Օրվա լրահոսը

Վաշինգթոնում համանախագահների կողմից ինչ փաստաթղթեր են փոխանցվել Երևանին ու Բաքվին, ի՞նչ առաջընթաց կա Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու ճանապարհին. հարցեր ԱԳ նախարարին

Մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես որ առաջարկվում էր, այսպես ասած, մյուս կողմից, ենթադրել, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, և սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու: Չի կարող լինել նման բան:

Կապի օպերատորներն արձագանքում են միաձուլման մասին տեղեկատվությանը

ՀՀ կապի 2 օպերատորների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ին միաձուլման ու շուկայում մրցակցությանը չդիմանալու մասին լուրերը պարզաբանում են ոլորտի պատասխանատուները

Ամուսնուս հետ ճանապարհին խոսում էինք, թե որքան հզոր է վիետնամցի ժողովուրդը, որ կարողացել է պայքարել և պահպանել իր անկախությունը. Աննա Հակոբյանը՝ Թրան Նգյուետ Թուին

Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն է, որը լսելուց հետ անհնար է զգալ չարություն կամ զայրույթ։

ԼՂ հակամարտության հետ կապված խնդրահարույց դրույթներով բանաձև՝ ԵԱՀԿ-ում. «Պարո′ն Գուլիև, Դուք հակասում եք Ձեր իսկ ԱԳ նախարարին»

Հայ պատվիրակները հակադարձեցին Ալան Ֆարելի զեկույցում տեղ գտած մի շարք խնդրահարույց ձևակերպումներին:

Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն. ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանը՝ Վահե Գրիգորյանի նամակին

«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էլ՝ արդյո՞ք նախագահը կարծում է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի համարում։

«Սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ են, եթե դրանք չեն արվում քաղաքական նկատառումներով». Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանը, որն այսօր դառնում է 70 տարեկան, շնորհավորանքներ ստանալուց հետո իր ելույթում ասաց, որ այսօր իր տանը տեղադրել է նաեւ ԱՄՆ դրոշը՝ որպես երախտագիտության նշան:

Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ընդլայնման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, ս.թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցեր։ Քննարկվել են նաեւ ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ընդլայնման հնարավորությունները: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Սահմանադրությունից վեր

Հանրահայտ է, որ յուրաքանչյուր պետության Սահմանադրություն ունի բարձրագույն իրավական ուժ: Որքանով յուրաքանչյուր Սահմանադրություն ինքնաբավ է, այսինքն՝ կարիք չունի իրենից դուրս (արտաքին) որեւէ այլ դրույթի, պետք է սահմանափակվի, պարփակվի ինքն իրենով: Միաժամանակ, Սահմանադրությունը, ամրագրելով որոշակի սկզբունքներ, ինքն իսկ դառնում է այդ դրույթների «գերին» եւ պետք է ամբողջովին ենթարկվի դրանց: Այս առումով, Սահմանադրությունը ամրագրելով, որ «Հայաստանի Հանրապետության

«Անդամը դա դատավոր չի, ոնց որ խնձորը խնձոր է, տանձը՝ տանձ. Սա արդեն ճգնաժամ է». Սահմանադրական իրավունքի դոցենտ Մուրադյան

Նա ասաց, որ պարզ է՝ դատավոր եւ ՍԴ անդամ եզրույթները տարբեր են, ոնց որ բրինձն ու ցորենը. «Արագ տեմպով գրած սահմանադրություն է ու պարզ է, որ այսպիսի հակասություններ են: Ցորեն ու բրինձ՝ երկուսն էլ կարող են ասել, որ հացահատիկ են, բայց ցորենը ցորեն է, բրինձը՝ բրինձ»:

Կոչ ենք անում մինչեւ խորհրդակցական գործընթացի ավարտը՝ Սահմանադրական դատարանի անունից որոշումների ընդունումը բացառել. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի դատական համակարգում արմատական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։ Չմեկնաբանելով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի եւ այդ դատարանի անդամների հայտարարություններում արտացոլված հայտնի հակասությունները` արձանագրում ենք հետեւյալը: Տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետության դատական համակարգը,

