Օրվա լրահոսը
Քննարկվել է Հերունու ազգային տիեզերական կենտրոնի հարցը
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել է աշխատանքային քննարկում Հերունու ազգային տիեզերական կենտրոնի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Չափագիտության ազգային ինստիտուտից, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամից: Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է գիտությանը վերաբերող խնդիրների
«Դուք ռասիստ ազգայնամոլ եք». Կարո Փայլանը՝ թուրք նախկին պատգամավորին. Ermeni haber
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսհայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության նախկին պատգամավոր, իր հակահայկական գործունեությամբ հայտնի Սինան Օղանին։ Վերջինս Twitter-ի էջում դժգոհություն էր հայտնել, որ Թուրքիայի Կարսի, Վանի և Իգդիրի քաղաքապետարաններում վերջին ժամանակներս հաճախակի են հյուրընկալվում հայկական տարբեր պատվիրակություններ։ Ըստ նրա՝ այդ ամենը պատահականություն չէ։ Ընդ որում
Աննա Շահնազարյանի գործով պարզաբանումներ են պահանջվել ոստիկանությունից
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու մասին տեղեկության և դրա կապակցությամբ մտահոգությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: Բացի դրանից, վերը նշվածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել նաև դեպքից հետո Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ներկայացված «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկի
«Ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար». Լենա Նազարյան
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրահամավաք, և ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն և շուրջ երեք ժամ պահել այնտեղ: Առհասարակ արդեն շատ վաղուց Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից դրամահավաքների կազմակերպումն ընդունված ու շատ նորմալ պրակտիկա
Աղբը ժամանակին չհեռացնելու դեպքում սպառողը կարող է դիմել դատարան. Կարեն Չիլինգարյան. Ա1+
Աղբահանության խնդիրներն առաջացել են դեռևս 2011 թվականին, երբ ԱԺ-ում աղբահանության մասին օրենքում սպառողը ուներ միայն պարտականություններ, բայց չուներ ոչ մի իրավունք, նշում է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։ 2002 թվականից կա Կառավարության որոշում, որտեղ նշված է, որ օդի մինչև +5 աստիճանի դեպքում 3 օրը մեկ պետք է աղբահանություն իրականացվի, իսկ +5-ից բարձրի դեպքում
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդություն են ներկայացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։
«Սպասում ենք, որ պարոն Ա.Դավթյանը վերադառնա ազատություն»
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա.Մաթևոսյանի) բավարարեց մեր գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Սպասում ենք, որ պարոն Ա.Դավթյանը վերադառնա ազատություն: «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակ
Դատարանն անվավեր է ճանաչել Լիլիթ Մակունցի հրամանը՝ թատրոնի տնօրենին պաշտոնից ազատելու վերաբերյալ
Դատարանի կողմից անվավեր ճանաչվեց «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի N 21-Ա հրամանը, ինչ հիմքով նախարարության կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր գործողությունները եղել են ոչ իրավաչափ,այդ թվում քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդում ներկայացնելը, թատրոնի տարածքի ներխուժումը, լրատվամիջոցներով Գայանե Կարապետյանին զրպարտելը: Աշխեն ԴԱՇՅԱՆ Փաստաբան
«Սիլաչի» հյուրանոցի մոտ «Lada»-ն բախվել է թիվ 58 և թիվ 41 երթուղիները սպասարկող ավտոբուսներին
Հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել
«Սինգապուրի զարգացման ուղին և կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար և կարող են օգտակար լինել մեր բարեփոխումներում». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը հանդիպել է Սինգապուրի գործարար համայնքի ներկայացուցիչներին
Սլավոնականի նախկին ամբիոնի վարիչը՝ ԵՊՀ պրոռեկտորի՝ իր թեկնածության մասին
