Օրվա լրահոսը
«Իր մանկության երազանքը կփշրվի՝ բյուրեղյա ապակու նման»․ Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Տեսեք՝ Արցախում ինչ խաղաղություն է, ոչ սպանություն կա, ոչ կրակոցներ կան, խաղաղություն է, չէ՞, բայց հայություն չկա»։
Թուրքիայում մզկիթի մոտ համբուրվելու համար ռուս զբոսաշրջիկները ձերբակալվել են. նրանց մինչև 1 տարվա ազատազրկման մեղադրանք է առաջադրվել
Ermenihaber. Թուրքիայի ամենամեծ Չամլըջա մզկիթում անպատշաճ վարքագիծ ցուցաբերելու համար երկու ռուս զբոսաշրջիկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Զբոսաշրջիկները մեղադրվում են մզկիթի ավանդույթները և սովորույթները խախտելու մեջ։ Թուրքական մամուլում տարածվել է տեսանյութ, որտեղ նրանք մզկիթի մուտքի մոտ գրկախառվում ու համբուրվում են։ Դեպքի առնչությամբ «հանրության մի մասի կողմից ընդունված կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու» համար՝ ռուս զբոսաշրջիկները ձերբակալվել են
Ջերմ ողջույններս փոխանցեք Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դավեր եք նյութում ԱՄՆ-ի դեմ. Թրամփ
Մեկնաբանելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթը Պեկինում՝ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը Truth սոցիալական ցանցում գրել է. «Մեծ հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե արդյոք Չինաստանի նախագահ Սին կհիշատակի՞ այն հսկայական աջակցության և «արյան» մասին, որը Միացյալ Նահանգները տրամադրել է Չինաստանին՝ օգնելու նրան ապահովել իր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ շատ անբարյացակամ օտարերկրյա զավթիչից: Շատ
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դատապարտվել է ազատազրկման՝ զենք պահելու մեղադրանքով
Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով
Հայոց ցեղասպանության հուշարձանի վերանորոգումն իրականացնող կազմակերպությանը պատասխանատվության ենթարկել եւ լուծարել նրա հետ կնքված պայմանագիրը. Չեխիայի հայ համայնք
Ցավալի է, որ միայն կատարվածից ու մասնագետ անհատների ահազանգից հետո ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր հարցազրույցում նշեց, որ աշխատանքներն իրականացվել են խայտառակ վատ ձևով, որ շինարարական կազմակերպությունը հուշարձան վերանորոգելու փորձառություն չունի։
ՄԻԵԴ-ից ստացել եմ ծանուցում, որ ՀՀ կառավարությունն իրազեկվել և կոմունիկացվել է իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների վերաբերյալ հարցերով. Զարուհի Փոստանջյան
2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ուշ երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել եմ ծանուցում (Application no 26507/25, Samvelyan v. Armenia) առ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրազեկվել և կոմունիկացվել է իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների վերաբերյալ հարցերով։ ՀՀ կառավարությունը պարտավոր է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։ Վերջին երկու ամիսների
Առաջարկվում է անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս առցանց տեղեկատվություն ստանալու հնարավորություն տալ
Գործադիրն առաջարկում է տեղեկատվական շտեմարանները դարձնել հասանելի, որպեսզի անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս հնարավոր լինի ստանալ առցանց հասանելի տեղեկատվություն: Ընդունված իրավակարգավորումներով մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու գործընթացն ամբողջությամբ պետք է թվայնացվի: Նորմը գրեթե մեկ տարի է գործում է, սակայն դատական մարմիններին վերաբերող հատվածում բաց կար: Նախագծով դատական մարմիններում որեւէ գույքի, անշարժ գույքի կամ
