Օրվա լրահոսը
«Հիմնական նպատակը ՀՀ երրորդ նախագահի շուրջ հանցավոր սխեմա ստեղծելն է»․ Ամրամ Մակինյան
Դատախազությունը մոտ չորս միլիարդի գույքային հայց է ներկայացրել Սերժ Սարգսյանի դեմ
«Այսօր գնում է Բաքվի հետ զուգահեռ, ծրագրված, ենթարկված, ծնկաչոք քաղաքականություն Հայաստանի իշխանության կողմից». Րաֆֆի Հովհաննիսյան
Չեմ ուզում որեւէ մեկը նեղանա, քաղաքական գործիչները նեղացկոտ չեն, բայց նույն մանրակերտով, նույն մոդելով ընտրություններ չենք կարող թույլ տալ: Պետք է լինի նորացված մոտեցում, որն ընդգրկող է, ներառող է, ստեղծագործական է, որը թույլ կտա, որ հայ ժողովուրդը իր մեծամասնության մեջ այնտեղ տեսնի պետական այլընտրանք:
Տարին շուտով կավարտվի, սակայն Մարկոս Գրիգորյանի 100-ամյակին նվիրված որեւէ միջոցառում չի կայացել
Հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողովը դանդաղում է
«Տատիկների գործով» նիստերն այսուհետ կիրականացվեն պաշտպանյալիս բացակայությամբ։ Այլևս ստիպված չենք լինի ամեն նիստին՝ հիվանդություններ ունեցող 75-ամյա կնոջը Գյումրիից բերենք Երևան ու ապահովենք նրա վերադարձը. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Ի թիվս մի շարք այլ հնչեղ քաղաքական գործերի՝ այսօր տեղի ունեցավ նաև «Տատիկների գործով» հերթական դատական նիստը։ Դատաքննությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, սակայն հիմք ընդունելով Կիմա տատի առողջական վիճակի վատթարացումը՝ միջնորդեցի, որ դատական նիստերն այսուհետ իրականացվեն պաշտպանյալիս բացակայությամբ։ Լսելով կողմերի կարծիքը (առարկություն չեղավ)՝ դատարանը բավարարեց միջնորդությունս։
Գագիկ Մինասյան. «Մենք նախապատրաստել էինք 80-ականները: Հիմա էլ պետք է նախապատրաստենք մեր հաջորդ 88-ը»
Եվ այն բոլոր պրոբլեմները, որ մենք այսօր տեսնում ենք, մեզնից առաջ եղել են Վրաստանում, Ուկրաինայում: Բայց այսօր պետք է հասկանանք նաեւ, թե հետո՞ ինչ, վե՞րջ: Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են վերջ, գուցե հոգնած են, դառնացած են: Կարելի է հասկանալ, բայց չի կարելի ընդունել, որովհետեւ վերջ երբեք չի լինում:
Ժաննա Անդրեասյանը և չինացի նախարարը ստորագրել են 2026-2029թթ. մշակութային համագործակցության ծրագիր
ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիին: Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են մշակույթի ոլորտում հայ-չինական համագործակցության առկա բարձր մակարդակին և զարգացման հեռանկարներին: Շեշտվել է երկկողմ մշակութային կապերի ընդլայնման և խորացման կարևորությունը՝ որպես հազարամյակների պատմություն ու հարուստ մշակույթներ ունեցող ժողովուրդների
ՀՀ Ազգային ժողովի և Շվեդիայի Ռիկսդագի միջև ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները եւ տարածել ժողովրդավարական արժեքները
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետություն է ժամանել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի աշխատանքային խումբը (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը), որի ղեկավարը ՇԹ Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է: Պատվիրակության կազմում է նաեւ ՇԹ Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեդ Ֆորսլունդը: Հայկական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ Ազգային ժողովի
«Վերադարձի իրավունքի մասին խոսելիս երբեք չպետք է դա անենք ի հաշիվ ինքնորոշման իրավունքի»․ Գեղամ Ստեփանյան
Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ կարևոր է, որ Արցախի ժողովրդի հավաքականությունը մայր հայրենիքում պահպանվի՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։
Ասիական բանկի նախագահ Ծին Լիցզյունի հետ քննարկեցինք համագործակցության հեռանկարները․ Փաշինյան
