Օրվա լրահոսը

2006 թվականից համայնքապատկան հողակտորը Նիկոլ Փաշինյանը ինչպես է «հատիկ-հատիկ» վերադարձրել Մարտունի համայնքին. «Ժողովուրդ»

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա մակերեսով անշարժ գույքը երբեւիցե հանգուցյալ՝ Հարություն Հարությունյանի միակ ժառանգին չի պատկանել. նշված մակերեսով հողամասը ՀՀ Կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշմամբ փոխանցվել է համայնքին»:

Այնքան անկախ է, որ պետության սահմանների մի մասում անգամ մեր քաղաքացիները չեն կարող մուտք գործել առանց ադրբեջանական կողմի «հսկողության». «ՉԻ»

Այնքան անկախ է, որ պետության սահմանների մի մասում անգամ մեր քաղաքացիները չեն կարող մուտք գործել առանց ադրբեջանական կողմի «հսկողության»

Նարեկ Զեյնալյանը չընտրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում. նոր մրցույթ կլինի

168.am.  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում հաղթող չեղավ: Մրցույթին մասնակցում էին 2 թեկնածուներ` ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը և առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը: Գրավոր փուլում երկու թեկնածուներն էլ ստացան առավելագույն 100 միավոր: Բանավոր մրցույթում Զեյնալյանը հավաքեց 88.89 միավոր, իսկ Վանեսյանը՝ 84.92 միավոր։ Հիշեցնենք, որ Զեյնալյանը հրաժարական տվեց

Ռուսական ադամանդի ընկերությունը Հայաստանի միջոցով շրջանցում է ԵՄ պատժամիջոցները․ Bild

Չնայած ԵՄ խիստ պատժամիջոցներին՝ ռուսական ադամանդները շարունակում են իրենց ճանապարհը գտնել դեպի եվրոպական շուկա: Ռուսաստանից թանկարժեք քարերի ներմուծման արգելքը գործում է 2024 թվականի հունվարից, սակայն Կրեմլը բարդ մեթոդներ է օգտագործում առևտրային սահմանափակումները շրջանցելու համար՝ իր ռազմական ծրագրերը իրականացնելու համար, գրում են գերմանական լրատվամիջոցները։ Arctida ցանցի կողմից անցկացված հետաքննությունը, որը ներկայացնում է գերմանական Bild-ը, բացահայտում է

ՔՊ-ականները քննարկել են սպասվող Համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող, կուսակցական բնույթի հարցեր

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Վաղարշապատի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը։ Քննարկվել են Կուսակցության սպասվող Համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի այլ հարցեր։   «Քաղաքացիական պայմանագիր»

Ինչո՞ւ են բանտերում շատացել մահվան դեպքերը, ո՞ր համակարգն է «հիվանդ»

Դատական նիստերի ձգձգումները նույնպես նպաստում են բժշկական օգնության սպասող անձանց վաղաժամ մահվանը։

Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական պահանջները հլու հնազանդ կատարվում են ՀՀ իշխանության կողմից` հանուն սեփական իշխանության. Արման Թաթոյան

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, ծաղիկներ խոնարհեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեր անմահ հերոսների շիրիմներին։ Այսօր պատմական օր է. 1991 թվականին այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը՝ իրավական հիմքով, ժողովրդավարական կամքով և իրավունքների համար պատմական արդարությամբ։ Բայց այսօր, ավելի քան երեք տասնամյակ անց, տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպողաբար լքել են իրենց տները՝ թողնելով հիշողություններ,  նախնիների

Ռուբեն Մխիթարյան. «Գյումրիից սկսած՝ մենք կարող ենք փոխել ողջ երկրի ապագան»

Գյումրիից սկսած՝ մենք կարող ենք փոխել ողջ երկրի ապագան։ Եվ այդ ապագան կլինի մեր ձևով` հաղթանակների, ուժի ու հպարտության: Ռուբեն Մխիթարյան, «Մեր ձևով» շարժում