«Ցուրտումութ», «թալան», «խաղաղություն»
Որոնք են հայաստանյան իրականության հիմնական «նարատիվները» Նախկին ռուսաստանցի, իսկ այժմ իսրայելցի սոցիոլոգ Վիկտոր Վախշտայնն իր վերջին դասախոսություններից մեկում պատասխանում է այն հարցին, թե երբ են նարատիվները (աշխարհայացքով «լիցքավորված» պատմությունները) դառնում քիչ թե շատ կայուն ու ազդեցիկ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նարատիվը (հայերեն՝ պատումը) ունենա 4 չափանիշ. ա/ ինքնություն, որոշակի «խմբակային» պատկանելություն, բ/ չարի ու
Թուրքիայի փոխնախագահ. Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը
Ermenihaber. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդիպել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անար Ալիևի հետ։ Յըլմազը հանդիպման վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, նշելով, թե գոհ են, որ Ադրբեջանի հետ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվում համատեղ հանձնաժողովի նիստերի միջոցով: Բացի այդ վերջինս նշել է, թե բոլորովին վերջերս ստորագրված հռչակագրով (խոսքն օկուպացված Շուշիում կնքված հռչակագրի
Կանոններ, որոնք սպառողներին կպաշտպանեն ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ հաղորդագրություններից
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հանձնարարությամբ ինտերնետ շահումով խաղեր և վիճակախաղեր իրականացնող ընկերությունները մշակել են մարքեթինգային բնույթ ունեցող հաղորդագրությունների վերաբերյալ կանոններ։ Այդ կանոնները հնարավորություն կտան լավագույնս պաշտպանել սպառողների շահերը։ Ծանոթացեք և տեղեկացված եղեք Ձեր իրավունքների մասին՝ Որևէ պարագայում որևէ եղանակով (էլ․ փոստ, SMS հաղորդագրություն, Viber, WhatsApp և այլն) մարքեթինգային հաղորդագրություններ չեն կարող ուղարկվել, եթե
«Մեծ արդիականություն և հրատապություն ունի որակյալ դասագրքերի ստեղծման գործը: Չէ՞ որ անհրաժեշտ է բարդ երևույթները ներկայացնել աշակերտների համար պարզ ու մատչելի լեզվով»
Այս առիթով հիշեմ Կոմիտասի հանրահայտ պատգամը. «Ուսուցիչ պարոններ և քույրեր, զգուշությամբ ու երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղությամբ` ազգ մը կխորտակեք վերջը»:
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից: Վահան Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության
Ինչո՞ւ է Նիկոլը դեմ Հայ Առաքելական Եկեղեցուն, Հայոց պատմությանը, հայկական մշակույթին. Վազգեն Պետրոսյան
Այսինքն՝ նա շեղում է հասարակությանը հիմնական թիրախավորվող թեմայից, մեկ այլ նյութ արծարծելով։
«Ուզում եմ ասել՝ սիրեք այն քաղաքը, որտեղ ապրում եք»
Լույս է տեսել արձակագիր, դրամատուրգ, կինոգետ Դավիթ Մուրադյանի «Երեւանի սառը ջուրը» պատմվածքների ժողովածուն Գրող Դավիթ Մուրադյանը տասնամյակներ շարունակ ընթերցողներին է ներկայանում ինչպես կինոգիտական հոդվածներով, դիտարկումներով, այնպես էլ պատմվածքներով, էսսեներով։ Հեղինակի գրիչը տեսել է ժամանակի վայրիվերումները, ապրել է փոփոխվող իրականության մեջ ու դարձել գեղարվեստական լեզվով ժամանակը վավերագրելու հզոր միջոց։ Վերջերս լույս տեսած «Երեւանի սառը ջուրը» գրքում
Անհատ ձեռնարկատերը թերհայտարարագրել էր իրացման շրջանառությունը. պետությանը պատճառված վնասից 65 մլն դրամը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը 2024-2025 թվականներին թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և ընկերության կողմից պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 65 մլն ՀՀ դրամը։ Քրեական վարույթի
