Օրվա լրահոսը
ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ի հայցից այլ փաստաբանական ընկերություն կպաշտպանի՝ էլի 3 մլն 250 հազար դոլարով
Հիմնավորման մեջ ասվում է․ «Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է օգոստոսի 21-ի որոշման կայացումից հետո երեւան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից»։
Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են. դեսպան Նարեկ Մկրտչյանը եղբոր ձերբակալության վերաբերյալ. «Ազատություն»
Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ:
«Եթե երեխայի նկատմամբ լինի բուլինգ, ՏԻՄ և պետական մարմինները երեխային պաշտպանելու համար ունեն հստակ լիազորություններ»․ Տաթևիկ Ստեփանյանը՝ օրենքում փոփոխությունների մասին
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը վստահեցրեց՝ ուժեղացվելու են երեխայի պաշտպանության իրավական հիմքերը՝ վերահսկողության և մոնիտորինգի համակարգի ներդրման միջոցով ոչ միայն բացահայտումը, արձագանքը երեխայի պաշտպանության՝ օրինակ` բռնության դեպքերում, այլև կանխարգելումը․ «Ցավալի է, որ մինչ այժմ միշտ գործ ենք ունենում հետևանքի հետ»։
Ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի էլեկտրոնային հսկողության միջոցը կրելու պարտավորություն
Էլեկտրոնային միջոցները կրելու պարտականություն է սահմանվում բռնարարի համար: Նախորդ փոփոխությունների փաթեթով նախատեսվել են էլեկտրոնային հսկողության գործիքների կիրառման հնարավորությունները, սակայն պարտականությունը չէր սահմանվել: «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում եւ Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումները Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ
«Կսպառնամ… շնորհակալություն, ցտեսություն»․ Արսեն Թորոսյանը կիսատ թողեց ճեպազրույցը
Իսկ մինչ այդ հարց էր հնչել՝ ինքն ի՞նչ կապ ունի ոլորտի հետ, որ նախարար է նշանակվել։ Նա պատասխանեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, ինքն էլ քաղաքական թիմի անդամ է։
Հրդեհը բռնկվել է Արծվաբերդի անտառտնտեսությանը հարակից զորամասի կրակային դիրքերի և հարակից անտառային տարածքում, հրդեհաշիջումը շարունակվում է
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 3-ին հրդեհի բռնկման ահազանգ են ստացել: ✅Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղին հարակից զորամասի կրակային դիրքերի և հարակից անտառային տարածքում: ✅Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի 10 աշխատակից, ՆԳՆ փրկարար ծառայության
«Այս պահի դրությամբ արդեն իսկ համակարգում բոլոր վարորդների թվային վարորդական վկայականները գեներացված են». Արփինե Սարգսյան
Կառավարությունը լավարկել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայնացման գործընթացը Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, նախքան զեկուցվող հարցը ներկայացնելը, նշել է, որ այսօր ՀՀ-ն նշում է Փրկարարի օրը և շնորհավորել բոլորին փրկարարի մասնագիտական տոնի առիթով: «Փրկարար ծառայողներն իրենց գործունեության ընթացքում
«Սամվել Կարապետյանն ուսանողական կյանքը սկսեց իր իսկ ձեռքերով վերանորոգած, մասնաշենքի լավագույն սենյակում. հուշեր, որոնք ներկայի շատ հարցերի պատասխան կարող են լինել»
Ուշագրավ պատմություն Սամվել Կարապետյանի ուսանողական տարիներից Հուշեր, որոնք ներկայի շատ հարցերի պատասխան կարող են լինել… Հանրակացարանի պարետի ձայնը ամեն առավոտ ուսանողներիս զարթուցիչն էր: -Վարդու՜շ, – կոշտ, խռպոտ ձայնով անդադար հարկի մաքրուհուն էր կանչում ընկեր Ասմարյանը: Էլ զարթուցիչի կարիք չկար: Դժգոհ զարթնում էինք: Շատ խստապահանջ մարդ էր, կարգ ու կանոնով: Եվ իր շնորհիվ էլ այդ մասնաշենքը
Ո՞ր արժանիքների համար Ձեզ նշանակեցին մարզպետ. հարց Արեն Մկրտչյանին
Արժանիքները գնահատել է վարչապետը, որոշումը կայացրել է վարչապետը, նշանակումը կատարել է վարչապետը»,- պատասխանեց Արեն Մկրտչյանը։
Ինչպես գնել ուղետոմսեր երեխաների համար՝ հարմար ու ապահով եղանակով
Telcell Wallet-ում հասանելի են մեկանգամյա ուղետոմսեր և 10 ուղետոմսի փաթեթ։ Գնում եք ուղետոմսը, նկարում դրա QR կոդը էկրանից ու ուղարկում երեխայի հեռախոսին։ Ներբեռնեք Telcell Wallet-ը երեխայի հեռախոսում և օգնեք գրանցվել։ Տերմինալով ուղետոմս գնելիս նշեք նրա հեռախոսահամարը։ Այսպես ուղետոմսերը հայտնվում են նրա հավելվածում, ու նա կարող է առանց նույնականացման օգտագործել դրանք։ Մանրամասները՝ տեսահոլովակում։ «ԹԵԼ–ՍԵԼ» ԲԲ ընկերությունը
ՄԻՊ-ի ազատման դեպքում նրան կփոխարինի ամենատարիքովը՝ աշխատակազմից․ օրենսդրական փոփոխության առաջարկ