Aravot.am-ը Սլավոնական համալսարանի Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի Կրեատիվ ինդուստրիաների ամբիոնի նախկին վարիչ Էլինա Ասրիյանից, որը ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնի պոտենցիալ թեկնածուներից է, հետաքրքրվեց իր անունը այդ համատեքստում շրջանառվելու մասին: «Ոչ հաստատում եմ, ոչ հերքում, ռեկտորատի նիստը վաղն է»,-ընդամենը ասաց Ասրիյանը։ Հայտնի է, որ նա բավականին լավ պայմաններով ժամանակին աշխատում էր Սլավոնական համալսարանում եւ բազմաթիվ գործուղումներ
Գեղարքունիքի մարզում կովերի անկման պատճառը կհստակեցվի միայն լաբորատոր ստուգումից հետո
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ, Արտանիշ և Ծափաթաղ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5- 7-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում տրվում են տարատեսակ մեկնաբանություններ: Իրականության պարզաբանման համար զրուց է անցկացվել Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի եւ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «80 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանակալի էջերի հետ: Որպես ֆուտբոլիստ, Սարգիս Հովիվյանը մեծ դերակատարություն է ունեցել 60-ական թվականների հայկական ֆուտբոլում՝
«Փոխնախարարի խոսալուց ինձ մոտ դեժավյուի զգացում առաջացավ՝ 1000 աշխատատե՜ղ, տեղական արտադրության պաշտպանությու՜ն». Արտյոմ Ծառուկյանի հեգնանքը
Ավագ Ավանեսյանը նշեց, որ կառավարությունը ընդունում է պատգամավորների առաջարկը՝ մետաղի ջարդոնի տուրքը բազային տուրքի 80-ապատիկից իջեցնել 60-ապատիկի չափի:
Մահացել է ծանրորդ Աղասի Աղասյանը. armsport.am
Այսօր 30 տարեկան հասակում կյանքից հեռացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը: Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ծանրամարտիկ Աղասի Աղասյանն իր վարած Opel Astra մակնիշի 35 VG 013 համարանիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ – Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով վարորդ Ա․ Աղասյանը, ուղևորներ՝
Շիրակի մարզպետարանը նոր գլխավոր քարտուղար ունի
Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել գլխավոր քարտուղարին փոխարինող Կարեն Բադիշյանին։ Այս պաշտոնը նախկինում կոչվում էր աշխատակազմի ղեկավար։ Իշխանափոխությունից հետո այն թափուր է․ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երկարամյա ղեկավար Խաչատուր Պողոսյանը Կարեն Սարուխանյանի մարզպետ նշանակվելուն պես հրաժարական ներկայացրեց։ Մինչ Կարեն Բադիշյանի նշանակվելը, գլխավոր քարտուղարին փոխարինում էր իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանը։ Նշենք, որ
Հովիկ Աղազարյանը՝ նախագահականում Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ աղջիկների «էքսկուրսիայի» մասին. «Կարող է ճանաչողական իմաստով է տարել»
Մեր հարցին՝ մանդատը վայր դնելու պահանջին ո՞նց եք վերաբերվում՝ Աղազարյանը պատասխանեց. «Մանդատը ո՞նց կարող է դնի, երբ որ ինքը հսկայական ձայներ է հավաքել Գեղարքունիքի տարածաշրջանում, հո էդ մանդատը մենակ իրանը չի: Այդ դեպքում պետք է իր ընտրողները դա պահանջեն, մենակ լրագրողների պահանջով կամ հասարակության այս կամ այն անդամի պահանջով մանդատը վայր դնել….Եթե արարքը անթույլատրելի է, անկասկած կարելի է պահանջել, բայց ես այդ գնահատականը չեմ կարող տալ»:
Պյոտր Սվիտալսկի. Եվրոպական միությունը հատկապես կարևորում է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների իրապես հաջողելը
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և ընդգծել, որ
Վեց մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա,
«ԱԱԾ-ին դարձնելու ենք մոնստր». Ռոբերտ Ռևազյան
Մասնագետները դեմ են ՀՔԾ-ից խոշտանգման քննության լիազորության փոխանցմանը Քննչական կոմիտեին. մասնագետների մտահոգությունները