Հենց դրանում է Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելիությունը, հենց դրանում է վրեժխնդրությունը և կալանքը որպես պատիժ իրացումը. Արամ Վադևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը 2025 թվականի հունիսի 17-ին գործադիր իշխանության ղեկավարի կողմից կատարվեց հետևյալ ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ…»: Այս արտահայտությունն ակնհայտ էր, որ ուղղված էր կոնկրետ անձի և այդ արտահայտությունից ժամեր անց գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ակնհայտ ապօրինի կերպով կալանավորվեց և մինչ օրս կալանավորված է:
Փաշինյանը և Աննա Հակոբյանը Պեկինում մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Պեկինում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին։ Միջոցառմանը ներկա են եղել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարները, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ։ Բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և տիկին Պեն Լուանը։ Շքերթի ընթացքում ելույթով հանդես է
Ի՞նչ ջրեր են բաց թողնում Գետառի մեջ
Գետառի գարշահոտությունը իսկական աղետ է դարձել «Կինոհայրենիքի» բնակիչների համար
Արփինե Սարգսյանը դեսպան Քվինին շնորհակալություն է հայտնել ոստիկանության բարեփոխումներին ԱՄՆ-ի շարունակական աջակցության համար
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ոստիկանության բարեփոխումներին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ համագործակցության շնորհիվ արձանագրվել են տեսանելի արդյունքներ։ Դեսպան Քվինը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ
Տավուշում տղամարդը մուտք է գործել քաղաքացու ննջարան, փորձել խեղդել նրա կնոջը և մեկամյա երեխային․ կա վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մարզի բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվում։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ
Խարբերդի մանկատուն չհայտարարված այցի ընթացքում արձանագրված խնդիրները ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2025 թվականի օգոստոսի 27-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն): Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների
Ստացվում է, որ «Հանուն Արցախի» միավորումը «Ցեղասպանություն հանցագործության» փոխարեն օգտագործելով «էթնիկ զտում» բառակապակցությունը, գործում է ոչ թե հանուն Արցախի, այլ հանուն Ադրբեջանի. Հրայր Ուլուբաբյան
Հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանի ֆեյսբուքյան գրառումը Երկու օր առաջ ArtsakhLur.am-ից իմացա, որ Արցախի շուրջ 80 ՀԿ-ներ դիմել են ԵԱՀԿ նախագահին: Պարզվում է՝ Հանուն Արցախի միավորումն իր մտահոգությունն է արտահայտում երկու կարևոր հարցերի վերաբերյալ: Նախ, «Արցախահայությունը դիմումով իր մտահոգություն ու վճռական բողոքն է արտահայտում Մինսկի գործընթացի լուծարման զարգացումներին»: Երկրորդ հարցն էլ վերաբերում է չարաբաստիկ «էթնիկ զտում» բառակապակցությանը:
YoHealth-ը դարձել է հայկական 5 ֆուտբոլային ակումբների հովանավոր
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Հայաստանում 2025/26 ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկի առթիվ, YoHealth առողջ ապրելակերպի հավելվածն ուրախ է հայտարարել Հայաստանի առաջատար 5 ֆուտբոլային ակումբների հետ իր նոր համագործակցության մասին։ Այս համագործակցությամբ YoHealth-ը հավատարիմ է մնում հայկական սպորտին աջակցելու և առողջ ապրելակերպը խթանելու իր հանձնառությանը։ Համաձայն նոր համաձայնագրերի՝ YoHealth-ը դառնում է Երևանի «Արարատ» և «Ալաշկերտ», ինչպես նաև Գյումրիի «Շիրակ»
Ըստ Արման Թաթոյանի՝ Ադրբեջանում մարդկանց պատրաստում են Հայաստանում բնակության: Լրացված. #CivilNetCheck-ին չհաջողվեց գտնել որևէ թարմ աղբյուր, որը կհաստատեր այս պնդումը
