Օրվա լրահոսը

«Բավականին լավ օդանավակայան ունենք, բայց գները շատ բարձր են». ՏՄՊՊՀ անդամի թեկնածու

Այստեղ շատ մեծ դեր պետք է ունենա երկրորդ, օրինակ՝ Գյումրիի օդանավակայանի զարգացումը: Եթե այն կարողանա նորմալ մրցակցություն ապահովել, գների նվազեցում եւ լավ արդյունք կունենանք:

«Նախկինների» բոստանը քար նետելուց առաջ հանել «ներկաների» աչքի փուշը, որ նրանց խանգարում է տեսնել այն լրջագույն խնդիրները, որոնք իսկապես կարող են կործանել իրենց. «Հրապարակ»

Ահա, գրել են. «Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի հասարակության յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունենա ոչ միայն արժանապատիվ աշխատանքով «լիքը պահել» իր սառնարանը, այլեւ իրեն լիարժեք մարդ զգա»։ Ինչպես ասում են՝ բռնելու տեղ չեն թողել, բայցեւայնպես, տպավորություն է ստեղծվում, որ այս հրաշալի միտքը ՀՀ նոր իշխանությունների հետ  որեւէ աղերս չունի, քանի որ նրանք որեւէ քայլ չեն արել իրենց այդ «սուրբ» պարտականության կատարման ուղղությամբ։ 

Սպառնացել էր բոլորին «սպանել եւ վառել», բահով հարվածել էր Սեդայի գլխին, սակայն այն դիպել է կոնքամանին

Կին մեղադրյալների նկատմամբ ավելի հաճախ ընտրվում է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին Կանանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների աճ կա, չնայած այն հանգամանքին, որ կալանավորված են քչերը: Նույն հանցագործության համար տղամարդ մեղադրյալների համար կընտրվեր կալանավորումը, որպես խափանման միջոց, կանանց նկատմամբ պատկերն այլ է` մարդասիրական է վիճակագրությունը: Հունիսյան դատերի մեջ առանձնացրել ենք առավել ուշագրավները: Սյունիքի մարզի բնակիչ Նաիրա

Ինչպե՞ս է պատահել, օրինակ, որ իրենց՝ «պատերազմի հերոսների» ղեկավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է երեք անգամ ավելի շատ մարդ, քան Արցախի բնակչությունն է. «Հայկական ժամանակ»

Իսկ գիտե՞ք, թե ինչու այդ շրջանում բնակչություն համարյա չկա։ Որովհետեւ խմելու ջուր չունեն։ Մինչդեռ «պատերազմի հերոսների» ընտանիքներին պատկանող երեւանյան հյուրանոցներից (երկուսն էլ այդ բարիքից շատ ունեն) ցանկացածի արժեքի 20 տոկոսով կարելի էր լուծել մի ամբողջ շրջանի խմելու ջրի հարցը։

Լեւոն Արոնյանը 2-րդ ոչ-ոքին արեց Զագրեբում

Խորվաթիայում մեկնարկած շախմատի Գրանդ Չեսս Տուրի փուլի երկրորդ օրը գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Մրցաշարային աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում է Յան Նեպոմնյաշչին: Հայկական շախմատի առաջատարը 1 միավորով բաժանում է 4-ից 8-րդ հորիզոնականները: Այսօր Արոնյանը խաղում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Դա հակամրցակցային, անբարեխիղճ մրցակցություն է». Ճաղարյանը՝ բանանի մենաշնորհի մասին

Ես գիտեմ մի քանի անձի, որոնք նախորդ տարվա փոփոխություններից հետո ցանկացան բանան ներմուծել, բայց խնդիրներ ունեցան, որովհետեւ բանանի ոլորտը սովորական չէ:

Նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով ավելացնելը դեռ դժվար է ասել, թե քանի հոգու վրա դա կտարածվի, քանի որ մեր երկրում ընդունված է աշխատավարձը քիչ գրել. «Ժողովուրդ»

