Օրվա լրահոսը

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին սպասարկող Toyota Camry–ն Volvo–ով փոխարինելու հարցին

Իր որոշմամբ՝ կառավարությունը թույլատրեց լուծել ԿԳՄՍՆ–ի եւ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի միջեւ ԱՊՊԱ ծառայությունների մատուցման պայմանագիրը, ԿԳՄՍ նախարարին սպասարկող Volvo EX40 BEV էլեկտրական նոր տրանսպորտային միջոցի համար ԱՊՊԱ ծառայություն ձեռք բերելը:

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1999-2020 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Հ. Բ.-ն, օրենքով նախատեսված արգելքին հակառակ, իր մտերիմի՝ առևտրային կազմակերպության տնօրենի

Փաշինյան. Հայաստանը պատրաստ է նոր թափ հաղորդել Հայաստան-Ճապոնիա համագործակցությանը

Տոկիոյում՝ Կանտեյում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ։ Վարչապետ Շիգերու Իշիբան ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է Հայաստան – Ճապոնիա հարաբերությունների հետևողական զարգացման և փոխշահավետ համագործակցության խորացման համար։ Նա նշել է, որ Ճապոնիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգին` լեգիտիմացնելով ուժով, ագրեսիայով հարցերի լուծումը. Արման Թաթոյան

Ադրբեջանի նախագահը օգոստոսյան փաստաթղթերի նախաստորագրումից հետո հայտարարել է, որ ավելացնելու է ռազմական հզորությունը։ Դրան զուգընթաց, Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ նոր համագործակցություն չսկսի կամ զարգացում չունենա:

«Մի հատ հարցրեք՝ խի՞ նիստերին չեք մասնակցում»։ «Դու ձենդ կտրի, հա՞»․ միջադեպ` Թագուհի Թովմասյանի և Արթուր Հովհաննիսյանի միջև

Լրագրողներն էլ, դիմելով պատգամավորին, ասացին․ «Մի խանգարեք, մենք գիտենք՝ ինչ հարցեր տանք»։

Վաշինգտոնյան փաստաթղթում միջանցք ձևակերպում չկա. ՀՀ-ում Իրանի դեսպան

Region Monitor. Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «ISCA» լրատվականի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կայացած բանակցություններին, նշել է, որ Իրանի համար կարևոր համարվող 5 սկզբունքները՝ ազգային ինքնիշխանության հարգում, տարածքային ամբողջականության պահպանում, իրավասություն, փոխադարձություն և սահմանների անփոփոխելիություն, հաշվի են առնվել։ Սոբհանիի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են՝ քայլ չեն անի, որը կհակասի Իրանի

Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ոչ թե Արցախը բանակցային կողմ դարձրել, այլ ճանաչել Ադրբեջանի տարածք, ոչ թե վերաբնակեցրել, այլ հայաթափել, ոչ թե Քելբաջարի ու Լաչինի շրջանները, այլ ամբողջ Արցախը». «ՉԻ»

Նիկոլ Փաշինյանը գրել է. «Հայկական ռադիոյին հարցնում են․ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի՝ «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։ «ՉԻ». Բա էն մեկը, էն մեկը լսե՞լ եք, էն որ հայկական ռադիոյին հարցնում են. «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը Արցախյան քառամյա պատերազմում հաղթել է

Զենքը հայտնաբերվելու տարածքից, իրենց դիտարկմամբ` մոտ 200 մետր հեռավորության վրա Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ունեցել է ռեստորանային համալիր, միակ կապը դա է. Միհրան Պողոսյան. «Հրապարակ»

Հուսով եմ՝ մի օր Վերաքննիչ դատարանի դիմացի տարածքում թմրանյութ կգտնեն, ինչի համար պատասխանատվության կենթարկեն, օրինակի համար, Վերաքննիչ դատարանի որոշ դատավորների․ նույն սկզբունքն է

Փաշինյանի վարկանիշն իր 7 տոկոսի շրջածիրում է: Ինչ վերաբերում է իրական ընդդիմադիրներին, ապա նրանք աշխատելու շատ ու շատ բան ունեն: Ինքն իրեն ոչինչ չի լինելու. «Փաստ»

