Օրվա լրահոսը

Առաջարկում ենք Ազգային ժողովին կասեցնել արատավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը. հայտարարություն

2019 թվականի հունիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրեց, որ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։ Այնուհետև առաջադրված թեկնածուն հաստատեց, որ իրեն զանգահարել են և առաջարկել դառնալ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։ ՀՀ Սահմանադրության և ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի 10 անդամներից հինգը նշանակվում է ՀՀ Ազգային ժողովի

Հատկապես ո՞ր լոզունգներն էին Բալասանյանին հարկադրել հանդես գալ նման համազգային նախաձեռնությամբ. «Հրապարակ»

Վիտալի Բալասանյանի անունը վերջին շրջանում հաճախ էր շրջանառվում Հայաստանի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ նրա ունեցած անհամաձայնությունների համատեքստում։ Որոշ դիտարկումներով՝ ԼՂՀ ԱԽ քարտուղարը ոչ այնքան հարգալից վերաբերմունք էր դրսեւորում նրանց հանդեպ, ինչը, սակայն, արտահայտում էր անհստակ ձեւակերպումների ու թաքնված ակնարկների միջոցով։ Այդ իրադրությունը թերեւս բյուրեղացավ մի քանի շաբաթ առաջ, երբ Վիտալի Բալասանյանը, դեռեւս գբաղեցնելով Արցախի Անվտանգության

Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին. Նիկոլ Փաշինյան

Երկու խաղում 6 գոլ եւ երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2337159883271060?__xts__[0]=68.ARBbpfo-X4N5XSNadi3G8GhvgEoRh8-ESrR3_TCDXS6zRriGhbvcdGhrBApBg6pWBpjoofygmHd57igLMvQqurfkQqaTj0XzclVr33D21N057Q7siApjMZlphEn20PJ_fjTOQWEfNO8jR3IVGGX4LoBETMAxMdlR6sRNglwJ4ow5UA69urD9RhuR1QqF1TQVKUTCQZV7tsdjzJnGHtRakNSEVoJeF3dyKwh9Eb1kosdcP0LU6Ur3UTZlkbIVkaVpO2QahE7AU3INOFmNpdJyXg_FQjv4ptvtu8W4E7b8qHdmdmq4C7d9YCIZ6mb0WO-ONmKHv8YRxyzeSl3_s_48tMOF&__tn__=-R

«Ռոմանոս Պետրոսյանը, քանի որ խոշոր պետական, քաղաքական, կուսակցական գործիչ է, ինչպես իր մասին նշել է հայ Վիքիպեդիայում, պիտի ունենա խոհեմություն». Նաիրա Զոհրաբյան

Ես գտնում եմ, որ հայ պետական, քաղաքական, կուսակցական այդ գործիչը պիտի հրաժարական տա, քանի որ իր հայտարարությունը հակասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Հայրը՝ ծնված 1972թ., իրեն պատկանող ավտեմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել 13-ամյա դստեր հետ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել աղջնակի հորը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, հայրը՝ ծնված 1972թ., իրեն պատկանող ավտեմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ: Մինչդատական

Ռուսաստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը Ռուսաստանի քաղաքական

Խորքային առումով Հայաստանում չի կատարվում որևէ արտառոց բան, բացի այն, որ հեղափոխությունից հետո առաջացել է կարևորագույն մի խնդիր. «Ժամանակ»

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած գործընթացները հաճախ թողնում են քաոտիկ բնույթ: Պարբերական ակցիաներ տարբեր սոցիալական խնդիրներով, ճանապարհների փակում, քաղաքական տարաբնույթ ակցիաներ, նաև տնտեսա-քաղաքական, բնապահպանական Ամուլսարի կախված խնդիր: Եվ, իհարկե, այդ ամենն ավելի ու ավելի գեներացնելու հարցում շահագրգռություն ունեցող թե՛ ներքին, թե՛ արտաքին խմբեր, որոնց հակազդելու հարցը բարձրացվել է անգամ վարչապետի մակարդակով: Դրան զուգահեռ, կան

Ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ. ԱԳՆ

Մենք ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ: Այս որոշմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները մեկ անգամ ևս ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ: https://www.facebook.com/MFA.Armenia/photos/a.1180212945338233/3306988502660656/?type=3&theater ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիքմեթ Հաջիեւ. Հավատացած ենք, որ Փաշինյանն ունի նույնքան պատրաստակամություն հակամարտության կարգավորման համար, որքան ադրբեջանական կողմը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն» – «Սեւի ու սպիտակի միջեւ կան բազմաթիվ երանգներ», հայտարարել է Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը՝ պատասխանելով Ադրբեջանում ժողովրդավարության մասին հարցին: Հաջիեւի խոսքով, գնահատականներ տալուց առաջ անհրաժեշտ է հասկանալ աշխարհաքաղաքական իրականությունը, որում գտնվում է Ադրբեջանը. «Այսպես, ապրելով հիմնականում մահմեդական հասարակության մեջ, ես այնուամենայնիվ ամեն օր առանց որեւէ խտրականության

