Օրվա լրահոսը
«Սերժ Սարգսյանի ժամանակ կայուն վատ էր, հետո՝ կառավարելի քաոս, հիմա՝ անկառավարելի քաոս». փաստաբան
Դա պետք էր սկսել վարչապետի հայտարարությունից քսան րոպե հետո: Այսինքն, վարչապետի խոսքը կամ արժեք չունի ենթակաների համար, կամ նրանք տեղում չեն
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հաշվարկներն ու Ռուսաստանի վերադարձը
ԵԽԽՎ ամառային նստաշրջանը բավականին բուռն եւ հագեցած էր: Հունիսի 24-28-ը Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Այն բավականին հագեցած էր հատկապես Ռուսաստանի հետ կապված քննարկումներով: Վեհաժողովի առաջին օրը` հունիսի 24-ին, քվեարկության դրվեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության վերադարձի հարցը: Այնուհետեւ հատկապես ուկրաինական պատվիրակության ջանքերով վեհաժողովի քննարկմանը դրվեց ռուսական պատվիրակության անդամների հավատարմագրերը վիճարկող փաստաթուղթ:
Դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը պետք է ուղեկցվի վեթինգով և այլ բարեփոխումներով. «Ժամանակ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի առողջացման հիմնական նախապայմաններից մեկը համարում է դատավորների աշխատավարձերի բարձրացումը։ Դրա մասին վարչապետն արդեն երկու անգամ խոսել է։ Մեկը, երբ խոսում էր մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտության մասին, նախօրեին՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում։ «Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, բայց ինձ համար միանշանակ է եղել,
Հանրային կառավարման մասնագետ․ Հանրության լայն շրջանակներից թաքցնում են օրենքներ, որ շեղեն կարևոր դետալներից. «Փաստ»
Վերջին շրջանում փորձագիտական ու հասարակական հատվածի ներկայացուցիչները բարձրաձայնում են օրենսդրական մի շարք նախագծեր ԱԺ բերելու մասին, որոնք չեն քննարկվել մասնագիտական շրջանակների հետ: Կան դեպքեր, երբ անգամ պետական մարմիններ չեն ուղարկվում՝ ընտրելով միանգամից միջազգային փորձաքննության ուղարկելու ճանապարհը: Հաճախ փորձագետներն ակնարկում են նաև տարիներ առաջ մերժված օրենսդրական նախագծերը «copy-paste» անելու մասին: Հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանը իրավիճակից
Ծեծված կին, բռնության ենթարկված աշակերտ, բանակում խոշտանգված զինվոր. փաստաբաններն իշխանությանը հիշեցնում են չբացահայտված գործերը
«Ամենասարսափելին այն է, որ բռնությունը կատարողը լուսանկարել եւ տարածել էր համացանցում»,-կնոջը բռնության ենթարկելու դեպքի վերաբերյալ ասաց իրավապաշտպան Արայիկ Պապիկյանը
Բժշկուհուն որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել պատժատեսակը կիրառվել է որպես լրացուցիչ պատիժ
Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցավ Կոտայքի մարզում կայացված դատական ակտից հետո: Համաներում տարածվեց բժշկուհու գործով, սակայն լրացուցիչ պատիժը մնաց անփոփոխ, քանի որ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքով էլ օրենսդիրը սահմանել էր. համաներման ակտի կիրառմամբ անձինք չեն ազատվում լրացուցիչ պատժից:
Ճիշտ ժամանակն էր հարցնելու Ճաղարյանին «գոմեշի գործից» մանրամասներ․ «Հրապարակ»
Մեր հետհեղափոխական կյանքը զարմանք է, իսկ մենք՝ զարմացողներ։ Նման միտք ծագեց երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էդգար Ճաղարյանի ելույթն ԱԺ-ում լսելիս։ Ճաղարյանը, ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում, եւ ում թեկնածությունը երեկ ԱԺ-ն քննարկում էր, խորհրդարանի ամբիոնից խոսում էր հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, գնումների
Առանց պետհամարանիշի 4000 մեքենա երթևեկել է կամ երթևեկում է փողոցներով․ «Փաստ»