«Արցախյան շարժումը Նիկոլը կամ ՔՊ-ն չեն սկսել, որ հիմա էլ փակեն, հայ ժողովրդի հավաքական կերպարը Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը չեն»․ Իշխան Սաղաթելյան

«Այս պարտված, նվաստացած ադրբեջանական ու թուրքական գործակալներն անընդհատ փորձում են ճնշել, ժողովրդին ներարկել, որ այլեւս ամեն ինչ ավարտված է, նվաստացման մեջ են ուզում պահել, որպեսզի իշխեն։ Այս ժողովուրդը 1990-ական թվականներին ցրտին, մթին, ամենածանր պայմաններում առանց տրտունջի կռվել ու Արցախ է ազատագրել»։

19:31-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4200 մարդ. ԻՔՄ

ԻՔՄ հաղորդագրությունը սեպտեմբերի 2-ին Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 18:30-ից մեկնարկել էր Արցախի Հանրապետության օրվան նվիրված միասնության հանրահավաքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:31-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4200 մարդ: Հաշվարկն իրականացվել է

Հանուն մեր ազգի արժանապատվության, հպարտության եւ կենսախնդության, բայց ամենեւին ո՛չ պարծենկոտության եւ այլ ազգերի նկատմամբ քամահրանքի նշույլի. Լեւոն Տեր-Պետրոսյան

ilur.am. Սույն գրառմամբ ես փակում եմ «քարոզների» իմ էջը, որը վերջերս վարում էի քահանայաց տոհմի ժառանգորդի իրավունքով։ Այդ առիթով որոշ կրճատումներով ընթերցողին եմ ներկայացնում Արմինֆոկենտրոն կայքի «Մեծերը Հայաստանի եւ հայերի մասին» ռուսերեն հոդվածը, դժբախտաբար առ ի չգոյե հայերեն թարգմանության։ Խոսքը վերաբերում է թեեւ անփութորեն կազմված, բայց այնուամենայնիվ որոշակի օգտակարություն ունեցող մի հրապարակման։ Եւ այսպես.  

«Մենք նորահայտ փրկիչների կարիք չունենք՝ միություն, պայքար, հաղթանակ․ սա է մեր ճիշտ ճանապարհը»․ Արմեն Ռուստամյան

«Մեծագույն խաբեություն է պարտության ամրագրման այս գործընթացի մի փուլում ձեռք բերված զինադադարը որպես վերջնական խաղաղություն մատուցելը, լիարժեք չերաշխավորված զինադադարի դիմաց մեր սեփական շահերից եւ իրավունքներից հրաժարվելը»։

Ֆրանսիացի հյուրերի այցի նպատակն էր քննարկել Վայոց ձորի մարզում ֆրանսերենի ուսուցման, ֆրանկոֆոն մշակույթի արժեքների տարածման հարցերը

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է ՀՀ Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ և կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին և քաղաքացիական կամավորների

«Արցախի հարցը փակված չէ, մեզ կարող են կալանավորել, հալածել, բայց քանի դեռ հայը կանգուն է, Արցախի հարցը փակված չէ»․ Մետաքսե Հակոբյան

«Արդարություն ու խաղաղություն կլինի, երբ իմ ուղերձը կամ ԱԺ հայտարարությունը ես հնարավորություն կունենամ կարդալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից»։

«Կոտրվիք վեչ, հանձնվիք վեչ, համակերպվիք վեչ, ասում են՝ արցախցու ճակատը պինդ ա, կողը հաստ ա, ուրեմն՝ պիտի քինանք»․ Նարե Սիմոնյան

«Գիտակցենք, որ Տավուշը պահելու, Սյունիքը պահելու, Ջերմուկն ու Երեւանը հայկական պահելու ճանապարհը դեպի Արցախ վերադարձի ճանապարհն է»։

