Օրվա լրահոսը

Դիլիջանի դպրոցի առաջին տնօրենին «առաջ ենք քաշում»

Տիգրան Ուրիխանյանի հարցի քննարկումը հետաձգվեց

Մահվան ելքով վրաերթ մայրաքաղաքում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Եղիշե Թադևոսյան եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

Դայակներին կսովորեցնեն փրկարարների հետ շփվելու հմտություններ, բանակի, հայրենիքի մասին դասեր կտան

Մինչեւ տարեվերջ Հայաստանում կկազմակերպվի դայակների վերապատրաստման առաջին դասընթացը Այսօր Հայաստանում քիչ չեն դայակները՝ աշխատող ծնողների երեխաներին խմանող անձինք, սակայն Հայաստանում չկան դայակների եւ խնամակալների վերապատրաստման հաստատություններ: Ավետիս Վարոսյանը համախոհների հետ որոշել է իրականացնել «People Care Service» («Մարդկանց խնամքի ծառայություն») նախաձեռնությունը, որի նպատակն է պատրաստել մարդու լիարժեք խնամքն ապահովող մասնագետ: Ավետիս Վարոսյանի խոսքով՝ դայակների եւ խնամակալների

Սաշիկ Սարգսյանի որդին ազատ արձակվեց

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Հայկ Սարգսյանի գործով դատավոր Աննա Դարբինյանը հրապարակեց որոշումը: Դատարանը բավարարեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը: Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ      

Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին

Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվել: Կ.Պոլսի Հայոց պատրիարքության փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը իր գոհունակությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ են ներդրել պատարագի մատուցման համար: Աթեշյանը իր խոսքում պնդել է, որ «պետության ղեկավարները արել են հնարավոր ամեն

Կիսափակ ճամփա կամ 2 տարում 38.5 կմ ճանապարհ չսարքեցին (ֆոտոշարք)

Վահագնի տանող կամրջի, մեծ հենապատի կառուցումն՝ ընթացքի մեջ

ՊԵԿ նախագահ․ «Մեր հատուկ բաժնի աշխատակիցներն առանց զենքի են գնում ստուգման»

Դավիթ Անանյանը՝ Ծառուկյանի ընտանիքին պատկանող օբյեկտներում ստուգումների մասին

Վրաստանի Պասանաուրի գյուղի մոտակայքում. ազգությամբ հայ տուժածներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի  բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի): «Samara» մակնիշի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 10-11-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է

Առերեւույթ կաշառքի գործով

Քննիչները ֆիզիկական բռնություն գործադրելու միջոցով ստիպել են համակարգչով տպագրված ցուցմունքի տակ ստորագրել Այս տարվա հուլիսին բարձրաձայնվեց զինվորական գործերով կոռուպցիոն բացահայտումներից մեկի մասին: Այն առնչվում էր Զոլաքար գյուղի 18-ամյա բնակիչ Հայկ Մխիթարյանի եւ նրա պապի՝ Միշա Մխիթարանի հետ կատարվածին: Օգոստոսի 12-ին Հայկենց տուն գնացին ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները եւ հեռախոսային

«Զուտ պաշտոնի համար, ես դաշինքում չեմ լինի». Արամ Սարգսյան

Երեւանի ավագանու ընտրությունները կորոշեն «Ելքի» ճակատագիրը

ՊԵԿ․ հունվար-օգոստոսին բյուջեի եկամուտներն աճել են 15.9%-ով

Պետական եկամուտների կոմիտեն, այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ստուգումների արդյունքում, տնտեսավարողներին առաջադրել է պետական բյուջե վճարելու լրացուցիչ 13.5 միլիարդ դրամ պարտավորություն։ Այս մասին լրագրողների հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա ներկայացմամբ, նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հավաքագրել է 880 միլիարդ դրամ հարկային եկամուտ, որից 670.7 միլիարդ դրամը՝ հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 միլիարդը՝ մաքսային մարմինների։ Անանյանն ասաց,

Արամ Սարգսյան. Արցախի հարցում հայեցակարգը Նիկոլ Փաշինյանը տակտիկական նպատակով չի հրապարակում