Պեկինում աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) նախագահ Ծին Լիցզյունի հետ։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը կազմակերպությանը նոր հեռանկարներ է բացում ներդրումային ծրագրերի իրականացման համար։ Կողմերը շեշտել են, որ փոխգործակցությունը կնպաստի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախագծերի իրականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ աշխատանքի հնարավոր
«ԱՄՆ-ն չի գալիս Հայաստան՝ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար, այլ Իրանին, ՌԴ-ին և Չինաստանին վնաս հասցնելու համար»․ իրանցի փորձագետ
Իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը վստահեցրեց՝ եթե ՀՀ անվտանգության հարցերի հետ կապված խնդիրներ լինեն, Իրանը կարող է երաշխավորություն տալ։
Այո՛, Արցախը հանձնել են, հանձնել են ոչ թե անհնարին ուժին դիմակայել չկարողանալու պատճառով, այլ՝ գիտակցված ընտրությամբ, պարտվողական քաղաքականությամբ, ժողովրդի կամքին հակառակ քայլերով․ Դավիթ Գալստյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն ուղերձ է հղել կալանավայրից՝ Արցախի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 2-ի կապակցությամբ։ «Սիրելի՛ Արցախ, սիրելի՛ ժողովուրդ Այս օրը՝ սեպտեմբերի 2-ը, տարիներ շարունակ եղել է մեր հպարտության օրը։ Արցախը հռչակել էր իր ազատությունն ու մենք հավատում էինք՝ այլևս երբեք չենք ծնկի թշնամու առջև։ Բայց այսօր ցավը խառնվել է այդ հպարտության հետ։ Հիշողությունը խեղդում
«Ցավոք, պլանավորված, ծրագրված պարտության հասցրին մեր տղաներին»․ որդիներին կորցրած Միքայել Հաջյան
«Ես կցանկանայի, որ Արցախի Հանրապետության 35-րդ տարեդարձն անպայման նշվի Արցախում»․ Միքայել Հաջյան
Ոչ մի լուրջ ազգ չի ջնջում իր սեփական պատմությունը. Օսկանյան
Մենք չենք կարող թույլ տալ, որ մեկ անձ և նրա նեղ շրջապատը մեզ ստիպեն հրաժարվել մեր իրավունքներից։
«Հնարավորություններ միշտ էլ կան»․ Սերժ Սարգսյանը՝ Արցախի հարցը կրկին օրակարգ բերելու մասին
Սերժ Սարգսյանը այլ հարցերի չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ Արցախի անկախության օրվա հետ կապված ինչ ցանկացել է՝ նշել է իր ուղերձում։
Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է. ԱՆ
Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է: Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար: ՀՀ առողջապահության նախարարություն
Գործի քննության նաեւ դատավարության մասնակիցների շահերից է բխում, որ հարցը դռնփակության կարգով ներկայացվի. Արամ Վարդեւանյան
Դատարանը բավարարեց միջնորդությունը
Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Մասնավորապես՝ պարզվել է, որ ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ
Պապիկյանն Իրանի դեսպանին պարգևատրել է գերատեսչական մեդալով՝ արդյունավետ համագործակցության համար
Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, դրա արդյունքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև
Դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանք իրացնելու դեպքերն ապաքրեականացվելուց հետո բազմակի ավելացել են. առաջարկվում է ավելացնել գործող տուգանքների չափերը
ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու համար սահմանված պատասխանատվության շրջանակում ավելացնել գործող տուգանքների չափերը: Հեղինակն առաջարկում է նաեւ վերոնշյալ արարքների համար առավել խիստ
«Դատավոր Մելիքսեթյանն իր վարքագծով վարկաբեկում է դատական իշխանությունը»․ Միքայել Սրբազանի գործով դատավարությունը շարունակվում է
Նա նշեց, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը դատական նորմերի խախտումներ է թույլ տվել, պաշտպանին զրկել է պատշաճ ծանուցում ստանալու իրավունքից, իսկ սա ողջամիտ կասկած է հարուցում այն մասին, որ դատավորը շտապում է այս գործով մեղադրական վերդիկտ կայացնել։
