Օրվա լրահոսը
Հենրիկ Աբրահամյանը «Արմավիր» ՔԿՀ-ում ընդհանուր խցում է
Օգոստոսի 11-ին երկու ամսով կալանավորված Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը կալանքը կրում է «Արմավիր» ՔԿՀ-ում։ Մեր տեղեկություններով Հ. Աբրահամյանին երեքշաբթի կարանտինային մասնաշենքից տեղափոխել են 3-րդ մասնաշենք։ Այս մասնաշենքում հիմնականում տեղաբաշխվում են կալանավորված անձինք, ովքեր դատապարտվելուց հետո այլ մասնաշենք կամ ՔԿՀ-ներ են տեղափոխվում։ Ի դեպ, Աբրահամյանը խցում միայնակ չէ։
Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից առաջ, ըստ Նարինե Թուխիկյանի, շատ ճիշտ էր եւ տեղին. «Հրապարակ»
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին մեղադրանք առաջադրվեց 2008-ին «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու» հատկանիշներով։ Նախօրեին արդեն վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունն ու ազատ արձակեց նրան, քանի որ՝ որպես ՀՀ նախկին նախագահ, Քոչարյանն ունի սահմանադրական անձեռնմխելիություն։ Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե
Պետական բուհերը նվազեցրել են իրենց հարկերը. «Ժողովուրդ»
Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններն այս տարվա առաջին կիսամյակում տեղ են գտել խոշոր հարկատուների ցանկում։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված բուհերից առաջատարը Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն է։ Նշված բուհն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 367 մլն 230 հազար դրամ։ Ավելին՝ այս ուսումնական հաստատությունը
«Դատավարությունը նպաստելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ազդեցության ավելացմանը». Արա Գասպարյան
2008 թվականին իշխանության ղեկին գտնվող, սակայն արդեն հեռացող նախագահին մեղադրում են զինված ուժերի ապօրինի կիրառման մեջ, այն դեպքում, երբ մյուս կողմը` նոմինալ ընդդիմությունը հանրահավաքում բացարձակ հայտարարում էր բանակի բարձրաստիճան գեներալների կողմից աջակցություն ստանալու պայմանավորվածությունների վերաբերյալ, բռնության, իշխանության բռնի տապալման բավական ագրեսիվ կոչեր էր հնչեցնում:
Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով
Ավանդների եկամտաբերության բարձրացման և պայմանների առավելագույնս բարելավման համար ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ՀՀ դրամով ներդրված ավանդների տոկոսագումարի բարձրացում մինչև 10%, 1 տարի մարման ժամկետով ավանդների համար: Այսպիսով, Բանկը կյանքի ցանկացած փուլի համար ստեղծել է խնայողությունների ապահով ու շահավետ պահպանման և ավելացման ամենաբարենպաստ պայմանները: Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կատարել խնայողություններ ընտանիք ստեղծելու, ապահով ապագայի
Ավարտվել է Հրազդանի երկու բնակիչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի բնակչին: Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը հայտնաբերվել են 2017թ. նոյեմբերի 2-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում
Ինչպե՞ս են հետևում էլեկտրոնային փոստի օգտատերերին. փոստային լրտեսությունից պաշտպանվելու խորհուրդներ
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, որ էլեկտրոնային փոստը սպամ և գովազդ տարածողներին ընձեռում է դրա օգտատերերին հետևելու հնարավորություն. նրանք կարողանում են տեղեկատվություն ստանալ այն մասին, թե որ գովազդային նամակներն են հետաքրքրում օգտատիրոջը, և որոնք է նա ուղարկում աղբարկղ՝ առանց կարդալու։ Եթե էլեկտրոնային փոստի գոյության սկզբում ուղարկվում էին պարզ տեքստեր, ապա այժմ առկա է տարբեր տառատեսակների,
