Օրվա լրահոսը
«Սեւանը ճահճացման լուրջ վտանգի առաջ է». Կարինե Դանիելյան
Քիմիկոսներն ասում են, որ որոշակի նյութերով կարելի է վերջ տալ ջրում ծաղկած ջրիմուռներին, դա պետք է դիտարկել ու ուսումնասիրել
Սուրեն Գրիգորյան. նախագիծը վերաբերելու է այն անձանց, որոնց ունեցած գույքի եւ ֆինանսական միջոցների չափը կասկածի տեղիք է տալիս. «Հայկական ժամանակ»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կարծում է, որ այն 1937 թիվ տանող նախագիծ է. «Այսինքն՝ հագուստը, որը կրում ես, պիտի ապացուցես, որ անաշխատ եկամուտ չէ. սա աբսուրդ է»,– հարցազրույցներից մեկում ասել է Զոհրաբյանը՝ նշելով, որ եթե միջազգային կառույցների նպատակը մեր երկրում արդարադատության ադեկվատ համակարգ ունենալն է, ապա նախագծի գնահատականը պետք է լինի բացասական։ Պատգամավորը նույնիսկ ասել է, թե այս նախագիծը երկիրը տանելու է «տոտալ կործանման»։
ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր
Բանկը 2012 թվականից աշխատում է VLV ընկերության հետ ու ներկայացված է Հայաստանի ողջ տարածքում: 7 տարի շարունակ ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է լավագույն գործընկերոջ տիտղոսը:
Արթուր Իսպիրյան. «Ես երբեք որեւէ վիրավորանք կուլ չեմ տվել, բայց, հանուն թավշյա հեղափոխության, հանդուրժում եմ ամեն ինչ». «Ժողովուրդ»
Ուղղակի ասեմ, որ ես նաեւ հիշաչար եմ, երբեք չեմ մոռանում ոչ մի վիրավորանք, եւ վիրավորողները վաղ թե ուշ պատասխան են տալու։
Ucom-ի «2 համար 1 քարտում» առաջարկն արդեն հասանելի է Ռուսաստանի Tele2 օպերատորի սպասարկման սրահներում
Այսուհետ Ռուսաստանում բնակվող և դեպի Հայաստան հաճախակի զանգող հաճախորդները հնարավորություն ունեն միանալու «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանին նաև ռուսաստանյան Tele2 օպերատորի սպասարկման սրահներում։ «Dual-SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի և Aiva Mobile-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր
Ահազանգ փորձագետներից. «Սեւանի ջրում թույներ են կուտակվում, ոռոգման ջուրը վտանգված է»
Եթե ծաղկումն ամեն տարի է արձանագրվում, իսկ այս տարի՝ ավելի մեծ ծավալի կենսազանգվածի՝ ջրիմուռների առկայությամբ, խնդիր կա:
Երեւանի աղբահանության ոդիսականը
Արդեն տարիներ են, ինչ Երեւան քաղաքի աղբահանության խնդիրը գլխացավանք է դարձել երեւանցիների գլխին եւ ներկա պահին հուսադրող լուծում չի երեւում: Այստեղ առաջին հարցը, որը ծագում է, հետեւյալն է. մի՞թե նույն իրավիճակն է տիրում աշխարհի՝ Երեւանի մեծության եւ ավելի խոշոր քաղաքներում, եւ եթե ոչ, ապա նշված քաղաքներում ինչպես է լուծված այդ հույժ կարեւոր խնդիրը: Կոնկրետ տեղեկատվություն
Եթե այս հարցի շուրջ իշխող քաղաքական ուժի ներսում տարաձայնություններ կան, ամեն ինչ պետք է շատ արագ հստակեցնել. «Հայկական ժամանակ»
Ավելի պարզ ասած՝ անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն էր, թե՞ ընդամենը իշխանափոխություն։ Որովհետեւ եթե նպատակը մի քանի հարյուր առանցքային պաշտոնյաներին նորերով փոխարինելն էր՝ դա ընդամենը իշխանափոխություն է, իսկ եթե պաշտոնյաներին փոխելն ընդամենը միջոց է հասարակությունը փոխելու համար, ուրեմն տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն էր։