Ինչ վերաբերում է իշխանության վարկանիշին, ընդհանրապես, ապա այն ուղղակիորեն շարունակում է ընկնել և, տարբեր մասնագիտական դիտարկումների համաձայն, արդեն 10 տոկոսից էլ ցածր է, մոտենում է հայտնի 7 տոկոսին, որով 2017-ին «Փաշինյանն ու ընկերները» հայտնվեցին ԱԺ-ում: Ընդ որում, կարծում ենք՝ արժե հատուկ ընդգծել, որ դա հիմնականում հենց Փաշինյանի վարկանիշն է: Եթե սոցիոլոգներն իրենց հարցումներում, օրինակ՝ դիտարկեն

Արտակ Բեգլարյան. «Շատերը հանրահավաքները չեն համարում արդյունավետ մեխանիզմ, այդ պատճառով չեն մասնակցում». «Հրապարակ»

Դա Փաշինյանի հերթական քաղաքական աճպարարությունն է: Չի կարելի նրա ասածներին միանշանակ վերաբերվել:

Դպրոցներ փակում են այն երկրներում, որտեղ իշխողները տվյալ երկրի թշնամին են: Դպրոց փակելն ամենամեծ հանցագործությունն է. Ատոմ Մխիթարյան. «Փաստ»

15 րոպե շուտ սկսելու՝ Երևանի քաղաքապետարանի հիմնավորումը չեմ ընդունում: Եթե ամփոփ՝ գործընթացը ճիշտ կազմակերպելու խնդիր ունենք

Դավիթ Մանուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` Բաքվում, թաքնվել չունի. Տիգրան Աբրահամյան

Հայրենիք պաշտպանելը պատիվ է ու դա Դավիթն արժանապատվորեն կրել է:

Կարեն Սարուխանյան. «Ժողովուրդը միշտ է ցանկացել խաղաղություն, 2021 թվականին էլ ընտրել է մեզ հենց այս ապագայի համար». «Հրապարակ»

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ – Օգոստոսի 8-ից հետո բոլոր իշխանականներդ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում եք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այլեւս խաղաղություն է հաստատված, որ մենք բոլորովին ուրիշ Հայաստանում ենք ապրում, բայց վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրումից ընդամենը օրեր անց Ալիեւը չզսպեց իր ռազմատենչ հայտարարությունները, ի տարբերություն մեզ` իրենք զինվում են, մի քանի օր առաջ էլ Շանհայում Ալիեւի

Իբր կարեւոր է, որ «միջանցք» բառը չլինի

Հիշո՞ւմ եք՝ ինչպես է վերջանում Ֆոլկների «Սարտորիս» վեպը: Սարտորիսների ամբողջ ցեղից մնում են երկու կանայք, մեկը՝ տարեց՝ միսս Ջեննին, մեկը՝ երիտասարդ՝ Նարցիսան ու վերջինիս նորածին երեխան: Եվ ահա Նարցիսան ասում է երեխայի մասին. «Նա ամենեւին էլ Ջոն չի, նա Բենբոու Սարտորիսն է»: Չի ուզում, որ իր որդին ունենա Սարտորիսների դժբախտ ճակատագիրը: Դրան միսս Ջեննին պատասխանում

Գազաբալոնային համակարգերի տեղադրումն ու շահագործումը դարձել է ազատ ու անկառավարելի ոլորտ, որտեղ որևէ պետական կառույց գործնականում պատասխանատվություն չի կրում. «Փաստ»

Սրան գումարած՝ պետք է ուշադրություն դարձնել, որ տարեկան տեխզննման գործընթացը մեծամասամբ կրում է ձևական բնույթ, լավագույն դեպքում ստուգվում են լուսարձակները, արգելակները և վերջ: Սա էլ իր հերթին նոր խնդիրների առջև է կանգնեցնում:

Երկուքն ալ այսօր «ցեղասպանութիւն» բառը կը շահագործեն ոչ թէ արդարութեան կամ յիշողութեան համար, այլ` իբրեւ քաղաքական լարախաղացութիւն. «Ազդակ»

Անոնց քայլերը մէկ բան կը հաստատեն միայն` Հայոց ցեղասպանութիւնը դարձած է խաղաքարտ, որեւէ պահուն կը հանեն ու կը շահագործեն իրենց շահերուն սպասարկելու նպատակով: Փաստօրէն մեր ազգային ողբերգութիւնը կը դառնայ քաղաքական շահարկումի առարկայ:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը արդարացված է համարում տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության պատճառով. Զախարովա

