Օրվա լրահոսը

Սինգապուրի վարչապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող համակարգային փոփոխությունները

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում հայ-սինգապուրյան կապերը հետևողականորեն կընդլայնվեն: Կառավարության ղեկավարը նշել է, որ ամբողջ աշխարհը տպավորված է Սինգապուրի զարգացման փորձով և մեր երկիրը նույնպես այն համարում է օրինակելի: «Մենք շահագրգռված են խորացնելու քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը, սերտացնելու կապերը ժողովուրդների միջև»,- ասել է վարչապետը` կարևորելով նաև հայկական և սինգապուրյան բիզնեսի միջև փոխգործակցության զարգացումը:

Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է. հաշվարկված վնասը մինչ այս պահը վերականգնվել է 55 մլն դրամի չափով

Որևէ մեկին հուզո՞ւմ է, թե ովքե՞ր են հիմա տնօրինում «Մարտիկ» հիմնադրամում առկա $1․240 մլնը

Մարզային «փոքրիկ քայլից» մինչեւ «միջազգային քայլ»՝ ծայրահեղ լարված իրավիճակում

Հաճախ չենք հանդիպում, երբ երիտասարդ արվեստագետը մի կողմ է դնում իր կարիերան ու գործունեություն ծավալում մարզային կրթամշակութային ոլորտում: Խոսքը այս տարի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կարմիր դիպլոմով ավարտած դաշնակահար (պրոֆեսոր Կարինե Օհանյանի դասարան) Արտյոմ Հարությունյանի մասին է: Նա դեռեւս 2018թ. Արմավիրի մարզում հիմնեց «Արտպրոգրես» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը: «Առավոտին» հայտնի է միայն մայիսին կազմակերպության անցկացրած

Սյունիքում նախագահ Սարգսյանն այցելել է մարզի մշակութային օջախներ

Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եղել է մարզի մշակութային օջախներում։ Գորիսում նախագահ Սարգսյանն այցելել է հայ անվանի գրող Ակսել Բակունցի տուն-թանգարան։ Թանգարանի բակում Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի սաներն իրենց կատարումներով ողջունել են Հանրապետության նախագահին։ Տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է թանգարանի պայմաններին ու ցուցանմուշներին, զրուցել անձնակազմի հետ։

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը` ծայրահեղ ծանր

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակում կա դրական շարժընթաց:

Գիրք կարդացող կալանավորներին արձակուրդ տա՞լ, թե՞ ոչ. փոխնախարարը «գաղափարի խաթարում» է տեսնում

Կարեւոր է, որ գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չլինեն, որովհետեւ հանձնաժողովի ձեւավորումը ենթադրում է հայեցողական բաղադրիչ: Պետական մարմիններում խնդիր ենք դրել բացառել անհարկի հայեցողական բաղադրիչը

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի մասին. հարուցվել է քրեական գործ

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վնասվածքներ ստացած անձանց հագին դեպքի պահին եղած հագուստները, ստուգվել է վարորդների սթափությունը, և համաձայն զննության արդյունքների՝ «ՎԱԶ 21063»-ի և «ՏոյոտաՀիլուքս»-ի վարորդներն ավտոմեքենաները վարել են սթափ վիճակում, հարցաքննվել են վնասվածք ստացած անձիք և ականատես վկաներ:

«Նախագահին տեսել եմ, կուզեմ վարչապետին էլ հանդիպել»

Չտեսնող տղայի տեսանելի երազանքները 13-ամյա Գոռ Համբարձումյանին հանդիպեցինք «Երեւան, իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնում: Գոռը հաճախում է երգի, դաշնամուրի, լողի, սովորում է Գոգոլի անվան դպրոցի 8-րդ դասարանում, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Չտեսնելը նրան բնավ չի խանգարում գնալ իր երազանքների հետեւից: Մասնակցել է Դիանա Գուրցկայայի կազմակերպած «Սպիտակ ձեռնափայտ» փառատոնին, որը կայացել

25 տարվա վաղեմության սպանության գործով նոր քննություն նշանակելու վերաքննիչ բողոք է ներկայացվել. զինդատախազություն

Քրեական գործի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է:

Հայաստանում կանայք առավել ճկուն են արձագանքում աշխատաշուկայի պահանջներին

ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսի վերջին տվյալներով՝ Հայաստանում բավականին բարձր է չափահաս բնակչության 97.2%-ն ունի առնվազն միջնակարգ կրթություն, իսկ միջնակարգ կրթությամբ տղամարդկանց և կանանց մասնաբաժինները են՝ 97.6% և 96.9% համապատասխանաբար։