Ռուստամ Բաքոյան․ «Նման իրավիճակ մենք ունեցել ենք նախորդ պաշտպանի հրաժարականից հետո, մի քանի ամիս հետո նոր պաշտպան չէր ընտրվում և աշխատակազմում քաղծառայության և այլ պաշտոն զբաղեցնող անձինք այդ ժամանակ չէին կարողանում սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից կամ ընդունվել աշխատանքի»։
Պուտին․ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում խնդիրներ կան
«Ազատություն». «Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում խնդիրներ իրոք կան, սակայն ես կարծում եմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացմանը նպաստելու փոխադարձ շահագրգռությունը ի վերջո կշտկեն ամեն ինչ», – Չինաստան կատարած այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Գերիների վերադարձը Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես ձեռնտու չէ»․ Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյանը չբացառեց, որ 2026-ի ընտրություններին ընդառաջ մեկ-երկու հոգու բաց թողնեն, բերեն, խանդավառություն սարքեն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ չի փակվում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի էջը. Ստեփան Հասան-Ջալալյան
2025թ. սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախագահությունը և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդես են եկել հաղորդագրությամբ, որով հայտնել են, որ ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսի միջոցով ԵԱՀԿ Նախարարների խորհուրդն ընդունել է Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու մասին որոշում: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ տվյալ որոշման ընդունումից հետո մինչև 2025 թվականի
Տիգրանյան փողոցի մայթի ապօրինի շինություններն ապամոնտաժվել են, նոր մայթ կկառուցվի
Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվել են Ն. Տիգրանյան փողոցի մայթին տեղադրված ապօրինի շինությունները։ Շուտով այդտեղ կկառուցվի նոր մայթ՝ ապահովելով հետիոտնի անվտանգ և հարմարավետ տեղաշարժը։ Երևանի քաղաքապետարան
Ինչու էր Google-ը «խռովել» Հայաստանից. Արթուր Պապյանի մեկնաբանությունը
Ինչ-որ տեխնիկական խնդիր է կոնկրետ Google-ի կողմից: Քարտեզով, որ նայում ենք, տեսնում ենք, որ խնդիրների մասին հաղորդել են նաեւ Թուրքիայում, Իտալիայում… Ստացվում է, որ Հարավային Եվրոպայում է խնդիրը:
Արդյո՞ք բոլոր հայկական ընտանիքները 90-ականներին ծնված երեխաներին ապօրինի եկամուտներով են մեծացրել՝ դատախազին հարց ուղղեց Դավիթ Հարությունյանը. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Հակակոռուպցիոն դատարանում ընթացող Դավիթ Հարությունյանի գործը հերթական անգամ ցույց տվեց դատախազության հաշվարկների խոցելիությունը։ Հայցը հենված է ոչ թե իրական փաստերի, այլ կեղծ «միջին թվերի» վրա։ Դատախազությունը մերժել է հաշվել Հարությունյանի օրինական աշխատավարձերը՝ որպես դպրոցի տնօրեն, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական, Ազգային ժողովի պատգամավոր, նախարար և ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ։ Փոխարենը, իր իսկ խոստովանությամբ, «նպատակահարմար է
Հակառակ հայկական եւ ադրբեջանական իշխանությունների քարոզչությանը՝ Ադրբեջանն առայժմ Հայաստանի հետ խաղաղություն չի հետապնդում
2020-2023 թվականներին Արցախի տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության փուլային հաստատումը չբերեց հայ-ադրբեջանական խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի պնդումները, որ ռազմական գործողությունները կատարվում են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա՝ միմիայն «տարածքային ամբողջականության վերականգնման» նպատակով, ինչպեսեւ կարելի էր կանխագուշակել, ընդամենը միջազգային հանրության հակազդեցությունը մեղմացնելու քարոզչություն էին: 2020 թվականի հաղթանակը, Ադրբեջանի համար ռազմական հաջողություն լինելուց բացի, նաեւ հսկայական հոգեբանական նշանակություն ուներ՝
Վերականգնվել է շինանյութի առևտրով զբաղվող ընկերության կողմից թերհայտարարագրմամբ պետությանը պատճառված վնասից 150 մլն դրամը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2013-2025 թվականների ընթացքում թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն ՀՀ դրամը։
44-օրյա պատերազմում 11 անհետ կորածների ընտանիքները ևս երկու ամիս 300 հազար դրամ աջակցություն կստանան
Աջակցությունից օգտվելու համար ընտանիքները դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Թուրքիայում հայկական գերեզմանատունը ոչնչացման եզրին է, մարդկային ոսկորներ են հայտնաբերվել. Factor