Ինչու է ոստիկանությունը «օրենքով գողերին» բերման ենթարկում, հետո բաց թողնում. Աշոտ Ահարոնյանի պարզաբանումը. «Ժողովուրդ»
Բայց ունենք իրավիճակ. ոստիկանությունը «օրենքով գողերին» բերման է ենթարկում, ձերբակալում է, հետո բաց թողնում, ինչը անում են նաեւ այս օրերին, ու այդ ամենի արդյունքում «օրենքով գող» է սպանվում։ Հիմա այս իրավիճակում ոստիկանության աշխատանքը Դուք արդյունավետ համարո՞ւմ եք. ըստ էության, անարդյունք է:
«ՀՀ-ում ներկայումս եթե կա ճգնաժամ, դա սահմանադրական մտքի ճգնաժամ է, Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա». Արթուր Ղազինյան
Խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության մասին՝ ՍԴ դատավոր եւ ՍԴ անդամ եզրույթի հետ կապված՝ նա հիշեց քարը փոսը գցելու եւ հարյուր մարդու՝ քարը փոսից հանելու ասացվածքը. «Սա բացարձակ քաղաքական երեւույթ է, տպավորություն է, որ իմ շատ հարգելի գործընկերները ժամանակն անտեղի վատնում են՝ հորինված պատմության վրա»:
Պէտք է միշտ գիտակցիլ, որ թշնամին կը հետեւի մեզ, ուստի զգոյշ պէտք է ըլլալ. Հայ Մամուլի Համահայկական Համագումարը իր աշխատանքները շարունակեց
Հայ Մամուլի Համահայկական Համագումարը իր աշխատանքները շարունակեց 3 Յուլիս 2019-ին, առաւօտեան ժամը 9։30-ին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին։ Համագումարի Ե. նիստին նիւթն էր «Տեղեկատուական անվտանգութիւնը եւ լրատուութեան հաւաստիութիւնը»։ Նիստին ատենապետն Արա Պուլուզեան հակիրճ տողերով ներկայացուց նիւթը ու դիտել տուաւ, թէ տեղեկատուութիւնը զէնք է, որ կարելի է օգտագործել քաղաքական, ազգային եւ տարբեր նպատակներով եւս՝ միշտ յարգելով
«Դա նույնն է, որ սկսենք խոսել, թե երկրագունդը տափակ է». Դավիթ Հարությունյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին
Դավիթ Հարությունյանը օրինակներ բերեց, թե ինչպես են երբեմն թույլ տալիս օրենքը խախտել՝ իրավունքը կարեւորելով: Օրինակ, ինքնաթիռում կինը ծննդաբերեց, երեխան չունի արտոնագիր այդ երկրում լինելու, պե՞տք է թույլ տան, որ երեխան մոր հետ հայտնվի այդ երկրում, թե՞ ոչ: Եթե օրենքի չոր մեկնաբանմանը դիմեն՝ չպետք է թույլ տան, բայց մյուս կողմից էլ՝ կինը ծննդաբերել է ինքնաթիռում, ուստի կարեւոր է իրավունքը:
Սպասված գործելաոճ է, որ ԱԳՆ ղեկավարը ՀՀ-ում գործող դեսպաններից պարզաբանումներ է պահանջում ՀՀ քաղաքացիների համար արհեստական դժվարություններ ու խոչընդոտներ ստեղծելու համար. «Ժողովուրդ»
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը երեկ հայտարարել է, որ Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին ՀՀ ԱԳՆ են կանչել պարզաբանելու համար Hetq.am պարբերականի լրագրողին վիզա չտրամադրելու հարցը։ Բանն այն է, որ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը արհեստական խոչընդոտներ է ստեղծել, ինչի հետեւանքով Շվեյցարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար լրագրողը ստիպված է եղել մեկնել Թբիլիսի, որտեղ
«Եթե այսօր շարունակվի խոսել ՍԴ անդամների եւ դատավորների մասին, ապա դա հակասահմանադրական բան է». պրոֆեսոր Լուխթերհանդը՝ Վահե Գրիգորյանին (տեսանյութ)