Զախարովան ընդգծել է, որ Մինսկի խմբի գործունեության ողջ ընթացքում Ռուսաստանը, որպես համանախագահ, առավելագույն ջանքեր է գործադրել՝ խնդիրները լուծելու և Ադրբեջանի ու Հայաստանի բարեկամ ժողովուրդների հաշտեցմանն ուղղված ջանքերում։

OpenAI-ն ծնողական վերահսկողություն է ներդնում ChatGPT-ում

Aravot.am. OpenAI ընկերությունը հայտարարել է, որ մոտակա ամիսներին ChatGPT-ում կներդնի ծնողական վերահսկողության գործառույթ: 📲 Հիմնական հնարավորություններ՝ Ծնողները կկարողանան իրենց հաշիվները կապել դեռահասների հաշիվների հետ Վերահսկել AI-ի պատասխանները՝ տարիքային համապատասխան կանոններով Անջատել որոշ գործառույթներ Ստանալ ծանուցումներ, երբ երեխան «սուր տագնապի» մեջ է Այս որոշման պատճառն է Կալիֆորնիայի մի ընտանիքի դատական հայցը, որտեղ մեղադրում են OpenAI-ին իրենց

ՀՀ իշխանությունները պարտավոր են հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայերի լրացուցիչ պաշտպանության համար. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․ «ՀՀ իշխանությունները պարտավոր են հրատապ միջոցներ ձեռնարկել հայ գերիների լրացուցիչ պաշտպանության համար՝ Ադրբեջանից Կարմիր խաչի արտաքսման պայմաններում: Հունիսից Կարմիր խաչը չի այցելել Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին (գերիներին), իսկ այսօր Կարմիր խաչը պաշտոնապես փակեց իր գրասենյակը Ադրբեջանում: Սա նշանակում է, որ հունիսից այլևս ոչ մի միջազգային մարմին որևէ

Սնանկության գործերով կառավարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու քրեական վարույթի շրջանակում

Սնանկության գործերով կառավարիչը ձերբակալվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալու քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նրանք մեղադրանք է առաջադրվել դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Կոմիտեից հավելեցին, որ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ այս փուլում հրապարակել չեն կարող։ Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ իրավապահները

Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի հետ խոսել է․ ի՞նչ է սպասվում Բաքվում Կարմիր Խաչի փակվելուց հետո. 24news

Բաքվի զինվորական դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված, Հակարիի կամրջից 2023 թվականի հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի հետ երեկ կապ է հաստատել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը։ «Քանի որ ընտանիքի բոլոր անդամներին զանգահարում է, շատ կարճ ենք խոսում, ուղղակի հարցնում ենք՝ ինչպե՞ս է, ինքն է հետաքրքրվում

«Դա ոչ թե գիտական քննարկում է, այլ մշակութային ժառանգության ինքնության փոփոխման և հայկական ներկայության ժխտման ծրագիր»

Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրենի հայտարարությունների շուրջ Ադրբեջանի hնագիտության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը վերջերս ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի իրականացվող հնագիտական աշխատանքներին և ուսումնասիրություններին: Նշենք, որ նախկինում Ադրբեջանի գիտական համայնքը ծավալուն հարցազրույցներ և վերլուծություններ չի ներկայացրել Ղարաբաղում իրականացված հնագիտական աշխատանքների մասին: Եղած հրապարակումներն էլ ու հարցազրույցները եղել են կցկտուր: Ադրբեջանի

Իրավապահ համակարգի վայրագությունները հասել են ապօրինի կալանավորված Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի ընտանիքին. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Իրավապահ համակարգի վայրագությունները հասել են ապօրինի կալանավորված Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի ընտանիքին։ Գոռը 5 երեխաների հայր է»։ Մեր տեղեկություններով, այս պահին իրավապահ մարմինների, մասնավորապես, ոստիկանության ներկայացուցիչները Տաթևում են` պարզելու միջադեպի մանրամասները: Իսկ Միլենա Մինասյանը գրում է. «Այսօր գիշերվա 4:30 էր։ Արթնացել եմ

Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանում գտնվող գերիները, ռազմագերիները ստիպված ծայրահեղ ու իրենց կյանքի համար վտանգավոր քայլերի են դիմում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանում պահվող հայ գերիներից Վիգեն Էուլջեքջյանը 20 օրից ավելի է հացադուլի մեջ է: Վերջինիս կինը հայտնել է, որ այդ մասին նա տեղեկացել է հեռախոսազանգով ամուսնու հետ խոսելիս: Մեր հայրենակիցն այդ քայլով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայերի և

Ներկայացված քարտեզները ցույց են տալիս Սևանա լճի ջրիմուռների ծաղկման ընթացքի արբանյակային վերլուծություն

Սևանա լճում վերջին շրջանում նկատվող ջրիմուռների ծաղկման ինտենսիվացման գնահատման նպատակով ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը կատարել է Sentinel-2 արբանյակի պատկերների վերլուծություն։ 2025թ. օգոստոսի 23-ի և 30-ի արբանյակային պատկերների ArcGIS ծրագրային փաթեթով մշակման, համադրման և վերծանման միջոցով  NDWI (ջրային տարբերությունների ինդեքս) և FAI  (լողացող ջրիմուռների ինդեքս) ինդեքսների ստացմամբ առանձնացվել են ջրիմուռներով ծածկված և առանց ջրիմուռների

«Արցախի ԱԳՆ շենքի քանդումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես քաղաքական ճնշման մեխանիզմ, այլև որպես մշակութային ցեղասպանության դրսևորում»

Արցախի ԱԳՆ շենքի քանդումը՝ որպես մշակութային ժառանգության ու ինքնության ոչնչացում 2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ադրբեջանական կողմը սկսել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի Արտաքին գործերի նախարարության շենքի քանդման գործընթացը։ Սա ոչ միայն քաղաքական ու խորհրդանշական բնույթ ունի, այլև ուղղված է Արցախի պատմական հիշողության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Շենքի քանդումը ուղեկցվել է

Սկոթ Սեդրակյանը Սարոյանի աշխատանքը նվիրել է ակադեմիայի ծննդյան օրը. Աննա Ասատրյան

Վիլյամ Սարոյանն այդ նկարը նկարել է նոյեմբերի 10-ին, այդ օրն էլ հիմնադրվել է ԳԱԱ-ն

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ճապոնիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա: Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը: Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:   ՀՀ վարչապետի աշխատակազմ

«Պարոն Կիրակոսյանի ուղղությունը լինելու է մեր կենտրոնի մասնագիտական խմբի՝ միջազգային իրավունքի և միջազգային հայցերի մասով համակարգումը»․ Արշակ Գասպարյանը՝ Եղիշե Կիրակոսյանի՝ CFTJ-ի կազմ մուտքի մասին

Արշակ Գասպարյանը՝ CFTJ-ի մասին․ «Մեր մասնագիտական գործունեության մեջ որևէ առանցքային դերակատարություն չունի միջազգային հայցերը հետ վերցնելու վերաբերյալ ցանկությունը կամ պահանջը կամ պայմանը․ չգիտեմ՝ տեքստի կարգավիճակում ինչպիսին կլինի վերջնական։ Այնպես որ, մեր գործունեությունը շարունակվում է․ միևնույն է՝ Ադրբեջանի հաշվետվողականության և արդարադատության իրականացման մասնագիտական ճանապարհը մեր առանցքային հենքն է»։

«Արտքոմփանի»-ն բացառիկ առաջարկներով կմասնակցի TOON EXPO 2025-ին

Սեպտեմբերի 5-7-ը «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում կկայանա TOON EXPO 2025-ը, որն այս տարի Հայաստանում անց է կացվելու հինգերորդ, իսկ տարածաշրջանում՝ վեցերորդ անգամ։ Ինչպես տեղեկացնում են էքսպոյի կազմակերպիչները, ցուցահանդեսի ընթացքում այցելուներին կներկայացվի ավելի քան 30.000 բնակարանային առաջարկ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Ցուցահանդեսին ավանդական մասնակցությամբ հանդես կգա նաև «Արտքոմփանի» կառուցապատող ընկերությունը, որը կներկայացնի Gyurjyan Cascade և Firdus

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031