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. «Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100.000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը, և գրանցումը շարունակվում է։ Այսինքն` ադրբեջանական իշխանությունը նույն կերպ շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի անվան
Շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից՝ կրկին հայտարարել է Թրամփը
«Ազատություն. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերջ տալը իր վարչակազմի առաջնահերթություն է հռչակել, հիասթափություն է հայտնել հրադադարից կամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելուց Պուտինի հրաժարվելու կապակցությամբ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից, կարող եմ ասել», – ասել է Թրամփը Սքոթ Ջենինգսի ռադիոհաղորդման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն խաբված է զգում
Արդեն գլուխ չեմ հանում՝ ով ա ում խաբում, գուցե բոլորով մեզ են խաբում. Ալեքսանդր Սիրունյան. «Հրապարակ»
Եթե առաջներում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էին հայտարարություններ տարածում այն մասին, թե «թալանից» քանի միլիոն կամ միլիարդ են վերադարձրել պետությանը, ապա այժմ այդ գործին է լծվել նաեւ ներքին գործերի նախարարությունը` Արփինե Սարգսյանի գլխավորությամբ: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ կապ ունի ներքին գործերի նախարարությունը նման հարցերի հետ: Ինչո՞ւ է նախարար
Պատահական չէր, որ Պաքուին համար առաջնային է ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի լուծարումը: Այնտեղ մնայուն յղում կար ինքնորոշման իրաւունքին. «Ազդակ»
Որեմն ինքնորոշման իրաւունքի միջազգային սկզբունքի արծարծումը պէտք է վերադարձնել քարոզչաքաղաքական դաշտ եւ ամէն պահանջ կամ աշխատանքային թիրախային ծրագիր մշակել անպայման այս սկզբունքի աներերութեան վրայ:
Հայ գերիներին ազատ արձակելու փոխարեն Ադրբեջանը վտարում է միջազգային միակ մարդասիրական կազմակերպությանը. Սահակյան. News.am
NEWS.am–ը զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ: -Երեկ տեղեկություն հրապարկվեց, որ Վիգեն Էուլջեքյանը շարունակում է հացադուլը և նրա կյանքը վտանգի տակ է: Որևէ տեղեկություն ունե՞ք այդ մասին: -Տեղեկությունները կցկտուր են: Եվ մենք ոչ մի հնարավորություն չունենք անաչառ տեղեկատվություն ստանալ նրա իրական վիճակի
Մեր ինքնիշխանությունը պարտությո՞ւնն է «կերտել»
Առաջ, երբ մենք հաղթանակած երկիր էինք, երբ ազատագրել էինք Արցախը եւ գլուխներս բարձր կարող էինք շփվել ադրբեջանցիների հետ, մեր երկիրը գոյություն ուներ ուրիշների (Ռուսաստանի) համար, ուրիշների շնորհիվ: Հիմա, խայտառակ պարտությունից եւ Արցախը կորցնելուց հետո, մեր երկիրը գոյություն ունի իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար: Ի՜նչ բարեբախտություն էր, որ մենք պարտվեցինք Ադրբեջանին, թե չէ այդպես էլ
Նույնիսկ Փաշինյանին ձայն տված քաղաքացիները նրան Արցախը հանձնելու մանդատ չեն տվել. 2021-ին ՔՊ ծրագրում այլ խոստումներ էին. «Հրապարակ»
նայած խոստացել էր պաշտպանել Արցախ բնակչությանը, ոչինչ չարեց շրջափակված Արցախի բնակչությանը շրջափակումից հանելու համար, իսկ երբ 2023 թվականին Ադրբեջանը ռազմական ագրեսիա նախաձեռնեց Արցախի դեմ՝ սպանելով նաեւ խաղաղ բնակչությանը, ձեռքերը լվաց Արցախի եւ նրա բնակչության անվտանգությունն ապահովելու խոստումից եւ պատասխանատվությունից ու հայտարարեց, թե թույլ չի տա, որ Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ:


















































