Օրվա լրահոսը
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ՌԴ ռազմածովային նավատորմին պատկանող ստորջրյա գիտահետազոտական կայանում բռնկված հրդեհի առնչությամբ, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել: Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: ՀՀ նախագահի աշխատակազմ
Կարեն Խաչանովը Ուիմբլդոնի երրորդ շրջանում է
Ռուսաստանի թիվ մեկ ռակետ, մեր հայրենակից Կարեն Խաչանովը Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնյան մրցաշարում շարունակում է առաջ ընթանալ: Նա քիչ առաջ երկրորդ շրջանում 4:6, 6:4, 7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին եւ երրորդ շրջանում ուժերը կչափի մեկ այլ իսպանացու՝ Ռոբերտո Բաուտիստայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեւոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան արագ ոչ-ոքի արեցին
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը եւ ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան Զագրեբում ընթացող շախմատի Գրանդ Չեսս Տուրի յոթերորդ տուրում արագ ոչ-ոքի արեցին՝ միավորը բաժանելով արդեն 31-րդ քայլում: Այս ոչ-ոքիից հետո Լեւոն Արոնյանը 7 հնարավորից ունեցավ 4 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աննա Հակոբյանը ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազայում հանդիպել է առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազա և հանդիպել առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ։ Ռազմաբազայում տիկին Հակոբյանին դիմավորել է Շամա ռազմաբազայի հրամանատար Բրունո Պիշիոտտան՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել
Աշխարհի ամենաառեղծվածային վայրերը
Այն, որ երկիրն ամբողջությամբ բացահայտված չէ, սարսափ է պատճառում շատերին, և կան շատ երևույթներ կամ վայրեր, որոնք մինչև հիմա հակասական ենթադրությունների առիթ են հանդիսանում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Երկիր մոլորակի առեղծվածային և զարմանալի վայրերը։ Ստոունհենջ (Անգլիա) Ստոունհենջը քարե առեղծվածային հուշարձան է : Գտնվում է Անգլիայի գյուղերից մեկի մոտակայքում: Ոչ ոք չգիտի, թե որն է եղել այս
ՎՏԲ-Հայաստան բանկում տեղի կունենա ուսումնական էվակուացիա
ՎՏԲ-Հայաստան Բանկ, 04.07.2019թ. Բանկի գլխամասային գրասենյակում, որը գտնվում է Մոսկովյան 35 հասցեում, կանցկացվի ուսումնական միջոցառում`շտապ տարհանում շենքից: Բանկի աշխատակիցների կողմից արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով` բանկի տնօրինությունը որոշեց կազմակերպել բիզնեսի անընդհատության համակարգի սթրես-թեստավորում` ուսումնական հրդեհի ահազանգ կազմակերպելու միջոցով: Բանկի բոլոր աշխատակիցները, որոնց կուղեկցեն տարհանման պատասխանատու մասնագետները, ժամը 14:00-ին, պայմանական հրդեհի պատճառով ստիպված
«Սերժ Սարգսյանի հետ հաճախ հանդիպում եմ, կապերը պահում եմ». Արա Բաբլոյան
Հարցին՝ դուք դեռ ՀՀԿ-ակա՞ն եք, Բաբլոյանը հստակ պատասխան չտվեց՝ ասելով. «Ես մնում եմ Արա Բաբլոյան»: Այդպես էլ պարz չեղավ՝ ՀՀԿ-ից դուրս եկե՞լ է, թե՞ ոչ:
Փշալարերից ազատագրել Անիի ավերակների դիմաց գտնվող Խարկով գյուղը․ Սամվել Բալասանյանի առաջարկը
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով տուրիզմի զարգացման մասին, կարծիք հայտնեց, որ Շիրակի մարզ այցելող տուրիստը նախևառաջ պիտի տեսնի Անիի ավերակները, այնուհետ այցելի Գյումրի։ Սակայն, Անին վայելելու համար, ըստ քաղաքապետի, պիտի «ակտիվացնել» Խարկով գյուղը։ Հիշեցնենք, որ Խարկով կամ Նոր Շեն գյուղը, որը Շիրակի մարզի վարչական սահմաններում է գտնվում, Անիի ավերակներից բաժանված է ընդամենը
Ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում և կրկնակի ծախսերից խուսափելու նպատակով. Երեւանի քաղաքապետարան
Երևանի տարբեր հատվածներում այս օրերին ասֆալտապատման ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Քաղաքապետարանի ծրագրով 2019թ. նախատեսված է 600 հազար քմ ասֆալտապատում: Ինչպե՞ս են ընտրվում փողոցներն ու ի՞նչ սկզբունքով: Քաղաքացիներից շատերը վերջին օրերին իրենց անհանգստությունը հայտնեցին. արտաքուստ բարեկարգ փողոցներն ինչու՞ են նորից ասֆալտապատվում: Քաղաքապետարանը պարզաբանում է. ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում ու հատվածաբար, երբ ճաքալցումը կամ փոսալցումն
