Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը հանդիպել է Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ

Խոսելով հիմնադրամի գործունեության մասին՝ Վարդան Գրեգորյանն ասել է, որ իրենք պատրաստ են աջակցել այն նախաձեռնություններին ու գաղափարներին, որոնք կնպաստեն Հայաստանի առաջընթացին։ Նախագահ Սարգսյանը հատկապես կարեւորել է կրթական ծրագրերը՝ նշելով, որ զարգացած եւ առաջադեմ երկիր ունենալու հիմնական գրավականը կրթությունն ու գիտելիքն են։

Փաշինյանը զգուշացրեց Միհրան Պողոսյանին ու նրա նմաններին ասֆալտին փռելու մասին

Օրենքը այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիներն իրենց բավարարված կզգան դրանից եւ չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը եւ նրա նմանները Երեւան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունեն: Ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, ովքեր այդպիսի արարքների հեղինակներ են, նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ: Զգուշացնում եմ, որ կարող է մեր ուժերը չբավարարեն, որ Երեւանում այդ մարդկանց հանգիստ քայլելու իրավունքը պատշաճ ձեւով կարողանան կազմակերպել:

ՀՀ ոստիկանություն. Երևանի մի շարք փողոցներում արգելվելու է երթևեկությունը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտան՝ Ազատության պողոտա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ, Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ,

Փաշինյանը զգուշացնում է, որ երկրորդ մայիսի 1 չանեն. «Ցավալիորեն ինքնասպանությունների շարքը շարունակվում է»

«Խնդիրներ առաջանում են եւ կառաջանան նման հայտարարություններ անողների համար, որովհետեւ 2018-ի մայիսի 1-ին ես այս ամբիոնից էլ ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին եւ կարող եմ ասել, որ ցավալիորեն ինքնասպանությունների շարքը շարունակվում է»:

Նախագահն այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ «Մետրոպոլիտենի» յուրահատուկ ցուցահանդեսն իր եզակի ցուցանմուշներով մի քանի ամիս շարունակ Միացյալ Նահանգներից եւ աշխարհի տարբեր անկյուններից եկած թանգարանի բազմահազար այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ առաջին քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմական ժառանգությանը եւ յուրահատուկ մշակույթին:

«Առաջին հերթին բնակարանները տրվելու են հաշմանդամներին եւ զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքներին». Դավիթ Տոնոյան

Ինչ վերաբերում է սպաների՝ բանակը լքելուն՝ Գորգիսյանն ասաց, որ նրանք նախընտրում են տաքսի քշել, քան բանակում ծառայել: Տոնոյանը պատասխանեց, որ այս պահին այդ գործընթացը հնարավորինս կասեցված է, զորացրումները չեն իրականացվում պարտադիր անմիջապես տարիքը լրանալուց հետո:

ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում եւ վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը եւ ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին

Անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի նկատմամբ որևէ ճնշում՝ միաժամանակ ընդգծելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունը եւ հնարավորությունը՝ քաղաքական եղանակով։

Վարչապետի պատասխանը՝ ՀՅԴ-ականի հարցին՝ գյուղացիներին սափրող վարսավիրի ու Փաշինյանի կերպարանափոխության մասին

Փաշինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում եւ ավելի մեծ ամպլիտուդներով, իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, անելիքներում եւ ասելիքներում սիրում եմ լինել համարժեք:

Ստեղծվեց նոր կուսակցություն. «Մեր նպատակն է նոր քաղաքական միջավայրում նոր մոտեցում ցուցաբերել, թե ինչ է կուսակցություն երևույթը»

«Ազգային առաջընթաց կուսակցություն»-ը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Միհրան Պողոսյանն ու Արայիկ Գրիգորյանը հերքում են, թե իրենք հայհոյել են Արմեն Ավետյանին

Ներքաղաքական ստեղծված բարդ իրավիճակում ոմանք ակնհայտ կեղծ տեղեկություն տարածելով՝ փորձում են ապակայունացնող տրամադրություններ սերմանել։ Մասնավորապես, համացանցում ոմն դերասան, համատեղությամբ՝ թամադա, մտնելով դերի մեջ, տեսանյութ է տարածել՝ հայտարարելով, թե իբր ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Արայիկ Գրիգորյանը հայհոյել են իրեն, վնասել ավտոմեքենան․․․ https://www.facebook.com/arsenak198/videos/241289763402406/ Պաշտոնապես հայտարարում ենք, որ ներկայացվածը դերասանական մտքի վառ երևակայություն է՝ բացահայտ ապատեղեկատվություն։ Ստեղծված

