Օրվա լրահոսը

Կարո Փայլանը պահանջում է, որ Թուրքիայում տեղի ունենան Պոլսո հայոց պատրիարքի ժողովրդավար ընտրություններ

Փայլանը հիշեցրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը այդպես էլ չի պատասխանել իր այն հարցապնդմանը, թե ինչու էր պետությունը միջամտել տեղապահի ընտրություններին և մեկ շաբաթով հետաձգել։

Արագածոտնի մարզպետ. «Լողավազանի ապամոնտաժման վերջնաժամկետ՝ հուլիսի 15-ը»

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Օշականի կիսաքանդ կամրջի տակ տեղադրված լողավազանի վերաբերյալ ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը իմ կողմից տրվել է հանձնարարական խնդիրը ուսումնասիրելու և դրան լուծում տալու վերաբերյալ: Օշական համայնքի ղեկավարին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապամոնտաժել տեղադրված ժամանակավոր լողավազանը և տարածքը բերել նախկին տեսքին: Համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքացիների կողմից լողավազանը տարածքում

Սուրճ, հյուրասիրություն, պիկնիկ. մեկնարկեց ԼՀԿ առանց փողկապի հանդիպումների շարքը

Թումոյի այգում ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, Սարգիս Ալեքսանյանը, Կարեն Սիմոնյանը, Հարություն Բաբայանը, ԼՀԿ Երևանի խորհրդի անդամները և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատասխանեցին քաղաքացիների հարցերին:

Դիմում՝ ՍԴ-ին Սահմանադրական դատարանի հիշյալ անդամներին խնդրում ենք ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելուց

Տիգրան Եգորյանը իր ՖԲ էջում գրել է. Այսօր մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վր ա

Կադրից դուրս հետաքրքիր դրվագներ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից․ պատմում են դերասանները

Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի՝ 1984 թվականին նկարահանված «Մեր մանկության տանգոն» ֆիլմում Վարդուշի կերպարը մարմնավորած ՀՀ վաստակավոր արտիստ Էլինա Աղամյանն այսօր Գյումրիում Մհեր Մկրտչյանի ծննդյան տոնին մասնակցելիս՝ մի շատ հետաքրքիր դրվագ հիշեց նկարահանումից։ «Մի դրվագ կա, որ Ֆրունզիկը ապտակում էր Վարդուշին։ Ապտակում էր, բայց օդում էր ապտակում, մեկ-երկու անգամ ապտակեց օդում, ասացի՝ Ֆրունզիկ Մուշեղիչ, խնդրում եմ իրական

«Երբ նոր էի քննիչ նշանակվել, մայրս ասում էր՝ ոչ մեկին վատություն չանես» (տեսանյութ եւ ֆոտոշարք)

«Երբ նոր էի քննիչ նշանակվել, մայրս ասում էր՝ ոչ մեկին վատություն չանես»

Լեւոն Արոնյանն ու Յան Նեպոմնյաշչին 27-րդ քայլում հաշտություն կնքեցին

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է շախմատի Գրանդ Չեսս Տուրի փուլը: Ութերորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին արդեն 27-րդ քայլին համաձայնեցին ոչ-ոքիի: Երկու գրոսմայստերներն էլ իրենց անվան դիմաց գրանցեցին 4,5-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Քննարկվել են կենսաթոշակների հասցեականության բարձրացմանն ուղղված հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի hաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովը Տիգրան Ուլիխանյանի նախագահությամբ հուլիսի 4-ին հրավիրած նիստում քննարկել է կենսաթոշակային ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ, ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամներ, փորձագետներ: ՀՀ հաշվեքննիչ պալատն իրականացրել է հաշվեքննություն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության

«Գրեթե շանս չունի էդ փաստաբանը, որովհետեւ գործադիրն այնպիսի կարծիք է հայտնել, որ արդեն կարող է կաշկանդել». Արա Ղազարյանի մեկնաբանությունը

Օրենսդիր եւ գործադիր մարմինները պետք է խուսափեն այնպիսի գործողությունների դիմելուց, որոնք կարող են հարցականի տակ դնել դատական որոշումներին ենթարկվելու նրանց ցանկությունը՝ բացառությամբ, երբ դա վերաբերում է դատական ակտը բողոքարկելու ցանկությանը:

Թուրքիայի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին փլուզման վտանգի մեջ է. ermenihaber.am