Պատրաստ ենք մտածել այս գեղեցիկ քաղաքը զարգացնելու մասին. իտալացի կառուցապատողները հետաքրքրված են մասնակցել Գյումրիի վերականգնման գործին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (OICE) գործարարների խմբի հետ, քննարկել Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները: Այնուհետև իտալացի գործարարների, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում զարգացման ծրագրեր իրականացնող տեղական կազմակերպությունների

Մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները. Նիկոլ Փաշինյան

Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպագրվել: Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է 2020 թվականին. լավ ազատվեցինք. Հարութ Սասունյան 

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԹՈԻԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1983 թ․ Վաշինգտոնում՝ Թուրքիայի կառավարության կողմից 3 միլիոն դոլարի նվիրատվությամբ։ 2019 թ․մայիսի 31-ին ԹՈՒԻ -ն հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ՝ հայտարարելով, որ կդադարեցնի իր գործունեությունը 2020 թ. սեպտեմբերի 30-ին։ Այս հայտարարությունն անսպասելի էր երկու պատճառով․ 1)    Երեք միլիոն դոլարը համեմատաբար մեծ գումար չէ թուրքական կառավարության համար,

Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը Տաջիկստանի դեսպանը նշել է, որ իրենց շատ է հետաքրքրում հայաստանյան չրարտադրության ճյուղը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Դեսպանը գոհունակություն է հայտնել համատեղ տարվող աշխատանքների ակտիվացման առթիվ։ Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը քննարկել են միջկառավարական  տնտեսական հանձնաժողովի, դրա շրջանակներում գործարարների միջև երկխոսության ձևաչափին առնչվող հարցեր։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված

Արման Սահակյանը խոստացավ այսուհետեւ ամբողջ ժամանակը տրամադրել հեծանվային սպորտին

Հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միաձայն ընտրեց առաջադրված միակ թեկնածու, գործող նախագահ Արման Սահակյանին: Արման Սահակյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ խոստանալով այս անգամ ամբողջ ազատ ժամանակը, ինչը հիմա ավելի շատ ունի, տրամադրել առկա խնդիրների լուծմանը եւ մարզաձեւի զարգացմանը Հայաստանում: Նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ նախագահի այլ թեկնածու չառաջադրվեց, թեեւ նախօրեին մամուլում տեղեկություն

Զոհրաբ Մնացականյանը եւ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես

Ճահիճը եւ հեղափոխությունը

Երիտասարդ աղջիկը, որը մեր շատ երիտասարդների նման 21-րդ դարի անկախ Հայաստանի քաղաքացի է, նկատողություն է արել երթուղայինի վարորդին՝ մեքենայում ծխելու համար: Վերջինս, որը դեռեւս ֆեոդալական Հայաստանի «խեղճուկրակ» բնակիչ է, նկատողությանը պատասխանեց լկտիաբար՝ էդ էր պակաս աղջկա ասելով սիգարետ հանգցներ: Բայց հետաքրքիրը նույն ֆեոդալիզմի շրջանում ապրող կանանց վարքն էր՝ երթուղայինի մնացած ուղեւորները անվերապահ սատարեցին կարգազանց վարորդին՝

Ռուսաստանի օրվա առթիվ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերն էլ ավելի են ամրացել, ինչն իր արտացոլումն է գտնում ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանային միությունների

ԱՍԵԿՈՍԵ

Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ  

ԵՎՐՈ-2020. Հունաստան-Հայաստան` 2:3

Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020 ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:2 հաշվով:

Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի հայտարարությունը դատապարտող բանաձևը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրում է. «Ուրախությամբ տեղեկացա, որ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։ Հատուկ շնորհակալություն բանաձևը նախաձեռնած քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներին և «Աբովյան» միության անդամներ Ինգե Դրոստին

Վերդիի «Ռեքվիեմը» Լիտվայում՝ Կ․Օրբելյանի և հայաստանցի մենակատարների մասնակցությամբ

Հունիսի 9-ին Կաունասի Ֆիլհարմոնիկ ընկերության դահլիճը սովորականից մարդաշատ էր, բոլորը հավաքվել էին մեկ ընդհանուր գեղագիտական նպատակով․ հնչելու էր Ջ․ Վերդիի ամենահրաշալի ստեղծագործություններից մեկը՝ «Ռեքվիեմը» նվագախմբի, երգչախմբի և մենակատարների համար։ Երեկոյին ներկա էին Լիտվայում, Էստոնիայում և Լատվիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, դեսպանության աշխատակիցներ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր-Խոսրովը, բարձրաստիճան պաշտոնյաներ Լիտվայից,

Կեղծ լուրերն աղավաղում են խոցելի խմբերի մասին իրական պատկերը. ECRI-ի տարեկան զեկույցը