Օրեր առաջ «Փաստի» հետ զրույցում «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը մտահոգություն էր հայտնել, որ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել առանց պետհամարանիշների մեքենաների: Խնդիրն այն էր, որ ժամանակին մաքսատանը գործում էր ոստիկանության կետ, որտեղ ներմուծված մեքենաներին տրամադրվում էին ժամանակավոր տրանզիտ պետհամարանիշներ, որոնցով նրանք պետք է հասնեին ՃՈ հաշվառմանքննական ստորաբաժանում և այնտեղ ստանային իրենց օրինական պետհամարանիշը:
Մոսկվան շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԽԽՎ-ում քվեարկության համար
Երկու տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 31-րդ նիստը: Իր ելույթում Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը կարևորել է նիստը հայ-ռուսական գործակցության համատեքստում: «Առանձին կցանկանայի շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը, որը պաշտպանեց Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ»,- ասել է Վորոբյովը: Նա նաև կարևորել է խորհրդարանականների կապը հասարակության և
«Ներկայացումը «փակելը» ճիշտ է»
Հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ – Օրերս «Գոյ» թատրոնում կայացավ ձեր ռեժիսուրայով Ալբեր Քամյուի «Օտարը» ստեղծագործության պրեմիերան: Անցյալ տարի ամռանը «Առավոտը» անդրադարձել էր այս թատրոնում ձեր իրականացրած Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» գործի հոբելյանական մեկամյակին, ինչից հետո այլեւս չենք հանդիպել այս ներկայացմանը: Թեեւ այդ երկը գրվել է ստալինյան ժամանակների համար, բայց այն արդիական է նաեւ այսօր,
Նիկոլայ Բաղդասարյան․ Կարելի է օրենքով ամրագրել, որ ՍԴ անդամը շարունակում է դատավորի կարգավիճակով․ «Հրապարակ»
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է ՍԴ անդամներին, ԱԺ-ին, ՀՀ նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի հետ կապված: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ճգնաժամը հաղթահարելու ինչ ճանապարհներ կան։ «Կամ՝ կարելի է օրենքով ամրագրել, ասել, որ ՍԴ անդամը շարունակում է դատավորի կարգավիճակով։ Կա եւս մի քանի ճանապարհ՝ իրավիճակը լուծելու, բայց
Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից պատերազմ սկսելու կողմնակիցների թիվը մեծ չէ դաշնակից երկրների շարքում․ «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն» – Մինչեւ Մեծ քսանյակի գագաթաժողովը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների միջեւ անցկացված երկօրյա հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարք Էսփերը ասել է, թե «Իրանի վարչակարգը Մերձավոր Արեւելքում քաոս ու հակամարտություն է սերմանում անցած 40 տարիների ընթացքում, ինչը հարկավոր է կանգնեցնել»: Նրա խոսքերով,
Հաշմանդամությունը չի կարող խանգարել ոչնչի
Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» եւ «Դեպի լույս» միացյալ երգչախմբի (որը գործում է Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում) «Արեւաշող ժպիտներ» խորագիրը կրող մենահամերգը՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի եւ Թումանյանի 150-ամյակներին: Երգչախմբերին իրենց
Ընտրովի արդարադատություն․ «Սպառնալիքը չեն համարել իրական՝ քրեական գործ չեն հարուցել»․ Արփինե Հովհաննիսյան «168 ժամ»
Լավ է, իհարկե, որ պատկան կառույցներն այդքան հետևողական են պատգամավորի կյանքի դեմ ուղղված սպառնալիք հասցնողի անձը բացահայտելու գործում։ Ավելին, ցանկացած ատելության խոսք ու սպառնալիք պետք է ի սկզբանե լռեցվի, թույլ չտրվի, որ դրանք ծավալվեն ու զանգվածային բնույթ ստանան։ Այս առումով որևէ խնդիր մենք չենք տեսնում, սակայն, երբ արդարադատությունն ընտրովի է կատարվում, երբ բացարձակապես նույն բողոքով
Նախագահ Սարգսյանի առաջադեմ հայացքները չափազանց օգտակար էին մեզ համար․ Ջեյմս Ժան
