Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք, որ ընդդիմությունը ԱԺ հանձնաժողովի նախագահի համար էլ քվոտա ունենա». Նիկոլ Փաշինյան

Կայացավ Վահրամ Բաղդասարյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Վալերիյ Օսիպյանն այցելել է առաջին «խելացի փողոց»

Աճառյան փողոցում հապաղումներն ու խցանումները բացառելու համար Ճանապարհային ոստիկանությունն իրականացրել է միջոցառումներ: Հոկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց փողոց՝ ծանոթանալու կատարված փոփոխություններին: Փողոցի 5 խաչմերուկներում՝ Աճառյան-Ծարավ Աղբյուրի, Աճառյան-Բաբաջանյան, Աճառյան-1-ին նրբանցք, Աճառյան-2-րդ նրբանցք և Աճառյան-Առինջ խաչմերուկներում տեղադրվել են ուլտրաձայնային սենսորային համակարգեր, որոնք ավտոմատ հաշվարկում են խաչմերուկում տրանսպորտային միջոցների քանակը և ըստ ծանրաբեռնվածության փոխում լուսացույցի գույնը:

Որտեղ կհուղարկավորվի Շարլ Ազնավուրը. Նիկոլ Փաշինյանը սպասում է Շանսոնյեի հարազատների խոսքին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները շոկի մեջ են

Հաստատվել է Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը

2018 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատեց Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, որը հասանելի է հետևյալ հղումով։

«Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր»:

Բերդի սահմանագոտու ճանապարհները հիմնանորոգվում են (Ֆոտոշարք)

Աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ

Միլսը՝ Օսիպյանին. «Ողջունում եմ ոստիկանական ուժերն արդիականացնելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու Ձեր հանձնառությունը»

Հոկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին: Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը տարեցտարի զարգանում է՝ ընդգրկելով բազմաթիվ ուղղություններ: Սերտ համագործակցություն կա, մասնավորապես, ընտանեկան

Եթե լրագրողի մռութ ջարդել սպառնալը ձեր համար նորմալ է, ուրեմն նորմալ է նաեւ արմունկից բռնելն ու խոչընդոտելը

Մալաթիայի ոստիկանությունում բացատրություն գրելիս հետաքննիչն այսպիսի հարց ձեւակերպեց, թե ի՞նչ հետք թողեց այս դեպքը ձեր վրա: Իմ պատասխանը հետաքննիչի համար առավել քան զարմանալի էր՝ եթե Մալաթիայի ոստիկանության հետաքննիչ Հալլաբյանը գտավ, որ նորմալ է, երբ ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը սպառնում է լրագրողի մռութ ջարդել, ուրեմն նորմալ է նաեւ, որ ընտրողը թույլ չտա լրագրողին իր հորը նկարել, այ այդ հետքն է թողել ինձ վրա:

Այսօր զոհված զինծառայողը Գյումրիից է, բժշկի որդի է

Այսօր ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծանր հրազենային վիրավորում ստացած ու զինվորական հոսպիտալում մահացած զինծառայող, 1997թ. ծնված Գեւորգ Սուրենի Հարոյանը Գյումրիից է, բժշկի որդի է։ Ինչպես ճշտեցինք Գյումրի բժշկական կենտրոնից, նրա հայրը՝ Սուրեն Հարոյանն, աշխատում է հեմոդիալիզի բաժանմունքում, ինչպես նաև շտապօգնությունում։ Թե ինչ հանգամանքներում է զոհվել Գևորգ Հարոյանը, դեռևս պարզված չէ,

Մենք պատրաստ ենք բանակցությունների. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին

Ալավերդիում քննարկել են պղնձաձուլական գործարանը փակել-չփակելու հարցը

«Կարո՞ղ եք հիմնավորել ցինկ, երկաթ որտեղից». Լուսինե Մեջլումյան

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

«Ավելի լավ է մեռնեմ». Guardian-ի ֆոտոլրագրողը հավաքել է Հայաստանում ծերերի պատմությունները

Լքված և մեկուսացված, նախկին խորհրդային հանրապետությունում հազարավոր տարեցներ ապրում են ծանր դժվարություններով լի կյանք: Բրիտանական The Guardian պարբերականի ֆոտոլրագրող Նիք Դանզիջերը եղել է Հայաստանում և ներկայացրել այդպիսի մարդկանց պատմությունները: Նախագիծն իրականացվել է Շվեյցարիայի, Մոնակոյի և Հայաստանի Կարմիր խաչի համատեղ ծրագրի շրջանակում: Քաղաքական ցնցումները, աղքատությունը և աշխատանք փնտրելու ակնկալիքով երիտասարդների արտագաղթը Ռուսաստան իրենց հետքն են թողել

Սերժ Սարգսյանն ընդունո՞ւմ է ՀՀ կառավարության առաջարկած առանձնատան առաջարկը. երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարզաբանումը

Նաիրի Պետրոսյան. «Էդուարդ Աղաջանյանի հետ ձեռք էինք բերել պայմանավորվածություն, որ բոլոր խնդիրներն ու հարցերը քննարկում ենք ուղղակի շփման մեջ, չմիջնորդավորված շփման մեջ և ուղերձներ չենք փոխանակում լրատվամիջոցների միջոցով»:

