Օրվա լրահոսը

Վրաստանի սահմանին 15 դոլարի փոխարեն 40 դոլար տուգանք են շորթում

Իսկ սահմանային անցակետում նրանց համար, ովքեր դեռեւս տեղյակ չեն ապահովագրական վճար մուծելու մասին, չկա որեւէ գրավոր զգուշացում Մենք՝ հայերս, տարիներ շարունակ ելք ու մուտք ենք արել Վրաստան առանց խոչընդոտների, առանց հարկ ու տուրք մուծելու, հաճախ հերթ կանգնելով սահմանում, հաճախ էլ առանց հերթի՝ անմիջապես անցնելով սահմանային անցակետը, անձնագրում այդ մասին նշում անելով՝ առանց ավտոմեքենայի համար ապահովագրական

Թղթե թիթեռներով ցույց՝ կառավարության դիմաց. «Ամուլսարն ասում է դուխով»

«Քանիցս «Լիդիան»-ի կողմից վնասվել են խմելու ջրի խողովակները: Խմելու ջրի որոշ աղբյուրներ չորացել են, այգիներ են հատվել»

Չավուշօղլու. «Ոչ ոք թող դիմացինին չխաբի. այս հարձակումների նպատակը Իդլիբը գրավելն է»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանացի իր գործընկերոջ` Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ շրջանում իրականացվող ռազմական գործողության մասին: Չավուշօղլուն, անդրադառնալով Ասադի ռեժիմի երաշխավոր հանդիսացող երկրների՝ Իրանի և Ռուսաստանի հետ հանդպմանը, նշել է. «Այս հարցում ոչ ոք թող դիմացինին չխաբի, այս հարձակումների նպատակը Իդլիբը գրավելն է: Այս ամենը լուրջ ռիսկեր

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի գլխավոր տնօրենը խոսել է Հայաստանի և Արցախի միջև առկա ռոումինգի վերաբերյալ

Թե ապագան ինչ ցույց կտա, չեմ կարող ասել, բայց այսօրվա դրությամբ ռոումինգը չի կարող վերանալ: Սակայն բացառված չէ, որ ռոումինգի սակագները պարբերաբար կարող են քննարկվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը: «Մեր հասարակությունը հաճախ է բարձրաձայնում այն հարցը, որ Արցախը Հայաստան է, և ռոումինգը պետք է վերանա: Բայց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 8-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան

Սամվել Ֆարմանյան. Արտաքին քաղաքականության ոլորտում սայթաքումներ թույլ տալու հնարավորություն չունենք

«Ինչպիսին էլ մեր ցանկությունները լինեն, մեր ցանկություններից կամ զգացմունքներից անկախ, միջազգային հարաբերություններն ունեն իրենց անխախտ կանոնները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը`հակադարձելով այն դիտարկումներին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը հայ-ռուսական հարաբերությունները բերում է հավասարը-հավասարի սկզբունքի: Սամվել Ֆարմանյանը փաստում է`ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մոնտենեգրոն, Նեպալը, ՀՀ-ն միեւնույն հնարավորությունները չունեն, չեն էլ կարող

Ավազակային հարձակում Լոռու մարզում. քաղաքացուց հափշտակել են ոսկյա իրեր

2018թ. սեպտեմբերի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00 -ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում հարձակվել են քաղաքացու վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ փայտերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին և հափշտակել վերջինիս պատկանող ոսկյա շղթան, ոսկյա մատանին և 5.000 ՀՀ դրամը: Դեպքի առթիվ 2018 թ. սեպտեմբերի

ՀՀ-ն ցածր մանկամահացությամբ երկրների շարքում է, բայց դեռ շատ անելիք ունենք. Ա. Թորոսյան

Երևանում սեպտեմբերի 6-7–ն անցկացվում է Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովը: Երևանի պետական բժշկական համալսարանն այս նպատակով հյուրընկալել է ավելի քան 80 մանկական վիրաբույժի և նյարդավիրաբույժի Հայաստանից և Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև շուրջ 70 մասնագետի` արտերկրից: Ներկայացվում են մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ և զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր: Դասախոսություններով հանդես են գալիս

«Բանավոր խոստումները, գլխի շարժումը, աչքի շարժումը որակում եք՝ որպես հանցագործություն». Մարգարիտ Եսայան