Հուրգադայում լրագրողները հյուրընկալվեցին բեդուիններին

Պարզեցին` ինչու եգիպտուհիները չեն աշխատում Այս տարվա Երեւան-Հուրգադա առաջին չվերթով, արդեն ավանդական դարձած՝ ճանաչողական այցի շրջանակներում, հայաստանյան տարբեր լրատվամիջոցների լրագրողներ մեկնեցին Եգիպտոս: Նշեմ, որ եթե նախկինում հայ զբոսաշրջիկները ստիպված էին Եգիպտոս թռչել Վրաստանից, ինչը մեծ անհարմարավետություն էր ստեղծում, ապա արդեն երկու տարի է եգիպտական AIR CAIRO ավիաընկերությունը շաբաթը մեկ անգամ Եգիպտոսի Հուրգադա եւ Շարմ էլ

Թբիլիսիում բուժում ստացող 2 հիվանդների վիճակը դեռ ծայրահեղ ծանր է, այս պահին նրանք ենթակա չեն տեղափոխման. ԱՆ

Միջին ծանրության թվով 3 տուժած այս պահին տեղափոխվում է Հայաստան:

Նպատակս է՝ երկիրը բարգավաճ լինի, երեխաներն ուրախ լինեն, ես էլ իմ ներդրումն ունենամ իմ հնարավորությունների սահմանում. Արմեն Սարգսյան

Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում, ո՛չ դրանից դուրս. ՀՀ նախագահը վստահեցրել է, որ մեր երկիրը փայլուն ապագա ունի:

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. razm.info

Զինծառայողի մահվան մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը՝ հղում անելով զինծառայողի մտերիմներին։ 

Փաշինյանը ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ առաջնահերթություններից մեկն է

Վարչապետը սինգապուրյան Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Լողորդները ԵԱ-ում մրցելույթներն ավարտեցին Հայաստանի նոր ռեկորդներով

Հայաստանի պատանի լողորդներն ավարտեցին մրցելույթներն իրենց տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում: Նինա Կիրակոսյանը 50 մետրը դելֆին լողաոճում հաղթահարեց 0.29.57-ում եւ Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց, իսկ նախորդ օրը մեր աղջնակը 4×100 մետր խառը փոխանցալողում թիկնալող իր 100 մետրն անցել էր 1.08.08-ում, ինչը նույնպես ռեկորդ է: Վերջին օրը որոշակի սպասելիքներ կային Արթուր Բարսեղյանից: 50 մետր ազատ ոճում նա

Վրաստանում վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան

Ըստ պայմանավորվածության՝ ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ:

Արոնյանը բաժանեց 3-4-րդ տեղերը եւ վաստակեց $35 հազար

Զագրեբում ավարտվեց աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ Գրանդ Չեսս Տուրի փուլը: Եզրափակիչ՝ 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց Ուեսլի Սոյի հետ եւ վեց միավորով բաժանելով 3-րդից 4-րդ հորիզոնականները՝ վաստակեց $35 հազար մրցանակային գումար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Դուք և Ձեր թիմը պետք է փոխհատուցեք մեր երկրին պատճառված վնասներն ամբողջ ծավալով». ՀՀ քաղաքացին՝ ՏԿՏՏ նախարարին

«Առավոտ» օրաթերթը դեռևս մայիսի 6-ին հրապարակեց իմ կողմից նկարահանած տեսանյութը, որտեղ Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհը սպասարկող «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն փոսալցում էր իրականացնում ջրափոսերի մեջ, որի հիման վրա էլ ՀՀ ՏԿՏՏ նախարարը հանդես եկավ վերոնշյալ գրառումով․ «Պետության յուրաքանչյուր դրամը պետք է ծախսվի առավելագույն արդյունավետությամբ, և չենք հանդուրժելու այս սկզբունքից որևէ շեղում։ Սա ի գիտություն բոլոր շինարարական

Հոգնած եք կամ զայրացա՞ծ՝ սառը ցնցուղ ընդունեք

Սառը ցնցուղ ընդունելու խորհուրդն իրականում շատ արժեքավոր է, սառը ցնցուղը ոչ միայն զայրույթից, նեղվածությունից, շոգից կամ կոմունալ բարձր վճարումներից ազատվելու, այլև առողջության մասին հոգալու լավ միջոց է՝ էներգիայով լիցքավորվելու ամենապարզ ու արդյունավետ տարբերակը։ Մարդիկ հարյուրամյակներով օգտագործել են սառը ջուրն օրգանիզմը կոփելու և բուժելու նպատակով։ Ամառային այս շոգ եղանակը շատ լավ առիթ է սառը ցնցուղին սովորելու

Գյումրվա կոլորիտով էկո տոպրակներ․ երիտասարդների յուրատեսակ ակցիան (Ֆոտոշարք)