Զարուհի Փոստանջյան. 2018-ի «Մեծ Համահայկական Ընդվզումը» չծառայեց իր նպատակին, այլ հանգեցրեց ավտորիտարիզմի արդիականացմանը

Որպես ազգային քաղաքական գործընթացների մասնակիցներ և արդեն հմտացած հանրություն` կարևոր է, որ մենք ջարդենք ոչ թե մեզ անցանկալի անձանց, այլ` ավտորիտարիզմի հիմնասյուն հանդիսացող իրավա-քաղաքական կառուցակարգը:

«ՀՔԾ-ի պես ծառայությանը ես որպես ի՞նչ պիտի վստահեմ ու տեղեկություններ հայտնեմ»

Ինչո՞ւ ցուցմունք չի տալիս Մարտի 1-ի սպանության մեղադրանքով կալանավորված Գեղամ Պետրոսյանը՝ պնդելով, թե չի խոսել, չի էլ խոսելու: 2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից 11 տարի անց կարեւոր շրջադարձ եղավ այդ գործում՝ սպանությունների բացահայտման ուղղությամբ: Ինչպես հայտնի է, հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքվ ձերբակալվեց, այնուհետեւ կալանավորվեց առաջին բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին

Թեժ վեճ՝ ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ. «Հիշեք ում եք գնդակահարել դուք եւ ասեք, թե ում ենք գնդակահարել մենք, մեր հանցագործությունները եղել են թուրքի դեմ, ձերը՝ հայերի»

Տեղից սկսեց հակադարձել Բագրատ Եսայանը՝ ասելով, որ քաղաքական ահաբեկչությունը իրենք են արել, իրենց իշխանությունը, Լեւոն Զուրաբյանը հեգնական տոնով ասաց. «Ճանաչեցի՞ք ձեզ, ես ձե՞զ էի ասում»: Արծվիկ Մինասյանն էլ ասաց. «Երբ քաղաքական աղբանոց նետված ուժը սկսում է նորից արժեւորել իրեն, դա է զարմանալի»:

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ: Նախագահը կայցելի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, մարզի առողջապահական, մշակութային հաստատություններ, արտադրական ընկերություններ, ինչպես նաև կլինի ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից մեկում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Այդ նամակն ի վերջո իրավական գնահատական է ստանալու՝ առնվազն կարգապահական տեսանկյունից». սահմանադրագետ

ՍԴ դատավորը չունի լիազորություններ դիմելու մարմինների, որոնց գործողությունների վերաբերյալ ինքը հետագայում կարող է գնահատական տալ: Այս իրավիճակում դա է ամենամեծ խնդիրը

«Թշնամին նահանջի հումանիտար միջանցք է թողնում, իսկ Բաղրամյան պողոտայում Քոչարյանը «կալցո օպերացիա» իրականացրեց»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը – Երկրորդ անգամ կալանավորումից առաջ, իր հարցազրույցում, ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը առաջ քաշեց` «բոլորն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» թեզը եւ հայտարարեց, որ ինքը լինելու է գործող իշխանության թիվ մեկ ընդդիմախոսը: Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ են հնարավոր` այդ համատեքստում: – Առաջ քաշելով «կոնսենսուս մինուս մեկը»՝ Քոչարյանը

«Մենք իրավունք չունենք ամբոխային տրամաբանությունը վերագրել ժողովրդին». Արծվիկ Մինասյան

Մենք չպետք է թողնենք այն տեղը, որը մեզ նորից վերադարձնի այն ժամանակները, երբ սուլթանիզմի տարրեր ուներ: Մենք հաճախ մեր իրականության մեջ տեսնում ենք, որ քաղաքական համակարգը ցավոք օգտագործվում է տարբեր խմբերի կողմից սեփական ներխմբային քաղաքական կամ մանկության երազանքն իրականացնելու ձգտումով՝ առանց պատասխանատվություն զգալու ապագայի նկատմամբ:

«Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ երեւույթ է, երբ դատավորի հեռախոսահամարը եւ հասցեն են հրապարակում». Արամ Վարդեւանյան

«Ցանկացած անձի հանդեպ վիրավորանքն ու ոտնձգությունն անթույլատրելի են»,-ասում է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը:

Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը զսպող է, բայց մի շարք բացեր ունի

«Վերջերս դեպք ունեցանք, որը շատ ցավալի էր: Բռնության պատճառով կինը կորցրել էր երեխային: Նրա մոտ վիժում էր տեղի ունեցել եւ քննիչն, առանց որեւէ բժշկի փաստաթղթի, որոշել էր, որ գործը պետք է փակվի»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանը՝ անդրադառնալով ընտանեկան բռնության դեմ օրենքին, որը մեր երկիրը 2017 թվականի դեկտեմբերին է ընդունել:

ԱԳ նախարարները ստորագրեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան

Այն նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 5-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 6-10-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ին կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-10-ին` սպասվում է կարճատև

Քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման պայմանները

Երեկ Երեւանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համատեղ համակարգող կոմիտեի նիստը, որտեղ քննարկել են մինչեւ տարեվերջ նախատեսված աշխատանքները, Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաեւ մինչեւ 2021թ. միջոցառումների ծրագիրը։ Այս մասին հայտնում են «Ռոսատոմ» ընկերության մամլո ծառայությունից: Քննարկմանը մասնակցել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար

Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Էդուարդ Եգորյանի որդուն` փաստաբան Տիգրան Եգորյանին

Նախագահը նշել է, որ Է. Եգորյանն անուրանալի ներդրում է ունեցել նաև անկախ Հայաստանի առաջին՝ 1995 թվականին ընդունված Սահմանադրության ստեղծման մեջ:

«Լեւոն Յոլյանը նշանակվել է Սահմանադրության պահանջների խախտմամբ»

Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը դիմում է ՀՀ նախագահին Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը հայտարարում է՝ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը նշանակվել է այդ պաշտոնին Սահմանադրության պահանջների խախտմամբ: Արամ Մամիկոնյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին նամակ է ուղղել՝ ուշադրություն հրավիրելով իր նշած խնդրի վրա: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ «Մեծարգո պարոն նախագահ ՀՀ Սահմանադրության

Աղբը շատ է գեներացված քաղաքում, գետնից շատ են հավաքում. «Հայկական ժամանակ»

«Սանիթեքի» «հրաշք» արկղերը որ ջարդված են, դրա շնորհիվ մարդիկ գերհոգնածություն են ստանում։ Մարդ կա՝ ֆիզիկապես կարողանում է այդ աշխատանքը անել, մարդ կա՝ չի կարողանում, հրաժարվում է։

«Մենք արագ գալու ենք մի իրավիճակի, որ նորից հեղափոխության առաջ կանգնած լինենք, դա շատ հնարավոր տարբերակ է». Լեւոն Զուրաբյան

Լեւոն Զուրաբյանը մի միտք արտահայտեց, որը հետո ՀՅԴ-ականների կողմից արժանացավ քննադատության: Նա հայտարարեց, «Մենք պետք է վերադառնանք 95-ի կառավարման մոդելին, դա կլինի մանիֆեստ, դրանով մենք մեր հավատարմությունը կհայտնենք այն մոդելին, որն ընդունվել էր ի սկզբանե: Այս մոդելը մեր ժողովրդի հագով չի, մարտահրավերներ կան»:

Գագիկ Հարությունյան. «Մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն ինձ պես կվարվեր». «Ժողովուրդ»

Իրավագիտությունը՝որպես գիտություն, իր հասկացությունները, կանոնները եւ օրենքներն ունի։ Երբ ընդհուպ իրավաբանի մասնագիտություն ստացած մարդիկ հայտարարում են, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունների նախաձեռնությամբ դատարանների շենքերը շրջափակելը ժողովրդավարության դրսեւորում է, կներեք, այդտեղ իրավունքի գերակայությունը եւ իրավագիտությունը կնքում են իրենց մահկանացուն։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930