ԱԺ ընտրությունները հնարավոր է անցկացվեն հին օրենսգրքով. Մարուքյան. «Ա1+»

Լույս դաշինքը կաջակցի գործող խորհրդարանը ցրելու ցանկացած առաջարկի: «Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք»,-ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Լույս դաշինքը պատրաստ է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Մենք պատրաստ ենք, որովհետև մենք այս պահին գոնե Երևանի մասշտաբով արձանագրել ենք, որ երրորդն ենք, հետևաբար, եթե վաղը լինի ընտրություններ, մենք կարող է երրորդից դառնանք երկրորդը,

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Նախագահը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում կմասնակցի Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը

«Օրենքի առաջ հավասար են բոլորը․ սա պետք է լինի ոստիկանության գործունեության կարևորագույն սկզբունքը». ՀՀ ոստիկանության պետ

Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 29-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին կատարած աշխատանքի կապակցությամբ։ Ոստիկանության պետն անդրադարձավ առաջիկայում մարզերում կայանալիք տեղեկան

«Որպես մարդ ու քաղաքացի՝ սովորեցնում էր անմնացորդ սիրով սիրել հայրենիքը». Արա Բաբլոյան

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Արցախի ՊԲ զինծառայող է մահացել՝ դեռևս չպարզված հանգամանքներում

«Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է

Վարդեր եւ մոմավառություն` Շարլ Ազնավուրի հիշատակին

Ազնավուրն էլ մանկական միամտությամբ ասել էր, որ դուդուկ ինքն էլ է նվագել, սակայն .«Նվագած եմ, բայց թուշերս այդչափ չեն ուռած»:

Նոր Հայաստանի պայմաններում պետք է հաղթահարենք դժվարությունները. Պետրոս Թերզյան

Հույս ունեմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան իրականացնել զարգացման կոնկրետ ծրագրեր. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ բժշկին բռունցքներով հարվածել են, «Նաիրի» բուժկենտրոնից ասում են՝ բժիշկն ինքն է սայթաքել՝ ընկել

Լեւոն Երանոսյանը գնացել է «Նաիրի» բուժկենտրոն մահացած երեխայի ու բժիշկների միջեւ տեղի ունեցած միջադեպը հանդարտեցնելու:

Արմեն Աշոտյանը կարեւորել է Անգելա Մերկելի հայաստանյան այցի դրական էմոցիաները կոնկրետ գործողությունների վերածելու անհրաժեշտությունը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաք-երկրամասի ՔԴՄ կուսակցության անդամ Հայկո Հեխթի եւ կուսակցության նախագահության ու Լանդթանգի տնտեսական եւ զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի անդամ Դավիթ Էրքալփի հետ: Զրուցակիցները խոսել են հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցության մասին: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Գերմանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված

Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցնցված է ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը: Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև: Ամենածանր պահերին Շառլ Ազնավուրը մոբիլիզացրել էր Ֆրանսիան ի նշան զորակցության Հայաստանին և օժանդակել բազում կապերի հաստատմանը մեր երկրների միջև: Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին հասանելի դարձնելով

Փաշինյանը «հանդգնել» է փակ և ավտորիտար կառավարություններից կազմված միությունների մասին բաց հայտարարություն անել

Սրանով ի ցույց է դրվում աշխարհին, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որ եվրասիական կառույցների ներսում տեղի են ունենում քննարկումներ, ապա արդյունքում՝ կայացվում որոշումներ։ Ցանկացած միջազգային կառույցի համար ներքին քննարկումներն ու բանավեճերը առողջության նշան են։

Սա մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ. Նիկոլ Փաշինյան

«Խորը ցավով ստացա Շառլ Ազնավուրի մահվան բոթը. կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը: Դժվար է հավատալ, որ մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան, կերտել է պատմություն, կերտել է սեր, և անմնացորդ ծառայել սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ

Դիլիջանի մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի տնօրենն աշխատակիցներին ասել է, որ այլեւս չգնան աշխատանքի

Նրանք անընդունելի են համարում, որ մութ ու ցուրտ տարիներին լիարժեք աշխատած բուժհաստատությունը, այսօր փակվի, և 41 աշխատակից զրկվեն աշխատանքից:

Դադարեցվելու է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104-132, 201-265, 300-318 շենքերի գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կադաստրի կոմիտեն հայտարարում է պլաստիկե իրերից հնարավորինս հրաժարվելու քաղաքականություն

Սարհատ Պետրոսյանն այսօրվա խորհրդակցությանն ասաց, որ իր անմիջական աշխատակազմին խնդրել է պլաստիկե շշերով ջուր այլևս չգնել, հանձնարարեց լուծել պլաստիկե բաժակները թղթե բաժակներով փոխարինելու և պլաստիկե ծրարներին («ֆայլերին») փոխարինիչներ գտնելու հարցերը։

Լուսաձոր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական գործը կարճվել է

Նա 2012-ին արժանացել է «Տարվա քաղաքացի» մրցանակին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930