Օրվա լրահոսը
«Սասնա ծռեր» խմբի 2 անդամ հացադուլ սկսեցին
«Իմ ընկերն է եղել նախկինում, բայց 30 տարվա ընկերները խարդախ դուրս եկան, լինում է, չէ՞». Պավել Մանուկյան
Խորհրդարանն արագացրեց արտահերթի անցկացումը. ՀԺԿ
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելով, խորհրդարանը ըստ էության ոչ թե կանխեց, այլ արագացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը: Ազգային ժողովի դիմաց երեկ տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիան ցույց տվեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները այլընտրանք չունեն: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի սահմանադրության շրջանակում և արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում՝ նոր ընտրական օրենսգրքով: Դա նախադրյալներ
ՀՀ գլխավոր դատախազությունում օտարերկրյա փորձագետների հետ քննարկվել են անցումային արդարադատության իրականացմանն առնչվող հարցեր
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, երկրից դուրս բերված ակտիվների վերադարձման հարցերով, անցումային արդարադատության մեխանիզմների միջազգային փորձին, այդ ոլորտներում քրեական քաղաքականության շրջանակներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում արձանագրված կոռուպցիայի
Անտառային պետական կոմիտեի դաշնակցական նախագահը հրաժարական է ներկայացրել
Բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՅԴ բյուրոյի անդամ Միքայել Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս պահին իրականացվում են ստուգումներ. Արցախի ոստիկանությունը՝ ՀՀ ԱԱԽ քարտուղարի հոր ինքնասպանության վերաբերյալ
Այս պահին իրականացվում են ստուգումներ և մենք, նպատակահարմարությունից ելնելով, ստուգումների արդյունքների վերաբերյալ կհաղորդենք: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ոստիկանության լրատվական ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի (լուսանկարում) հոր ինքնասպանության վերաբերյալ տարածված տեղեկություններին: «Ստացվել է ահազանգ, անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, և ներկայումս համապատասխան ստուգումներ
ԱԺ այգու դարպասները բացվել են քաղաքացիների առջև
Ազգային ժողովի այգու դարպասները բացվել են այցելուների առջև։ Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ից սկսած քաղաքացիներն անարգել մուտք են գործում ԱԺ բակ։ «Անցնում էինք այս տարածքով, տեսանք, որ դարպասները բաց են, սիրով ներս եկանք։ Ուզում էինք տեսնել, թե մեր պաշտոնյաներն ինչպես են աշխատում այս շենքում, որը կառուցվել է ժողովրդի կողմից։ Այստեղ լուծվում են ազգի խնդիրները, մենք ուզում
«Շատ ադեկվատ ժամկետ է աշնան վերջ ունենալ ԱԺ արտահերթ ընտրություններ». Նաիրա Զոհրաբյանի հիմնավորումը
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Շատ ադեկվատ ժամկետ է աշնան վերջ ունենալ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետև ստեղծված քաղաքական ոչ ստանդարտ իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Իսկ հանգուցալուծման միակ իրավական տարբերակը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որովhետեւ պարբերաբար խորհրդարանում կարող են լինել քաղաքական եւ ինչու չէ՝ նաեւ սահմանադրական ճգնաժամեր»:
Ֆրանսիայի դեսպան. «Հետեւում ենք հայաստանյան իրադարձություններին»
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի ժամանակ պատասխանելով հայաստանյան վերջին իրադարձությունների վերաբերյալ «Ազատություն» ռ/կ-ի հարցին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ասաց, որ որպես Հայաստանում դեսպանություն ունեցող երկիր` հետեւում են իրադարձություններին, սակայն խառնվելու իրավասություն չունեն: «Մենք հավատ ենք տածում առ այն, որ Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Եկող շաբաթ ողջ
Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ
Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Նշելով քաղաքական իրողություններով պայմանավորված իր հրաժարականի մասին նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ավելացրել, որ հիմա շատ կարևոր է յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքը և հույս հայտնել, որ բազմաթիվ ծրագրերը կիրականացվեն ինչպես, որ նախանշվել էին։ Ա․Մինասյանը առանձնահատուկ շնորհակալություն
Մեկուկես րոպեանոց զրույց Դուշանբեում՝ Բաքվում Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո
Սկիզբը՝ այստեղ «…Բայց հանկարծ Իլհամ Ալիեւը հասնում է Նիկոլ Փաշինյանի հետեւից» Թե՛ պաշտոնական Երեւանից, թե՛ Բաքվից մինչեւ վերջերս ազդակներ չէին հնչում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների դեմ առ դեմ հանդիպման շուտափույթ կազմակերպման անհրաժեշտության մասին, թեեւ միջազգային հանրությունից բանակցային գործընթացը շարունակելու կոչեր լինում էին: Բայց հանկարծ սեպտեմբերի 28-ին Դուշանբեից, որտեղ ընթանում էր ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի
«Ինչ կանենք, չենք անի՝ ՀՀԿ-ն մինչեւ վերջ ոտքի վրա է լինելու». Գալուստ Սահակյան
Մեր հարցին՝ արտահերթը ասում են ազգային պահանջ է՝ ժողովրդի պահանջ, իսկ ՀՀԿ-ն չի ուզում կատարել ժողովրդի պահանջը՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ժողովրդի պահանջը ես շատ լավ եմ հասկանում եւ ես չեմ կարծում, որ ինչ-որ մի մարդ պիտի ծնվի մեզանում, որը ժողովրդի պահանջով կարողանա իր կարողությունները ներկայացնել ժողովրդին: Ժողովրդի պահանջով ես այսօր ԱԺ պատգամավոր եմ»:
ԲՀԿ մանդատով ՀՀ Արմավիրի մարզպետ նշանակված Գագիկ Միրիջանյանը հրաժարական է ներկայացրել
Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, Լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ: Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ցանկանում եմ նշել, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով եմ ընդունել Արմավիրի մարզպետի պաշտոնն ու արել հնարավորը Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման համար
Հարուցվել է քրեական գործ` հարսանյաց սրահում տեղի ունեցած միջադեպի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի ունեցած դեպքի հանգամանքները: 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1981 թվականին: Դեպքի առթիվ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-12 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 3-8-ը սպասվում է առանց տեղումների
Նախագահի անձեռնմխելիություն
Հայտնի է, որ լիազորությունների կատարումը դադարած ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ընտրված խափանման միջոց կալանավորումը վերաքննիչ դատարանն անհիմն է ճանաչել սահմանադրական անձեռնմխելիության հենքով: Փորձենք դիտարկել ՀՀ նախագահի սահմանադրական անձեռնմխելիության դրույթները եւ սահմանադրական կարգը տապալելը արարքի էությունը: Նկատենք, որ ՀՀ նախագահի անձեռնմխելիության սահմանադրական դրույթները համապատասխանում են միջազգային սահմանադրականության պրակտիկային: Արտերկրի սահմանադրություններն
Քաղաքական ուժերը պետք է բավարար ժամանակ ունենան ընտրություններին պատրաստվելու համար. ԵԽԽՎ համազեկուցող
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով: «Երևանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միաժամանակ, ընտրություններին մասնակցության թիվը ցույց տվեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ
«Եղել է տեսակետ, որ ի՞նչ է եղել, եկեք ջենթլմենական պայմանավորվածություն անենք ու տեր լինենք, պարտադիր չի, որ հուշագիր լինի». Մելքումյան
Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հայտարարում էր, որ վարչապետի հետ է, թեկնածու չեն առաջադրելու, Մելքումյանը պատասխանեց, որ առանձին գործիչներ գուցե ասել են, բայց նման որոշում ԲՀԿ-ն չունի: Նա ասաց, որ բանակցությունները շարունակվում են, կքննարկվեն, երբ պաշտոնական տեսակետ ունենան՝ կասեն:
Գեղարքունիքի դաշնակցական մարզպետը հրաժարական է ներկայացրել
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՈՒՂԵՐՁԸ Սիրելի՛ հայրենակիցներ, Գերարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, Նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը: Անցած քառամսյա ժամանակահատվածը կարճ էր, ինչ խոսք, որպեսզի կյանքի կոչեինք մարզի զարգացման խոշոր ծրագրեր: Այդուհանդերձ, իմ կողմից Գեղարքունիքի խնդիրներին քաջածանոթ լինելու իրողությունն ստիպեց
Հայաստանում վերադարձել են բողոքական տրամադրությունները. միջազգային մամուլի արձագանքը
Հոկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին և դրան հաջորդած գործողություններին արձագանքել են միջազգային լրատվամիջոցները: «Հեռանալ՝ մնալու համար. ինչու՞ է Հայաստանը դարձյալ փոթորկվում». Այսպես է վերնագրել իր հոդվածը gazeta.ru-ն: h Հայաստանում ցույցերի հերթական ալիքի ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ: Ընդ որում, նա պարզաբանեց, որ ցանկանում է վերընտրվել այդ պաշտոնում
Արամ Սարգսյանը մանրամասներ է պատմում կառավարություն-խորհրդարան քննարկումներից
Երեկ գիշեր ՀՀԿ-ականներն անկեղծացել են
Արդյոք անհրաժե՞շտ է ԲՈԿ ունենալ
ՄԻ անգամ ինձ հարցրին. «Բացատրեք խնդրեմ, հանրապետությունում տնտեսագետներն առավել թվաքանակով ատենախոսություն են պաշտպանում` միջինը տարեկան 150 հետազոտական աշխատանք, յուրաքանչյուրը` առնվազն երեք գիտական նորույթով: Ու եթե այդքան բեղմնավոր գիտություն ունենք, ապա ինչո՞ւ է մեր տնտեսությունը այսքան տկար»: Գոնե ինձ համար այս հարցն ունի մի կարճ պատասխան. «ՀՀ-ում տնտեսագիտությունը կտրված է իրականությունից, եւ ատենախոսությունները գրվելով ընդամենը անհատի
