Օրվա լրահոսը
Մեքենան ընկել է Ողջի գետը
Հուլիսի 6-ին, ժամը 13:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կայանած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1969 թ., ԻԻՀ քաղաքացի) սահել և ընկել է Ողջի գետը.
16-րդ «Ոսկե ծիրանը» կբացվի Կաննի մրցանակակիր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմով
16-րդ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային փառատոնը կբացվի հուլիսի 7-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը նշեց, որ բացման ֆիլմն է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները»: Նա հույս հայտնեց, որ այս տարի ավելի մեծ թվով մարդիկ հնարավորություն կունենան ֆիլմեր դիտելու, նախատեսված են նաեւ բացօթյա ցուցադրություններ:
Թուրքիայի և Ադրբեջանի փորձերը՝ թույլ չտալու ցեղասպանությունը ճանաչող պարբերության ընդունումը, վիժեցվեցին․ Հայկ Կոնջորյան
Սիրելի՛ հայրենակիցներ, հենց նոր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ընդունեց մի ամբողջ պարբերություն, որով ողջունեց Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ի սահմանումը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Թուրքիայի և Ադրբեջանի փորձերը՝ թույլ չտալու այս պարբերության ընդունումը, վիժեցվեցին։ https://www.facebook.com/hayk.konjoryan/videos/1669420853190501/ Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ ԱԺ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ https://www.facebook.com/photo.php?fbid=1669381406527779&set=a.729089620556967&type=3&theater
Հայկական պատվիրակությունը երկու մեծ հաջողություն է գրանցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում․ Ռուբեն Ռուբենյան
Հենց նոր Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը երկու մեծ հաջողություն գրանցեց։ Առաջինը՝ հայկական պատվիրակությունը ձախողել է թուրք և ադրբեջանցի պատվիրակների` Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարբերությունը զեկույցից հեռացնելու փորձը։ Մյուսով հայկական պատվիրակությունը կանխել է զեկույցներից մեկում ղարաբաղյան հակամարտության համատեքստում հակահայկական ձևակերպումների ընդունումը։ Վերոնշյալ հակահայկական ձևակերպումների ընդունումը կանխելու համար աշխատել ենք ամսից ավելի՝
Վերացական բնույթի հաղորդումները ոստիկանությունը ստուգելու պարտականություն չունի. պարզաբանում
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամներ պարզաբանել է, որ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքով սահմանված կարգով, հանցագործության մասին հաղորդումը ստուգելու և ընթացք տալու համար անհրաժեշտ է, որ դրանք ոստիկանությունում ստացվեն ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 176-րդ հովածով նախատեսված աղբյուրներից, մասնավորապես՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ոստիկանությանը ուղղված հաղորդումներից, լրատվության միջոցներով հրապարակված հացագործության մասին հաղորդումներից: Որպես հանցագործության
Հունիսի 30-ից հուլիսի 6-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց
Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու
Սյունիքում զարգանալու մեծ հնարավորություններ կան սննդի արտադրության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության համար․ Արմեն Սարգսյան
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։ «Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։ Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Վեթինգ» անողներին ո՞վ է «վեթինգ» անելու
Քանի դեռ ներկայացված չէ դատական համակարգի բարեփոխումների ամբողջական փաթեթը, դժվար է վերջնական գնահատականներ տալ: Սահմանադրական իրավունքի փորձագետ Արտաշես Խալաթյանն այս պահի համար մատնացույց է անում միայն բարեփոխումների հատվածայնությունը, ասել է թե՝ ինստիտուցիոնալ ամբողջականության բացակայությունը: «Նպատակը, միանշանակ, ընդունելի է: Այո, դատավորների շրջանում կան անբարեխիղճ եւ կոռումպացված դատավորներ, իսկ հանրության մոտ՝ կասկածներ, բայց այն միջոցները, որոնցով փորձ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ ՀՀ ԱԻՆ
Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ բոլոր վիետնամցի շրջանավարտներին աշնանը հրավիրել է Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել է Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել ընդունելություն «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամների մասնակցությամբ: Ասոցիացիայի անդամներն են` խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում կրթություն ստացած անձինք: Նրանք ջերմորեն ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը` ընդգծելով, որ Հայաստանից պահպանել են ջերմ հուշեր և մշտական կապի մեջ են Հանոյում Հայաստանի
«ՊԲ նախկին հրամանատարը սեփակա՞ն տեսակետ է հայտնում, թե՞ սպասարկում է ուժային որեւէ կենտրոնի շահեր»
«Չեմ կարծում, թե ՊԲ նախկին հրամանատարը Ռուսաստանի զինվորականությանը, այն էլ՝ բարձրաստիճան, հայտնի անձնավորություն է: Նման խոսակցություններ, երեւի, նրա համախոհներն են տարածում՝ իրենց երեւակայությանը լրջություն տալու համար». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը: – Դուք ահազանգել էիք, որ Սամվել Բաբայանի թիմակիցները`սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքի ժամանակ բռնության կոչեր են անում, ներխուժում են մարդկանց տներ,
Համոզված եմ` Ձեր բազմամյա փորձը առաջիկայում ևս կծառայի բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը․ Արմեն Սարգսյանը՝ Նուրսուլթան Նազարբաևին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ։ «Համոզված եմ, որ պետական գործունեության Ձեր բազմամյա փորձը, Ձեր էներգիան և նպատակասլացությունն առաջիկայում ևս կծառայեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը»,-
Նվազագույն աշխատավարձի բարձրացման` կառավարության առաջարկը կարող է ազդել բազային աշխատավարձի վրա
Նվազագույն աշխատավարձի բարձրացումն այն չափով, որով առաջարկում է կառավարությունը, որոշ ռիսկեր է առաջացնում՝ եթե այն ԱԺ-ն ընդունի: Այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը: Բայց, նա դրական է գնահատում նվազագույն աշխատավարձի բարձրացումը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծ
Արմեն Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։ Գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաև՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։ «Էական է տեսնել, վստահ
Վիետնամական խոշոր ընկերություններ վարչապետին են ներկայացրել հայկական շուկա մուտք գործելու առաջարկություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ: Վիետնամի առևտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի և իր երկրի կառավարության ղեկավարի արդյունավետ բանակցությունների արդյունքներից` ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ: Մասնավորապես,
Կոռուպցիոն ռիսկերը պետական գնումների ոլորտում
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Հասմիկ Ենգոյանը բազմիցս է անդրադարձել պետական գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերին, մրցույթների կազմակերպման ժամանակ հակամրցակցային եւ խտրական պահանջների ներկայացմանը։ Նրա հավաստմամբ՝ այս ոլորտում առկա, սակայն չհանրայնացվող այնպիսի լուրջ ռիսկեր եւ խնդիրներ կան, որոնք հանգեցնում են պետական բյուջեի միջոցների, մեղմ ասած, ոչ արդյունավետ օգտագործմանը, իրականում՝
Ձեռագործ տիկնիկներ՝ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին․ Աննա Հակոբյանն այցելել է Վիետնամի արյան փոխներարկման ազգային ինստիտուտ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 6-ին այցելել է Վիետնամի արյան փոխներարկման ազգային ինստիտուտ։ Ինստիտուտի փոխտնօրեն Նգյուեն Հա Թանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է ինստիտուտի մանկական բաժնում, շփվել բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել հայկական ձեռագործ տիկնիկներ, հայկական խորհրդանիշերով այլ հուշանվերներ։ «Ես մաղթում
Կարեն Խաչանովը չհաղթահարեց Ուիմբլդոնի երրորդ շրջանը
Ռուսաստանի թիվ մեկ ռակետ, հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Լոնդոնում Ուիմբլդոնյան մրցաշարի մենախաղերի երրորդ շրջանում երեք սեթում 3:6, 6:7, 1:6 հաշվով պարտվեց Իսպանիան ներկայացնող Ռոբերտո Բաուտիստային: Խաչանովն առաջին շրջանում առավելության էր հասել կորեացի Սունվու Քվոնի նկատմամբ, երկրորդում հաղթել էր իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գերմանական Lichtfirm ընկերության վավերագրական «Ռուս հրաշամանուկը» ֆիլմի հերոսը մեր հայրենակիցն է
Մեր հայրենակից, ծնունդով Մոսկվայից, դաշնակահար, կոմպոզիտոր, 30-ամյա Նիկիտա Մնդոյանցը հյուրախաղով առաջին անգամ է այցելել Երեւան: «Առավոտի» հետ զրույցում երաժիշտն ասաց, որ հրավերը ստացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թուփչյան) կողմից: Դաշնակահարի առաջին բեմելը մենահամերգի ձեւաչափով կայացել է 9 տարեկանում, Հելսինկիի Սիբելիուսի անվան ակադեմիայում: Գերմանական ճանաչված Lichtfirm ընկերությունն էլ վավերագրական
