Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է տալիս հանցագործության մասին

Հաղորդում հանցագործության մասին ՀՀ Ոստիկանապետ պարոն Վ.Օսիպյանին, ՀՀ ԱԾԾ պետ Արթուր Վանեցյանին Ս.թ. հունիսի 20-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ պաշտոնական էջի (Ստյոպա Սաֆարյան https://www.facebook.com/styopa.safaryan/) նամականիով ընտանիքիս, այդ թվում՝ քրոջս, մարտի 1-ի գործով փաստաբան Սեդա Սաֆարյանին ուղղված սպառնալիքով նամակ է ստացվել Արամ Թումանյան օգտատիրոջից (https://www.facebook.com/profile.php…): Ուղղված սպառնալիքը համարում եմ պատասխան իմ՝ Հանրային խորհրդի անդամիս ու քրոջս՝ ՀՀ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական. «Հայկ Մարությանի կողմից արված մեկնաբանությունները թյուրընկալումների տեղիք են տվել»

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ՖԲ էջում կատարել է հետեւյալ պարզաբանումը. Նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում դեռևս 2006թ. կատարված՝ Ազատության պողոտայի 26 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասի օտարման գործընթացի վերաբերյալ Երևան քաղաքի դատախազությունից ստացած գրության վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված մեկնաբանությունները թյուրընկալումների տեղիք են տվել՝ կասկածներ հարուցելով այդ հողամասի օտարման օրինականությունը

Դավիթ Հարությունյանը՝ Քոչարյանի դատական գործի մասին. «Այս գործում ճգնաժամ չի լինի»

Արդարադատության նախկին նախարարը կարծում է՝ պաշտպանական կողմի առարկությունները չլսելով, ինչի արդյունքում կողմը զրկվում է խոսքի իրավունքից, արդարադատությունը դառնում է զրո

ՀՀԿ փոխնախագահը՝ Զոհրաբ Մնացականյանի եւ Մամեդյարովի հայտարարությունների մասին (տեսանյութ)

«Ես, իհարկե, հետեւել եմ արցախյան բանակցությունների վերջին փուլին եւս, եւ դրան հաջորդած լրատվական տեղեկատվական պատերազմին: Ուզում եմ ընդհանուր առմամբ շեշտել, որ հայկական կողմը պարտավոր է ավելի նախաձեռնողական լինել տեղեկատվական դաշտում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «LuysTalks»-ի հրավիրած «ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները» թեմայով քննարկումից առաջ՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այսօր ՀՀ ԱԳ նախարար

HPV-ի (Սեռական մարդկային պապիլոմավիրուս) դեմ որոշ դեպքերում խորհուրդ է տրվում պատվաստվել 45 տարեկանում

HPV պատվաստանյութի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը

ՀՀ մարզերից ներկայացվել է սուբվենցիայի 352 հայտ. նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային  նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար Պապիկյանն անդրադարձել է մարզերի բնակավայրերում խմելու ջրամատակարարման բնագավառում առկա խնդիրներին

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր

Լոռու և Տավուշի մարզերում  կատարած աշխատանքային այցի շրջանակում  նախարար Սուրեն Պապիկյանը՝  փոխնախարար Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել  Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր և տեղում ծանոթացել լեռնահանքային համալիրին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջել է  հանքավայրի տարածքում, այցելել հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկա, տեխնոլոգիական պրոցեսների և հանգույցների կառավարման կենտրոն, բացահանք և պոչամբար։ Այցի ընթացքում մտքեր  են փոխանակվել  տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման,

Վտարված 30 ընտանիք, տնով-տեղով, իրերով եկել էր կառավարության առաջ գիշերելու (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Անտուն մնացած ընտանիքները չեն համաձայնում, որ կառավարությունը մեկ ամիս նրանց վարձը տա՝ մինչեւ կացարանի հարց լուծեն

Քննարկվել են պետական գույքի գրանցման, պետական տուրքի ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 27-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է պետական գույքի գրանցման, պետական տուրքի ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ

«Ինչո՞ւ պիտի վրեժխնդիր լինեմ, ի՞նչ է արել Հովհաննես Խորիկյանն ինձ»․ ՇՊՀ ռեկտորի ժ/պ

Ինչպես տեղեկացրել ենք , Aravot.am-ին էր դիմել Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի  վարիչի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) Հովհաննես Խորիկյանը՝ դժգոհելով, որ ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանն իրեն իր լիազորություններից դուրս հանձնարարական է տվել  ու անհիմն կարգապահական տույժի ենթարկել։ Հովհաննես Խորիկյանի ներկայացմամբ՝ իրենից պահանջվել է գործավարի ու լաբորանտի պաշտոնների անձնագրերի նկարագիրը, որը, սակայն ամբիոնի վարիչի գործառույթների

Անօրինական գերեզմանները հնարավոր է՝ ենթակա լինեն տեղափոխման

Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Չնայած նրան, որ 21 գերեզմանատներն ունեն իրենց հստակ սահմանված տարածքները, կան դեպքեր, երբ քաղաքացիները հուղարկավորություն են կազմակերպում դրանց հարակից հատվածներում, ինչն օրենքով արգելված է: «Ունենք նախադեպ, երբ Դավթաշենի գերեզմանատան հարակից շուրջ 1 հա տարածքը 2012թ.

ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

Եվրամիությունը որոշում է կայացրել երկարաձգել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կես տարով՝ մինչև 2020թ. հունվարի 31-ը: Պատժամիջոցների երկարաձգումը պայմանավորված է Մինսկի համաձայնագրի չկատարմամբ: Նշվում է, որ նման որոշում կայացվել է հունիսի 20-21-ին այդ թեմայով ԵՄ նիստին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զեկույցից հետո: Պատժամիջոցները դիպչում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտներին, ինչպես

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը

Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։ Այս նախաձեռնությունն արդիական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու իր սպառնալիքներից և խաղաղ բնակչության դեմ ուժի

Արցախի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը

Հունիսի 27-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է ընթացիկ նստաշրջանի գործունեությանն առնչվող ամփոփ տեղեկատվություն նշելով, որ 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 7 հերթական նիստ, որից 2-ը՝ արտահերթ: Շրջանառության մեջ է դրվել 120 օրինագիծ, որոնցից մինչև եզրափակիչ նիստն ընդունվել է 81-ը, շրջանառությունից հանվել 

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում Հնդկաստանի դեսպանի կատարած աշխատանքը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու սերտացման գործում: «Հայաստանին և Հնդկաստանին, հայ և հնդիկ ժողովուրդներին միավորում են պատմամշակութային սերտ կապերը, դարավոր բարեկամությունը, և Ձեր

Ռուսաստանը սկսում է գիտակցել տարածաշրջանում առկա ռիսկերը

Հայաստանում և Վրաստանում վերջին օրերին ծավալվող իրադարձությունների արդյունքում Ռուսաստանը բավական բարդ իրավիճակում է հայտնվել հարավկովկասյան տարածաշրջանում։ Հունիսի 20-ից Վրաստանում սկիզբ առած հակառուսական ցույցերը նոր օրակարգ են ստեղծել տարածաշրջանում Ռուսաստանի համար։ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրոք թեև Թբիլիսին չէր դադարում հայտարարել Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու և նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի մասին, այնուամենայնիվ, Մոսկվայի հետ հարաբերություններում

Սամվել Բաբայանի գրասենյակ. Տեսախցիկի տեղադրումը սադրիչ գործողություն է և հանգեցնելու է կոնֆլիկտային իրավիճակի

ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նպատակով Արցախում մեկնարկած ստորագրահավաքի նախաձեռնող խումբը տեղեկացվել է այն մասին, որ ս.թ. հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ստեփանակերտ քաղաքում՝ Վազգեն Սարգսյան 25 հասցեում գտնվող շենքի միջանցքում, որը գտնվում է ստորագրահավաքի վայրի հսկողության տակ, Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հրահանգով տեղադրվել է տեսախցիկ տեսագրման սարքով: Նախաձեռնող խումբն

Կայացել է «City of smile/ժպիտների քաղաք» հիմանդրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը,  «Ֆոնդ 100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, ջութակահար, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, երաժիշտ, «Օգնեմ» հիմնադրամի

Ինչ պետք է իմանալ Վրաստանի սահմանը հատելիս. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակում է Վրաստան ժամանող քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն՝ մաքսային ընթացակարգերի և այլ կարևոր կարգավորումների վերաբերյալ: Համապատասխան տեղեկատվությունը Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի կողմից ներկայացվել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հաստատություններին: Ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից փաստաթղթում: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ռուբեն Հայրապետյան. Հայկական տնտեսագիտական միության ներկայացուցիչների հետ իմ ծանոթությունը ցույց է տվել, որ միության և համալսարանի առաքելության հսկայական մասը համընկնում է

27.06.2019թ., Երևան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը, որին մասնակցում էին ՀՊՏՀ, հայաստանյան և արտերկրի  բուհերի (Բարսելոնայի, Վրաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ) պրոֆեսորներ, տնտեսագետներ, հյուրեր: Բացման խոսքով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և Հայկական տնտեսագիտական միության նախագահ Գուրգեն Ասլանյանը: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Հայկական