Շահումյան-Տափերական գյուղերի միջնամասում ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13։49-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական գյուղերի միջնամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։04-ին, մարվել՝ 14։48-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ:   ՀՀ

«Բաքվում չի դատվում Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, այլ դատվում է ինքնորոշման իրավունք իրացնողը»․ Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյանը հայտարարեց՝ եթե ինքնորոշման իրավունքն ընդունելի է աշխարհի համար, Բաքվում տեղի ունեցողը միայն չպիտի դիտվի Արցախի ղեկավարության դատ, այլ ինքնորոշման իրավունքի դեմ ոտնձգություն, և ըստ այդմ՝ մենք մեր անելիքները պետք է իմանանք։

«Ցմահ տվեք, պրծեք, փրկեք իմ ինտելեկտը խոշտանգումից»․ Միքայել Սրբազանը՝ դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, քննվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի հարցը։ Դատախազը միջնորդել էր մեկ ամսով երկարացնել կալանքը, որը փաստացի բավարարվեց դատարանի կողմից։ Մինչև այդ Միքայել Սրբազանը կարճ ելույթ ունեցավ ու դիմելով դատարանին՝ առաջարկեց իրենց ցմահ տալ ու պրծնել։ Նա ասաց, որ ինքը որևիցե բան չի խնդրում,

«Արցախի անկախության օրը կդառնա վերադարձի օր, մենք իրավունք չունենք ծնկելու, կոտրվելու»․ Նժդեհ Իսկանդարյան

«Մեր ժողովրդի արմատները ձգվում են դարերի խորքից, հնագույն ազգ ենք, Աստծո կողմից օրհնված, որ դիմացել ենք ամեն մի փորձության։ Զինվենք հավատով ու խոհեմությամբ»։

«Արցախի անկախության օրը ես շնորհավորում եմ հատկապես այն մարդկանց, որոնք հիմա Բաքվի բանտում են, բայց ավելի անկախ են, քան Հայաստանում գտնվող փոքրիկ խմբակի ներկայացուցիչները». Հովհաննես Իշխանյան

«Արցախի անկախությունը ձեռք է բերվել սերնդափոխությունների արդյունքում: Սա ասում եմ նրա համար, որպեսզի շատ չվհատվենք: Հասկանում ենք, որ Մինսկի խումբն են լուծարում, Արցախն են ճանաչում Ադրբեջանի կազմում: Ամբողջությամբ փորձում են մեզ սթրեսի, ընկճախտի մեջ պահեն: Բայց պետք է հասկանանք, որ Արցախը, որը 1921 թվականին սովետական իշխանությունը փաստացի խլեց ու հանձնեց Ադրբեջանին, դրանից 70 տարի հետո

«21-րդ դարում, երբ ողջ աշխարհը քարոզում է բազմամշակութայնության հանդեպ հարգանք, Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը ջնջվում է աշխարհի երեսից»․ Արմինե Տիգրանյան

Արմինե Տիգրանյանն ահազանգեց․ «Ադրբեջանն այսօր իրականացնում է Արցախի մշակութային ժառանգության կանխամտածված, համակարգված ոչնչացման քաղաքականություն»։

«Միասին» շարժումը պահանջում է ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինող կառույց

Այն երեք խնդիր պետք է լուծի՝ արցախահայերի անվտանգ եւ ապահով վերադարձ, գերիների վերադարձ, բռնի անհետացածների ճակատագրերի պարզում եւ բնիկ հայկական տարածքներում ինքնորոշման իրավունքի ապահովում

«Ամո՜թ, ինչպե՞ս ես քնելու գիշերը»․ դատարանը մեկ ամսով երկարացրեց Միքայել Սրբազանի կալանքը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը,  քիչ առաջ  բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը ու մեկ ամսով երկարացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման ժամկետը։ Մասնակիցները հեռացան «Ամո՜թ, ամո՜թ», «Ինչպես ես քնելու գիշերը, որ արդարությունը էսպես ոտնահարում ես» վանկարկումներով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 15-ին։ Իսկ մինչ այդ Միքայել Սրբազանը, դիմելով դատարանին, ասաց․ «