«Եթե ռազմաճակատի տերմիններով խոսենք, մամուլն աստիճանաբար շրջափակվում է». Աղասի Ենոքյան
Ըստ Աղասի Ենոքյանի, թեև իշխանությունները նախաձեռնել են թերթերի գրանցման համար նոր պայմաններ, բայց առաջին հերթին առցանց մամուլն է պետք կարգավորել:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ՝ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրի զարգացմանն ու հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ: ՀՀ նախագահի
«Ագարակի պղնձամոլիբդենայինի գործադուլը սկսել է տնօրինության «ռեպրեսիաների» պատճառով»
Աշխատակիցները պատմել են, որ երբ հավելավճարների մասին պահանջներ են ներկայացրել՝ տնօրինությունը սկսել է հող պատրաստել աշխատանքից ազատելու համար:
Մհեր Գրիգորյան. Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և փոխվստահության վրա
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ջերմ ընդունելության համար: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և փոխվստահության վրա՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ դրանք
Սևանա լիճը մասշտաբային ծաղկել է. արբանյակային լուսանկարներ. «Էկոլուր»
Սևանա լիճն այս տարի մասշտաբային ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ լճի վիճակը պատկերող արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում և նշում, որ լճի վիճակը նախկին տարիներին արված լրացուցիչ ջրբացթողումների և լճի մակարդակի նվազման
Վրաստանի գնացքներում ռուսերեն այլևս չեն խոսի. «Ալիք»
Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ աշխատող Stadler ֆիրմային գնացքներում ուղևորներին այլևս ռուսերենով չեն ողջունի: «Արդեն 4 ամիս է ուղևորների համար ռուսերեն ոչինչ չի հայտարարվում: Այս որոշումը կայացվել է ծառայության բարելավման համար, քանի որ երեք լեզուներով հայտարարությունը չափազանց երկար էր և որոշակի անհանգստություն էր պատճառում ուղևորներին: Ընտրության արդյունքում կանգ առանք անգլերենի վրա, որպես միջազգային լեզու», — ասվում է հաղորդագրության
Հունան Պողոսյանը հանդիպել է գործադուլավորներին
Երեկվանից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխտրանսպորտային պարկի աշխատակիցները դադարեցրել էին աշխատանքը։ Նրանք պահանջում են վճարել օրենքով սահմանված կարգով գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր եւ առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դիմաց իրենց չտրվող հավելավճարները, բարելավել աշխատանքային, սոցիալ-կենցաղային պայմանները։ Այսօր արդեն նրանց են միացել մյուս արտադրամասերի աշխատակիցները, եւ գործադուլը շարունակվում է։ Այսօր գործադուլավորներին են հանդիպել Սյունիքի մարզպետ
Հորդորում ենք հետ կանչել Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագիծը. հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (Հայաստանի ՔՀԿ–ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստում կայացրած որոշումների վերաբերյալ) Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (Կոալիցիա) կառավարման խորհրդի մի շարք անդամների առաջարկությամբ գումարված արտահերթ նիստի օրակարգային հարցերի՝ Ազգային ժողովի կողմից հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի
Էդմոն Մարուքյան. Գնամ ինքնաթիռի ամենավերջում նստեմ, գլխիս էլ մի բան գցեմ, որ հանկարծ Աշոտյանը չանցի ու մոտենա, հարցնի ոնց եմ
Մոսկվայում ավարտվեց «Պառլամենտարիզմի զարգացումը» խորագրով միջազգային երկրորդ համաժողովը: Մեր պատվիրակության մի մասը, ԱԺ նախագահի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնեց Կիպրոսի Հանրապետություն, իսկ մի մասս էլ եկանք օդանավակայան, որ վերադառնանք հայրենիք: Մեկ էլ պարզվում է, որ Աշոտյանը, ով նույնպես մասնակցում էր Մոսկվայում ընթացող նույն համաժողովին, հիմա էլ նույն օդանավով մեզ հետ վերադառնում է հայրենիք: Հիմա չգիտեմ ի՞նչ
Արմեն Փամբուխչյան. Հնարավոր է, որ Հայաստանը ևս ձեռք բերի իր սեփական նավը և կատարի ծովային փոխադրումներ «Ա1+»
«Ծովային օրենսգիրք» ստեղծելու գաղափարը ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանի մոտ առաջացել է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը։ Նա ներկայացնում է Մոնղոլիայի և Մոլդովայի օրինակը, որոնք նույնպես չունեն ելք դեպի ծով, սակայն տարբեր երկրներից նավեր են գրանցվում այստեղ և նավարկում նրանց դրոշի ներքո։ ՄԱԿ-ի կոնվենցիայով հաստատված է, որ 44 դեպի
Թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետևանքով. ոստիկանություն
Հուլիսի 2-ին, ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Ոստիկանություն
Տարոն Աճեմօղլուի ընկերը պատմել է թուրքական վարժարանում նրա հետ պատահած միջադեպի մասին
Աճեմօղլուի ուսանողական տարիների ընկերը` Սարուհան Դողանը, թուրքական «Mekteb-i Sultani» հեռուստածրագրի ժամանակ պատմել է` թե ինչպես է իրենց դասախոսը Տարոնի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորել:
Ոստիկանները գտան «Ջի Փի Էս» սարքով կահավորված հեծանիվը
Հուլիսի 2-ին, ժամը 18-ին, մի ՍՊԸ իրավաբանից ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանի մոտից տարել են իրենց ընկերությանը պատկանող հեծանիվը, որը, ըստ «Ջի Փի Էս» սարքի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի տարածքում: Էրեբունու ոստիկանները կապ են հաստատել Վարդենիսի գործընկերների հետ: Վարդենիսի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքի ժամանակ Կարճաղբյուր գյուղի 54-ամյա բնակիչն իր տան բակից
Ոչ մեկին արգելված չէ երևակայել. պատգամավորը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին. «Ա1+»
Օրերս ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր ուղղել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ մարմիններին, որում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային էր բնորոշել: Այսօր այս թեմայով ասուլիս է տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն այդպիսի ճգնաժամ չի տեսնում: Խոսելով Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատարանի նախագահի լիազորություն
Ստեփան Գեւորգյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գեւորգյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կոռուպցիոն հանցագործություններ Գեղարքունիքի մարզում. ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում` 2010
Արդարադատության նախարարության հայտարարությունը՝ դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ
Դատաիրավական բարեփոխումների շրջանակում Արդարադատության նախարարության կողմից՝ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ իրականացվում են հետևյալ աշխատանքները՝ 1. Մշակվում է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը. 2. Դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի համատեքստում հստակեցվում են Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատավորի բարեվարքությունը գնահատող մարմնի լիազորությունները. 3. Մշակվում են Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, մասնավորապես՝ Հստակեցվում
Մարգարիտա Գասպարյանը վնասվածքի պատճառով կիսատ թողեց պայքարը
Ռուսաստանի հավաքականի անդամ Մարգարիտա Գասպարյանը Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնյան մրցաշարի երկրորդ շրջանում հանդիպեց Ուկրաինայի լավագույն թենիսիստուհի Էլինա Սվիտոլինայի հետ: Առաջին սեթը Գասպարյանը գրանցեց իր օգտին՝ 7:5: Երկրորդ սեթում էլ մեր հայրենակիցը ընթանում էր առջեւում, սակայն ձախ կոնքի վնասվածքի պատճառով չկարողացավ զարգացնել հաջողությունը եւ երբ հաշիվը արդեն 5:6 էր, չկարողացավ ավարտել պայքարը եւ լքեց կորտը: Հաղթանակը շնորհվեց
Այլեւս չի կարող ընդունելի համարվել քրեական աշխարհի հետ համագործակցությունը որպես ոճ, գործելակերպ եւ վարքագիծ. Արթուր Սաքունց
Աղասի Թադևոսյանը հույս ունի, որ օրենքը կտարածվի նաեւի ԶԼՄ-ների վրա եւ հատկապես սերիալների, ֆիլմերի, հաղորդումների միջոցով նրանք չեն կարողանա քարոզել քրեական երևույթները:
Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը հյուրընկալել է Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր հանդիպումների ու ստացած տպավորությունների մասին։ Վարչապետի տիկինը ներկայացրել
Վարչապետի մոտ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը նվիրված խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: «Այսօր հավաքվել ենք քննարկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագիծը, որպեսզի կողմնորոշվենք, թե ինչ ռազմավարական ուղղություն ենք որդեգրում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացման բնագավառում: Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել


















