Հավատացած եմ, որ 21-րդ դարը կարող է լինել ոչ միայն գերտերությունների, այլև ՝ հաջողակ փոքր երկրների ժամանակաշրջանը. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Crans Montana Forum-ի բացմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը: Crans Montana Forum-ը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող միջազգային ազդեցիկ հարթակ է: Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նիստի հիմնական թեմաներ են խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք

Տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով

Հունիսի 27-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող տեխսպասարկման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում

Վեթինգի համար առանձին նախագիծ է մշակվելու. արդարադատության նախարար

Ռուստամ Բադասյանը բանակում ծառայելու եւ Սորոսի հետ կապերի մասին

 ԱԱԾ-ը կկանգնեցնի լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հուշարձանը

Քաղաքաշինութան պետկոմիտեն ամփոփել է մրցույթի առաջին փուլը Յոթ տարի է, ինչ բոլոր ազգերի և ժամանակների լավագույն հետախույզներից Գևորգ Վարդանյանը մեզ հետ չէ: Անցած տարի Հայաստանում եղավ հեղափոխություն, ինչպես ընդունված է ասել, «իրավիճակ փոխվեց» : Բայց կան հայ մարդիկ, որոնց հիշատակը չի խամրում իրավիճակի որևէ փոփոխության դեպքում, և, անկասկած, դրանցից են Գևորգ և Գոհար Վարդանյանները։ Որպես

Ոստիկաններն աննախադեպ բռնության են ենթարկվել բողոքի ցույցի գիշերը. Սալոմե Զուրաբիշվիլի

Ես հիմա չեմ խոսի այն մասին՝ արդյոք անհամաչափ ուժի կիրառում եղել է, թե ոչ: Այդ հարցով քննություն է ընթանում: Դա քննության և դատարանների հարց է, և նրանք ովքեր պետք է պատիժ կրեն, պետք է պատժվեն: Սակայն դա չպետք է տարածվի յուրաքանչյուր ոստիկանի վրա: Քանի որ այս երկրում չի լինի ժողովրդավարություն առանց լրագրողների, առանց իրավապահների չի լինի պետականություն, և հասարակություն՝ առանց ձեզ բոլորի»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

«Փրկենք Քարահունջը» նախաձեռնության առաջարկով քննարկվել է «Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելեցում տեղի ունեցած պեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Ի թիվս այլ հարցերի, հանձնաժողովի անդամները բարձրացրել են Ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ գործող անտառային տարածքի պահպանման հարցը՝ մասնավորապես անդրադառնալով ոռոգման խնդրին և անտառային տարածքում իրականացվող կառուցապատմանը։ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ոռոգման խնդիրը ուսումնասիրման և լուծման փուլում է։

Գործարար Ալբերտ Խուդոյանի դեմ քրգործի քննության պայմաններն իրավաչափ չեն. Սոլովյով

«Քրեական գործը հարուցվել է բացառապես որպես գործիք ձեռնարկատիրոջ ակտիվների ռեյդերային զավթման համար: Այդ գործողությունների գլխավոր նպատակն է ճնշում գործադրել գործարարի վրա՝ նպատակ ունենալով ստիպել նրան ընդունել, որ համար տնտեսապես ոչ շահավետ որոշումներ և փոխանցել բիզնեսը»,- ասել է Խուդոյանի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը:

Ռուստամ Բադասյան. առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման որոշումն ուղղված է ոչ թե անձի, այլ գույքի դեմ

Դատարանում որպես պատասխանող հանդես է գալու ցանկացած անձ, որը կարծում է, թե այդ գույքի հետ կապված իրավունք ունի

Սիգարետը նիկոտին ստանալու ամենավտանգավոր ու ամենավնասակար տարբերակն է։ Առողջապահության փորձագետները՝ Global Forum on Nicotine-ի շրջանակներում

70 երկրներից հանրային առողջապահության մոտ 650 փորձագետ, ակադեմիկոս, ոլորտի ներկայացուցիչներ ու սպառողներ հանդիպեցին Վարշավայում՝ Նիկոտինի 6-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում։ Ֆորումի մասնակիցները հանդես են գալիս առանց այրման ու ավելի քիչ վնասակար նիկոտինի մատակարարման համակարգերի օգտին՝ սիգարետի փոխարեն։ «Մենք անցյալում ենք թողնում այրման հենքով աշխատող աշխարհը։ Ներքին այրման շարժիչներից մինչև այրվող սիգարետ, մենք շարժվում ենք դեպի էներգիայի

Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության՝  Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում իրականացված հսկողություն արդյունքում հրապարակված տեսնյութը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել է որպես ահազանգ, որի հիման վրա Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Արմեն Նիկողոսյանին պատկանող այդ իրացման կետում: Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են ժամկետանց և թերի մակնշմամբ սննդամթերքներ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930