Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ինքնիրավչության համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը ընտրակաշառք

Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ իշխանական քարոզիչները արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը հիմնավորելու համար հիմա էլ փորձում են առաջ բերել տնտեսական փաստարկներ. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց աչքերում տպավորություն ստեղծել, թե, ժողովուրդ, դուք վատ եք ապրում, ես ձեր կյանքը չեմ կարողանում լավացնել, գների աճը զսպել չեմ կարում, տնտեսությունը զարգացնել չեմ կարում, ներդրումներ բերել չեմ կարում, որովհետև ԱԺ-ում չունեմ իմ սեփական մեծամասնությունը:

«Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային գիտաժողով` ԵՊՀ-ում

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Այն կազմակերպել էր  Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը: Մասնակիցների թվում էին աշխարհի տարբեր համալսարաններից ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան Սերվիս բաժնի ուսանողուհիներ Արմինե Թովմասյանը և Միլենա Սուքիասյանը: Միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով,

Սրտաբանական համաժողով՝ սրտի համաշխարհային օրվան ընդառաջ

Ողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին տոնվում է սրտի համաշխարհային օրը։ ԵՊԲՀ վարչական մասնաշենքում սեպտեմբերի 27-ին մեկնարկեց Yerevan Cardiology Forum 2018 խորագրով եռօրյա միջազգային համաժողովը: Երևանի սրտաբանների երկրորդ միջազգային համաժողովին հանդես են գալու տասնյակ միջազգային պրոֆեսորներ աշխարհի առաջատար երկրներից։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցկացվող եռօրյա համաժողովը նվիրված է սրտանոթային հիվանդություններին: Նրա խոսքով՝

Պատմական Սեբաստիա նահանգի տարածքում գտնվող հայկական եկեղեցին կվերականգնվի

Ներկայումս Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող պատմական Հայաստանի Կյուրին (այժմ՝ Գյուրուն) բնակավայրի հայկական եկեղեցին վերանորոգվելու է: Այս մասին հայտնել է Թուրքիայի Շինարարական հետազոտությունների և հուշարձանների վարչության Սիվասի ղեկավար Օնուր Յըլդաղը: Ըստ նրա՝ վերանորոգման համար նախատեսված 3 միլիոն 984 հազար թուրքական լիրան արդեն փոխանցվել է և 10 օրվա ընթացքում վերանորոգման աշխատանքները կսկսվեն: Վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից եւ մի շարք հարցերում քաղաքական ուժերի ունեցած տարբեր դիրքորոշումներից պետության շահերից բխող հարցերում բոլոր ուժերը միակարծիք են

Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է ԱՀԱԸ հիմնադրման 100-ամյակի առթիվ եւ կարեւորել հայրենիքում 1988թ. երկրաշարժից ի վեր նրանց ծավալած գործունեությունը: Ներհայաստանյան իրադարձություններին անդրադառնալով՝ Ազգային ժողովի

«Զարմանում էի, որ բանակի համար գնված գուլպաների թիվը հույժ գաղտնի էր պահվում». Սվիտալսկի

Վերջին տարիներին տեղեկատվության պակաս ունեմ, թե ինչպես է իրականացվում կառավարության կատարողականը. առհասարակ՝ բյուջետային գործընթացները նկատի ունեմ:

 «Սոսե» կինոփառատոնը կմեկնարկի «Հայրենիք» կինոթատրոնում

«Սոսե» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները մեկնարկից առաջ խոսել են անցած հինգ տարիների ձեռքբերումների ու այս տարվա կարևոր անելիքների մասին։ Կինոփառատոնի մամուլի ասուլիսը կայացավ մոռացված «Հայրենիք» կինոթատրոնում։ Ներկա են եղել «Սոսե» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը, համահիմնադիր, տնօրեն Սիմոն Սահակյանը, վավերագրական ֆիլմերի ծրագրի ղեկավար Սեգ Կիրակոսյանը։ «Ամեն ինչ սկսվեց հինգ տարի առաջ, որոշեցինք հիմնել

Մանրամասներ՝ ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպումից (տեսանյութ)

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: ԱԳ նախարարներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Զոհրաբ Մնացականյանը