«Ի՞նչ է նշանակում խոստում տալ, երկու հարեւան զրուցում են, ասում է՝ դու ո՞ւմ ես ընտրում, մյուսն ասում է՝ այսինչ քաղաքական ուժին կամ անձին, ասում է՝ հա, ես էլ եմ նրան ընտրելու, հետո այդ հարեւանը գործ է տալիս մյուս հարեւանի վրա, որ նա խոստացավ՝ այսինչին է ընտրելու: Այս դեպքում ձեր ներկայացրած նախագծի տրամաբանությամբ, նույնպես համարվում է քրեորեն պատժելի արարք: Բացատրեք տրամաբանությունը՝ որքանո՞վ է սա ռեալ իրականությունից բխում եւ որքանո՞վ է կապված մարդու իրավունքների հետ»:

Վերանորոգվել են բուհի ղեկավարների սենյակներ, որոնք դրա կարիքը չունեն, բայց ոչ մարզադահլիճը

Չարաշահումնե՞ր, բյուջեի ոչ նպատակային օգտագործու՞մ, թե՞ …

«Մանկատան երեխա ենք, ուրեմն մարդ չե՞նք». «Զատիկ»-ի սաները վարչապետից բնակարան են պահանջում

Նիկոլ Փաշինյանին եւս նամակներ են ուղղել, սակայն պատասխան չեն ստացել. «Մնալու ենք այստեղ այնքան, մինչեւ բնակարանի հարցը լուծեն»

Մարզպետը ողջունեց հրաժարականի դիմում ներկայացրած Ֆրոնտիկ Թևոսյանին՝ գնահատելով նրա ջանքերը` որպես վաստակավոր պետական գործչի

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ օգոստոսի 5-ին Նոր Գեղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վարդան Պապյանը: Իր խոսքում մարզպետը ողջունեց օրեր առաջ հրաժարականի դիմում ներկայացրած, համայնքի արդեն նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանին՝ գնահատելով նրա ջանքերը` որպես վաստակավոր պետական գործչի: Համայնքի նորանշանակ ղեկավար Վարդան Պապյանին ներկայացնելիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմեց նաև համայնքապետարանի աշխատակազմին և ավագանուն` ընդգծելով հարցերին

Հնդկական մշակույթի երանգները «Նարեկացիում»

«Նարեկացի» արվեստի միությունում հայ-հնդկական մշակույթների երկխոսություն էր: «Դեպի ակունքներ» խորագիրը կրող մշակութա-երաժշտական միջոցառման ընթացքում հնդկական մշակույթի բազմազանությունը ներկայացվեց գունեղ հագուստներով պարուհիների կատարմամբ հնդկական ազգային պարերի միջոցով, որոնք ողջ աշխարհի պարարվեստում ամենամիստիկական պարերն են համարվում, հնդկական երաժշտության միջոցով, որն իր մեջ ներառում է յուրահատուկ հնչյուններ՝ համահունչ մարդու օրգանիզմի էներգետիկ ամեն մի կենտրոնի հետ, մեդիտացիայով, որը ենթադրում

«Խորհրդարանի ինքնալուծարումն ամենաճիշտ ճանապարհը չէ». Սամվել Ֆարմանյան

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ խնդիրները պետք է լուծվեն քաղաքական երկխոսությամբ

Սեպտեմբերի 1-ի ամենակարևոր տեղեկությունն առաջին դասարանցիների քանակն է. «168 ժամ»

Այս տարի Կրթության նախարարությունը (համարյա բոլոր մյուս նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների նման) ավելի հրապարակային ու բարձրաձայն է գործում։ Հետևաբար՝ կրթության ու ուսումնական տարվա մեկնարկի լրահոսի մեջ հիմնականում նոր ու սպասվելիք փոփոխությունների մասին տեղեկատվությունն էր։ Թվեր ու վիճակագրություն համարյա չկար։ Մինչդեռ, իմ կարծիքով, սեպտեմբերի 1-ի ամենակարևոր տեղեկությունն առաջին դասարանցիների քանակն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում

Կալանավորին չեն թողել մասնակցել իր հոր հուղարկավորությանը. Նաիրա Զոհրաբյանը՝ համաներման ու ցմահ ազատազրկվածների մասին

Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ցմահ ազատազրկվածների պահման պայմանների հետ կապված դրույթները փոփոխման ենթակա են. «Նախարարությունը շարունակաբար միջոցառումներ է ձեռնարկում: Վերջին նախագիծը ցմահ ազատազրկվածների տեսակցությունների թվի կրկնապատկումն էր: Մենք ընդլայնում ենք ցմահների իրավունքները, հետագայում անվտանգության ապահովման դեպքում թույլ կտանք նրանց մասնակցել, օրինակ, հուղարկավորությանը»:

Վադիմ Դուբնով. «Վստահաբար կասեմ, որ Մոսկվայում կքննարկվի երկրորդ նախագահի հարցը». «168 ժամ»

Գուցե Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում, կան որոշ նուրբ հարցեր, որոնք պետք է շրջանցել։ Ուստի, կարծում
եմ, որ Մոսկվան միգուցե խնդրի հայկական կողմին որոշ դրվագներում ավելի զուսպ լինել։

Կարագը Հայաստանում թանկացել է, թեեւ միջազգային շուկայում գինը նվազել է. «Ժողովուրդ»

Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում կարագի մեկ կգ-ն 20-30 դրամով թանկացել է։ Թեեւ միջազգային շուկայում կարագի գինը նվազում է, Հայաստանում հակառակ երեւույթն է գրանցվում։ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ մեկ կիլոգրամ կարագի գինը միջազգային շուկայում այս տարվա հունվարի 2-ի դրությամբ նվազել է՝ կազմելով 4.2 դոլար։ Մինչդեռ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը կազմում է մոտ 9

Նարե Հայկազյան. «Բոլոր դռները փակ էին ինձ համար այստեղ». «Հայկական ժամանակ»

Գյումրու թատրոնը միշտ անձի արժեվորում է ունեցել իր ներսում, այդ առումով մաքուր է դեռ, ազնիվ շնչառություն կա այստեղ, այ դրա համար էլ ես համաձայնվեցի լինել իրենց հետ։

«Նախկին բուրգն ապամոնտաժվել է, բայց տեղը տրամաբանված մեկ այլ համակարգ չի կառուցվել». «Փաստ»

«Փաստ»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը: –Պարո՛ն Սարոյան, ավելի քան երեք ամիս անց նոր կառավարության գործելաոճում կա՞ն բաներ, որոնք վերանայման կամ փոփոխման կարիք ունեն: -Նախկինում պետական կառավարման համակարգը գործում էր որոշակի մեխանիզմներով, սկզբունքներով, ինչ-որ տրամաբանությամբ: Ուներ փիլիսոփայություն, և բոլորը գիտեին, թե ստեղծված պետական կառավարման բուրգը ումից և ինչ թելերով է կախված: Կային հարաբերություններ, որոնցով

Ծանր մթնոլորտ Փաշինյան-Պուտին բարդ հանդիպումից առաջ

Ալիեւն այնքան ոգեւորվեց Պուտինի հետ հանդիպման արդյունքներից, որ այդ «գոհունակությունը» դրսեւորվեց սեպտեմբերի 2-ին կրակոցներով հայ-ադրբեջանական սահմանին

Նիկոլ Փաշինյան. «Մի տեխնիկական բարդություն կա. առանց երկրորդ երեխայի 3-րդ, 4-րդը հնարավոր չէ ունենալ»

Այսօր կառավարության նիստի օրակարգում էր ներառված 2րդ երեխայի ծննդյան համար միանվագ 50 հազար դրամը եռապատկելու մասին որոշման նախագիծը։ Նախագիծը չհաստատվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հետաձգել նախագծի ընդունումն, այն այսպես ասած՝ բարելավելու նպատակով: Նախագծի քննարկման ժամանակ վարչապետը կատակներ էր անում։ Երբ նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ասաց, որ որոշման նախագծի հիմքում ծնելիության

Կոստանյանի ընդունած քաղաքական որոշումը, ընտրակաշառքի համար մինչեւ 6 տարի ազատազրկումն ու պատգամավորների մտավախությունը

Գեւորգ Կոստանյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց. «Մենք դրական եզրակացություն տվեցինք՝ բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով, որովհետեւ այս նախագծում իրավական այնպիսի խնդիրներ կան, որ իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգ է իր մեջ պարունակում:

ԿԸՀ նախագահն օրենքի խախտում չի համարում այն, որ քարոզչությունը դեռ չմեկնարկած՝ թեկնածուները փաստացի արդեն քարոզչություն են իրականացնում. «Հրապարակ»

