Օրվա լրահոսը
«Ինչի ասես՝ ենթարկվել ենք, դրա եղածն ի՞նչ է, որ». Ֆելիքս Ցոլակյան
Ես որեւէ մեկի ծառայություն չեմ մատուցել»,-վստահեցրեց Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով՝ դեմ չէր լինի, եթե ԱԻՆ-ը միացվեր մեկ այլ նախարարության
Իրան-ԱՄՆ լարվածության մեղմացումը Ճապոնիայի միջնորդությամբ
Մայիսի 16-ին, Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը զրուցել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ ձևավորված վերջին զարգացումների և ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու հարցում՝ Իրանի գործնական քայլերի և Եվրոպայի կողմից INSTEX-ի գործադրման հարցում ընդունելի քայլերի բացակայության խնդիրների շուրջ: Նույն օրը, Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ
Ռուսաստանը ԼՂ կարգավորման հարցում ամեն ինչ անում է. Զախարովա
Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները մարդասիրական հարցերի շուրջ ավարտին հասցվեն: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ամեն ինչ անում ենք, որ բազմամյա ձգձգված այդ ճգնաժամը գործը հասցնենք կարգավորման»,- ասել է Զախարովան՝ ի պատասխան լրագրողի հարցի: Ինչ վերաբերում է Ադրբեջան- Ռուսաստան կապերին, Զախարովան ասել է, որ երկու երկրների
Բացահայտվել են «Հայաստանի երգի պետական թատրոնի» նախկին տնօրենի ապօրինությունները
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի ապօրինությունները: Մասնավորապես պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-ից 2019 թվականներին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի 30-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր “Արամ Խաչատրյան” համերգասրահում ներկա է գտնվել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի 30-ամյակին նվիրված երեկոյին, որը կազմակերպվել է «Մեդիամաքս» մեդիա ընկերության և DoSomething կազմակերպության (Ավստրալիա) կողմից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՔՊ-ն խնդիր է դրել Աբովյանում նվազեցնե՞լ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը. մարզպետի և պատգամավորի մեկնաբանությունը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հավաստմամբ՝ նման խնդիր դրված չէ:
Սամվել Բաբայանի գրասենյակի կոչը՝ ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին
Այն, որ Քաշաթաղը թաթախված է անօրինականության ու անպատժելիության մեջ, դա մենք չէ որ պետք է ասենք, դա կփաստի Քաշաթաղում բնակվող յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ առերեսվել է նախկին ոստիկանապետ-շրջանի ղեկավարի և կամ կուսակցական քաշաթաղյան պարագլխի մակարդակով կատարվող բեսպրեդելին, որ ահ ու սարսափով է լցնում քաշաթաղցու առանց այն էլ զրկանքներով լի կյանքը։ Այստեղ ներքին կյանքի
«Ընտրությունների կեղծման էջը փակված է. ժողովուրդն է որոշում՝ ով լինի քաղաքապետ, գյուղապետ, վարչապետ». Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում ի աջակցություն ՔՊ թեկնածուի ընթացող քայլերթին
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում թե′ ՏԻՄ, թե′ համապետական ընտրությունները պետք է տոն դառնան ժողովրդի իշխանության վերահաստատման համար:
Զոհրաբ Մնացականյանը և Յորգոս Կատրուգալոսը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ուղղությամբ Հայաստանում և սփյուռքում իրականացվող նախաձեռնություններին ու
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ուղղությամբ Հայաստանում և սփյուռքում իրականացվող նախաձեռնություններին ու
Կարո Փայլանը մեկնաբանել է հայաստանցի կնոջ դանակահարության դեպքը Ստամբուլում. ermenihaber.am
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։ Դեպքին անդրադարձել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ընտրված հայ
