Օրվա լրահոսը

Հայաստանի 14 շախմատիստ 2-րդ անընդմեջ հաղթանակ է տոնել

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ գրոսմայստեր Կարեն Ասրյանի 12-րդ միջազգային հուշամրցաշարի երկրորդ տուրը: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց 17 շախմատիստ, որոնցից 14-ը ներկայացնում է Հայաստանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Պատմության դասագրքերում «Մարտի 1»-ի թեման ամբողջությամբ վերապահել ենք մասնագետներին». նախարար

Հանձնաժողովը պետք է վերջնական եզրակացություն տա: Մենք որեւէ կերպ չենք միջամտում՝ ունենալով սեփական քաղաքական անցյալով պայմանավորված կարծիք

«Միշտ կգտնվեն տարբեր կարծիքներ, թե «Հանրայինը» պաշտպանում է այս կամ այն կողմին». Արա Շիրինյան

Դրա համար «Հանրայինը» պետք է ունենա իր սեփական տեսակետը, որի հետ, միևնույն է, շատերը չեն համաձայնվի

«Թու-թու-թու, աշխատանքը վատ չի ընթանում». Արայիկ Հարությունյան

Նախարարությունը բավականին լավ թիմ ունի. պրոֆեսիոնալ թիմը թույլ չի տա, որպեսզի նախարարը խճճվի

Վաղը դատարանը կհրապարակի Մարինա Պողոսյան-Արփի Մերաս գործով վճիռը

Դատարանում այսօր էլ կրքերը թեժացան

Հրանտ Բագրատյան. Վեթինգ անում են այն երկրներում, որտեղ եղել է քաղաքացիական կամ տնտեսական պատերազմ. (Տեսանյութ)

Բագրատյանը չի կիսում այն կարծիքը, որ առանց անցումային արդարադատության ներդրումներ չեն լինի

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հունիսի 12-ին Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, էմիրաթականը` ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Խալիֆա Շահին ալ-Մրրին (Khalifa Shaheen al Marri): Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես`

Ուսուցչի կողմից կաշառք վերցնելը ոչ միայն էթիկայի, այլև օրենքի խախտում է

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերի վերջին հանրային քննարկման ներկայացրեց «Մանկավարժի վարքականոն» (էթիկայի նորմեր) նախագիծը, որը, սակայն, բազմաթիվ հարցեր առաջարկվեց և ներկայում գտնվում է վերամշակման փուլում։ Ընդհանուր առմամբ, «Մանկավարժի վարքականոնի» վերաբերյալ հիմնական մտահոգությունները կապված են նրա հետ, որ որոշ կոնկրետ երևույթներ ու հիմնախնդիրներ, որոնք կարգավորվում են այլ օրենքներով, իջեցվում են էթիկայի դաշտ և

Թանկացումներ. հաց, բանջարեղեն, միրգ, կարտոֆիլ, ձու՝ գնաճը 5.4%-ից մինչեւ 38.6%

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը

Արտակ Զեյնալյանն ազատվեց արդարադատության նախարարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ազատել արդարադատության նախարարի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նախկին վարչապետերը խորհուրդ են տալիս «Կայսրության կործանում»-ից դասեր քաղել (Տեսանյութ)

Նախկին վարչապետ արմեն դարբինյանը փորձում է պարզել՝ ի՞նչ էր մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցածը, հեղափոխությո՞ւն, իշխանափոխությո՞ւն

ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի նիստը

Հունիսի 10-11-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 26-րդ նիստը` Հայաստանի Հանրապետության նախագահությամբ և Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի

Աննա Հակոբյանը Արյունաբանական կենտրոնում ներկա է գտնվել «Լույսի կռունկներ» միջոցառմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանի ուղեկցությամբ հունիսի 12-ին այցելել է

Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգիական խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը:

«Լասկալա» ակումբի մոտ տեղի ունեցած խմբակային խուլիգանության դեպքով ձերբակալվել է 5 անձ

2019 թվականի հունիսի 10-ին, ժամը 00.20 րոպեի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 5 երիտասարդներ, ովքեր վիճաբանելիս են եղել միմյանց հետ՝ բարձրաձայն գոռալով և քաշքշելով միմյանց: Սակայն դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորված և անձնավորված ուսումնասիրություններ երբևէ չի իրականացրել և չի իրականացնում

Հաշվի առնելով մամուլում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում ընդգծել․ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական հրապարակման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով, և վերջիններս չեն պարունակում իրավական գնահատականներ:

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը հյուրերն իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, երկրի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց

«Քուր ջան, միլիոններով փող ենք ծախսում գործարանի վրա, ի՞նչ հյուրանոց դարձնել»․ նոր զարգացումներ Գյումրու «Սաստեքս»-ում

Այսօր առավոտյան ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի ներկայացուցիչները եկել էին ուսումնասիրություններ կատարելու Գյումրու «Սաստեքս» կարի գործարանում, որի աշխատակիցները մոտ 15 օր է՝ բարձրաձայնում են անմարդկային պայմանների ու նվազագույն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձի փոխարեն ապրիլ ամսվա աշխատանքի դիմաց 12 հազար, 22 հազար, 36 հազար դրամ վճարելու մասին: Առողջապահական և տեսչական մարմնի ստուգող խմբի անդամները մեզ

