Օրվա լրահոսը
Երբ կվճարվեն հուլիս ամսվա կենսաթոշակները
2019թ. հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 2-ից: ՀՀ սոցիալական ապահովության ծառայություն
Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել չբացահայտված պայմաններում
Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 28-ին Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի երկու քաղաքացի հայրենադարձվեցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ։ Գործողությունը տեղի ունեցավ
Էդգար Ճաղարյանն ու Կարեն Սեդրակյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ
Էդգար Ճաղարյանի օգտին «կողմ» էր քվեարկել 75, իսկ «դեմ»՝ 12 պատգամավոր
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6
ԱԳՆ. Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցում
Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրեց ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը: Հունիսի 28-ին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ վերոնշյալ անձը հանձնվեց Ադրբեջանում ԿԽՄԿ
Ի՞նչ է առաջարկել Վահե Գրիգորյանը` Արարատ Միրզոյանին ուղղված նամակում
Արարատ Միրզոյանը համամիտ է`երկրում սահմանադրական ճգնաժամ է
Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան: Նիկոլ Փաշինյան
Հայաստանի 13 ուսանող մարզիկ Նեապոլում կմասնակցի Ունիվերսիադային
Իտալիան հուլիսի 3-ից 14-ը հյուրընկալելու է 30-րդ ամառային ուսանողական խաղերը, որին Հայաստանից կմասնակցեն 13 մարզիկներ՝ ջրացատկից, հրաձգությունից, սպորտային մարմնամարզությունից, աթլետիկայից, թաեքվոնդոից, ձյուդոից եւ սուսերամարտից: Հետեւելու ենք Նեապոլում հրաձիգներ Հրաչիկ Բաբայանի, Էլմիրա Կարապետյանի, Զավեն Իգիթյանի, թաեքվոնդոիստներ Արսեն Գրիգորյանի, Սերգեյ Վարդազարյանի, Սերգեյ Ավանեսովի, ջրացատկորդներ Լեւ Սարգսյանի եւ Վլադիմիր Հարությունյանի, ձյուդոիստներ Բորիս Շատվերյանի, Սամվել Խաչատրյանի, աթլետ Լեւոն Աղասյանի,
Կարո Փայլանը՝ ներքին գործոց նախարարութեան՝ Պոլսոյ պատրիարքութեան ընտրութեան միջամտելուն մասին
Թուրքիոյ հայոց երջանկայիշատակ Մեսրոպ Բ պատրիարքի վախճանումով սկսած պատրիարքական ընտրութեան գործընթացը պիտի վարէ պատրիարքական տեղապահը, որու ընտրութիւնը նախատեսուած էր յունիսի 27-ին։ Սակայն ներքինգործոց նախարարութիւնը, Պոլսոյ կուսակալութեան միջոցով, 26 յունիս 2019-ն Թուրքիոյ հայոց պատրիարքութիւն յղած գրութեամբ, առանց որեւէ պատճառաբանութիւն նշելու, յայտնած է, թէ տեղապահի ընտրութիւնը պէտք է յետաձգուի 4 յուլիս 2019 թուականին։ Սահմանադրական ատեանը 23 մայիս 2019-ն
Նիկոլ Փաշինյանը բանագնացներ ուղարկե՞լ է Գագիկ Ծառուկյանի մոտ
Արման Աբովյանը ՔՊ-ԲՀԿ, Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան լարված հարաբերությունների մասին խոսակցությունները համարում է լրատվական մանիպուլյացիաներ:
Մարտունի գետում 7-ամյա երեխա է խեղդվել (լրացված)
Հունիսի 28-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում երեխան (5-6 տարեկան) ընկել է Մարտունի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 14:15-ի սահմաններում Գետափնյա փողոցի տներից մեկի մոտակայքից տեղի ուժերով ջրից դուրս է բերվել Գեղհովիտ համայնքի բնակիչ Մ. Պ.-ն
Հայաստանը և Ադրբեջանը ձերբակալված քաղաքացիներ են փոխանակել՝ Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին ու Զավեն Կարապետյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ՝ ուրբաթ՝ հունիսի 28-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի երկու ձերբակալված քաղաքացիների հայրենադարձման գործողություն: ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Առավոտին» հայտնեց, որ հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել էր ս. թ. մարտի 16-ին, իսկ
Ավինյանը «գայթակղեց» վրացիներին. «ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունը հնարավորություն է ՀՀ-ի միջոցով դուրս գալ ԵԱՏՄ շուկա»
Դիլիջանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին փոխվարչապետը համագործակցության ոլորտները նշեց
Մանվել Գրիգորյանի մոտ սթրեսային խանգարում է առաջացել. փաստաբան. «Ա1+»
Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Կալանքի կրման ժամանակաշրջանում Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կրում են բացասական դինամիկա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց վերջինիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ ՊՆ նախկին փոխնախարարն այս պահին ունի 30-ից ավելի հիվանդություններ, նաև՝ հոգեբանական խնդիրներ: Այժմ նրա հետ աշխատում է հոգեթերապեւտը: «Այժմ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հասել է այնպիսի մի աստիճանի,
«Սուրիկ Խաչատրյանի երեւանյան առանձնատունը 2 օր առաջ է գրանցվել». Սարհատ Պետրոսյան
Մինչեւ այս պահն այն ինքնակամ շինություն էր համարվում: Ես չեմ, որ պետք է ասեմ, թե ինչ պետք է արվի այդ գույքի հետ:
Արմեն Գրիգորյան. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունը անվտանգության էությունը չի ընկալում զուտ ռազմական համատեքստում
Այսօր Վիեննայում Ավստրիայի Զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ բանախոսությամբ։ Բանախոսությանը հաջորդեց քննարկման և հարց ու պատասխանի փուլ։ Բանախոսության ամբողջական տարբերակը ներկայացնում ենք ստորև։ «Ընդհանրապես, մարդկության պատմությունը՝ ռազմավարությունների հաջողության և ձախողման պատմություններ են։ Ասածիս վառ օրինակ է՝ Լորենս Ֆրիդմանի «Ռազմավարություն» աշխատությունը, որտեղ հեղինակը
Վեթինգի մասին առանձին նախագիծ չի լինի. Լիլիթ Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը սրբագրում է արդարադատության նախարարի հայտարարությունները
Միջազգային արձագանքը Հայաստանում դատարանների շուրջ ստեղծված իրավիճակին
Վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն քննարկվում են դատաիրավական բարեփոխումները: Քննարկումները հատկապես ակտիվացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ին դատարանները պաշարելու կոչից հետո։ Տեսանյութը ներկայացնում է, թե ինչպիսին էր միջազգային արձագանքը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացի այս յուրօրինակ ազդարարմանը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»
«ՀՀՇ-ի ժամանակ մի քաղաքապետ ասում էր՝ ինձ այնպիսի՜ թվերով են կաշառել…». Սերգեյ Բագրատյան
Հիմա ես ձեզ ասում եմ, որ դա լինելու է: Դուք հոգեբանորեն պետք է պատրաստ լինեք այդ գայթակղությանը: Ձեզ գուցե չտան, բայց ձեր կնոջը գուցե 500 հազարանոց նվեր տան
Միջոցառում Արգենտինայում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և Արգենտինայում հայկական համայնքի ինտեգրմանը
Հունիսի 26-ին Բուենոս Այրեսում Արգենտինայի ազգային միգրացիոն տնօրինության կենտրոնակայանում տեղի ունեցավ Միգրացիոն ազգային տնօրինության և Արգենտինայում ՀՀ դեսպանության համատեղ միջոցառումը, որը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին և Արգենտինայում հայկական համայնքի ինտեգրմանը: Միջոցառմանը մասնակցում էին Արգենտինայի ազգային փոքրամասնությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արգենտինայի միգրացիայի ազգային տնօրեն Օրասիո Գարսիան (Horacio García), ով բարձր
Պաշտոնյաների աշխատավարձերը չե՞ն բարձրանա
Պատգամավորները դիտարկում են նվազագույն աշխատավարձի բարձրացման բացառապես սոցիալական էֆեկտը
«Ռոբերտ Քոչարյանը մեր ժողովրդին չի հասկացել»
«Պարոն Քոչարյանը չէ այն մարդը, ով պետք է նման մեղադրանքներ ներկայացնի այսօրվա իշխանությանը: Մեր համոզմամբ, այսօրվա գործընթացները տանում են ամուր արդարադատություն ունենալուն եւ արդարադատական ինստիտուտները կայացնելուն»,- «Առավոտի» զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը: – Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց, ՀՀ վերաքննիչ դատարանը` Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշեց նաեւ ետ կանչել Ռոբերտ Քոչարյանի գործով