100 օրերու պայմանական այս շրջանը բաւարար չէ լիարժէք վկայական մը տալու նոր իշխանութեան, որ Մայիսէն ի վեր իրագործեց ահագին դրական քայլեր. «Ասպարեզ»
Այս օրերուն, Հայաստանի նոր իշխանութիւնը կը կտրէ հոգեբանական հանգրուան մը. Նիկոլ Փաշինեանի հռչակած «Թաւշեայ Յեղափոխութեամբ» կազմաւորուած նոր իշխանութիւնը – որ լոկ կառավարական փոփոխութիւն չէր, այլ բառին լայն իմաստով իշխանափոխութիւն՝ խաղաղ յեղաշրջումի միջոցով – կը բոլորէ առաջին 100 օրերու շրջանը, որ, ըստ քաղաքական աշխարհի աւանդութիւններուն, բաւարար ժամանակ կը նկատուի նորեկին բռնած ուղղութիւնն ու ծրագիրները կշռադատելու համար։
Ռուբեն Հայրապետյանի անունը ի սկզբանե էլ չի եղել մարտի 1-ին ՊՆ-ից հանդերձանք ստացածների ցուցակում. «Ժողովուրդ»
Դիտարկմանը՝ արդյո՞ք նախնական ցուցակում եղել է Հայրապետյանի անունը, բայց հետո այն հանվել է, Զուրաբյանը նշել է. «Ո՛չ։ Ինչպես այդ թուղթը հասել է ինձ, այդպես էլ ուղարկել եմ»:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը գրեթե պատրաստ է. «Հրապարակ»
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը գրեթե պատրաստ է։ Բարեփոխումների կառավարական հանձնաժողովը վերջին աշխատանքներն է կատարում, եւ մոտ օրերս այն արդեն կհրապարակվի, կներկայացվի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի դատին։ Հայեցակարգը պատրաստելուց հետո հանձնաժողովը կանցնի արդեն բուն նախագծի պատրաստման աշխատանքներին։ Հանձնաժողովի ԿԸՀ-ական անդամ Նունե Հովհաննիսյանն ասաց, որ իրենք վերջացրել են նախագծի հայեցակարգի վերաբերյալ իրենց աշխատանքները։ «Երեկ հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Վահրամ Միրաքյան-Թադեւոս Ավետիսյան
Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են մարքեթոլոգ, գործարար Վահրամ Միրաքյանը եւ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադեւոս Ավետիսյանը: Հաղորդման թեման է՝ իշխանափոխությունից հետո տնտեսական դաշտում ինչ է փոխվել, որ խնդիրներն են լուծվել ու ինչ անելիքներ կան: https://www.facebook.com/aravot.am/videos/1547719355374095/
Ոստիկանները բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունը
Օգոստոսի 13-ին, ժամը 21:30-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր կնոջ քրոջ տանը դանակահարել է ծանոթին: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերեց վնասվածքներով մի տղամարդու: Նա տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվեց՝ գանգուղեղային բաց վնասվածք, արնահոսող վերք, կտրած-ծակած վերքեր, կոմա, աչքի հեմատոմա: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները դանակահարություն կատարելու կասկածանքով դեպքի վայրից ոստիկանություն բերման
Կարո՞ղ է ժողովրդավար Հայաստանը լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». Ժողովրդավար Հայաստանը տեսականորեն կարող ե լավ հարաբերություններ պահպանել մեր օրերի Ռուսաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Center for National Interest` Ազգային Շահի Կենտրոնի ղեկավար Փոլ Սանջերսը. «Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդավար երկրներ, որոնց հետ Ռուսաստանը վարում է շատ լավ համագործակցություն: Առաջին հերթին դա Իսրայելն է, սակայն նաեւ՝ Հնդկաստանն ու Բրազիլիան: Չեմ կարծում, թե Ռուսաստանի
Հայրենի ժողովուրդին համար յեղափոխութիւնը կը շարունակուի իշխանափոխութենէն ետք. «Ասպարեզ»