Մարկոս Պիզելլին ստացավ 2018 թ. «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ով ապաքինվում է վնասվածքից և բաց կթողնի Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների դեմ հանդիպումները, ստացել է 2018 թ. «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը: https://www.youtube.com/watch?v=0I88fO_OJSs Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին: Մասնավորապես, վարչապետն իր բարեմաղթանքներն է հղել Օմանի Սուլթանության սուլթանին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Բահրեյնի Թագավորության թագավորին, Մարոկկոյի Թագավորության թագավորին, Կատարի Պետության էմիրին, Թունիսի Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Սաուդյան
Մեդիա Պաշտպան. «Ալեն Սիմոնյանին հորդորում ենք զերծ մնալ մեդիայի ազատությունը սահմանափակող քայլերից»
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը aravot.am-ին հայտնել է՝ «Ես մի հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությունով եմ հանդես գալու, որն անմիջականորեն վերաբերվելու է լրատվամիջոցներին, ընենց որ պատրաստվեք»: Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ նախաձեռնությունը «ատելության և չարիք տարածելու մթնոլորտը նվազեցնելուն է ուղղված»: Media Advocate/Մեդիա Պաշտպան նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում ԱԺ Իմ քայլը դաշինքի պատգամավորի հայտարարության մասին: Մեդիայի ազատությունը
ՀՅԴ ղեկավարները բաց տեքստով հայտարարում են, որ որպես քաղաքական պայքարի մեթոդ կրկին որդեգրում են ահաբեկչությունը. ՀԱԿ
Ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ վերջին երկու շաբաթների ընթացքում գործադրված և հասարակական լայն արձագանք ստացած բռնության դեպքերը, դրանց առնչությամբ Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ գերագույն մարմնի այլ անդամների հայտարարությունները, ինչպես նաև սույն թվականի մայիսի 25-ին ՀՅԴ հրավիրած հանրահավաքում հնչած որոշ ելույթներ բացահայտեցին խիստ վտանգավոր հետևյալ իրողությունները․ 1, Վարդան Հարությունյանի հետ կատարվածը եղել է նախապես ծրագրված, մանրամասն մշակված
«Հանձնաժողով պետք է ստեղծվեր անմիջապես Ս. Սարգսյանի հրամանագրով, մինչդեռ մի քանի ազատումներ եղան միայն». Քոչարյան
Դուք դեռ կարծում եք, որ ես կարող եմ ինչ-որ բան չբարձրաձայնել, կամ հանձնաժողովը կարող է ինչ-որ բան կոծկե՞լ: Բացառվում է
«Վստահ եմ, որ դու ուրիշ բարձունքներ էլ ես նվաճելու». Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին: Շնորհավորելով գավառցի երիտասարդ մարզիկին՝ նախագահը դրվատել ու քաջալերել է նրան արձանագրած հաջողության համար: Նախագահի խոսքով՝ Գևորգն ապացուցում է, որ կամքն ու հաստատակամությունը կարող են հաղթել ցանկացած դժվարության ու հաղթանակ պարգևել: Գևորգ Աֆրիկյանը
«Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ կանխել հնարավոր ոտնձգությունները մարդկանց կյանքի, առողջության ու գույքի նկատմամբ». ՀԿ-ներ
Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ
Եթե կան կասկածներ, անվստահություն կարեւոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները. Բակո Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը եւ «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 5-ի ճեպազրույցում արված հայտարարություններին: -Պարո՛ն Նախագահ, այսօր Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին: Արդյո՞ք պաշտոնական
«Դատական իշխանության փոփոխությունները չպետք է հանգեցնեն գործադիր մարմնի դերի բարձրացմանը». Ռոբերտ Ռևազյան
Ըստ փաստաբանների՝ դատական համակարգի փոփոխությունները պետք է շատ զգույշ կատարվեն:
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ում Վրաստանի նախաձեռնած բանաձևի քվեարկությանը
ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան իր 73-րդ նստաշրջանում ընդունել է բանաձև, որը Վրաստանը նախաձեռնում է 2008թ-ից սկսած, Աբխազիայում և Հարավային Օսիայում փախստականների կարգավիճակի վերաբերյալ: Հայաստանը, որը ամեն տարի դեմ էր քվեարկում այդ բանաձևին, այս տարի առաջին անգամ ձեռնպահ է մնացել: Բանաձևին կողմ է քվեարկել 79, դեմ՝ 15 երկիր, ևս 57 երկրի ձեռնպահ է մնացել: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Շուտով կբացահայտվի. հանրությունը կտեսնի, թե ինչ հրեշավոր գործընթացներ են եղել Մարտի 1-ի ժամանակ». Անդրանիկ Քոչարյան