Իսկ, ահա, մինչեւ 18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումը անվճար դարձնելն առավել առարկայական քայլ է, ավելի շատ մարդկանց վրա կտարածվի, եւ բյուջեից հատկացված 1.75 մլրդ դրամը հաստատ իզուր ծախս չէ։ Միայն թե մանկական հիվանդանոցները պետք է կարողանան դիմակայել այս փորձությանը։ Ինչո՞ւ. որովհետեւ երբ մի թեթեւ վարակիչ հիվանդությունները գլուխ են բարձրացնում, հիվանդանոցները չեն դիմանում այդ ծանրությանը. երեխաների բուժումը կազմակերպում են միջանցքներում, հրաժարվում են երեխաներին ընդունել՝ պատճառաբանելով, թե ազատ մահճակալներ չունեն:

Էջմիածին համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցողին գրանցել է որպես համայնքապետարանի աշխատող

Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու  համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, որի արդյունքում վարչության պետն իր ղեկավարած հիմնարկում որպես փողոցի հավաքարար աշխատանքի է ընդունել  համայնքի ղեկավարի կողմից մատնանշած անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չի կատարվել, այլ փաստացի, Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, նրան որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից վճարվել է ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ:

Ինչպես միջազգայնացնել ԵՊՀ-ն` գործընթացի վերլուծություն եւ հայեցակարգ

ԵՊՀ կողմից կրթական եւ գիտական ծրագրերի իրականացման արդյունավետությունը գնահատելիս առաջին հերթին պետք է հիմնվել չափելի միավորների, մասնագիտական աշխատաշուկայում (տեղական եւ գլոբալ-միջազգային) շրջանավարտների մրցունակության, գիտական կամ մատուցվող այլ ծառայությունների արդյունքների արժեքի եւ պահանջվածության, ինչպես նաեւ ԵՊՀ՝ որպես ծառայություններ մատուցող կազմակերպության ֆինանսական կայունության, կանխատեսելիության եւ շահութաբերության վրա։ ԵՊՀ-ն, հանդիսանալով բազմապրոֆիլ դասական համալսարան, գործունեություն է ծավալում երեք հիմնական

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարական կարմիր խաչին՝ մարդասիրական գործունեության և մեր երկրում իրականացվող ծրագրերի համար

Հանդիպմանը խոսվել է նաև այս տարվա հոկտեմբեր ամսին Շվեյցարական կարմիր խաչի կողմից Ժնևում նախատեսվող բարեգործական դրամահավաքի մասին, որի հասույթն ուղղվելու է Հայաստանում և աշխարհում իրականացվող մարդասիրական ծրագրերին։

«Ինքս դեմ չեմ, որ շուկայում լինեն գերիշխող դիրք ունեցողներ». ՏՄՊՊՀ անդամի թեկնածու

Բայց այդ կազմակերպությունները պետք է ՏՄՊՊՀ ամենօրյա ուշադրության կենտրոնում լինեն, որպեսզի չփորձեն չարաշահել գերիշխող դիրքը:

Ինչպես է սահմանվել երեք օպերատորների միջև գործող փոխկապակցման վճարը

Aravot.am-ը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից պարզաբանում խնդրեց հունիսի 22-ին Hraparak.am կայքի՝ «Բջջային կապի ոլորտում փոփոխություն կլինի. Ալեն Սիմոնյան» հրապարակման առնչությամբ: Մասնավորապես խնդրեցինք պարզաբանել նյութում նշված այն հատվածը, որ, ելնելով փոխկապակցման վճարների կարգավորման հարցի քննարկումների արդյունքներից, 2019 թվականի ապրիլի 3-ին հանձնաժողովի, «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» եւ «Յուքոմ» ընկերությունների միջեւ ի վերջո, ստորագրվել է փոխկապակցման վճարների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր,

Տիգրան Հակոբյան. «Ֆորմալ առումով այսօր կուսակցական հեռուստաընկերություններ չկան». «Հրապարակ»

Հեռուստաընկերությունները բազմազան պրոբլեմներ ունեն, մենք փորձում ենք նրանց հետ խորհրդակցելով՝ գտնել այն գործիքակազմը, որը նրանց կօգնի զարգանալ, նորմալ աշխատել այս կոշտ մրցակցային դաշտում, բայց դա չի նշանակում, որ այդ ամենը մենք անելու ենք օրենքները խախտելով։