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն օրենքի խախտում չի համարում այն, որ քարոզչությունը դեռ չմեկնարկած՝ թեկնածուները փաստացի արդեն քարոզչություն են իրականացնում։ Իսկ, օրինակ, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությանն էլ մասնագիտության բերումով է այս օրերին ակամա գովազդվում որպես թեկնածու։ Հայկը դեռ ամիսներ առաջ նկարահանվել է տարբեր ընկերությունների գովազդներում։ Ամեն քայլափոխի կարելի է քաղաքում նկատել Հայկոյի

Արթուր Աղաբեկյան. Ծրագրերը իրականացրել եմ «Մարտիկ» հիմնադրամի ռեսուրսներով, գումարներով, որոնք ձեւավորվել են մայր գումարի տոկոսներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է գեներալ Արթուր Աղաբեկյանը: – ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել ինչ-որ հյուրասիրությունների եւ ծառայությունների մասով։ Ինչի՞ մասին է խոսքը։ – Պետք է մերժեմ այդ հարցի պատասխանը, որովհետեւ, ի վերջո, քննչական ծառայությունը քննություն է անցկացնում, պետք է դեռ հարցաքննվեն վկաներ, այլ ներգրավված անձինք, դրա համար յուրաքանչյուր խոսքս բխելու է իմ ցուցմունքից։ Չեմ ուզում բացել

Արամ Օրբելյանն իր խոսքը կառուցել է պարզ, հանրությանը հասկանալի ձևակերպումներով. Քոչարյանի պաշտպանների պատասխանը ՀՔԾ-ին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշումից հետո մինչև սեպտեմբերի 5-ը, երբ ՀՔԾ-ն նոր խափանման միջոց ընտրեց, Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը չէր կարող իրավաչափ կերպով պահվել ՀՔԾ-ում:

Ցուցակում կա հասցե, որտեղ հաշվառված է 245 անձ. ՀՀ ոստիկանություն

Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում կան հասցեներ, որտեղ հաշվառված են բազմաթիվ քաղաքացիներ (կա հասցե, որտեղ հաշվառված է 245 անձ)։ ՀՀ ոստիկանությունը բազմիցս անդրադարձել է նշված խնդրին։ Պատճառները մի քանիսն են։ 1.Կան հասցեներ, որոնք ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են մեկ հասցեով։ Տվյալ տները կադաստրային

Ռոբերտ Քոչարյանը՝ հանցագործությունները կոծկելու և վերարտադրվելու ճանապարհին. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ներքաղաքական զարգացումներին

Օրերս գտնվում էի Ռուսաստանի Դաշնությունում, Ռոստով քաղաքում, երբ հայտնի ռուսական հեռուստաընկերությամբ հերթական անգամ արմանք-զարմանք մտքեր էր սփռում, հոխորտում ու արդարանում, իրեն դարի քաղաքական գործիչ երևակայում, այսօր արդեն մեղադրյալի կարգավիճակում գտնվող, Ռոբերտ Քոչարյանը, ում կառավարման տասը տարիների թալանն ու ավերը, քաղաքական հաշվեհարդարները դեռ թարմ են յուրաքանչյուրիս մտքում: Բնականաբար, իր պաշտոնական դիրքից օգտված, միլիարդների ունեցվածք կուտակած Քոչարյանն

Արայիկ Հարությունյան. «Իմ գլխավորած կուսակցությունն իր ծանրակշիռ մասնակցությունն է ունենալու թե՛ ԱԺ եւ թե՛ նախագահական ընտրություններին». «Հայկական ժամանակ»

Մամուլում նման քննարկումները ես ավելի շատ կպայմանավորեի նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությամբ, որ 2020թ. կայանալիք ընտրություններին ինքը չի առաջադրվելու։

«Սանիթեք» ընկերությունը տուգանվեց 12 մլն դրամով, սակայն անգամ դա չստիպեց նրան ավելի եռանդով աշխատել. «Հայոց աշխարհ»

Վերջերս առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր մտահոգությունը հայտնեց Երեւանում աղբահեռացման խնդրի առնչությամբ՝ նշելով, որ հատկապես տարվա շոգ եղանակին կուտակված աղբն առողջության համար վտանգավոր մի շարք երեւույթների առաջացման պատճառ է դառնում: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ ՆՈՒՆԵ ԲԱԿՈՒՆՑԻ հավաստմամբ՝ շոգին զգալիորեն արագանում է աղբի նեխումը, եւ աղբի կուտակման վայրերից քամու

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930