Մեր մոտ կասկածներ են եղել՝ ապօրինի զինված խմբավորումների, ցուցարարների դեմ ոստիկանների ապօրինի եւ անհամաչափ ուժի կիրառման եւ այն կադրերի առնչությամբ, որոնք այսօր գտնվում են նախաքննական մարմնի տրամադրության ներքո
Օսիպյանը՝ Մարտի 1-ի գործով ձերբակալվածի մասին. «Եթե մեղավոր է, պետք է պատասխանատվության ենթարկվի»
Անկախ ամեն ինչից՝ եթե նախաքննությամբ կհիմնավորվի մեղքը, պետք է պատասխանատվություն կրի՝ ով ուզում է լինի
Նիկոլ Փաշինյան. Մեր կառավարության համար ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդրումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահներ, հարգելի տիկին Թանդիլյան, Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ, հարգելի պատգամավորներ, կառավարության անդամներ, լրագրողներ ողջունում եմ բոլորիդ: Նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ ներկայացվող հաշվետվության հետ մեր կառավարությունն ընդհանրապես առնչություն չուներ, որովհետև խոսքը 2017թվականի բյուջեի կատարման
Ի՞նչ վնասներ է հասցրել ձվի չափի հասնող կարկուտը Շիրակի 12 համայնքներին․ նախնական հաշվարկներ
Շիրակի մարզի մի քանի համայնքներ՝ Ամասիան, Աշոցքը, Սարապատը և Ախուրյանը գյուղատնտեսական մեծ վնասներ են կրել երեկ երեկոյան ժամը 20․00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկտահարությունից։ Այսօր մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ աշխատանքային մասնագիտական մի քանի խմբեր են ձևավորվել, որոնք այցելել են տարբեր համայնքներ՝ վնասի չափը պարզելու համար։ Նրանք դեռ աշխատում են համայնքներում, ընդհանուր վնասի չափը՝ թե՛ գյուղատնտեսական, և՛
Սամվել Բաբայանի կողմնակիցները համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում. ահազանգում են Քաշաթաղից. Արցախպրես
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Սամվել Բաբայանի կողմնակիցները շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում: Հայտնում է Արցախպրեսը: «Երեկվանից ստանում եմ ահազանգեր, որ Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ ստորագրահավաք նախաձեռնող խմբի կողմից գործադրվում են բռնություններ: Հորդորում եմ լրատվամիջոցներին և իրավապահ մարմիներին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն այս
Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը
Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով` պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հայաստանը և Ասիական զարգացման բանկը լավ գործընկերներ են. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Չեն Շիխինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Որպես Հայաստանի նախագահ և որպես մարդ, ով շատ լավ հասկանում է միջազգային համագործակցության արժեքը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանկին այն ամենի համար, ինչ նա արել է այս տարիների ընթացքում»: Հանրապետության նախագահը քաջալերել է բանկի
«Սամվել Ալեքսանյանը խեղճ ու կրակ վիճակում էր». Ղուշչյանը՝ Ալեքսանյանի հետ առերեսման մասին
Համլետ Ղուշչյանը առերեսվել է նաեւ Յուրի Ղարիբյանի հետ, որը, ըստ Համլետ Ղուշչյանի դեպքի օրն իրեն խաբեությամբ դուրս է հանել տնից: Ղարիբյանը նույնպես առերեսման ժամանակ հերքել է՝ թե նման դեպք է տեղի ունեցել, հայտնել է, որ Ղուշչյանը սուտ է խոսում:
Ավազակային հարձակում Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 19-ամյա աղջկա նկատմամբ. երեք անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ օտարերկրյա քաղաքացու՝ 19-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երեք անձ ձերբակալվել է։ Չեխիայի Հանրապետության քաղաքացուհին՝ ծնված 1990 թվականին, Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. հունիսի 2-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, իրեն է


















































