Օրվա լրահոսը
Կարեն Անդրեասյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին. նրանք քննարկել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցեր ու ընթացիկ գործեր
Այսօր` սեպտեմբերի 4-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպան Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցերի: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը
«Փրկարարները միշտ հավուր պատշաճի իրականացրել են իրենց աշխատանքը». ՆԳ նախարար
Փրկարարի օրվա առիթով, որ Հայաստանում նշվում է 2008 թվականից, այսօր Ազատության հրապարակում հատուկ տակտիկական ուսումնավարժանքից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի փրկարար ծառայության նյութական հագեցվածությունը եւ պատրաստ լինելը ճգնաժամային իրավիճակներին գնահատեց բավարար: «Փրկարարները միշտ հավուր պատշաճի իրականացրել են իրենց աշխատանքը: Մենք ուզում ենք էլ ավելի բարձրացնել մեր կարողությունները: Այս տարվա կտրվածքով արդեն
Քննարկվել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման արտադրանքի տեխնիկական բնութագրի նախագիծը, հայկական բրենդի արտադրողների ասոցիացիայի առաքելությունը
Հայկական բրենդիի կայուն բարձր որակի ապահովման նպատակով այն որպես աշխարհագրական նշումով ապրանք գրանցելուն ուղղված աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 2-3-ը Ծաղկաձորում կազմակերպվել է հերթական աշխատաժողովը: Քննարկվել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման արտադրանքի տեխնիկական բնութագրի նախագիծը, հայկական բրենդի արտադրողների ասոցիացիայի առաքելությունը, աշխարհագրական նշման լոգոտիպը, աշխարհագրական նշման արտադրողների ասոցիացիայի մարքեթինգային ռազմավարությունը և այլ հարցեր։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի
ՀՀ թիմը 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադայում
ՀՀ թիմն արժանացել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների Բուլղարիայի Շումեն քաղաքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն անցկացված Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադայում (EJOI): Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։ Օլիմպիադային
Ֆիլհարմոնիայի նպատակը «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» բառակապակցության մեջ Հայաստան բառն ուժեղացնելն է՝ ընդլայնելով սահմանները նաև մարզերում. Արտյոմ Նաղդյան
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մեկնարկում է 2025-2026 համերգաշրջանը՝ նոր գաղափարներով
ԵԱՀԿ Մինսկի գործընթացի լուծարելով միջազգային հանրությունը լեգիտիմացնում է ուժի կիրառման միջոցով հակամարտությունները «լուծելու» և էթնիկ զտումների քաղաքականությունը. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
Հայ դատի Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի, և Ֆրանսիայի գրասենյակները խստորեն դատապարտելով Հայաստանի հանդեպ ուժի և սպառնալիքի կիրառման քաղաքականության պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստը, միաժամանակ հանդես են գալիս արցախահայության հիմնարար իրավունքների պատշտպանության նպատակով միջազգային իրավասու մարմնի ստեղծման օգտին։ Հայ դատի գրասենյակները համոզում են հայտնել, որ նման քայլով միջազգային հանրությունն ըստ էության լեգիտիմացնում է ուժի կիրառման միջոցով
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ողջունել է Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը
Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին` Սադիր Ժապարովը ողջունել է Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը եւ դրա արդյունքում ընդունված հռչակագիրն ու նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը: Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց
Զարուհի Բաթոյան. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նպատակով ԵՄ անդամ երկրներից 21-ում գործում է քվոտայի համակարգ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զբաղվածության մասին» օրենքում: Օրենսդական նախաձեռնության հեղինակն առաջարկել է 100 եւ ավելի աշխատող ունեցող պետական մարմինների եւ համայնքային հիմնարկների, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ այն կազմակերպությունների համար, որոնց կանոնադրական կապիտալում պետության մասնակցությունը կազմում է 50 եւ ավելի
Ապօրինի դուրս բերված սևահողը հանձնվել է համայնքներին, իրավախախտները տուգանվել են
Բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով հանրապետության ողջ տարածքում իրականացվող խստացված լայնածավալ ստուգայցերի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են ապօրինի փայտանյութի, հողի բերրի շերտի տեղափոխման օդի աղտոտման դեպքեր։ Մասնավորապես՝ Արմավիրի մ․ Ոսկեհատ գյուղում Հ.Չ.-ն «Գազել» մակնիշի մեքենայով փորձել է ապօրինի տեղափոխել «Հաճարենի» տեսակի 3,7խմ շինափայտ, որը քողարկված է եղել փայտածուխով։ Գեղարքունիքի մ․ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին
Դրական եզրակացություն է տրվել Բռնության եւ ոտնձգության վերաբերյալ կոնվենցիան վավերացնելու նախագծին. սահմանում է աշխատանքում «բռնություն եւ ոտնձգություն» եզրույթը
«Բռնության եւ ոտնձգության մասին» ԱՄԿ թիվ 190 կոնվենցիան պաշտպանում է աշխատողներին եւ այլ անձանց՝ անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, ինչպես նաեւ վերապատրաստվող անձանց, ներառյալ՝ պրակտիկանտները եւ աշակերտները, այն աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել է, կամավորներին, աշխատանք փնտրողներին եւ աշխատանքի դիմողներին: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական
91 տարեկանում մահացել է լեգենդար դիզայներ Ջորջո Արմանին
91 տարեկանում մահացել է լեգենդար դիզայներ Ջորջո Արմանին: ««Armani Group»-ը խորը վշտով հայտնում իր հիմնադրի ու անխոնջ շարժիչ ուժի՝ Ջորջիո Արմանիի մահվան մասին»,- նշված է Armani Group նորաձեւության տան հայտարարության մեջ։
«Ոսկու ներմուծման ու վերաարտահանման տեմպերը կտրուկ դանդաղել են»․ Ինչո՞ւ է նվազել հայ-ռուսական առեւտրաշրջանառությունը
Աշոտ Ֆարսյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության հիմնական ծավալները հիմա պայմանավորված են վերաարտահանման գործոնով։ Այսինքն՝ Հայաստանը հիմա Ռուսաստանի համար դարձել է ելքի հնարավորություն դեպի արտաքին աշխարհ։
«Այբ» կրթական հիմնադրամը նոր տնօրեն ունի
Գոհար Հովհաննիսյանը կշարունակի իր աշխատանքն «Այբ» դպրոցում՝ որպես անձնակազմի ու ինստիտուցիոնալ զարգացման գծով ղեկավար:
Մհեր Գրիգորյանը և դեսպան Քվինը կարևորել են Վաշինգտոնում արձանագրված պայմանավորվածությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների
2025 թ. առաջին կիսամյակում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1011 քրեական վարույթ
Դրանցից 53-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ասիայում գործարկված առաջին միջազգային Թումո կենտրոնի դերը
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գունմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում այս տարվա հուլիսին բացված Թումո կենտրոն։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը և ուսումնական գործընթացի առանձնահատկություններին։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ասիայում գործարկված առաջին միջազգային Թումո կենտրոնի դերը՝ ընդգծելով, որ այն նպաստում է կրթական մոդելի հասանելիության ընդլայնմանը և
Աշխարհում տիրող ցավալի պատկերի հանդիման առավել հրամայական է դառնում Եկեղեցիների համագործակցության ոգու դրսևորումը. Գարեգին Երկրորդ
Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված հավաքի նպատակն է համախմբել երիտասարդ հոգևորականների՝ համատեղ խորհելու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, ուսումնասիրելու Նիկիական Հավատամքի իմաստն ու արդիականությունը մեր օրերում
«Մեր իրականության մեջ հովանավորչական դպրոցը դեռևս կայացած չէ, չկան արվեստի ոլորտում մշտական գործող պրոդյուսերներ». Հարություն Գալֆայան
Որոշ բեմադրությունների համար դիմել եմ հովանավորների, սակայն, թեև միանգամից չեն մերժել, ասել են՝ կքննարկեն, բայց հետո ձայն չեն հանել: Կարճ ասած՝ ինքս եմ զբաղվել ներկայացումների պրոդյուսինգով…
Կոչ ենք անում վերանայել պետական քաղաքականությունը մոդեռնիստական և, առհասարակ, նոր շրջանի ժառանգության վերականգնման վերաբերյալ. հայտարարություն
Ծիծեռնակաբերդի բարձունքում կանգնած Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը (ճարտարապետներ Ա․ Թարխանյան, Ս․ Քալաշյան) խորհրդանշական բացառիկ արժեք լինելուց զատ, հայկական մոդեռնիզմի ամենանշանավոր հուշարձաններից մեկն է։ Հայաստանը մոդեռնիստական ճարտարապետության ոլորտում միջազգայնորեն ճանաչելի դարձնող առաջնային կառույցներից մեկը։ Վերջին օրերին համացանցում ու լրատվական միջավայրում շրջանառվում են հուշահամալիրի «վերանորոգման» վերաբերյալ տեղեկություններ, որոնք հանրության և մասնագիտական շրջանակներում մտահոգությունների և վրդովմունքի առիթ են
Ստացվում է՝ փակեցինք Արցախի հարցը, բացեցինք Սյունիքի հարցը. «Հայաքվե»
Ստացվում է՝ փակեցինք Արցախի հարցը, բացեցինք Սյունիքի հարցը։
Զատուլին. Զանգեզուրի միջանցքի անցկացումը չի համապատասխանում Ռուսաստանի շահերին
News. Եթե մենք ցուցադրենք «վատ խաղաղությունը լավ վեճից լավ է» ոճը, ապա անհրաժեշտություն կա կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, ասում է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Միևնույն ժամանակ, ըստ քաղաքական գործչի, դա չի նշանակում, որ Մոսկվան պետք է տարվի այս համագործակցության խորության վերաբերյալ։ Lenta.ru-ի հետ զրույցում