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ: UNCTAD-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր առաջարկությունն ընդունելու և համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգին ելույթ են ունեցել Պատրիկ Ֆիորին, Արմեն Ահարոնյանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Շուշի քաղաքի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգին: Ելույթներով հանդես են եկել աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին (Ֆրանսիա), երաժիշտ Արմեն Ահարոնյանը (ԱՄՆ), Հայաստանի եւ Արցախի մի շարք կատարողներ: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս
Քիմիայից 20 միավոր է վաստակել միայն մեկ դիմորդ․ քննության թեստերը բողոքի պատճառ են դարձել. «Հայկական ժամանակ»
Քիմիայի միասնական քննությունները որոշակի դժգոհություններ են առաջացրել դիմորդների, նրանց ծնողների եւ ուսուցիչների շրջանում: Խնդրահարույց է դարձել թեստային առաջադրանքներից համար 69-ը: Դրանում առաջարկվում է հաստատել կամ հերքել պնդումների ճշմարտացիությունն ալյումինի ու երկաթի հատկությունների վերաբերյալ եւ ներկայացվում է 6 պնդում: Բայց դրանց մի մասի վերաբերյալ, ըստ բողոքողների, հակասական տեղեկատվություն կա քիմիայի եւ կենսաբանության դասագրքերում, հետեւաբար այդպիսի վիճելի
«5 տարեկան երեխային սպանելու մասին խոսակցությունների շարքից է». Ալումյանը՝ «Մարտի 1-ի» գործով նոր բացահայտումների մասին
«Այդ ամեն ինչը, որ ասում են, վերջում պետք է ավելացնեն՝ երկնքից ընկավ երեք խնձոր, մեկը սրան, մեկը նրան, որ ժանրի հետ բռնի». Ալումյան
Փաստաբան․ Կարեն Գրիգորյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ․ «Հայկական ժամանակ»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Առաջադրված մեղադրանքում, սակայն, Կարեն Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը: – Պարոն Մկրտչյան, ի՞նչ դիրքորոշում ունի ձեր պաշտպանյալը առաջադրած մեղադրանքի վերաբերյալ, ընդունո՞ւմ է այն, թե՝ ոչ: – Կարծում եմ, Կարեն Գրիգորյանի մեղադրանքը շարունակությունն է Մանվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի հանդեպ դրսեւորված քաղաքականության: Իհարկե,
Կովկասյան տարածաշրջանի այս բարդությունները մեծացնում են տեղում պատերազմի հնարավորությունները․ «Ազգ»
Ադրբեջանը նախապես հայտարարել էր, որ թուրքական զորքերի հետ յոթ միասնական վարժություններ են կատարելու, բայց այդ թիվը հասավ 13-ի՝ սրելով կացությունը: Իր հերթին, Հայաստանը նույնպես մեծացրեց իր ռազմական պատրաստվածությունը, որպեսզի չկրկնվի 2016-ի ապրիլյան հանկարծակի հարձակումը: Առավել մտահոգիչ են Նախիջեւանում թուրքական զորքերի կուտակումները: Մինչ Թուրքիան սիրահետում է Թեհրանին եւ Մոսկվային՝ Սիրիայի հարցի վերաբերյալ, նա նաեւ այլընտրանքային նպատակներ
Կոնստանտին Զատուլին․ Հայ-ռուսական հարաբերություններում շփոթեցնում են մի շարք հանգամանքներ․ «168 ժամ»
«Հայ-ռուսական հարաբերությունները ես կգնահատեի՝ որպես նորմալ, կանոնավոր բնույթ ունեցող, հետևաբար՝ գործընկերային։ Սակայն շփոթեցնում են մի շարք հանգամանքներ»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ Նա նշել է. «Նիկոլ Փաշինյանի թիմի անբավարար կոմպետենտությունը և քաղաքական կողմնակալությունը, որն արտահայտվեց մասնավորապես ՀԱՊԿ գործող գլխավոր
Թբիլիսի-Ռուսաստան լարվածության նոր մագլցումը կարող է խնդրո առարկա դարձնել դեպի Վրաստան մեր անցուղիներն ու Լարսի անցակետը․ «Ազգ»
Անցյալ ուրբաթ օրվանից Թբիլիսում ծավալված դեպքերը երկակի կամ բազմակի ընկալման արժանացան Հայաստանում: Աններելի անտարբերություն եւ մի հատվածով էլ ձախավերություն թույլ տվեց հայրենի իշխանությունը, որը խուսափեց մեր պատմական հարեւանի եւ, մյուս կողմից, ռազմավարական դաշնակցի միջեւ սրված հակամարտության առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալուց, չխոսելով տակավին միջնորդական առաքելություն ստանձնելու քաղաքական-դիվանագիտական պարտականության մասին: Ըստ էության մեր կառավարությունը հեռու է