Թուրքիայի Կեսարիայի նահանգի Թոմարզա շրջանում (հայկական նախկին Տոմարածին գյուղ)  հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվում: Եկեղեցու տանիքի քարե սալիկները ճաքեր են տվել, կոտրվել, իսկ պատերի ստորին հատվածներում ծեփերը թափվել են: Թոմարզայի մշակութային միության նախկին ղեկավար Հասան Գյուրբյուզը հայտնել է, որ եկեղեցին փլուզման վտանգի մեջ է: Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 1837թ. (1570թ.) տեղական

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Լինելով մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական սկզբունքների ջատագով՝ Դուք չեք երկնչել քննադատության առջև՝ հաստատակամորեն սատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Անկախությունից ի վեր Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսական, արդարադատության, պետական կառավարման և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը,

Աշխատանքային այց ԱՄՆ. կոնկրետ պայմանավորվածություններ Մարդու իրավունքների պաշտպանի և Կալիֆորնիայի համալսարանների ու հայկական սփյուռքի կազմակերպությունների միջև

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով։ Հուլիսի 1-3-ը՝ այցի երկրորդ փուլում, տեղի են ունեցել հանդիպումներ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների և հայկական սփյուռքի կազմակերպությունների, ԱՄՆ Կալիֆորնիայի մի շարք համալսարանների հետ: Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը այցի կապակցությամբ կազմակերպել է հատուկ ընդունելություն։

Չորրորդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչները ստացան նոր բնակարանների բանալիներ

Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքներ այսօր ստացան նոր բնակարանների բանալիներ: Եվս 59 ընտանիքի էլ հանձնվեցին Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ ստանալու մասին  Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները: Մինչ այդ, նշված ընտանիքները վթարային շենքերից կտեղափոխվեն վարձով բնակարաններ, որոնց

Ինչո՞ւ մոսկվաբնակ գործարարին չեն թույլատրում վերանորոգել «Վառեմ-մարեմի» փլուզվող պաշտգամբը (տեսանյութ)

Անցած տարի ծննդավայրում՝ Վահրամաբերդում, «Հեղնար աղբյուրը» վերակառուցած մոսկվաբնակ գործարար Արթուր Գալստյանը պատրաստ է վերանորոգել նաև Գյումրու կենտրոնական «Գորկա» զբոսայգում գտնվող «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատշգամբը, որը փլուզման եզրին է։ Այս մասին այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան տոնակատարության ժամանակ լրագրողներին  տեղեկացրեց Արթուր Գալստյանը։ Նա ասաց, որ պատշգամբը վերանորոգելու մտադրությունը քննարկել է դեռ նախորդ տարի՝ այն ժամանակվա

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 4-ին, ժամը 17:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (Ա.Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով

Արթուր Բարսեղյանը Հայաստանի եւս մի ռեկորդ սահմանեց Կազանում

Լողի Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Բարսեղյանը Կազանում մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնության 100 մետր ազատ ոճի կիսաեզրափակչում թարմացրեց այսօր ցերեկը սահմանած Հայաստանի իր իսկ ռեկորդը (0.50.72): Շնորհալի մարզիկը ցույց տվեց 0.50.35 արդյունք եւ 80 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը: Արթուր Բարսեղյանի արդյունքները շատ մոտ էին եզրափակիչ մտած ութ լողորդների արդյունքներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր նախագահ Սալբի Ագարակյանին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանին և Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար օտովիրաբույժ Ակիրա Իշիյամային: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, ովքեր երկար տարիներ Հայաստանում արվող բացառիկ վիրահատությունների շնորհիվ իրականացնում են կոխլեար իմպլանտացիա ու վերականգնում խնդիրներ ունեցող

Արվեստագետին խոչընդոտում են սիմպոզիում անցկացնել (տեսանյութ). «Ա1+»

ՀոԱմեն ամառ «Մունետիկ» ՀԿ-ն Ապարանին հարակից Լուսագյուղ գյուղի հարևանությամբ գտնվող անտառում իրականացնում է խեցեգործության սիմպոզիում, սակայն  այդ սիմպոզիումի անցկացմանը այս տարի դարձյալ փորձել են խոչընդոտել: Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մունետիկ» ՀԿ նախագահ, արվեստագետ Հրաչյա Համբարձումյանը: «Ամեն տարի Հայանտառ ՊՈԱԿ-ի հետ կնքում ենք պայմանագիր՝ այնտեղ սիմպոզիումներ անցկացնելու համար: Խնդիրներ այդ հարցով միշտ լինում են,

Բակո Սահակյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ      

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Գեղամ Նազարյանի հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու նպատակով: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին և ներքին օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:

