտնվող Ուդաբնո համալիր, չնայած Ադրբեջանի սահմանային ծառայության աշխատակիցների զգուշացումներին: Նշվում է, որ չնայած սահմանապահների նկատմամբ ֆիզիկական
Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։ Պաշտպանն առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս պահման պայմանների հետ կապված դժգոհություն կամ բողոք չի ներկայացրել, նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի արձանագրվել: Այցի ընթացքում Պաշտպանը քննարկել է Յուրիկ Բրոյանի նկատմամբ բժշկական անմիջական հսկողության և բժշկական գաղտնիքի երաշխավորման
Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի հետ
ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 15-ին հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի հետ: Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորել է Տատյանա Վալովայային Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան նոր պատասխանատու պաշտոնում։ Կողմերը կարևորել են
Հովհաննես Թոքմաջյան. «Որեւէ մեկին չպետք է հետաքրքրի, թե ով է նայելու աշխատանքը, եթե ծածկադմփոցի խնդիր չկա»
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտոր Մարինե Ղազարյանը պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել եւ տեխնիկական գիտությունների թեկնածու դառնալ: Aravot.am-ի տեղեկություններով, բուհի ռեկտոր Գագիկ Գալստյանը ցանկանում է իր ղեկավարած թիվ 30 «Շինարարություն» մասնագիտական խորհրդի միջոցով թեկնածուի գիտական աստիճան հաջողեցնել իր ենթակայի համար: Սակայն, «խաղաքարտերը» խառնվել են, երբ Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն
Ռադիոակտիվ նյութերի սահմանային վերահսկողության խնդիրը
Ինչպես հայտնի է, հուլիսի 11-ին Վրաստանի Սադախլո սահմանային անցակետում իրավապահները ձերբակալեցին մի քաղաքացու, որը, ըստ իրավապահների, փորձում էր այդ երկրի տարածքով Ռուսաստան տեղափոխել 71 գրամ Տորիում-232 տեսակի ռադիոակտիվ նյութ: Ակամայից հարց է առաջանում, թե ինչպե՞ս է այդ քաղաքացին կարողացել անցնել Հայաստանի Բագրատաշեն սահմանային անցակետով, որը պետք է կահավորված լինի տրոհվող և ռադիոակտիվ նյութեր հայտնաբերող (դոզիմետր)


















