«Մինչեւ լիարժեք չկատարելագործվեմ Եվրոպայում, մշտական չեմ վերադառնա»

Հայտարարում է դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանը Ավելի քան 5 տարի Բելգիայում ստեղծագործական գործունեություն ծավալող, դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանին առաջին անգամը չէ, որ անդրադառնում է «Առավոտը»: Դրա համար կան առիթներ, որոնք կապված են արտիստի ոչ միայն մասնագիտական, այլեւ հասարակական գործունեության հետ: Նշենք մեկ-երկուսը՝ ավելի քան 3 տարի է, ինչ Բելգիայում անցկացվում է արվեստագետի հիմնած Vitrage փառատոնը, որի շրջանակներում

«Որեւէ գործոնով կաշկանդված չեմ». ՏՄՊՊՀ անդամի թեկնածու

Անբարեխիղճ մրցակցությունը բարելավելու նպատակով միայն ՏՄՊՀՀ-ի աշխատանքը բավարար չէ: Պետք է ուսումնասիրություն, առկա ապրանքների գների համեմատություն

Արծրուն Պեպանյան. «Իշխանությունը հարված ստացած բռնցքամարտիկի պես թշնամի գտնելուն ու նրան ոչնչացնելու ուղղությունն է ընտրում». «Փաստ»

Իրենք ժողովրդին այլ ճանապարհով տանելու, չարությունը հաղթահարելու հնարավորություն ունեին, բայց, ցավոք, ճամբարավորվեցին, ինչն իրենց քաղաքական կարճատեսության հետևանքն է: Եթե հիմա կանխարգելիչ քայլեր չձեռնարկվեն, իրավիճակն էլ ավելի է ահագնանալու

Որոշ գործարքների համար կադաստրի գրասենյակ այցելելն այլեւս պարտադիր չի լինի

Գույքի գրավադրման համար պահանջվող միասնական փաստաթուղթը ստանալու եւ այն բանկին ներկայացնելու համար քաղաքացին կարող է առցանց դիմել:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է 20 իրավախախտման դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 722.950 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերվել է 20 իրավախախտման դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 722.950 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մասնավորապես`   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, 5 դեպքով հաշվարկվել է

ԱԱԾ. Զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով վարել են գումար պահանջելու և ստանալու մասին համապատասխան զրույց և ձայնագրել այն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու և

Արա Զոհրաբյան. Պատճառը փաստաբանության նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքն է. «Փաստ»

«Փաստը» ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ զրուցել է Ազգային ժողովի կողմից «Փաստաբանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի չընդունման պատճառների, հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքի և այլ հարցերի շուրջ: -Պարոն Զոհրաբյան, օրերս Ազգային ժողովը չընդունեց ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչո՞վ եք պայմանավորում պատգամավորների նման

Միքայել Մելքումյանը բարձրաձայնեց մինչ այսօր դեռևս լուծում չստացած վարորդական իրավունքի խնդրի մասին

Ս.թ. հունիսի 27-ին ՌԴ Պետական Դումայում տեղի ունեցավ «Միջազգային համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների միջև» թեմայով միջազգային կոնֆերանս, որը կազմակերպել էր ՌԴ Պետական Դումայի Եվրասիական ինտեգրման և ԱՊՀ հարցերով մշտական կոմիտեն: Կոնֆերանսին մասնակցում էր և ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Կոնֆերանսին ելույթ ունեցավ նաև ՌԴ

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը պետք է վերականգնվի. «Ժամանակ»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ընտրական իրավունքի վերականգնմանը։ Հիշեցնենք, որ 1999 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքով՝ բոլոր սփյուռքահայերը, ովքեր ունեին ՀՀ անձնագիր, մասնակցում էին Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին։ Օրինակ՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները մասնակցել են 1999 թվականի խորհրդարանական ընտրություններին, որից հետո

Արփինե Հովհաննիսյան. Եթե ունեք 50 մլն դրամը գերազանցող ցանկացած գույք, ապա սկսեք հավաքել այդ գույքի ձեռքբերման հիմքերը