Ինչ է նշանակում Թուրքիան ԱՄՆ-ի և Իսրայելի համար. Վազգեն Պետրոսյան
Վերջին շրջանում արևմտամետ շրջանակը շատ է խոսում Թուրքիա-Իսրայել մոտալուտ պատերազմի մասին։ Նրանք չեն ուզում ընդունել, որ այդ պետությունները փոխանցումներով խաղում են Սիրիայում, և «շունը շան թաթ չի կծելու»։ Ստորև նորից անդրադառնում եմ, թե ինչ է նշանակում Թուրքիան ԱՄՆ-Իսրայել համար՝ Միջին Արևելքում ընդհանրապես և մասնավորապես հունիսի Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ։ Իրան- Իսրայել 12-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ՆԱՏՕ-ի
ՀՀ իշխանությունները հուդաների ու պիղատոսների փնտրտուքում կարող են հաջողություններ ունենալ, սակայն դա ոչինչ չի փոխի
Հայաստանյան իշխանությունները, իմ դիտարկմամբ, առնվազն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գիտակցել են, որ հայ հասարակության վստահությունը վերջնականապես կորցրել են և, որոշել են հասարակությանը պատերազմով ահաբեկելու ճանապարհով պահպանել իրենց իշխանությունը և հնարավորինս վերահսկել ներքին հասարակական-քաղաքական կյանքը։ 2021 թվականի ընտրություններում նրանց հաջողվեց վերարտադրվել ո՛չ այնքան հասարակության մեծ մասի վստահության շնորհիվ, այլ հասարակության մեծ մասի անտարբերության պատճառով:
Դավիթ Հարությունյանը բացում է դատախազության «սև արկղը»
Դատախազությունը Դավիթ Հարությունյանի դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելիս՝ հավանաբար կարծել էր, թե պատասխանողը «կուլ կգնա» ներկայացված պահանջներին, սակայն այս անգամ սխալվեց։ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ոչ միայն համաձայն չէ ներկայացված մեղադրանքների հետ, այլև սկսել է խարխլել հայցի հիմքերը՝ բացահայտելով դատախազության «6 փաստագրված սուտ»։ Սա ավելին է, քան պարզապես անձնական պաշտպանություն. սա
«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով – Փարաջանով» ֆիլմի ամերիկյան պրեմիերաներ՝ Նյու Ջերսիում և Սիեթլում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ստեղծված «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով – Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ փառատոնային ձևաչափով կցուցադրվի նաև ԱՄՆ–ում։ Հայ-ֆրանսիական համատեղ արտադրությամբ նկարահանված «Բումերանգ Մեդիա.ամ» ընկերության ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Նյու Ջերսիի միջազգային կինոփառատոնի ընթացքում, որից հետո՝ սեպտեմբերի 20–ին, կցուցադրվի Սիեթլի կինոփառատոնում՝ հատուկ ծրագրով։ Ֆիլմի համաշխարհային
«ԱՄՆ-ն մեզ անվտանգության երաշխիք չի տվել, Թրամփն ընդամենը մի դեկլարատիվ թղթի կտոր է տվել ու ասել, որ ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ»
«Սրանով մենք մեր ինքնությունը, ինքնիշխանությունը լրիվ զոհաբերում ենք, վերջում ասում ենք՝ խաղաղություն։ Եղբայր, էլ ի՞նչ խաղաղություն, դու արդեն եղած-չեղածդ հանձնում ես, դու արդեն որպես պետություն համարյա չկաս։ Ի՞նչ խաղաղություն առանց սուբյեկտայնության, ի՞նչ անվտանգություն»։
Իրավական հակահարված դատարանի դահլիճում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեցին ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի դատալսումները: Դատական նիստը հենց սկզբից վերածվեց իրավական «մարտադաշտի». Դավիթ Հարությունյանը, ում իրավաբանական փորձառությունն անքննելի է ու անառարկելի, դատարանին ներկայացրեց միջնորդություն՝ պահանջելով դատախազների նկատմամբ կիրառել դատական սանկցիա։ Նրա փաստարկները չոր էին, հիմնավորված թվերով։ Ակնհայտ էր, որ սա ոչ թե
Համացանցում նկատված խնդիրները պայմանավորված են եղել Google-ի կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ. խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր
Սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 11:10-ից հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ: Հարկ է նշել, որ ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի երեկոյան, 5-ին և 7-ին կեսօրից հետո սպասվում է, 6-ին երեկոյան հանարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին և 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 6-ին և 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում
Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին՝ կարեւորելով անհետ կորած զինծառայողների հարցը
Ալեն Սիմոնյանը Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի հետ շրջել է նաեւ Ղրղզստանի խորհրդարանի շենքում եւ ծանոթացել այնտեղ գործարկված նորարարական տարբեր լուծումներին:


















