Խտրական պոպուլիզմը և ռասիստական ատելության խոսքը 2018թ. շարունակել են իրենց հետքը թողնել Եվրոպայի ժամանակակից քաղաքական կլիմայում: Այս մասին ասվում է Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի (ECRI) տարեկան զեկույցում: Զեկույցում նշվում է, որ ECRI-ն Երևանում 2018թ. հունիսի 25-ին մարդու իրավունքների պաշտպանի և Արդարադատության նախարարության հետ կազմակերպել է կլոր սեղան քննարկում: Միջոցառմանը մասնակցել են տեղական և ազգային

Մեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանը 12-րդ միջազգային հուշամրցաշարի առաջին տուրը: Մեկնարկային օրը մասնակից 94 շախմատիստներից հաղթանակ տարան 43-ը, որոնցից 37-ը ներկայացնում է Հայաստանը: Վաղը Շախմատիստները կհանդիպեն 2-րդ տուրում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ինչպե՞ս երեխայի համար խաղալիք ընտրել. ինչի՞ն ուշադրություն դարձնել

Առաջին հերթին պետք է ընտրել անվտանգ խաղալիք, իսկ առաջին նախապայմանը խաղալիքի` անվտանգության չափանիշներին համապատասխանության սերտիֆիկատի առկայությունն է:

Օրվա կադրը․ Նախագահը մազերը կտրում է Գյումրու ամենահին վարսավիրանոցում

Այսօր Գյումրու պատմական հատվածում իտալացի ճարտարապետների ու շինարարների հետ կատարած շրջայցից հետո նախագահ Արմեն Սարգսյանից համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ նա, ըստ էության, դարձյալ գովազդում է հանրապետության ամենակոլորիտով քաղաքը։ Նրա մազերը կտրում են Գյումրու ամենահին՝ 78-ամյա պատմություն ունեցող վարսավիրանոցում՝ «Լյուքս»-ում», որը նույնպես յուրօրինակ այս քաղաքի դեմքը ցուցադրող կոլորիտով վայրերից մեկն է։ Այն գտնվում է

Իսկ «տեղերում» առայժմ բարքերը մնում են նույնը

Կիրակի օրը Հայաստանի չորրորդ քաղաք Աբովյանում տեղի ունեցած ընտրությունները յուրովի լաբորատոր թեսթ էին, որի արդյունքն ի ցույց դրեց, թե ինչ վիճակում է հասարակական-պետական օրգանիզմի «առողջությունը»։ Պատկերը, մեղմ ասած, բարդ է։ Նախ, միայն այն փաստը, որ 23 համայնքներում կայացած ընտրություններում թեկնածուների ջախջախիչ մեծամասնությունն անկուսակցականներ էին, դա մի «քար» է բոլոր կուսակցությունների «բոստանը»։ Այսինքն, խորհրդարանական կառավարման համակարգ

«Աղջկաս Նաբերեժնիում ծեծել է, ասել՝ տեղում կթաղեմ քեզ, ոչ ոք չի իմանա»

Փաստաբաններն ահազանգում են՝ նախաքննական մարմինը ապօրինի ձեւով կնոջը խոշտանգած ամուսնու մեղադրյալի կարգավիճակը փոխում են

Գյումրու պատմական կենտրոնը դյութել է Արմեն Սարգսյանի հետ շրջող իտալացի ճարտարապետներին

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայաստանում  Իտալիայի արտակարգ և լիազոր  դեսպան  պարոն Վինչենցո Դել Մոնակոյի, Գյումրիում հայ-իտալական բիզնես համաժողովի մասնակցող Իտալիայի  տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջել է Գյումրու պատմական հատվածներով ու ցուցադրել այս քաղաքի գեղեցկությունը։ Նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գյումրին շատ է ոգևորել հյուրերին․ նրանք տպավորված են և՛ քաղաքով, և՛ մարդկանցով։

Առատաշեն գյուղում ամուսինը կնոջը սպանել է իրեն հարվածելու համար

Մանրամասներ՝ Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբոր սպանության դեպքից

Ջրառատում 10 խաչքար է կանգնեցվել ու ամրակայվել

Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Ստեփան Կոտանյանի,  Հրազդան քաղաքի կրթության, մշակույթի  և  սպորտի  բաժնի աշխատակիցների  և «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի ՊՄՊ  Կոտայքի  մազային  ծառայության  համագործակցությամբ՝ «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի  շրջանակում՝  համայնքի եկեղեցու, ենթակայությամբ  գրանցված  գերեզմանոցի  տարածքներում մաքրվել, կանգնեցվել և ամրակայվել  է  թվով  10  միջնադարյան  խաչքար /դրանցից  4-ը՝  նորահայտ/: Տարածքն ամբողջությամբ  հետազոտված  չէ, դեռևս կան խոնարհված  խաչքարեր:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930