Ընտրությունների արդյունքները հուշում են, որ մեր հասարակության ակտիվ մասի մոտ առկա է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը. ՌԱԿ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ռամկավար Ազատական կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները խաղաղ և առանց անցանկալի միջադեպերի անցկացնելու առիթով և հույս հայտնում, որ այսուհետև էլ ժողովրդի և իշխանությունների միասնական ջանքերով բոլոր մակարդակի ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական սկզբունքներին համահունչ: Ընտրությունների արդյունքները հուշում են, որ մեր հասարակության ակտիվ մասի մոտ առկա է ՀՀ

«ՀՔԾ պետը դատավոր չի, ինձ համար հեղինակ չի»

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ Մարտի 1-ին բանակը ոչ միայն մասնակցել է, բանակը կրակել է մարդկանց ուղղությամբ: «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր, ազատամարտիկ Ռոմիկ Մանուկյանն այս առնչությամբ ասաց՝ ՀՔԾ պետը դատավոր չի, դատարանի վճիռ չունի: Հարցին՝ Դուք համաձայն չե՞ք, որ բանակը կրակել է, Ռոմիկ Մանուկյանը պատասխանեց. «Ես համաձայն կլինեմ, երբ վերջնական արդյունքը կունենամ,

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։ Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձել է սեպտեմբերի 18-19-ին Վրաստան կատարած այցին, որի ընթացքում հանդիպում

Լոռու մարզում՝ նորակառույց և վերակառուցվող շենքեր

Շարունակվում են իրականացվել Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված շինարարական օբյեկտների աշխատանքները, դրանցից մոտ մեկ տասնյակն արդեն ավարտական փուլում են, մնացածը շարունակական ծրագրեր են և համաձայն հետագա բյուջետային հատկացումների, կավարտվեն նախանշված ժամկետներում: Նշված օբյեկտների թվում են նաև ՀՀ Լոռու մարզկենտրոնի Վանաձոր քաղաքում գտնվող տարբեր նշանակության կառույցները՝ Միքայել Թավրիզյանի անվան արվեստի

«Չի ձեւավորվել առողջ ընդդիմություն». Սվիտալսկին՝ Երեւանի ավագանու մասին

«Մտահոգ եմ, որպեսզի ՀՀ-ում պահպանվեն տեղեկատվության աղբյուրի չբացահայտման սկզբունքները»,-ասում է ԵՄ դեսպանը

Բացահայտվել է «Նանսենի» այգում տեղի ունեցած դանակահարության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Նանսենի» այգում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները: 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:05-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած

Կալիֆոռնիայում բնակվող 82-ամյա հայ գործարարի մեծ ներդրումը Գյումրու բժշկական կենտրոնում (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Այսօր Գյումրի բժշկական կենտրոնում բացվեց գերժամանակակից՝ հետազոտական ու վիրաբուժական սարքավորումներով հագեցած ակնաբուժական կենտրոն։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, այն  չի տարբերվում մայրաքաղաքի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կենտրոններից, այստեղ ընդհուպ մինչև լազերային վիրահատություն կատարող սարքավորումներ կան։ Ըստ տնօրենի, սրանով կկանխեն Շիրակի մարզի բնակչության հոսքը մայրաքաղաք, որոնք մինչ այս հետազոտվելու համար անգամ

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցնում է, որ Քոչարյանի օրոք բազմիցս զրպարտվել է, բայց դատի չի տվել, ինչպես նա՝ վարչապետին

Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանին ոչ Սասունցի Դավիթ է համարում, ոչ էլ վախենում է, որ կդառնա Մսրա Մելիք Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում ոչ թե ժողովրդավարություն է հաստատվել, այլ անձի պաշտամունք է՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: «Առավոտի» հետ զրույցում հարցին՝ Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կիսում: Ես

«Քա­ղա­քա­ցի­ների սպասարկման գրա­­­սեն­յակներ. թափան­ցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծա­ռա­յություններ» խո­­րագ­իրը կրող միջազգային համաժողով Երևանում

Երևանում այսօր կայացել է «Քա­ղա­քա­ցի­ների սպասարկման գրա­­­սեն­յակներ. թափան­ցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծա­ռա­յություններ» խո­­րագ­իրը կրող միջազգային համաժողով, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախա­րա­­րի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը,  Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տնօրեն Օլիվյե Բյուրկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը,  ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան,

Ռոմիկ Մարգարյանը՝ զինված ուժերի թիկունքի պետ

ՌՈՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԹԻԿՈՒՆՔԻ ՊԵՏ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի‚ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ռոմիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ 

ԿԳՆ-Միջազգային համաժողով. «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները»