Վահե Հովհաննիսյան. Այսօր շատ կարևոր է՝ «հին ու նոր Հայաստանների» միավորման գրագետ և արդյունավետ մի գործընթաց սկսել
Ինչքան էլ ոչ ստանդարտ լինի Հայաստանի իրականությունը, մի բանի իրավունք մենք հաստատ չունենք՝ պարզունակ պատկերացումների։ Ինչ զարգացումներ էլ լինեն այս էքսպերիմենտալ փուլում, պարզունակությունն այն շռայլությունն է, որը մենք որևէ պարագայում իրավունք չունենք մեզ թույլ տալու։ Հայաստանում իրոք տեղի են ունեցել մեծ ծավալի փոփոխություններ և, դատելով ընթացքից, սպասվում են շատ ավելի լուրջ ծավալներ։ Փոխվում են մարդիկ,
«Շուկան ազատ է, ով ուզում է, թող ներմուծի». Կարեն Սեդրակյանը՝ բնական մենաշնորհների մասին
Հավասար պայմաններ են ստեղծվել, որպեսզի տնտեսվարողները մտնեն շուկա: Վախ կա, թե այլ պատճառ, պատասխանները կփորձեմ տալ ընտրվելուց հետո
Ուժեղացված ծառայություն Տավուշում. քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել
Հունիսի 21-ին և 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել Տավուշի մարզում։ Մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների փաստերով պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 12 տրանսպորտային միջոց, որոնց վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ Հնարավոր հանցագործությունների կանխման նկատառումներով՝ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու
Ներդրողները առաջին հերթին հաշվի են առնում քաղաքական կայունությունն ու անվտանգությունը
Ներդրումային միջավայրի տնտեսական բաղադրիչի բարելավման ուղղությամբ որոշակի ներգործություն է ունեցել Հայաստանում բիզնեսի հիմնադրման ընթացակարգերի պարզեցումը: Արդյունքում՝ բիզնեսի հիմնադրման ընթացակարգերն անցնելու համար տնտեսվարող սուբյեկտների կողմից արվող ծախսերի հարաբերակցությունը 1 շնչի հաշվով համախառն ազգային եկամտի նկատմամբ զգալիորեն նվազել է` 4.8%-ից հասնելով 0.9%-ի: Այս ցուցանիշով Հայաստանն ավելի նպաստավոր դիրքում է, քան Վրաստանը, Ադրբեջանը եւ նույնիսկ Էստոնիան: Այսպիսի կարծիք
Ուսումնական հաստատությունների ներսում կստեղծվեն փոքր ձեռնարկություններ, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան թե՛ արտադրական պրակտիկա անցնել, եւ թե՛ ուսումնական հաստատությանը եկամուտ բերել. «Հայկական ժամանակ»
Քոլեջներում եւ ուսումնարաններում սովորողները շուտով կսկսեն ավելի շատ գործնական գիտելիքներ ու հմտություններ ստանալ, ու թերեւս էլ առիթ չեն ունենա դժգոհելու դրա պակասը տեսական գիտելիքներով փոխհատուցվելու իրողությունից։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում (ԿԳՄՍՆ) օրեր առաջ հաստատվել է «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման» հայեցակարգը, որը ենթադրում է ուսումնական պլանով էապես մեծացնել գործնական պարապմունքների ժամաքանակը՝ դա անելով տեսական
«Հեղափոխությունից հետո Հայաստանում էապես մեծացել են ատելության խոսքի ծավալները». Հովսեփ Խուրշուդյան
Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ատելության խոսքի արդյունքում ունենում ենք սպանության, բռնությունների դեպքերի աճ:
Արմեն Աշոտյան. Եթե Փաշինյանը թույլ է տալիս իրեն բարձր ամբիոններից խոսել նախկին իշխանությունների մասին՝ որպես կոռումպացված թալանչիների մասին, ապա, բնականաբար, դրա հակազդեցությունը պետք է լինի եւ լինելու է. «Ժողովուրդ»
Բանը հասել է նաեւ նրան, երբ որ ադրբեջանական պատվիրակները ԵԽԽՎ-ում ամբիոնից Սերժ Սարգսյանին եւ Ս.Սարգսյանի իշխանությունը, որն իրենց դեմ կռիվ տված, Արցախում հաղթանակներ ապահոված, քաղաքական ճակատը ամուր պահող իշխանություն էր, եւ երբ ադրբեջանցի պատվիրակները դուրս են գալիս եւ նախորդ իշխանություններին հայհոյում են, պիտակավորում են, գործող իշխանությունների ոչ մի ներկայացուցիչ լայաղ չի անում քաղաքական պատասխան տալ՝ չհասկանալով, որ ադրբեջանցիների նման պահվածքը անպատասխան թողնելով՝ վնասում է ՀՀ-ի ու Արցախի պետական շահերը։


















































