Օրվա լրահոսը
Կոստանցայի հայ համայնքը դարեր շարունակ կրել և փոխանցել է սերունդներին ազգային ինքնության պահպանման գիտակցությունը
Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի հայոց թեմի Կոստանցա քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Տեր Օշականը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ ուխտավոր հայորդիներից շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկայացրեց համայնքի հոգևոր-ազգային
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելով խախտվում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները. հայտարարություն
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ քաղաքացի, քաղաքական գործիչ, Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելով, խախտվում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, Հայաստանում արդարադատության նկատմամբ վստահությունը,վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները։ ՀՀ քաղաքացի, քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի ազատազրկումը բաց ռեժիմով անցկացնելու մասին` «Վարդաշեն» ՔԿՀ պետի առաջարկով չի լուծվում ՀՀ քաղաքացու ազատության խնդիրը, քանի որ ազատ
ՀՀ ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան եւ Նարեկ Սարգսյանի հետախուզման մասին
Օսիպյանը կարծում է, որ ՀՀ-ում որեւէ աշխատավարձով Վլադիմիր Գասպարյանի առանձնատնից հնարավոր չէ գնել
«Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ աշխատել է պայմանագրային հիմունքներով
Արձագանքելով armtimes.com կայքի 06.09.2018 թ.-ի «10 լրատվամիջոց սփյուռքի նախարարությունից 20 մլն գումար է վերցրել. գործը ՔԿ-ում է» հրապարակմանը, որտեղ ի թիվս այլ լրատվամիջոցների, նշված է նաեւ «Առավոտ» օրաթերթի անունը, տեղեկացնում ենք, որ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն օրինական հիմունքներով «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է պայմանագիր, որի դիմաց, պայմանագրի շրջանակներում, պարտավորվել է aravot.am կայքում հրապարակել տարեկան 36 նյութ:
Արմեն Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
ՀՀ ԱԳ նախարարի ս․թ․ սեպտեմբերի 6-ի հրամանով Արմեն Վահանի Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։ ՀՀ ԱԳՆ
Վալերի Օսիպյանը Մարտի 1-ին ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի տեսել
ՀՀ ոստիկանապետը՝ ՀՔԾ-ի՝ Մարտի 1-ի դեպքերով հարուցված քրեական նոր գործի մասին
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ.-ի սեպտեմբերի 6-ի 14:00 դրությամբ. ՀՀ ԱԻՆ
«Սերժ Սարգսյանը թույլ տվեց, որ կրիմինալը թափանցի Գյումրու շախմատի ոլորտ»․ միջազգային գրոսմայստեր
Շիրակի մարզի միակ միջազգային գրոսմայստեր Արա Մինասյանը, որը 2006-2011 թթ․-ը եղել է Լևոն Արոնյանի մարտավկան և որն արդեն 7 տարի է՝ աշխատանք չունի, Aravot.am-ի հետ զրույցում մի քանի ուշագրավ բացահայտումներ արեց այս ոլորտից։ Ըստ նրա, Սերժ Սարգսյանը իր գլխավորած մարզական ոլորտը լցրել է դիլետանտներով, իսկ Գյումրու Անի թաղամասում բացված դպրոցը թույլ է տվել հանձնեն կրիմինալին,
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ
Սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգին։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հատուկ խորհրդականի գրասենյակի հետ ձևավորված ակտիվ համագործակցությունն ու դրա շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձ կատարվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ Կոնվեցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ու համընդհանուր վավերացմանն ուղղված միջազգային քարոզարշավի
Պաշտպանը Քաղաքապետարանին առաջարկել է քննարկել աղբահանության հարցում հիմնարար լուծումներ, այդ թվում՝ այլ կազմակերպություն ներգրավելու տարբերակը