Այլեւս չկան ՍԴ անդամներ եւ եթե այսօր շարունակվի խոսել ՍԴ անդամների եւ դատավորների մասին, ապա դա հակասահմանադրական բան է, արդեն չի կարելի անգամ շարունակել տարբեր անվանումներ տալ եւ առավել եւս չի կարելի պնդել, որ անդամների եւ դատավորների միջեւ կան կարգավիճակի եւ լեգիտիմության տարբերություններ: Սահմանադրությունը ոչ մի ձեւով այսպիսի տարբերակումներ չի տալիս:
Սահմանադրական դատարանի ճգնաժամ չկա. Խոսրով Հարությունյան
Վերջին օրերին հանրային դիսկուրսում ամենից շատ քննարկվող հարցը այսպես կոչված «սահմանադրական ճգնաժամի» հարցն է: Ընդ որում ինչն է հետաքրքիր, որ շատերը, խոսելով այս թեմայի շուրջ, անում են ամենատարբեր առաջարկներ ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ՝ չփորձելով անգամ հիմնավորել, իսկ ինչում է դրսևորվում այդ «սահմանադրական ճգնաժամ» ասածը: Նախ սահմանադրական ճգնաժամը, հավանաբար, ենթադրում է մի իրավիճակ, երբ առկա են
Ալիևը ԼՂ հարցում մեծ հույսեր է կապում ԱՄՆ-ի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ հույսեր է կապում ԱՄՆ-ի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ասվում է ԱՄՆ անկախության օրվա առթիվ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված ուղերձում: «Մենք մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրի, և անձամբ Ձեզ հետ, պարո՛ն նախագահ, հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում՝ համաձայն միջազգային
Նիկոլ Փաշինյան. «Մենք մեծապես գնահատում ենք անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական և տեխնիկական աջակցությունը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ
Հուլիսի 2-ին, ժամը 2։30-ին «Մարտունու» բժշկական կենտրոն են դիմել Մարտունի քաղաքի նույն ընտանիքի 5 անդամ: Քաղաքացիները հոսպիտալացվել են վերակենդանացման բաժանմունք։ Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»: Հիվանդները կերել են իրենց կողմից անտառից հավաքված, ըստ իրենց՝ «շամպինիոն» տեսակի սունկ: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից երկուսը նույն օրը դուրս է գրվել, մյուսները
Արշակն այլեւս Վովայինը չէ
Խմբագրություն է զանգահարել Արշակ Հակոբյանը և հայտնել, որ տեղեկատվությունը իր և Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունների վատթարացման մասին, չի համապատասխանում իրականությանը: Ինքը և Վ.Գասպարյանը հանդիսանում են վաղեմի ընկերներ և իրենց հարաբերությունները չեն փոխվել:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամությունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստակամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար: Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները,
Համակարգը եւ նրա արմատները
Քրեաօլիգարխիկ, կոռուպցիոն համակարգը իր ներկայիս «դասական» տեսքով կերտել է Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, դրա սաղմերը, ներառյալ ընտրությունների կեղծումը, կային նաեւ 90-ական թվականներին: Բայց այն ժամանակ դա տեղի էր ունենում տարերային ձեւով՝ խորհրդային համակարգի քայքայման, սեփականության վերաբաշխման, մարտական ակտիվ գործողությունների եւ պատերազմի որոշ մասնակիցներին «երես տալու» եւ անպատժելիության ֆոնի վրա: «Համակարգային մոտեցմամբ» գործին ձեռնամուխ
Ճըվճըվ Արոյի որդու գործով վկաներ են հարցաքննվել
«Վկաների ցուցմունքներն էլ այստեղ այդքան էական չեն, որովհետեւ չորս կողմից տեսանյութ կա». փաստաբան