Գեղանիստում պայթյունի հետևանքով վիրավորված 41-ամյա տղամարդը մահացել է
Հունիսի 27-ին, ժամը 13.35-ին, Մասիսի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գեղանիստ գյուղի մի տանը պայթուն է տեղի ունեցել և վիրավորներ կան: Ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, տանտերը զոդման աշխատանքներ է կատարել ավտոտնակում գտնվող նախկին դիզելային վառելիքի ալյումինե բաքի վրա, բաքը պայթել է, ինչի հետևանքով էլ
Քարաթափում Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին
Հուլիսի 6-ին, ժամը 04:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 22 ժայռաբեկոր (2 խմ) ընկել և
Ապօրինաբար հատել են կաղնի ու բոխի տեսակի ծառեր
Հուլիսի 4-ին ժամը 5-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելու ժամանակ, Մարց-Թումանյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մեքենա։ Վանաձորցի վարորդը հայտարարել է, որ մեքենան բեռնված է շուրջ 3 խմ փայտանյութով, ինչի ձեռքբերման համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։ Վարորդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ձեռք է
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ
Խորվաթիայի մայրաքաղաքում շախմատի Գրանդ Չեսս Տուրի փուլն ավարտվում է: Իններորդ տուրում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի արեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ հինգ միավորով բաժանում է 3-րդից 5-րդ հորիզոնականները: Այսօր նախավերջին տուրում Արոնյանը կրկին սեւերով խաղալու է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի ԱԺ նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ: Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ
ՌԴ-ն ու Ղազախստանը դեմ են Հայաստանի արտոնության երկարաձգմանը. «Ժամանակ»
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը Մոսկվայում տեղի ունեցած Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ բարձրացրել է մեքենաների ներմուծման վերաբերյալ ՀՀ-ի ունեցած արտոնության երկարաձգման հարցը: Սակայն այդ արտոնության երկարաձգմանը դեմ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ղազախստանը, որտեղ ընդհանրապես օրենքի ուժով են պարտադրում ՀՀ-ից ներմուծված մեքենաները վերագրանցել Ղազախստանում, իսկ արտոնության երկարաձգման մասին ընդհանրապես լսել չեն
«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». «Կարծում եք՝ իմ շները գիտե՞ն, որ ես Ալեն Դելոնն եմ»
«Մի անգամ հարցրին, թե հաջորդ կյանքում ինչ կուզենայի լինել: Շուն…իմ բոլոր շները երջանիկ են եղել»
Ռուս-թուրքական գործարքը սրել է Թուրքիայի հարաբերությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ․ «Ժամանակ»
Ռուսաստանը հայտարարել է, որ հուլիսի 7-ին Թուրքիա կհասնի Ս-400 ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը, որը Թուրքիայում տեղակայելու համար այդ երկիր կժամանեն նաև ռուս մասնագետներ: Ս-400 ՀՕՊ համակարգերի ռուս-թուրքական գործարքը սրել է Թուրքիայի հարաբերությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Վաշինգտոնը խոսում է ընդհուպ պատժամիջոցների մասին, նաև հայտարարել է Թուրքիային F-35 հինգերորդ սերնդի ռազմական կործանիչների վաճառքը չեղարկելու, նաև թուրք
Վիրաբյանի վստահեցմամբ՝ Նիգոյանի պնդումներից որեւէ մեկը չի համապատասխանում իրականությանը․ «Հայկական ժամանակ»
Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին հուլիսի 4-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարել էր Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը: Տիգրան Վիրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ գաղափար չունի, թե որտեղից են արվել այն հաշվարկները, թե իբր Կենդանաբանական այգին 8 միլիոն դրամի վնաս է կրել: Նրա վստահեցմամբ՝
«Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ»
Դավիթ Բաբայանը՝ ԵԱՀԿ-ում քննարկման դրված բանաձևի մասին «Այսպիսի հայտարարությունները որևէ նշանակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձևը, որում ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձևակերպումներ կան, այսպես պատասխանեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք՝ հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական


















