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երևանի քաղաքապետարան «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։ Գրության համար հիմք են հանդիսացել շարունակվող բողոքների ուսումնասիրությունը։ Մասնավորապես, վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բազմաթիվ բողոքների համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես
«Մայմեխ Սկի Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն. այն գերակա շահը, որ այսօր պետությունը պետք է ունենար ներդրումային ոլորտում հեռանկարային նախագծերի խթանման համար, ցավոք, չկա
Տեղեկացված չեն եղել հանդիպման մասին, որպեսզի իրենք էլ ներկա լինեն և տեղում ներկայացնեն իրենց տեսանկյունը: Լրատվականների անդրադարձը նույնպես ներկայացվել է առանց «Մայմեխ Սկի Ռեզորթ» ՓԲԸ-ի տեսակետի:
«Պետք է հստակեցվի, որ Հայաստանը չի փորձում խուսափել բանակցություններից». Արմեն Ռուստամյան
Ունի՞ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցով հայեցակարգ
Ելփինի գյուղացիները 3 ուսուցիչների համարում են «աղանդավոր», և հրաժարվում դպրոց ուղարկել երեխաներին, քանի դեռ նրանք աշխատում են դպրոցում
Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել: Գյուղացիները նրանց համարում են «աղանդավորներ», և հրաժարվում են դպրոց ուղարկել երեխաներին, քանի դեռ վերջիններս աշխատում են դպրոցում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղված դիմումում ուսուցիչները հայտնել են, որ այդ համատեքստում շրջանառվում է չորս ուսուցչի անուն,
«Սա հանցագործության մասին հաղորդում է, անուննե՛ր հնչեցրեք». Շարմազանովը հորդորում է ՔՊ անդամին «շեֆին» լսել՝ մտածել, նոր խոսել
Ըստ Շարմազանովի՝ «Պոտենցիալ կաշառք տվողը հլը էլի հասկանում է, բա էս ժողովուրդը, ախպեր ջան, տատիկ ա, պապիկ ա…մի բան ա ասում, միանգամից…Խնդրում եմ այս հարցին լուրջ վերաբերվեք: Արագ, ոտի վրա…մենք ձեր կցորդը չենք, կներեք, գնացեք լուրջ նայեք»:
Նիկոլ Փաշինյան. «Եկամտային հարկի համահարթ տարբերակը մեզ ավելի է դուր գալիս»
Եկամտային հարկի ինչ տարբերակներ է առաջարկում կառավարությունը՝ ներկայացնում է վարչապետը
«Խաշած հավի ծիծաղն է գալիս, որ այդ միլիոնատերը 450 հազար դրամ աշխատավարձ է ուզում ստանա, որ որպես պատգամավոր ծառայի ժողովրդին». Կոնջորյան
Կոնջորյանը դիմեց քաղաքացիներին՝ «Վերջին փոփոխություններից հետո էլ դեռեւս ընտրակաշառքի ուրվականը հիվանդ, բայց շրջում է Հայաստանի քաղաքական համակարգում, եկեք միասին բոլորով քաղաքական դժոխք ուղարկենք այդ ուրվականին անվերադարձ»:
Ռագըփ Զարաքօլուն Թուրքիայի իշխանությունների կողմից ներառվել հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցանկում
Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը սատարելու մեջ:
«Պարոն վարչապետն իր մոտեցումը պետք է վերանայի». Րաֆֆի Հովհաննիսյան
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Շանթ Հարությունյանը պետք է արդարացվի. դա լակմուսի թուղթ է, ցուցիչ նոր իրականության:
«Օրենքը պետք է բացառի վհուկների որսը». Արամ Սարգսյան
Նիկոլ Փաշինյանը այսօր այդ խնդրի մասին ասել է, որ աղքատությունն է մեղավոր, որ մարդը կաշառք է վերցնում: Նա ճիշտ է գտնում, կառավարության համար մեկ խնդիրը պետք է լինի մարդկանց կենսամակարդակը բարձրացնելը, որպեսզի 10 հազար դրամը չդառնա ամենալավ թեկնածուն»:
Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քննված քրեական գործն ուղարկվել է դատարան
Ավարտվել է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու դեպքի առթիվ 2018թ. ապրիլի 11-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործ նախաքննությունը: Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի
Երթեւեկում են ավտոբուսի պատուհաններից կախված
Երեւանում հասարակական տրանսպորտով երթեւեկելը կյանքի համար վտանգավոր է: Շատ երթուղային տաքսիներ այն աստիճանի են մաշված, որ թվում է, թե երթեւեկության ընթացքում մեքենան երկու կես կլինի: Քաղաքային իշխանությունը գազելների մի փոքր մասը փոխարինեց ավտոբուսներով, բայց դրանք քիչ են, եւ որոշ ժամերի ուղեւորներն այնքան շատ են լինում, որ կիսով չափ ավտոբուսների բաց պատուհաններից դուրս եկած են երթեւեկում:
ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը պետք է վճարի 3400 եվրո
Հրապարակվել է «Դադայանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը
«Եթե մեկը գրում է՝ եթե դուք չընտրեք այսինչին, ուրեմն դուք այսինչի տղա եք, սա կարծիք՞ է, թե՞ սա մտքի տեռոր». Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարությանը
«Ամբողջ կյանքում էդ մարդիկ ստրուկ են եղել, ամբողջ կյանքում աշխատել են՝ կառավարությունից կամ նախագահականից եկած զանգով, որ իրենց հրահանգեն: Ես հիմա չեմ հնչեցնում այդ բարձր պաշտոնյայի անունը…մարդիկ ունակ չեն ինքնուրույն մտածելու: Մարդիկ մտածում են, որ ինչ տեղի է ունեցել, սա բլեֆ է եւ պատեհ պահի իրենց զանգելու են եւ հրահանգելու են ինչ անեն: Եթե ունեք այդ լիազորությունը հայտարարելու, որ հրահանգ չի՛ լինելու, պաշտոնյաներ, բուհերի ռեկտորներ, մտածեք ազատ, մարդի՛կ, աշխատեք ազատ, ընտրեք ում ուզում եք»:
«Գոնե կարելի է քաղաքական հայտարարությամբ բանտից ազատել Շանթ Հարությունյանին, այլ ոչ թե դեմ տալ մի թուղթ, որ պարզապես քո դիմաց մի բան ենք շպրտում». Շահեն Հարությունյան
Շաբաթ օրը Շահեն Հարությունյանը ասուլիս կտա
ԵՊԼՀ ռեկտորը` իր դեմ նամակի եւ վերջին իրողությունների մասին
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը բաց նամակ է հղել բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանին, որտեղ նրան բնորոշել է «աշխատանքից մշտապես ուշանալու սիրահար»: Նամակում ասվում է, որ ուշանալը դասախոսների ու ուսանողների համար խնդիրներ է առաջացնում, մինչդեռ ռեկտորն այդ առումով պարտաճանաչ չէ: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց տիկին Հարությունյանից: «Չեմ կարծում, որ այդ նամակում եղած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Տարբեր
Մինչեւ արտաքսման մասին դատարանի որոշումը օտարերկրացին լքել էր Հայաստանի տարածքը
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը վարչական դատարանում ունի բազմաթիվ հայցեր՝ կապված օտարերկրացիների՝ ՀՀ տարածքից դատական կարգով արտաքսման պահանջի հետ: Օգոստոսին ՀՀ վարչական դատարանն ուներ չորս նմանատիպ գործ, որից մեկով՝ օգոստոսի 2-ին հրապարակել է արդեն իր որոշումը: Իսկ օրեր առաջ Ռաջ Կումար Տոորայի հայցադիմումից հրաժարվեց եւ վարույթը կարճվեց: Նշենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ
«Կաշառքի խոստումն ընդունելը ինչպե՞ս է դրսեւորվելու, բացատրեք իրավաբանորեն, ես կողմ կքվեարկեմ». Արփինե Հովհաննիսյան
Այն, որ ընտրակաշառք ստանալը քրեորեն պատժելի է, վաղուց կա, դա նորմալ է: Կաշառքը առաջարկը կամ խոստումն ընդունելն է: Որեւէ մեկը չգիտի, թե ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչական մարմինը, մյուս իրավապահ մարմիններն ինչպես են մեկնաբանելու «խոստումն ընդունել» եզրույթը: Իմ կարծիքը, թե ինչ է խոստումն ընդունելը, Գեւորգ Կոստանյանինը, փոխնախարարի կարծիքը կարեւոր չէ, կարեւորն այն է, թե ինչքան հստակ է ձեւակերպված օրենքում իրավաբանորեն ու կիրառող մարմինն ինչ է հասկանալու դրա տակ:
Այրվել է տան տանիք. տուժածներ չկան
Սեպտեմբերի 6-ին, ժամը 02:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զառիթափ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին,


















