Փաշինյանն ու Ալիևը միասնական դիրքորոշում ունեն. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: «Փաշինյանն ու Ալիևը միասնական դիրքորոշում ունեն», – լրագրողներին ասել է Էրդողանը ` ներկայացնելով Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ «Ես մանրամասն բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա
Արցախի իրավունքները մնում են անբեկանելի արժեք. Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյան
Ըստ Արցախի ԱԺ նախագահի՝ մեր ձայնը պետք է հստակ փաստարկված ու հետևողականորեն բարձրացված լինի՝ ներկայացնելով ոչ միայն մեր ցավը, այլ մեր իրավունքները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ամիրյան փողոցում պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող ավտոբուսում գտնվող երկու ուղևոր. Գեղամ Ասատրյան
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը Ըստ նախնական տեղեկությունների՝ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Իրենք ասել են՝ մինչեւ վերջին հայը դուրս չգա Արցախից, դուրս չենք գալու, մնացել, գերեվարվել են. Արցախի ՆԳ նախարարը՝ ռազմաքաղաքական ղեկավարության մասին
Իսկ Սամվել Բաբայանի խոսքն ինձ հետաքրքիր չէ, ինքը շատ բան կարող է ասել
Հայկական ռադիոն պատասխանում է՝ ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Հայկական ռադիոյին հարցնում են․ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի՝ «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։ Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ճիշտ է, բայց ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե «Զանգեզուրի», այլ «Թրամփի», ոչ
Առաջարկվում է սահմանային գետի ափերի գտնվող հանքավայրերում ավազի պաշարներն ուսումնասիրելու համար իրավունք հայցելու դիմումին կից ներկայացնել ազգային անվտանգության մարմինների կողմից տրված համաձայնությունները
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ օրենսդրական նշված փոփոխություններն այս պահին վերաբերում են միայն Արաքս գետին:
Ադրբեջանը հայտնում է, թե ՀՀ-ից ներթափանցած սահմանախախտ են բռնել
«Փաստինֆո». Իրաքի քաղաքացի է ձերբակալվել Հայաստանից Ադրբեջան պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին՝ «Գուբադլի» առանձին սահմանային դիվիզիայի տարածքում։ Սահմանապահները պետական սահմանը խախտողին նկատել են հայկական կողմից՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Դժվար լեռնային և անտառապատ տարածքում, դժվարանցանելի տեղանքով իրականացված օպերատիվ գործողությունների
Բազմակողմ խաղաղարար նախաձեռնության ձախողումն էր. ԱԳ նախկին նախարարը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
Արա Այվազյան․ «Մինսկի խմբի լուծարման հետ կապված որոշումը նշանակում է, որ կազմակերպությունն իր վրայից վայր է դնում խաղաղության և խաղաղ կարգավորման մանդատը՝ հատկապես Արցախի կարգավիճակի շուրջ, բայց կազմակերպությունն ինքնին չի հրաժարվում միջազգային տարբեր հակամարտություններից՝ այդ թվում Արցախի չլուծված հակամարտության հարցը հետագայում քննարկման համար»։
Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով վնասվել է նաև 58 համարի ավտոբուսը
Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով վնասվել է նաև 58 համարի ավտոբուսը: ՆԳՆ-ն հայտնել է, որ ««Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում պայթյունի հետևանքով 1 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են»։
Ամուսնուն եւ որդուն պատերազմում կորցրած կնոջ արձագանքը՝ Ալիեւի եւ նրա կնոջ հետ ժպտադեմ լուսանկարներին
Երեք անձ եմ կորցրել, ի՞նչ եմ անում ես, ստեղ ապրել էլ չեմ ուզում։ Որբ պահել եմ իմ երեխաներին, հիմա էլ որդուս երեխաներին պետք է որբ մեծացնեմ


















