Թուրքական ԶԼՄ-ները նենգափոխել են Շվեդիայի ԱԳ նախարարի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Օրերս թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրյոմը հուլիսի 5-ին տեղի ունեցած մի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «իրենց կառավարության համար դժվար է ճանաչել 1915թ. հայերի և ասորիների ցեղասպանության մասին պնդումները», և ավելացրել էր, որ որևէ երկրի ցեղասպան հայտարարելու համար հիմնավոր ապացույցներ են անհրաժեշտ: Շվեդիայի
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Ի սրտե շնորհավորում եմ Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը մեծապես արժևորում է Եվրոպական միության և անդամ երկրների հետ գործընկերային հարաբերությունները, որոնք թևակոխեցին զարգացման նոր փուլ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ մեր կողմից որդեգրված բարեփոխումների օրակարգին համահունչ։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք է՛լ
«Երբ ես էի խոսում բռնության մասին, բոլորը լռում էին». Սոֆյա Հովսեփյանը՝ սոցցանցում իր դեմ «հարձակման» մասին
Ստացվում է, որ վերաբերմունք է ձեւավորվում ազգի հանդեպ: Դրվագները չի կարելի ներկայացնել որպես ազգային նկարագիր: Չեմ հերքում, որ ՀՀ-ում բռնություն կա
Գույքահարկի ավելացումը նշանակում է բիզնեսից ու տնտեսությունից փողը հանել. Գագիկ Մակարյան
Անշարժ գույքի շուկայում ակտիվության ցուցանիշն այս տարի ավելի ցածր կլինի
Տարիներ շարունակ վանդակում բանտարկված արջը տեղափոխվեց առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում պահվող կարմիրգրքյան գորշ արջը Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue/IAR) աջակցությամբ տեղափոխվել է Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR): Սարսափելի պայմաններում պահվող կենդանին 5 տարի շարունակ գտնվել է նույն վանդակում՝ առանց անհրաժեշտ նվազագույն պայմանների և խնամքի։ Արջի «խնամակալ» հանդիսացող քաղաքացու խոսքերով՝ կենդանին մոտ 9-10 տարեկան է, նրանց մոտ է հայտնվել մոտ
Ապօրինի ծառահատումը քրեականացվում է, իսկ եթե կովկասյան ընձառյուծ որսան՝ 3 մլն-ի փոխարեն 100 մլն-ով տուգանվելու են. Խիստ պատիժներ՝ նոր նախագծով
Սերգեյ Բագրատյանն ասաց, որ բոլոր ծառերը գույքագրած չունենք, որ ամեն օր հաշվենք, տեսնենք՝ ծառերը պակասե՞լ են, թե՞ ոչ:
Արթուր Դավթյանը կարծում է, որ ավելի լավ ցատկել չէր կարող, իսկ Վահագն Դավթյանը գտնում է, որ վարժության անթերի կատարում հնարավոր չէ
Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանն ու արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ գնահատեցին իրենց մասնակցությունը եվրոպական խաղերին: Արթուր Դավթյան. «Ես իմ ելույթը գնահատում եմ շատ լավ, որովհետեւ ավելի լավ ցատկել երեւի չէի կարողանա: Երկու ցատկում էլ վայրէջքին քայլ չարեցի: Դա շատ բարդ է: Բազմամարտում, ինչպես մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, թերություն եղավ իմ ուժեղ
ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է Լյուքսեմբուրգի հռչակագիրը, որում հայ-ադրբեջանական երկխոսության կոչ է արվում
Մասնավորապես, դրանում նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվացնեն երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տարվող միջնորդության համատեքստում և ձեռնարկեն «որոշակի և շոշափելի քայլեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղ լուծման հասնելու համար»:
Դիլիջանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր․ Shamshyan.com
Այսօր, հուլիսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ «Դիլիջանի կալցեվոյի» հարևանությամբ բախվել են Mercedes Viano մակնիշի 50 RR 553 համարանիշի և Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում
Ցավակցություններ՝ Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ
Ափսոսանքով ու ցավով ենք արձանագրում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի մահը։ Նրա դիվանագիտական գործունեությունն ընդգրկում է գրեթե երեք տասնամյակ, որի ընթացքում նա՝ իբրև պրոֆեսիոնալ դիվանագետ, լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային հարաբերությունների զարգացման գործում։ Արման Կիրակոսյանը իր նպաստն է բերել մեր


















