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը համամիտ է Դավիթ Շահնազարյանի հետ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մասով վտանգներ կան: Մասնավորաբար, որ Սիրիա զորամիավորում ուղարկելով Հայաստանը կարող է ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվել: Խորհրդարանում պատասխանելով Aravot.am_ի հարցին, պատգամավորն ասաց, որ վտանգներ կան, բայց այդչափ մեծ չեն: Խոսակցություններ կան, որ Սիրիա ուղարկվող հայկական զորամիավորման կազմում միայն սակրավորներ եւ բժիշկներ

Արամ Սարգսյան. Եթե գազի գինը կէժանանա, ուրեմն խնդիրներ չկան

Ի՞նչ են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը

«Ունենք ներդրումների շատ մեծ ցանկություն հայտնողներ, սարսափելի շատ»

Արծվիկ Մինասյանը հորդորում է երկնքից մանանա չսպասել, ցանկությունը մի բան է, ներդրում անելը՝ մեկ այլ բան: Վարչապետը բազմաթիվ անգամ ուղերձներով հանդես եկավ՝ հրավիրելով Հայաստան ներդրումների: Նա ասաց, որ ներդրումները մեր երկրում երաշխավորվում են, լավ միջավայր կա: «Առավոտի» հետ զրույցում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հարցին՝ դուք ներդրումների լուրջ հոսք այս ընթացքում նկատե՞լ եք,

Սամվել Ալեքսանյան. «200 իրավաբանն էլ չի հերիքի ձեր գրածների վրա»

«Ծառուկյան Գագոն ոնց ասեց՝ ով, որ «Մարտի 1-ի հետ կապ ունի, թող տանեն`գնդակահարեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`«Մարտի 1»-ի գործի նոր ընթացք է ստանում, նկատի ունենալով, որ այդ ժամանակ մամուլը գրել էր, որ մի շարք օլիգարխների, այդ թվում իր, թիկնազորի անդամները մասնակցել են ծեծ ու ջարդերին: Դիտարկմանը՝

ԻԵՄ հայտարարությունը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության վերաբերյալ

Այսօր Ազգային ժողովը, համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ կետի, պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի նախագահին: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր է դեռևս հունիսի 5-ից, երբ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրեց իր հրաժարականի դիմումը: Հուլիսի 12-ին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հերթական ընտրություն: Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու

Ինչո՞ւ են Շիրակի մարզում այդպես դեֆիցիտ բժիշկները

Շիրակի մարզում ամենապահանջված, սակայն դեֆիցիտ մասնագիտություններից մեկը բժշկինն է։ Մի քանի տարի է՝ Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական էջում գերակշռող տեղ են զբաղեցնում բժշկի թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները։ Երեկ էլ Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված աշխատանքի 11-րդ տոնավաճառի ժամանակ ականատես եղանք, որ մի առաձին տաղավարում նստած էին Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները, որոնք փորձում էին տեղում կադրեր փնտրել։

Սիրիայի վարչապետն այցելել է Հայաստանի տաղավար

Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսն այցելել է Հայաստանի տաղավար։ Վարչապետին ընդունել է Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը։ Սեպտեմբերի 6-15-ը Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված են մեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտների 33 ընկերությունների արտադրանքի նմուշներ ու կատալոգներ։ Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը ողջունել է բարեկամ

«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ տուգանվեց աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. օգոստոս ամսին իրականացված հսկողության արդյունքում պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա,

Բրավո, Հասմիկ Պապյան

Բրավո, բրավո, Հասմիկ… սա դահլիճից որոտընդոստ ծափերի տակ հնչած արձագանք-գնահատականն էր՝ ուղղված ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանին: Աշխարհի ամենամեծ բեմերը իր բացառիկ երգի ճախրանքով՝ Նորմայով, Աիդայով, Տոսկայով…. համաշխարհային եւ հայկական ամենամեծ կոմպոզիտորների բազմագույն, բազմածավալ ծրագրերով, իր ներքին ու արտաքին աննկարագրելի հմայքով նվաճած երգչուհին այսօր կրկին մեզ հետ է՝ ոգեւորված անկախության մեր այսքան երիտասարդ սերնդի անխոնջ