Լռեցնել զուռնաները եւ մտածել՝ ազգի եւ հայրենիքի լինելութեան ըմբռնումով․ «Հայրենիք»
Հայրենիքէ դուրս, մեր պարագային մասնաւորաբար, երբ վերածուած ենք սփիւռք(ներ)ի, ազգի մեր անդամութիւնը, ինչ ալ ըլլայ մեր որակը, ժամանակաւորի կնիք ունի: Ան կրնայ դեռ ժամանակ մըն ալ դիմանալ հայասիրութեամբ, հայրենասիրութեամբ, մշակութասիրութեամբ եւ հայաստանեան զբօսաշրջութեամբ, բայց իսկապէս տոկալու եւ տեւելու ռազմավարութիւնը, մարտավարութիւնը եւ հեռանկարը (stratégie, tactique, projet) կը բնորոշուի հայրենատիրութեամբ, որուն առանցքին կը գտնուի հայրենադարձութիւնը, որպէսզի ազգի
ԲՀԿ-ական պատգամավորը` իրավական հարցերի բարոյական կողմի մասին
«Դե եթե որոշում են կայացրել, կալանավորել են, ուրեմն հիմքերը գտել են: Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գտնում են, որ ճիշտ չէ, թող բողոքարկեն». «Առավոտի» զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը: – Նախօրեին ՍԴ-ն որոշում ընդունեց, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի դիմումների քննությանը, քանի որ նախկինում այդ գործով նա պաշտպան
Հանրութեան պարտականութիւնն է մնալ զգաստ և յանձնառու․ «Հայրենիք»
Այս տողերը մասնաւորապէս հասցէագրուած են բոլոր անոնց, որոնք հմայուած կը թուին ըլլալ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի իսկապէս հմայիչ հռետորաբանութեամբ։ Վարչապետը ինքզինք գերազանցեց յատկապէս իր վերջին ելոյթով, ուր ան վկայութեան կը կանչէր Արամ Մանուկեանն ու Առաջին Հանրապետութեան պետական մարդոց սերունդը զանոնք դաւանելով որպէս մաքուր և կուռ ազգային անկախ պետականութեան չափանիշներ, որոնց օրինակով, կ՚ըսէր ան, պիտի ապրին մերօրեայ
Թումանյան մինուս
Տիգրանիկս գուլպա չունի, Հանդ է գնում ոտաբաց, Գաբրիելս ավտո չունի, Հանդ է գնում վազեվազ:
Հնարավո՞ր է արդյոք քրեականացնել մտածելակերպը
Արդարադատության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «քրեական աշխարհին հարելը» քրեականացնող նախագիծը: Նախագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի: Պատիժներն էլ բավականին սոլիդ են նախատեսված՝ շարքային «գողականների» համար 6-10 տարի, դրանց «շեֆի» համար՝ 10-15 տարի: Ըստ արդարադատության նախարարի՝ նման օրենքներ գործում են Ռուսաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում: Ինձ համար այնքան
ԵԽԽՎ-ն դիմում է ՌԴ-ին՝ վերաբացելու Բորիս Նեմցովի սպանության գործով հետաքննությունը
ԵԽԽՎ (Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով) դիմել է ռուսական իշխանությանը «վերաբացելու և շարունակելու» հետաքննությունը, որն իրականացվում էր ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գծով։ Վեհաժողովը, միաձայն կերպով հավանություն տալով Էմանուելիս Զինգերիսի (Լիտվիայի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում) զեկույցը, եկավ այն եզրակացության, որ «գործի վերաբերյալ ոչ բոլոր հանգամանքներն են ուսումնասիրվել և ճշմարտությունը ամբողջությամբ չի բացահայտվել»։ Մասնավորապես նշվել է՝ • Ձախողվել է
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրության մեջ: Լայչակին զեկուցել են համանախագահների վերջին խորհրդակցությունների, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին,
Խաչքարագործ վարպետների արհեստանոցը՝ Երեւանի կենտրոնում(տեսանյութ)
Արամի փողոցի վրա՝ նորակառույց բարձրահարկերի հարևանությամբ կարող եք տեսնել Հին Երևանից պոկված փոքրիկ մի պատառիկ։ Հայր ու որդի Համբարձումյանների արվեստանոցն է, որն արդեն քանի՜ տարի է դեպի իրեն է ձգում հազարավոր անցորդների հետաքրքրասիրությունը։ Արփի ԲԵՔԱՐՅԱՆ


















