Կապիտալ և ներդրումային լայնածավալ ծրագրերի մեկնարկ կրթական և մարզական հաստատություններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ` Կառավարության հուլիսի 4-ի նիստում հավանություն է տրվել մի շարք որոշումների, որոնցով` ·         ավելի քան 400 ուսումնական և սպորտային հաստատություններում նախատեսվում է  իրականացնել կառուցման, վերանորոգման,  նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կահավորման աշխատանքներ: ·         Ուսումնական հաստատություններում կապիտալ ծրագրերի նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 536 մլն դրամ, ·         դպրոցներում ռոբոտոտեխնիկայի զարգացման նպատակով 284 ինժեներական լաբորատորիաներիձեռքբերման համար`

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության փոխնախագահ Մալիկա Գենդուրիին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։ Նախարար Պապիկյանը կարևորել է Հայաստանի ջրամատակարարման կազմակերպման ոլորտում «Վեոլիա» ընկերության ծավալած երկարամյա գործունեությունը և ընդգծել հավատարմագրային համաձայնագրի շրջանակներում համակարգի արդիականացմանն ուղղված երկկողմ համագործակցության հիմքերը խորացնելու փոխադարձ շահագրգռվածությունը։ Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանը հյուրի

20-ամյա երիտասարդի դանակահարության գործով մեղադրանք է առաջադրվել տուժողի հորեղբոր որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ազգականին: Դեպքը տեղի է ունեցել 2019թ. մայիսի 9-ին՝ Սպիտակ քաղաքում: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մասնավորապես՝ Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2019

ՃՏՊ Մարալիկ քաղաքում. կա տուժած

Հուլիսի 4-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Մուսաելյան փողոցում գտնվող կահույքի սրահի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 328i» մակնիշի (վարորդ՝ Հ.Պ.) և «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ՝ Ս.Ն.) ավտոմեքենաները. «ԶԻԼ-130»

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ոչ մի պարագայում չի հետապնդում անձի մեղավորությունը ապացուցելու նպատակ. Արդարադատության նախարարություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը պայմանավորված է միջազգային բնույթի և կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս ինստիտուտը ներդրվում է ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու և այն օրինական սեփականատերերին վերադարձնելու, իսկ վերջիններիս բացակայության կամ հայտնի չլինելու դեպքում՝ հօգուտ պետության բռնագանձելու նպատակով: Այս առումով կարևոր է այն հանգամանքը, որ ապօրինի

Դատական համակարգի վերափոխումներ հայեցակարգային թեզիսներ. ՀՅԴ ՄՈՀ գրասենյակ

ՆԵՐԱԾԱԿԱՆ 1. Անցումային արդարադատությունը Հայաստանի ներքաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից է: Թեև արդարադատության համակարգի բարեփոխումները մշտապես կարևորվել են՝ անցնելով մի քանի փուլ, սակայն դրանց գործադրումն ու արդյունքները մասնագիտական, ինչպես նաև հանրային ընկալումներում գնահատվում են ոչ բավարար: 2. 2018թ. համաժողովրդական պահանջն ընձեռել է մեր պետականությունն ու հասարակությունը որակական նոր հանգրվանի հասցնելու հնարավորություն, որի հաջողությունը մեծապես պայմանավորված է

«Սանիթեքը» քաղաքապետարանին դատի է տվել՝ իրենից գանձած տույժ տուգանքները վերադարձնելո՞ւ

Երեւանի քաղաքապետարանն էլ տեղյակ չէ՝ կոնկրետ ինչի համար է «Սանիթեքն» իրեն դատի տվել

Փակվեց Իրանի Շահինշահր քաղաքի հայոց միակ՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցը

Ինչո՞վ են զբաղված Անթիլիասը, Թեհրանի ու Սպահանի Թեմական խորհուրդները:

35 տարի անց․ Մհեր Մկրտչյանի ծնունդը շնորհավորելու էին եկել «Մեր մանկության տանգոյի» դերասանները (Ֆոտոշարք)

Այսօր Գյումրիում յուրօրինակ ձևով նշվեց Մհեր Մկրտչյանի ծննդյան 89-ամյակը․ քաղաքի կենտրոնական հատվածներում հնչում էին այն սիրված ֆիլմերի մեղեդիները, որտեղ խաղացել էր մեծ դերասանը։ Իսկ Գյումրու կենտրոնական զբոսայգում՝ «Գորկի սադում», որտեղ նկարահանվել էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, 35 տարի անց հյուրընկալվել էին Ֆրունզիկի կերպարը մարմնավորող Արմենի դերակատար Սամվել Սարգսյանն ու Վարդուշի դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Էլինա

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930