«Այն մարդիկ, որոնք գործուն խաղացողներն են, գիտակցում են իրավիճակը, ոչ մեկը լուսնից չի իջել». Մարուքյանը բացառում է ռեւանշը
«ՀՀ-ում հիմա այնպիսի իրավիճակ է, որ չկա հնարավորություն հակահեղափոխության, չկա հնարավորություն մեկ այլ մարդու առաջադրելու եւ ընտրելու վարչապետ: Անգամ եթե դա արվի, դա հերթական ձախողված քայլն է լինելու, որեւէ արդյունք դա չի տալու ռեւանշի, կամ իրավիճակը փոխելու: Հետեւաբար այն մարդիկ, որոնք գործուն խաղացողներն են, գիտակցում են իրավիճակը, ոչ մեկը լուսնից չի իջել»:
«Թակարդ» վեպ. Վճռական մենակը՝ սահմանային վիճակում
«Թակարդ»-ը արկածային վեպ չէ, ոչ էլ քրեական կամ ռազմավավերագրական, թեև հիշյալների սիրահարները կարող են նաև այդ ընկալմամբ կարդալ, ու գոհությունը կատարյալ կլինի: Կարելի է նույնիսկ մեր ժամանակներում տարածված զուգահեռ պատմության գրականություն դիտել, ու դրա ընթերցողն էլ կունենա: Իսկ ես ուզում եմ հոգեբանական վեպ տեսնել և այդպես էլ մի շնչում կարդացել եմ: «Մի շնչում»-ը շեշտում եմ,
Թե՞ ամեն հերթապահ ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ, թողնելով իրենց գործերը, պիտի վազեն հրապարակ. Ռուբեն Գրիգորյան
Ավելին՝ իսկական հեղափոխությունը ամեն օր վտանգվում է, քանի չի մաքրվել Ազգային ժողովը։
«Որքան ես հասկացա, զիջման տեղ այլեւս չկա, ընտրությունները լինելու են դեկտեմբերին». Էդմոն Մարուքյան
«Մեր մյուս խմբակցությունների անդամները պնդում էին, որ իրենք համաձայն են խորհրդարանի ցրմանը, սակայն այն պետք է տեղի ունենա մայիս ամսին: Քննարկումներ եղան նաեւ Ընտրական օրենսգրքի մասին, այլ փոփոխությունների մասին, վարչապետն ասեց, որ պատրաստ են նաեւ ԸՕ-ն ընդունել այս օրերի ընթացքում, որը պատրաստ է: Դրանից հետո չեղավ ընդհանուր կոնսենսուս, վարչապետն իրազեկեց իր ծրագիրը, մենք դուրս եկանք»:
Երկաթգծի «Մխչյան» կայարանում գնացքը հարվածել է կովի
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10.40-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ երկաթգծի «Մխչյան» կայարանում գնացքը հարվածել է կովի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ի սահմաններում Արարատ-Հրազդան երթուղու գնացքը 587 կմ-ի ՊԿ-9 հատվածում հարվածել է Մխչյան գյուղի մի բնակչի պատկանող կովին, ինչի հետևանքով կովը սատկել է: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում
Հայ-եզդիական բարեկամության լուռ վկաները
Հայ եւ եզդի ժողովուրդները դարեր շարունակ ապրելով կողք կողքի` մի ժողովրդի նման կիսել են ուրախ ու տխուր պահերը, ապրել են խաղաղություն եւ պատերազմ, դժվար պահերին եղբայրական ձեռք են մեկնել միմյանց: Հայ-եզդիական բարեկամության վառ օրինակներից մեկն էլ Ակնալիճ գյուղում կառուցված եզդիների սրբատեղին է՝ Զիարատը, որտեղ ամեն տարի սեպտեմբերի 29-ին մեծ շուքով նշվում է եզդիների սրբատեղիի օծման
Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո բախումներ կլինեն, կարծում է Արա Պապյանը. «Ա1+»
Նիկոլ Փաշինյանի առաջարկը հրաժարականի պահանջով, լուրջ վտանգներ է պարունակում։ Երբ ինքը հրաժարական տվեց, մյուս ուժերը չեն պահելու եւ վարչապետի այլ թեկնածու են առաջադրելու։ Անդրադառնալով երեկ տեղի ունեցած հանրահավաքին եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ «Ես անձամբ կողմ եմ, որ այս հարցը լուծվի հանրաքվեի միջոցով։ Եթե խորհրդարանի արտահերթ ընտրությունները ձմռանը լինեն,
ԱԺ նիստը չտապալվեց. Քվորումն ապահովված է, օրենքները՝ ընդունված
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստը առավոտյան չկայացավ, որովհետեւ քվորում չկար: 3 ժամվա ընթացքում եթե այդպես էլ անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեին, նիստը չէր կայանալու: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ սպասում են «Ելքի» պատգամավորներ Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին, որոնք առավոտյան եկել, գրանցվել են, բայց եթե հիմա քվեարկությունների չմասնակցեն, օրենքները չեն անցնելու, իսկ այդ օրենքները
Արթուր Խաչատրյան. «Թե՛ որպես նախարար, թե՛ որպես մարզպետ և փոխնախարար աշխատել եմ՝ առաջնորդվելով իմ սկզբունքներով, չխուսափելով պատասխանատվությունից»
Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահին, կառավարության բոլոր անդամներին, ԱԺ պատգամավորներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և իհարկե գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին:


















