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր մեկնարկել է «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» միջազգային համաժողովը, որն իրականացվում է ERASMUS+BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ վերջին տարիներին ERASMUS-ի ծրագրերը Հայաստանում մեծ արդյունավետություն են ունեցել՝ հատկապես փոխադարձ շփումների,

2018թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով վերականգնված նյութական վնասը մոտ 13 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը. ամփոփում

ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներն ու կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական շարժընթացը: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով  թիկունքային, սպառազինության,  ռազմաբժշկական, ֆինանսական, կապիտալ շինարարության, հրթիռահրետանային և այլ ծառայությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 168

Արա Բաբլոյանն ընդունել է Մալիկա Գենտոտիին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան գոտու գործադիր փոխնախագահ Մալիկա Գենտոտիին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը: Խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի

Դավիթ Խաժակյան. «Մենք գիտենք՝ ինչպես են աշխատում իրական ընդդիմադիրները»

Նախընտրական շրջանում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը որքան էլ հույս ունեին կամ կոչ էին անում քաղաքապետարանում ավագանու կազմը բազմակուսակցական ներկայացված լինի, չստացվեց: «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն է՝ 57 անդամ ունի ավագանիում, 5-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը՝ «Լույս» դաշինքը: Ինչպե՞ս է «Լույսն» ընդամենը 3 անդամով մեծամասնության որոշումների դեմ պայքարելու, եթե, իհարկե, այդ որոշումները խնդրահարույց լինեն եւ ոչ ի

Բակո Սահակյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությանը

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությանը՝ շրջվարչակազմի ղեկավար Կազիմեժ Ռակովսկու գլխավորությամբ: Քննարկվել են Վոլոմին շրջանի եւ Արցախի վարչական միավորների հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Լեհաստանի եւ նրա միավորումների հետ կապերի հաստատման ու զարգացման մեջ՝ այն համարելով պահանջված եւ հեռանկարային: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ

Մանրամասներ՝ Վանաձորի Լճերի մոտակայքում գտնվող սրճարանում վիճաբանությունից (տեսանյութ)

2018 թ. օգոստոսի 12-ին Վանաձորի Լճերի մոտակայքում գտնվող սրճարանում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել է կրակոց: Վիճաբանության մասնակիցներից Արշակին ոստիկանության ծառայողները բռնությամբ տեղափոխել են բաժին և ցուցմունք կորզել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Երեւան-Արմավիր գծի վարորդները դեղին համարանիշ են ուզում, նախարարությունը հորդորում է` չձախողել երթուղու բնականոն աշխատանքը

«Եթե սպիտակ համարանիշով քշենք, ամեն մի ակտը 200 հազար դրամ է: Նախարարն էլ չի տալիս: Արդեն քսան օր է՝ այս մեքենաները գարաժում կանգնած են, պետք է սպասարկեն, մի հատ ստորագրությունն ի՞նչ է, որ չեն տալիս` դուրս գանք երթուղի»,- երեկ կառավարության առաջ այսպիսի դժգոհություն ներկայացրին Երեւան-Արմավիր երթուղագծի վարորդները. «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդները նոր բերված մեքենաներով

2017 թվականին դոպինգի դրական արդյունքները նվազել են

Հակադոպինգային համաշխարհային ծառայության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն 2017 թվականին դոպինգի օգտագործման դրական արդյունքների թվաքանակի նվազում է արձանագրվել: 2016 թվականին վերցրած դոպինգ նմուշներից գրանցված  1,6 % անցանկալի պատասխանները 2017 թվականին իջել են 1,43 %: Նշվում է, որ դա մեծապես պայմանավորված է մելդոնիում օգտագործողների քանակի նվազումով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արա Բաբլոյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ստեփանակերտ: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

Կարեն Աղամյան. «Քաղաքի դեմքը ստեղծում են իշխանավորները»

Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շնորհավորել են նորընտիր քաղաքապետին, ցանկացել, որ այն պատասխանատվությունը, որ իր ուսերին վերցրել է, կարողանա արդարացնել: «Ընդ որում, կարողանա արդարացնել ոչ միայն ըստ իր ցանկության, այլեւ քաղաքացիների, որովհետեւ քաղաքացիներն էլ պետք է ակտիվություն, մասնակցություն ունենան քաղաքի բազմաթիվ հարցերի լուծմանը: Միայն ընտրելով չի»,-ասաց ՀԳՄ նախագահը`

Մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության մարտական հաշվարկների ունակությունները և հմտությունները կատարելագործելու ու ստուգելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարների գլխավորությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031