Օրվա լրահոսը

Առողջ ապրելակերպի քարոզը կա, բայց չկա այդ ապրելակերպով ապրելու միջավայրը. «Փաստ»

Նախորդ իշխանությունների ներփակ, պարսպապատ կենսաձևի և կյանքին ծառայողական մեքենաների մգեցված պատուհաններից նայելու ֆոնին Փաշինյանի հեծանիվ քշելը, Բաղրամյան 26–ի դարպասները բացելը, իհարկե, աչք են շոյում: Սրանք շատ կարևոր մեսիջներ են, որոնք իշխանությունը մոտեցնում են հանրությանը, վերջինիս հանում նախորդ տարիների ապաքաղաքական կապանքներից: Սակայն, դրական կողմերով հանդերձ, այս ամենն ունի որոշակի վտանգներ, որ մեսիջներն այդպես էլ կարող են

«Կենդանիների առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարց է». Արթուր Խաչատրյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար  Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության  անասնաբուժական ծառայությունների կատարողականի գնահատման (OIE  PVS) փորձագետներին՝ առաքելության ղեկավար Նիկշա Բարիշիչի գլխավորությամբ։ «Կենդանիների առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարց է, և մենք գնահատում ենք ցանկացած խորհրդատվություն և քննադատություն, որի շնորհիվ կարող ենք  ոլորտը բարեփոխել՝  հասցնելով ավելի բարձր մակարդակի»,- ողջունելով հյուրերին նշել

30 տարի անց մեր երեխաները կրկին բալետային ներկայացում կդիտեն

Այսօր բալետի միջազգային օրն է Բալետի միջազգային օրվա նախօրեին ՌԴ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը «նվեր» է արել թատրոնի բալետային խմբի արտիստներին՝ Երեւան հրավիրելով անվանի խորեոգրաֆ Հենրիխ Մայորովին: Նա իրականացնելու է Կարեն Խաչատուրյանի հանրահայտ «Չիպոլլինոն»: Ազգային օպերային թատրոնը իր կենսագրության ընթացքում այնքան էլ հարուստ չի եղել երեխաների համար բալետային ներկայացումներով: Մեզ

Բաբկեն Թունյան. «Սա բավական զգուշավոր բյուջե է, և այն հեղափոխական անվանել չի կարելի». «Ժամանակ»

Կառավարությունը սեպտեմբերի 27-ին՝ հերթական նիստի ժամանակ, որը վարում էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հավանություն տվեց «Հայաստանի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Ըստ այդմ՝ Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: Համայնքների

Միքայել Մելքումյան. Կառավարության ծրագրում ընտրություններն այս տարի անցկացնելու մասին ոչինչ գրված չէ. «Ժողովուրդ»

Նախ մենք պայմանավորվել ենք, որ նոր ընտրությունների համար պետք է լինեն խաղի նոր կանոններ։ Մենք պետք է ունենանք նոր, փոփոխված ընտրական օրենսգիրք, որտեղից պետք է դուրս գա այդ արատավոր ռեյտինգային համակարգը։

Կապ ունե՞ն ԱԺ արտահերթ ընտրությունները Արցախի հարցի հետ

Արմեն Աշոտյանը վաղը կփորձի Նիկոլ Փաշինյանից ստանալ հարցի պատասխանը

Շարլը ֆրանսիական երաժշտության միակ լուսավորիչն էր. Ալեն Դելոն

Մշակույթի և քաղաքական գործիչները սգում են Ազնավուրի մահը

Մեկ տարեկան երեխային ծեծելով սպանության դեպք. «Նշել է, որ մայրն է երեխային ծեծի ենթարկել». «Հայկական ժամանակ»

Խիստ արտահայտված որեւէ վարկած չկա, երեխան լաց է եղել պարզապես, փորձել են հանգստացնել, դա է եղել պատճառը, ուրիշ պատճառ չկա։

Եթե Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ է ցանկանում, թող Սահմանադրությանը համաձայն հրաժարական տա. «Ժողովուրդ»

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ, երեկ եւս խմբակցության նիստում «Հանրապետական» խմբակցության անդամները դեմ են արտահայտվել Ազգային ժողովի ինքնալուծարմանն ու սահմանադրական փոփոխությունների շնորհիվ խորհրդարանական ընտրություններին հասնելը։ Իհարկե, խմբակցության կազմում կան պատգամավորներ, ովքեր բարձրաձայնել են, թե հնարավոր է՝ Փաշինյանը ճիշտ է, եւ պետք է գնալ այդ ճանապարհով։ Սակայն սկզբունքայիններն ավելի շատ են եղել, ովքեր, կարելի է ասել,

«Ճիշտ պատգամ է, թե ինչպես պետք է ապրել մեծ կյանքը, որպեսզի դա լինի հարուստ». Գագիկ Մինասյանը՝ Ազնավուրի մասին