«Թալանչիներից» գույքի վերադարձի և այդ ընթացքում հայեցողության բացառման մասին Երեկ իրավաբան, այլևս «քաղաքական գործիչ» և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող երիտասարդն արել է մի շատ կարևոր հայտարարություն, որի համաձայն` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Հասկացաք չէ՞։ Իրենք աշխատանքային խմբով գրել են, նույնիսկ պետական մարմիններ չեն ուղարկել (էլ

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի խորհրդատվական աջակցությունն օգտակար ու արժեքավոր կարող է լինել. նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է GLF-ի պատվիրակությանը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությանը՝ ի դեմս Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգի, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսի, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջիի: GLF-ի

Ինչո՞ւ կառավարությունը ոչ թե պաշտպանում է միջինից ցածր և նվազագույն աշխատավարձ ստացողներին, այլ բարձր եկամուտ ստացողներին. «Իրատես»

Ինչու՞ չսահմանվեց չհարկվող շեմ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով, չսահմանվեցին քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր, ինչու՞ խոստացվեց ու չբարձրացվեց նվազագույն աշխատավարձը 57000-ից 63000-ի, երբ բացահայտորեն 57000-ը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղին:

Էդգար Ստեփանյանը ԵԽ-ում զբաղեցրել է 16-րդ տեղը

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որը ձեռքի կոտրվածքի պատճառով չորս օր առաջ բժշկի թույլտվությամբ չմասնակցեց խճուղային հեծանվավազքի խմբային մրցավազքին, երեկ մեկնարկել է հրապարակային հեծանվավազքի սկրեչ մրցաձեւում եւ զբաղեցրել 16-րդ տեղը: Էդգարը Մինսկ մեկնել է՝ ձեռքը կարբոնե գիպսի մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատժամիջոցները հակառակ արդյունքն են տալիս

ԵԽԽՎ-ն ամբողջությամբ հաստատել է Ռուսաստանի բոլոր լիազորություններն ու իրավասություններն այդ կառույցում: Քննարկումը Ստրասբուրգում բուռն է անցել, որոշումից խիստ դժգոհ մնացին Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի պատվիրակները՝ այն աստիճանի դժգոհ, որ ի նշան բողոքի լքեցին ԵԽԽՎ նստաշրջանը: Հայաստանը («տեխնիկական» խնդիրները չհաշված) կողմ է քվեարկել, եւ դա, անշուշտ, ճիշտ դիրքորոշում էր՝ հաշվի առնելով մեր

Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ. Ալիև

Պատերազմը Հայաստանի հետ ավարտված չէ, ուստի Ադրբեջանը կշարունակի ավելացնել ռազմական ներուժը: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Այն դեռ ավարտված չէ, և մենք ամեն պահ պետք է պատրաստ լինենք հայրենի հողերն օկուպացումից ազատագրելուն: Վստահ եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիևը

Էրդողանը Ճապոնիայում իրականացնելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսի բացումը. ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կբացի 2018-ին կյանքից հեռացած պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։ Նախագահի աշխատակազմը, Արա Գյուլեր թանգարանի, արխիվի և ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցելով, կազմակերպել է հայ լուսանկարչի ցուցահանդեսը, որն արդեն ներկայացվել է Լոնդոնում և Փարիզում։ Ճապոնիայում տեղի ունենալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին Կիոտո քաղաքում գտնվող 800-ամյա

Թուրքերը Գերմանիայում բողոքում են Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ. ermenihaber.am

Թուրքերը բողոքի ձայն են բարձրացրել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի հարևանությամբ գտնվող Փոլհեիմ բնակավայրի ղեկավարության կայացրած որոշման կապակցությամբ, ըստ որի՝ նախատեսվում է Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել: Այս որոշման դեմ դուրս է եկել տեղի թուրքական կազմակերպություններից մեկը՝ «Թուրքական միությունների նախաձեռնության պլատֆորմը», որը բողոքի ակցիա է անցկացրել ավագանու շենքի դիմաց` պահանջելով որոշումը չեղյալ հայտարարել։ Հոդվածն ամբողջությամբ՝

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930