Լարիսա Ալավերդյանը կտրուկ դեմ արտահայտվեց անցումային արդարադատության մասին խոսելուն

Իրավագետներ, իրավապաշտպաններ և փաստաբաններ այս շաբաթ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» հանդիպում-քննարկման սեղանի շուրջ բարձրաձայնեցին դատարանների՝ գործադիրից անկախանալու և հանրային վստահությանն արժանանալու խնդիրը, և դիտարկեցին անցումային արդարադատության գործարկման անհրաժեշտությունն ու ուղիները: «ՀՀ-ում դատական համակարգի անկախության արդի հիմնահարցերը» խորագրով այս հանդիպմանն իրավագետները հույս հայտնեցին, որ հեղափոխությունը տվել է իրական հնարավորություններ անկախ Հայաստանի պատմության մեջ, ի վերջո, անկախ

Ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը մնում է ծայրահեղ ծանր

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 49-ամյա Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի եւ շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ` 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի, եւ խորը վերքեր: Միացված է արհեստական շնչառության սարք: Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում բժիշկները պայքարում են

Վթարի պատճառով դադարեցվել է մի շարք համայնքների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարի վերացման, վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 7-ին` ժամը 9:45-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր, Քարակերտ, Լանջիկ, Աղին, Սարակապ, Ձիթհանքով, Հայկաձոր, Իսահակյան, Ջրափի, Բագրավան, Անիպեմզա, գյուղական  համայնքների  և Մարալիկ քաղաքի Անի  կայարան թաղամասի, ինչպես նաև Արագածոտն մարզի Թալին քաղաքի, Աշնակ, Դաշտադեմ, Դավթաշեն, Իրինգ, Կաթնաղբյուր, Շղաարշիկ, Եղնիկ, Ակունք, Մաստարա, Թաթուլ,

Պաշտոնանկություններ Շիրակի սոցիալական ոլորտում․ կոռուպցիոն սկանդալի պատճառով 11 անձ հեռացվեց համակարգից

Ինչպես հայտնի է, Շիրակի դատախազությունում աղմկոտ բացահայտումներ էին կատարվել մարզի տարբեր տեղանքների սոցիալական ծառայություններում տեղի ունեցած չարաշահումների, կոռուպցիոն փաստերի վերաբերյալ։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի (լուսանկարում) հանձնարարությամբ 6 քրեական գործեր էին հարուցվել մարզի վարչական տարածքում գործող սոցծառայությունների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություններ ստանալու և խարդախությամբ գումարներ հափշտակելու համար։ Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի դատախազն ասաց․ «Նշված քրեական գործերով

Վարդան Մինասյան. «Չեմ կարծում, որ մենք սխալվել ենք, թե կազմի, թե մարտավարության առումով»

Խաղի վրա ազդեց միայն այն, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը:   

ԱԺ պատին «Street art» անելու համար ձեռնաշղթաներով բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ գիշեր հայտնել է. «Տեղեկացանք, որ Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանը ազատ են արձակվել: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»: Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր. «Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street

«Ժառանգություն». ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Street art»-ի համար

Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին: Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը:

Թուրքական տրոյական ձին՝ ռազմավարական առանցքում

Թեհրանում միջնախագահական եռակողմ ժողովը, ըստ էության միացյալ զինվորաքաղաքական որեւէ նախաձեռնությամբ հանդես գալու որոշման չի հանգել։ Կարգախոսաբանությունը գերակշռում է ժողովից բխած հայտարարություններում, նաեւ՝ դրա մասնակից յուրաքանչյուր նախագահի կողմից կատարված հրապարակումներում։ Նախ, նկատելի է, որ սիրիական հիմնահարցի հանգուցալուծմանը հատկացված ժողովին բացակա է ի՛նքը՝ Սիրիան։ Մինչ, պաշտոնական Անկարան շարունակում է Դամասկոսի կամ սիրիական վարչակարգի հովանավոր ուժեր եզրաբանությունը օգտագործել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930