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում այս քաղաքի թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարանի սաները թղթից ու կտորից պատրաստված տոպրակներ էին բաժանում բնակիչներին՝ խորհուրդ տալով օգտագործել դրանք ու հանգամանալից բացատրելով լայն կիրառություն գտած պոլիէթիլենային տոպրակների վնասակարությունը, առաջացրած հիվանդությունները։ Էկո տոպրակներին կցված էին թռուցիկներ, որոնց մի կողմում ներկայացված էր պոլիէթիլենային տոպրակների վնասակարությունը, իսկ մյուսում բացատրված էր թղթե տոպրակների պատրաստման

Դուք հաջորդականությունն եք առաքելական շավիղի․ քահանայական ձեռնադրություն Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Հուլիսի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասներկու սարկավագներ: Ս. Պատարագի ընթացքում Սիոն Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանաների ճակատներն

Զարգացումներ՝ ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հանձնաժողովում. հայ պատգամավորները կրկին առաջարկներով են հանդես եկել

Ըստ Համազասպ Դանիելյանի՝ ԵԱՀԿ պատգամավորների հետ հանդիպումներում հաճախ աջակցող կարևորագույն հանգամանքը եղել է նոր Հայաստանի, թավշյա հեղափոխության և դրան հաջորդած զարգացումների նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքը, իսկ առանձին դեպքերում նաև ակնածանքը:

Դատարանը Բորիս Մուրազիին պարտավորեցրել է 1 միլիոն դրամ վճարել Տիգրան Ավինյանին․ Մուրազին դատարանին կաշկանդված է համարում

Արարատի և Վայոց ձորի մարզի  ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ, հուլիսի 3-ին  մասնակի բավարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politic.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն  դատարանը պարտավորեցնում է Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքելու 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am

Ինչպես երիտասարդները գործարար համաժողովում  շեշտադրեցին Սամցխե Ջավախեթին

Վերջերս Դիլիջանում  կայացած հայ-վրացական գործարար համաժողովին, որի ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի խորացմանը, տարածաշրջանային զարգացման ծրագրերին առնչվող հարցեր, մասնակցել են նաեւ «Էկոստեպ» ընկերության տնօրեն, արևային էներգետիկայի փորձագետ Յուրի Կաչաչյանը եւ նրա տիկինը՝  ընկերության մարքեթինգի պատասխանատու Մարիամ Մեյրոյան-Կաչաչյանը: Նրանք հրավիրված էին Ջավախքի աջակցության հիմնադրամի կողմից եւ, հետեւաբար, ցանկություն ունեին ընդգծելու բազմաթիվ խնդիրներ ունեցող Սամցխե–Ջավախեթի տարածաշրջանի

Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից տուժածներից 3-ին վաղը կտեղափոխեն Հայաստան

Գորիի մոտակայքում տեղի ունեցած պատահարից տուժած՝ Թբիլիսիում բուժում ստացող մեր հայրենակիցներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։ Փոխնախարարի խոսքով՝ Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է  արհեստական շնչառության սարքին միացված: Մյուս 2-ը բուժում են ստանում Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայում։ Մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության: Նրանցից

«Սեղան են գցել, տղան ուշացել է, գնացել ու գոմում նրան կախված են գտել»․ մանրամասնում է Աշոցքի համայնքապետը

Երեկ առավոտյան ողբերգական դեպք է գրանցվել  Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղում․ մայրը 21-ամյա որդուն գտել է անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված։ Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երիտասարդը բանակից վերադարձել էր հունվարին, փորձում էր աշխատանքի ընդունվել ԱԻՆ-ում կամ ոստիկանությունում, այդ ուղղությամբ էր աշխատում։ «Կոնկրետ խնդիրներ՝ ասենք ընտանեկան, անձնական կյանքում չի ունեցել,

16-րդ «Ոսկե ծիրանը» բացվեց (ֆոտոշարք)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  հուլիսի 7-ին ազդարարվեց 16-րդ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային փառատոնի բացումը, ավելի վաղ  Շառլ Ազնավուրի հրապարակում կայացել էր հոբելյանական պատվո աստղերի տեղադրում՝ Բագրատ Հովհաննիսյանի եւ Արման Մանարյանի ծննդյան 90 եւ Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով: Ապա այս ամենին հաջորդել է Կարմիր գորգի արարողությունը: Կարմիր գորգից հետո փառատոնի բացման բուն արարողությունն է,

Հայաստանի տարբեր հատվածներում մարվել են մոտ 3.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝ 1500 քմ, 800 քմ, 600 քմ, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում՝ մոտ 1 հա, Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ մոտ 1500 քմ, Արզնի գյուղում՝ 1000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 2000 քմ, Այնթապ գյուղում՝

Անի Սամսոնյանը «ցավեցրել է» ադրբեջանցիներին. զարգացումներ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԵԱՀԿ ԽՎ-ում Անի Սամսոնյանը բարձրացրել է նաև այն հարցը, որ Հենրիխ Մխիթարյանը ռասիզմի պատճառով չկարողացավ գնալ Բաքու:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930