Պոլսահայ գործիչ. «Պետությունը չի ցանկանում խառնվել մեր ներքին գործերին».ermenihaber.am
Օրեր առաջ Կ.Պոլսի հայոց պատիրքարանը հայտարարեց, որ Ստամբուլի նահանգապետարանի պահանջով մեկ շաբաթով հետաձգվում է տեղապահի ընտրությունը՝ հունիսի 27-ից տեղափոխվելով հուլիսի 4-ը: Պատրիարքական ընտրությունների հետ կապված վերջին զարգացումների շուրջ Ermenihaber-ը զրուցել է պոլսահայ գործիչ Կարո Գաբրիելյանի հետ: Գաբրիելյանը որպես ընտրությունների գործընթացում թույլ տրված առաջին սխալ նշել է Հոգևոր խորհրդի 2019-ի մարտի 8-ի նիստում ընդունված այն որոշումը, ըստ
ԱԺ պատգամավորները՝ Ջիզել Ջեքսոնի համերգին
Այսօր Կասկադում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում ԱՄՆ Անկախության տոնի առթիվ ԱՄՆ դեսպանատունը բացօթյա համերգ էր կազմակերպել՝ ամերիկյան երաժշտական դիվա Ջիզել Ջեքսոնի եւ Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդի մասնակցությամբ: Բացման խոսքով ելույթ ունեցավ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիսերը: Նա իր խոսքում ողջունեց ԱԺ հայ-ամերիկյան բարեկամական խմբի անդամ պատգամավորներին, որոնք եկել էին համերգի: Պատգամավորներից ներկա էին «Իմ
Ի՞նչ հուշանվերներ են տանում Հայաստանից. խորովածի «էլիտար» շշերից՝ մինչեւ փայտից քանդակված նարդի
Վերնիսաժ ընկնողը դատարկաձեռն չի հեռանում:
«Հիմա դուք իրեն հարցրեք՝ գո՞հ է». Արա Բաբլոյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Մեր հարցին՝ կառավարությունը պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու որոշում կայացրեց, նախկինում դա հնարավոր չէ՞ր անել, ի՞նչ հանգամանքներ են փոխվել, որ հիմա այս իշխանությունները դա անում են, Բաբլոյանը պատասխանեց. «Քանի որ ես առաջին օրվանից եմ առողջապահության մեջ, ես ձեզ պետք է ասեմ, որ բարձրացումը եղել է դինամիկ պրոցես: Մենք սկսել ենք 6000 դրամից, եկել ենք հասել հարյուր քանիսի»:
«Ո՞նց կարող է բոլորը ինձ սիրեն, Աստված իրենց հետ, ժողովրդավարական երկիր է». Զարեհ Սինանյան
Հարցին՝ վարչապետի առաջարկը սպասելի՞ էր, նա պատասխանեց, որ ոչ այնքան, բայց տրամաբանական է համարում. «Ինչո՞ւ՝ ոչ: Փաստորեն հա՛մ Հայաստան եմ, հա՛մ սփյուռք եմ միաժամանակ, աշխատանքով պետք է ապացուցեմ, որ դա լավ ընտրություն էր, հաստատ գիտեմ, որ կարող եմ լավ աշխատել եւ հույս ունեմ, որ աշխատանքս կունենա ցանկալի արդյունքները»:
Հակոբ Ղազանչյանը՝ ավելորդ մարդկանց կյանքից դուրս թողնելու ու 60-ամյակի մասին
«Տպավորություն է, թե մի ամբողջ հավերժություն մնաց հետեւում, դեռեւս չեմ կարողանում համակերպվել 60 թվի հետ, ինձ թվում է, որ ոչ թե 60 տարեկան եմ, այլ ավելի երիտասարդ եմ: Միակ հուսադրող բանն այն է, որ ում հրավիրում եմ իմ 60-ամյակին, չի հավատում, որ 60 եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ
Վարչապետը մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՀՀ առողջապահության մեծարգո նախարար Արցախի Հանրապետության առողջապահության մեծարգո նախարար, Հայաստանի միջազգային բժիշկների համագումարի նախագահության հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հյուրեր թույլ տվեք ողջունել համագումարի անցակցումը և


















