Ներկայացված նկարը որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ. ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցում տարածված սույն նկարն արվել է 2011 թվականին, երբ Զորաց քարեր պատմամշակութային արգելոցից 400-500 մետր հեռավորության վրա ստեղծվում էր հնավայրի ՝ չափերով ավելի փոքր մակետը (կրկնօրինակը): Այսինքն, ներկայացված նկարը որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ: Անզեն աչքով տեսանելի է , որ այդ քարերը բնօրինակը չեն. դրանք կտրվել

Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները

Վանում հայկական գերեզմանոցի վրա 2017թ․ կառուցված զուգարանները, ավտոկայանն ու հանդերձարանները  միչև օրս չեն ապամոնտաժվել։ 2017թ․ վերջին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը խոստացել էր, որ այդ շինությունները 60 օրվա ընթացքում կապամոնտաժվեն։ Սակայն անցել է արդեն գրեթե 1 տարի, իսկ  խոստումն այդպես էլ դեռ խոստում է մնացել։ Հայկական գերեզմանոցը անարգող շինությունները կառուցվել էին Վան նահանգի

Աշոտ Հակոբյանը ցանկություն է հայտնել, որ Կառավարությունը հաջողի, կարողանա իրապես արդարացնել քաղաքացիների վստահությունը

Աշոտ Հակոբյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների հետ: Ամփոփելով համատեղ աշխատանքի կարճ, բայց դժվարին ժամանակահատվածը` Հակոբյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար, հորդորելով ավարտին հասցնել նախանշած ծրագրերն ու նախաձեռնությունները: Նա նշել է, որ հասարակության սպասելիքները շատ են, իսկ դրանք արդարացնելու համար հարկավոր են առավել կտրուկ, առաջին

Թուրք հոդվածագիր. «Ազնավուրի երգերը թաքուն հրավեր էին` գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու». ermenihaber.am

Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր սյունակում խորը հիացմունքով է անդրադարձել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին: Թուրք հեղինակի «Այսուհետ Ազնավուրն էլ չկա» վերտառությամբ հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր… Մեր գործը նրա երգերը սիրելն էր: Մենք սիրում էինք այդ երգերը, քանի որ մտածում էինք`

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից փոխանցվել է 311.400.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 311.400.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 28 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու,

Ադրբեջանցի մարզիչ. «Մխիթարյանին Բաքվում կարող էին վատ վերաբերվել»

Լոնդոնի «Արսենալ»-ն արդեն մեկնել է Բաքու, որտեղ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում կմրցի «Ղարաբաղ»-ի հետ: Թիմի հետ Ադրբեջան չի մեկնել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով մնացել է Լոնդոնում: Խաղին Հենրիխ Մխիթարյանի չմասնակցելուն անդրադարձել է ադրբեջանական «Ղարաբաղ» թիմի մարզիչ Քուրբան Քուրբանովը: Նա մասնավորապես ասել է. «Չէինք ցանկանա, որ այսպես ստացվեր: Սակայն պատերազմում հարազատներին կորցրած

Նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստեր՝ Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում. հարուցվել է քրեական գործ

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով: ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան տարածաշրջանի Արևիկ, Շիրակ, Կամո, Ոսկեհասկ, Ջաջուռավան և Կառնուտ գյուղերի բազմաթիվ բնակիչներ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Ախուրյանի սոցիալական

Սարհատ Պետրոսյան. «Կան հողեր, որոնք գրանցված չեն, եւ կարող է հանքեր լինեն, կարող է՝ ոչ»

Սարհատ Պետրոսյանը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում հայտնաբերվող խախտումներից պարբերաբար շոկի է ենթարկվում