Առաջ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջն էր նստած, իսկ հիմա` ուտեստի կարգավիճակով հայտնվել է սեղանի վրա. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. «Փաշինյանի Հայաստանը մինչփաշինյանական Հայաստանից իրականում տարբերվում է նրանով, որ առաջ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջն էր նստած, իսկ հիմա` ուտեստի կարգավիճակով հայտնվել է սեղանի վրա: Փաշինյանի գրառումները նմանվում են գարեջրի գովազդ անող և հաճույքով ինքնախաշվող խեցգետնի կենսախինդ բացականչություններին»:

«Երկարաժամկետ կտրվածքով Սյունիքը հայաթափվելու է, Ադրբեջանի քաղաքացիները արտոնություններով հատելու են ՀՀ սահմանը»․ Մովսես Հակոբյան

«Նախաստորագրված փաստաթուղթը, որը կա, այնտեղ մի կետ կա՝ փոխադարձության սկզբունք։ Այդ փոխադարձության սկզբունքը շատ վտանգավոր սկզբունք է»։

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են երկկողմ ու բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Արցախը հավերժական արժեք է, հայկական արժեհամակարգի անբաժանելի մասը. «Հայոց տուն»

Ուղերձ՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան Սիրելի՛ հայրենակից, Հայրենիքն անսակարկելի արժեք է՝ լինես հայրենի հողում ծիլ տված, թե օտարության ծնունդ։ Հայրենիքն ուժ է, որ ստանում ենք որպես ժառանգություն և փոխանցում ենք սերունդներին։ Հայրենիքը մեր բնական կենսատարածքն է և անկախ նրան բաժին հասած փորձություններից՝ չի դադարել և չի դադարում մերը լինելուց։ Բոլորիս աչքի առաջ հազարամյակների

«Արցախում Եվրոպական կոնվենցիայի և միջազգային այլ նորմերով սահմանված իրավունքները խստորեն խախտվել են»․ Լարս Պատրիկ Բերգ

Նա Արցախում տեղի ունեցածը բնութագրեց՝ որպես էքսոդուս ու նշեց․ «Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի տեղահանվել են։ Սա աշխարհի համար թեստ է՝ արդյոք մենք՝ որպես միջազգային հանրություն լո՞ւրջ ենք ընդունում ՄԱԿ-ի սկզբունքները, Ժնևի կոնվենցիան։ Այս դրույթների պահպանումը հատկապես կարևոր է ճգնաժամերի ժամանակ»։

«Վերջերս վարչապետն էլ հեղաշրջման կոչ արեց քաղաքացիներին, հիմա ի՞նչ․ վարչապետինը հանցանք չէ, Միքայել Սրբազանինը հանցա՞նք է»․ պաշտպան

«Մեղադրանքն անհիմն է, կառուցված է խոսքերի մանիպուլյացիաների վրա, մոտավորապես մի շարադրանք է, որին փորձ է արված հաղորդել հանցանքի երանգ․ նկարագրված փաստակազմը չի համապատասխանում հանցակազմի հատկանիշներին։ Մեղադրանքն արհեստական է, իսկ հանցանքի նկարագրությունը չի արտահայտում հանցակազմի էությունը», ասաց Ռոման Ահարոնյանը։

Կարևորվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագիտական ներուժը որպեսզի Հայաստանը COP17 համաժողովին հանդես գա համապարփակ օրակարգով

Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը Հանդիպման ընթացքում քննարկվել էԿենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) առնչվող հարցերը, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունները։ COP17 համաժողովը կարևոր հարթակ է դառնալու պետությունների և միջազգային կազմակերպությունների համար՝ կենսաբազմազանության պահպանման և կայուն կառավարման ուղիների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031