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը, որը խստորեն հետեւում է ԱԺ կանոնակարգ օրենքին ու օրակարգից դուրս սովորաբար որեւէ միջամտություն չի անում, այսօր ԱԺ ամբիոնին մոտենալով՝ օրենսդրական նախագիծը զեկուցելուց առաջ, շեղվելով թեմայից, խոսեց ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ երաժիշտ Շարլ Ազնավուրի մասին:

Ծաղկաձորում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կանցկացվի

«Punch Boxing» պրոումեթերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավգյանն ու Գոռ Երիցյանն հանդիպեցին լրագրողների հետ: Արամ Դավթյանը սկզբում պատմեց հայ բռնցքամարտիկների՝ վերջերս Մոսկվայում անցկացրած մենամարտերի մասին, որտեղ Արամ Ավագյանի մենամարտը ռինգի տերերից Սմիռնովի հետ ավարտվեց ոչ-ոքի եւ հայ բռնցքամարտիկը պահպանեց WBC International Silver գոտին, իսկ Գոռ Երիցյանը ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտով հաղթեց

Օրհասական պահերին նա միշտ հարազատ ժողովրդի կողքին էր. Բակո Սահակյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անմահ արվեստի միջոցով Ազնավուրն աշխարհին

Բաբլոյանը խոսեց Ազնավուրի հանդեպ իր զգացմունքների մասին. ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Ազնավուրի հիշատակը

Անձամբ ես ոչ միայն կորցրեցի, ինչպես դուք բոլորդ, հռչակավոր մի անձնավորության եւ մեր ազգի զավակին, այլեւ կորցրեցի իմ լավ բարեկամին ու իմ գործընկերոջը: Երկրաշարժից ի վեր մենք համագործակցել ենք՝ հանուն Հայաստանի երեխաների առողջության եւ նրանց ապագայի, բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել: Եվ այն զգացմունքները, որ կան իմ մեջ Շարլ Ազնավուրի հանդեպ, դրանք կապված են միմիայն նրա բարի կեցվածքի, բարի եւ ազնիվ մոտեցումների հետ:

Շառլ Ազնավուրը հերոս է համամարդկային քաղաքակրթության համար․ նա աշխարհին ճանաչելի դարձրեց հայ ժողովրդի իրական պատմությունն ու Հայաստանը

Բրյուսելում մասնակցում եմ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային, որը տեղի է ունենում Բելգիայի խորհրդարանի շենքում: Ներկա են աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ: Հատուկ քննարկվելու է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրով նիստի ընթացքում: Բարձրաստիճան միջոցառման բացման ընթացքում նիստը, որին ներկա էր ավելի քան

Արամ Ավագյան. «Օլիմպիական խաղերում կիսատ թողած գործ ունեմ»

Aravot.am-ը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանից եւ Գոռ Երիցյանից հետաքրքրվեց, թե վերջին շրջանում բռնցքամարտի ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի միջեւ ծագած տարաձայնությունները չե՞ն ազդել մարզումների վրա: «Ոչ: Հիմա նորմալ մարզվում ենք Օլիմպավանում», – պատասխանեցին նրանք: Հետաքրքրվեցինք նաեւ, թե պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելուց հետո նրանք մտադի՞ր են մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին, ինչին Գոռ Երիցյանը պատասխանեց, որ այդպիսի պլաններ կան, իսկ

Ի հիշատակ Ազնավուրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ

Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ եւ բնույթով մարդկայնության եւ մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին: Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր եւ մեր մերձավորների

«Եթե մի օր չերգեմ, հաստատ կմեռնեմ»

94 տարեկանում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը գնաց երկնային կյանքով ապրելու: Նա ողջ կյանքում արժեւորեց իր ունկնդրին: «Եթե անգամ մի փոքր հոգնած եմ, դա չի նշանակում, որ կանգ կառնեմ, ես միշտ կգնամ դեպի իմ ունկնդիրը: Իմ ունկնդիրն ամենաերախտագետն ու նվիրվածն է, ունկնդիրն է մեզ կերտում, հարստացնում: Ունկնդրի շնորհիվ ենք երիտասարդ մնում: Դեռ չեմ մտածել կանգ առնելու

Օգտագործել «նախկինների» ներուժը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այն եզակի մարդկանցից մեկն է, որը Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում սուր հակադրության մեջ էր գործող իշխանությունների հետ: Նա անում էր դա որպես լրագրող, որպես խմբագիր, որպես ընդդիմադիր եւ որպես հեղափոխական: Հավաքել քաղաքական թիմ, որը բաղկացած կլինի բացառապես նման մարդկանցից, անհնարին է: «Թավշյա հեղափոխության» ժամանակ ներկայիս վարչապետին միացած երիտասարդները, բնականաբար, «արատավորված չեն»

ԱՍԵԿՈՍԵ

Չեմ բացառում, որ սադրիչ կոնտրաները կարող են հրահրել քաղաքացիական ընդհարումներ. պետք է վերացնել «տաք օջախները»: ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ

«Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը». Էմանյուել Մակրոն

«Ես հրավիրել էի շանսոնյեին երևանյան ուղևորությանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ «Նա պետք է երգեր այնտեղ: Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը», – Թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն՝ անդրադառնալով ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահվանը։ «Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը», – գրել է Մակրոնը։ «Խորապես ֆրանսիացի, հոգով կապված իր հայկական

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի ՀՕ-ում հավակնում է մրցանակային տեղի

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ տուրում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Բելառուսի նկատմամբ եւ 12 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը իրենց պարտյաներում ոչ-ոքի արեցին: Մեր տղաները ընդամենը մեկ միավոր են զիջում երեք առաջատարներին՝ Ադրբեջանին, Լեհաստանին եւ ԱՄՆ-ին: Վաղը իններորդ տուրում  տղամարդկանց հավաքականի

«Մեզնից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս. Հայրենիքը նրա մեջ էր, նա` Հայրենիքի…»

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից` Ազնավուրն այլեւս չկա… Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին: Շառլը մարդու հավաքական կերպարն էր՝ իր հույզերով ու ապրումներով, կյանքի դժվարություններով ու երազանքներով, սերերով ու ատելություններով: Դարի նման ձգվող իր երկար կյանքի ընթացքում իր հոգեպարար երգերով, իր անկրկնելի կերպարով որքա՜ն

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի ՀՕ-ում դարձավ միանձնյա առաջատար

Բաթումում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան, որտեղ փայլում է Հայաստանի կանանց ազգային հավաքականը: Այսօր մեր աղջիկները 2,5:1,5 հաշվով հաղթեցին ԱՄՆ-ի ընտրանուն եւ թիմային 13 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց, իսկ Մարիա Կուրսովան պարտություն կրեց: Մրցաշարային աղյուսակում մեր աղջիկներին հետեւում են 12-ական միավոր վաստակած Չինաստանը,

Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 2-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում: Ազատության պողոտան՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան -Կորյունի փողոցների խաչմերուկ: Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին: Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության

«Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Փայլանի պատասխանը Թուրքիայի փոխնախագահին՝ «Թուրքական թեզերը ռասիստական են»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուհաթ Օքթայի հակահայկական հայտարարությունը: «Bianet» լրատվական կայքին տված մեկնաբանության մեջ Փայլանը նշել է, որ Թուրքիայի նոր դիրքորոշումը հիմնված է ոչ թե առերեսման, այլ ժխտողականության ու ձուլման վրա և այս տեսանկյունից  նոր թշնամիների կարիք կա: Ըստ Փայլանի՝ Թուրքիայում բնակվող

Մանուկները ջերմացրին տարեցների օրը

«Երևան, իմ սեր» հիմնադրամն հոկտեմբերի 1-ին Սբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ապրող տարեցներին եւ Նորքի տուն-ինտերնատի բնակիչների համար օրվա խորհրդին համահունչ միջոցառում էր կազմակերպել: Տասն օր առաջ հիմնադրամը հյուրընկալել էր փոքրիկներին, իսկ այսօր արդեն տարեցներին: Տարեցների միջազգային օրվա առիթով տատիկ-պապիկների մանկության եւ երիտասարդության տարիների սիրելի երգերը հնչեցին: Դրանք կատարեցին «Լապտերներ» մանկական նախագծի անդամները: Օրվա հերոսները ոչ միայն

«Երբ Ազնավուրը տեսավ իր արձանն, ասաց՝ ես փոքրամարմին եմ, արձանը երկար է, կթողնեմ ձեզ»․ գյումրեցի քանդակագործի հիշողությունները (Ֆոտոշարք)

Այսօր Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, աշխարհահռչակ շանսոնիեի արձանի տեղի ունեցավ մոմավառություն, մոտ մեծ թվով գյումրեցիներ ծաղիկներ խոնարհեցին նրա հիշատակին։ Երբ հոգևոր կարգ պիտի մատուցվեր, տաք եղանակը միանգամից փոխվեց, սկսվեց հորդառատ անձրև։ «Եղանակը նույնպես սգում է», -արցունքներին աչքերին՝ մեկնաբանում էին կանայք։ Անձրևը փոքր-ինչ հանդարտվեց, ու գյումրեցիները հոգևորականի առաջնորդությամբ աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ շանսիոնեի հոգու հանգստության

Մոմավառություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի. (Ֆոտոշարք)

Այսօր 94 տարեկանում կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Մեծ հայի մահվան լուրը ցավով ընդունեցին ամբողջ աշխարհում: Քիչ առաջ Վանաձորում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Ազնավուրի: Իր իսկ անունը կրող մշակույթի պալատի բակում վանաձորցիները ծաղիկներ էին խոնարհում եւ մոմեր վառում՝ Ազնավուրի հոգու խաղաղության համար: -Այսօր մեծ կորուստ ունեցավ ոչ միայն հայ ազգն, այլեւ ամբողջ աշխարհը:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930