Ջրանջատում Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում հոկտեմբերի 4-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանից դեպի ք. Աշտարակ նոր կառուցվող ճանապարհին ջրագծի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 4-ին ժամը 10։00-22:00 կդադարեցվի Երևանի՝ Աջափնյակ վարչական շրջանի Մելքումով փողոցի և հարակից սեփական տների, «Արմենիա» բժշկական կենտրոնի և «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Շտայնմայերին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նախագահ Շտայնմայերին քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Արագածոտնի դաշնակցական մարզպետը հրաժարական է տվել

Հարգելի′ և արդեն հարազատ դարձած գործընկերնե′ր, Արագածոտնի մարզի սիրելի′ ժողովուրդ, պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով և հիմք ընդունելով Հ.Յ.Դաշնակցության 02.10.2018թ հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին՝ այսօր դարձյալ թողնում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը: Մեկ տարին, անշուշտ, բավարար չէր իրագործելու համար այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեին մարզի զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այնուամենայնիվ, իմ

Արթուր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ

Արթուր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների, համակարգի  ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Արթուր Գրիգորյանը նշել է, որ պաշտոնը թողնում է քաղաքական իրողություններով պայմանավորված, ապա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ նախարարությունը կշարունակի բնականոն աշխատանքը՝ իրականացնելով նախանշված բոլոր ծրագրերը: «Այս ամիսների ընթացքում

Մեղադրանք է առաջադրվել որդուն՝ 61-ամյա հոր սպանության համար

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել որդուն՝ 61-ամյա հոր սպանության համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ,

Դատապարտյալը ՄԻԵԴ որոշումից հետո «դարձել է» ամբաստանյալ

ՄԻԵԴ-ում հերթական «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործն է ավարտվել դատապարտյալի հաղթանակով, սակայն «հետ ուղարկված» մասով հայաստանյան դատական գործընթացները դատարկ դահլիճում են: Ալիկ Մաթեւոսյանն ամբաստանյալի կարգավիճակով ուղեկցվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, ուր դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ լսվեց նրա խափանման միջոցի հարցը: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ալիկ Մաթեւոսյանը, ըստ նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանի (լուսանկարում), 12,5 տարի

«Շատ տրամաբանական է, որ այս ընտրությունները պետք է հնարավորինս շուտ լինեն». Հովհաննես Իգիթյան

«Հնարավոր չէ զարգացնել հանրապետությունը. եթե ամենակարևոր իշխանություններից մեկը՝ Ազգային ժողովը չի աշխատում». քաղաքագետ

Ֆրանսիայի դեսպանը` նախագահ Մակրոնի գրքի մասին. «Սա ավելին է, քան գիրքը»

«Որպես կանոն, նման գրքերը յուրաքանչյուր երկրում ներքին օգտագործման համար են, եւ այս գրքի հայերեն հրատարակությունը շատ բանի մասին է խոսում մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների վերաբերյալ: Սա առաջին հերթին փաստում է մեր երկու երկրների համակրանքը գրքի հանդեպ: Ընդհանրապես, Ֆրանսիայում ընտրություններին հայտ ներկայացրած ցանկացած թեկնածու, քաղաքական գործիչ պետք է գիրք հրատարակի… Սա ավելին է, քան գիրքը»,-

Բաղրամյան 26-ի այգին ավելի լավն է

Ազգային ժողովի այգին նույնպես հասանելի կլինի քաղաքացիների համար

Ինչպիսի կոռուպցիոն մեխանիզմ է գործել անշարժ գույքի կադաստրում

Կադաստրի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասում է՝ ամեն օր զարմանում եմ, թե դրանք ինչ ծավալների են. առայժմ 12 բացահայտումներ ուղարկվել են իրավապահ մարմիններին

«Սասնա ծռեր» խմբի 2 անդամ հացադուլ սկսեցին

«Իմ ընկերն է եղել նախկինում, բայց 30 տարվա ընկերները խարդախ դուրս եկան, լինում է, չէ՞». Պավել Մանուկյան

Խորհրդարանն արագացրեց արտահերթի անցկացումը. ՀԺԿ

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելով, խորհրդարանը ըստ էության ոչ թե կանխեց, այլ արագացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը: Ազգային ժողովի դիմաց երեկ տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիան ցույց տվեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները այլընտրանք չունեն: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի սահմանադրության շրջանակում և արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում՝ նոր ընտրական օրենսգրքով: Դա նախադրյալներ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930