2019 թվականի մայիսի 22-ի դրությամբ համաներմամբ ազատված 80 անձանց կողմից կատարվել են 165 հանցագործություններ

2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2019 թվականի մայիսի 8-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոդրիգո Դուտերտեին՝ Ֆիլիպինների Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել: Հանրապետության նախագահը Ռոդրիգո Դուտերտեին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ֆիլիպինների ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն։   ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ

Անսպասելի զարգացում. Քոչարյանը կհրաժարվի Փաշինյանի դեմ ներկայացրած հայցից

Դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղաքացիական հայցի քննությունն էր` առաջին նախնական դատական նիստը։ Այս հայցով Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել իր հայտարարության համար, որը, ըստ Քոչարյանի, զրպարտիչ բնույթի է։ Հայցի հիմքում,

Ազատամուտում բարձր են ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները. փայտածուխի արտադրության բացասական հետևանքները հաստատվել են

Փայտածուխի արտադրության բացասական հետևանքները հաստատվել են Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է, որ համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ անգամ գերազանցում են հարեւան այլ համայնքների ցուցանիշներին: Մասնավորապես, եթե 20000 բնակիչ ունեցող Իջեւան քաղաքում ալերգիկ ռինիտ գրանցվել է 4 բնակչի, 2700 բնակիչ ունեցող Գետահովիտում՝ 1, ապա 2800 բնակիչ ունեցող Ազատամուտում՝ 50

Ձեռնարկել ակտիվ և գործուն միջոցառումներ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կանխարգելելու ուղղությամբ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում այս տարվա սկզբին ուսումնասիրվել էր 2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ապօրինի թմրամիջոցների իրացման, ձեռք բերման և առհասարակ դրանց ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ու կանխարգելման օրինականության վիճակը: Պարզվել էր, որ նաև ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով էապես նվազել են լատենտային բնույթ կրող այս

«Սկզբում օրգանական սնունդն աճեցնում էի ընտանիքիս համար, հետո սկսեցի զբաղվել մարզի որոշ գյուղեր արտահանելով». Ֆլորա Ամիրջանյան

Տիկին Ֆլորան ներկայացնում է եղանակներ՝ տարբերելու օրգանական սնունդը ոչ օրգանականից:

«Այսուհետ ոչ միան մեր անվերապահ բարեկամն եք, այլ նաև համաքաղաքացին». Վարչապետը Ռենե Ռուքեին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 1989 թվականից ի վեր պարոն Ռուքեն արդեն ավելի քան 30 անգամ եղել է Հայաստանում և Արցախում: «Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է: Այսօր ստանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և այսուհետ

Չեխովի փողոցում անչափահաս տղային ծեծող երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգել էր Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի ծեծելու մասին։ Սոցիալական ցանցում դեպքը լայն արձագանք էր ստացել։ Հայտնում ենք, որ հունիսի 11-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շտապօգնության» խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Սիլիկյան թաղամասում ապրող 16-ամյա մի պատանու։ Հիվանդանոց էին մեկնել բաժնի անչափահասների

Արման Սահակյան. «Պատրաստվում եմ մեր երիտասարդ հեծանվորդներից մի թիմ ստեղծել»

Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Արման Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցից առաջ զգուշացրեց, որ պատասխանելու է միայն սպորտին վերաբերվող հարցերի: Անդրադառնալով առաջիկա հինգ տարիների անելիքներին՝ Արման Սահակյանն ասաց. «Սա բավականին թանկ եւ մյուսներից տարբերվող մարզաձեւ է: Այստեղ լուրջ աշխատելու մեծ դաշտ կա: Լրատվամիջոցների հետ ես միշտ անկեղծ եմ եղել: Քիչ առաջ իմ ելույթում

Ավագանու «Ւմ քայլի» անդամը՝ «Լույսի» անդամին՝ «Գուշակ Մանուշակը կարող է պատասխանել այդ հարցերին»

Քաղաքային իշխանությունը վստահեցնում է՝ 2 տարուց կներդրվի տրանսպորտային նոր ցանցը, ավագանու անդամը հակադարձում է՝ այս ընթացքում 8 ամիս կորցրել ենք

Պատրաստ եմ լիակատար աջակցություն ցուցաբերել կրթական և տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ապագան. ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնախնդիրները և հնարավորությունները» քննարկման մասնակիցներին: Հյուրերը Հանրապետության նախագահին հայտնել են, որ մտադիր են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրեր իրականացնել և ցանկություն են հայտնել լսել նրա կարծիքը: Նրանք հույս են հայտնել, որ նախագահ

Թուրքիան Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում ընդունված բանաձևը որակել է որպես «անհիմն հերյուրանք». Ermenihaber.am

Ermenihaber.am – Թուրքիան խիստ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում նախօրեին ընդունված բանաձևին։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած գրավոր հայտարարության մեջ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատի բանաձևը որակվել է որպես «անհիմն հերյուրանք» և առաջ է քաշվել այն պնդումը, թե որոշումն ընդունվել է «հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ»։ Հայտարարության մեջ նաև նշվել է, որ որոշման ընդունմանը նպաստած ուժերի քայլերն անպատասխան չեն մնա,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930