Factor. Արարատ լեռան ստորոտին՝ Թուրքիայի Իգդիր նահանգի Աքորա գյուղի պատմական հայկական գերեզմանատունը ոչնչացման եզրին է։ Հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ, որոնք սպասում են հետագա ուսումնասիրության, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Աքորա (Ակոռի) գյուղը գտնվում է Արալըք շրջանում: Գյուղը Արարատ լեռան հյուսիսային լանջերին է։ Մոտակայքում է գտնվում Ահուրա գերեզմանատունը, որը հայտնի է որպես հին հայերին: Տարածքը հայտնի
ԱԳՆ-ին լրացուցիչ 60 մլն դրամ՝ Նիկոլ Փաշինյանի օտարերկրյա այցերի «պատշաճ» կազմակերպման համար
ԱԳՆ-ն առաջարկել է՝նվազեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիր» և «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի համապատասխան միջոցառումները եւ տնտեսված միջոցները ուղղել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը։
«Շիրակի թեմի համայնքը կանգնած է իր առաջնորդի կողքին՝ իբրև նրա երկարամյա վկայության, ծառայության և անմնացորդ նվիրումի կենդանի վկան»
920 թ. սեպտեմբերի 4-ին, Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմը։ Մեր թեմն այսօր նշում է կազմավորման 105-ամյակը։ Մեկ դարից ավելի պատմություն ունեցող Շիրակի թեմը մշտապես եղել է մեր պետականության հենասյուներից մեկը։ Թեմը առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի մշակույթի, պատմության, սովորույթների ու ավանդույթների պահպանման գործում՝ լինելով հոգևոր
2006-ի անկախության սեպտեմբերը
Հիշողություններ Անկախության 15-ամյա պատմությունից 2006-ի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ՀՀ անկախության տարիների՝ թվով չորրորդ զինվորական շքերթը եւ զորահանդեսը: Առաջինը տեղի էր ունեցել 1992-ին, երբ ձեւավորվում էր Հայաստանի անկախ բանակը, եւ զորքը հրապարակից համարյա ուղիղ դեպի ռազմաճակատ էր գնում: Հաջորդը 1996-ին՝ հայկական բանակի ստեղծման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ, այդ ժամանակ արդեն հրադադարի պայմանագիր էր կնքված:
ՆԳՆ-ն հաստատում է Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության լուրը, պնդում՝ փոշենման զանգվածը և զենքը եղել է ոչ թե Մկրտչյանի, այլ՝ ուղևորի մոտ. «Փաստինֆո»
«Փաստինֆո». ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաստատում է՝ ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի մասնակցությամբ միջադեպը, սակայն պնդում՝ փոշենման զանգվածը և զենքը եղել է ոչ թե Մկրտչյանի, այլ՝ ուղևորի մոտ։ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ գիշերը Փարաքարում բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝
Սեպտեմբերի 23-ից մինչեւ նոյեմբերի 28-ը 25-օրյա վարժական հավաքներ կլինեն
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց հերթական վարժական հավաքների մասին
Պարզվել է, որ 4 մերսման սրահներում ծառայությունները մատուցվել են բժշկական պատշաճ կրթություն չունեցող անձանց կողմից
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2024-2025թթ. ընթացքում վերահսկողություն է իրականացվել 80 մերսման սրահներում։
Նախկին ՀՀԿ-ական Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, ՔՊ-ական Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ
ՀՀԿ-ին իր անդամությունը դադարեցնելու մասին հայտարարել էր 2018 թվականի իշխանափոխության օրերին։ ՀՀԿ-ն լքելուց հետո նա շատ արագ անդամագրվեց ՔՊ-ին։
Հայաստանի և Ռուսաստանի առևտուրն այս տարի զգալիորեն կրճատվել է. Օվերչուկ
Sputnik Արմենիա. Հայաստանի և Ռուսաստանի առևտուրն այս տարի զգալիորեն կրճատվել է՝ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Հնարավոր է, որ մինչև տարեվերջ ապրանքաշրջանառությունը կրճատվի երկու անգամ ՝ նախորդ տարվա համեմատ: Եթե անցյալ տարի այդ թիվը կազմել է 12,4 մլրդ դոլար, ապա այս տարի կլինի 6-ի շրջանում, հնարավոր է ՝ մի փոքր ավելի։ Առաջին կիսամյակում երկրների
Չինական ճամփորդություն. Ի՞նչ է ապացուցում Փաշինյանը Ռուսաստանին ու Արեւմուտքին
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ռազմավարական գործընկերություն է հաստատվում Աշխարհի տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղեւորվեցին Չինաստան՝ Շանհայի համագործակցության կազմակերպության` ՇՀԿ-ի գագաթաժողովին։ Կառույցին այժմ անդամակցում է 10 պետություն։ Հիմնադիրներից՝ Ռուսաստանից, Չինաստանից, Կենտրոնական Ասիայի երկրներից բացի, կազմակերպության անդամ են նաեւ Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը եւ Բելառուսը: Այս տարվա ամռանը Հայաստանը նույնպես անդամակցության հայտ էր ներկայացրել, նման


















