Եթէ Հայաստանի մէջ եղած ապաստամբութիւնը պիտի շարունակուի ու զարգանայ իբրեւ յեղափոխութիւն, այդ պարագային՝ ազգային արժէքներու պահպանման կողքին, պիտի ակնկալենք տեսնել համակարգային արմատական փոփոխութիւն երկրի քաղաքական, տնտեսական ու ընկերային կեանքին մէջ: Համակարգային այս փոփոխութիւնն է, որ իմաստ կու տայ յեղափոխութեան եւ իր հետ կը բերէ նաեւ ժողովուրդի կենցաղային ու քաղաքական մտածելակերպի հիմնական զարգացումները: Խորհրդածութեան երկու կէտ
Քսենյա Կիրիլովան՝ լրտեսության, «սառը պատերազմի» եւ չիրականացած հնարավորությունների մասին
Ուկրաինական «Дух и литера» խոշոր հրատարակչությունը լույս է ընծայել «Խելահեղության սարդոստայնում» վերնագրով գեղարվեստական գիրքը, որի հեղինակն է գրող, լրագրող, ժամանակակից Ռուսաստանի հարցերով փորձագետ Քսենյա Կիրիլովան: Վեպում գործողությունները ծավալվում են 60-ականների վերջին, 70-ականներին սկզբներին: Ըստ սյուժեի, ԿՀՎ երիտասարդ աշխատակից Պատրիկ Քորնին վտանգավոր առաջադրանք է տրված: Նա պետք է հորինված անունով հանդիպի խորհրդային ռազմական ինժեներ Ալեքսեյ Գոլուբովի
Լինել թեթեւ եւ հոսուն
Մարտիկը (ճշմարտություն, գիտելիք փնտրող մարդը – Ա. Ա.) գիտի, որ ինքը միայն մարդ է: Նրա միակ ափսոսանքն այն է, որ կյանքը կարճ է, ու նա չի հասցնի հպվել այն ամենին, ինչն իրեն դուր է գալիս: Բայց դա նրա համար խնդիր չէ՝ պարզապես ափսոսանք է: Սեփական կարեւորության զգացողությունը մարդուն դարձնում է անհույս, ծանր, դանդաղաշարժ, դատարկ: Լինել
Համայնքապետարանի գույքի եւ դրամական միջոցները՝ կալանքի տակ
ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելուն հարկադրելու եւ գումարի բռնագանձման պահանջներով: 2018թ. մարտի 12-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցադիմումն ընդունել է վարույթ եւ դատական նիստ նշանակել հունիսի 6-ին: Պետական գույքի
«Դեմ առ դեմ». Վահրամ Միրաքյան-Թադեւոս Ավետիսյան
Վաղը՝ օգոստոսի 15-ին, ժամը 11:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են մարքեթոլոգ, գործարար Վահրամ Միրաքյանը եւ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադեւոս Ավետիսյանը: Հաղորդման թեման է՝ իշխանափոխությունից հետո տնտեսական դաշտում ինչ է փոխվել, որ խնդիրներն են լուծվել ու ինչ անելիքներ կան: Հաղորդման հյուրերին կարող
Հակազդեցություն Էրդողանի քարոզչությանը «Նյու Յորք թայմս» թերթում
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Տարիներ շարունակ թուրքական կառավարությունը բազմաթիվ ամերիկյան ընկերություններ է վարձել Վաշինգտոնում՝ լոբբիստական գործունեություն ծավալելու և իր անունից հանրային կապեր հաստատելու համար: Նման ընկերություններ վարձելը շատ թանկ է և հիմնականում գումարի վատնում է, քանի որ նրանք ստեղծում են ավելի շատ փաստաթղթեր, քան իրական արդյունք: Սակայն, նրանք կարող
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին՝
«Ստացել ենք չհաստատված տեղեկատվություն «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ծրագրային քաղաքականության իրագործման Իջևան մասնաճյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ»
Ցավոք պետք է հաստատենք, որ մենք ստացել ենք չհաստատված տեղեկատվություն «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ծրագրային քաղաքականության իրագործման Իջևան մասնաճյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ։ Ստացված տեղեկատվությունը պարզելու համար ձեռնարկվել են միջոցներ և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն դիմել է իրավապահ մարմիններին համաձայն «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի խնամքի ներքո գտնվող երեխաների պաշտպանության քաղաքականության։ Ցանկացած տեղեկատվություն ստանալուն պես մենք
Առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին
Օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ
Լեւոն Արոնյանը 5-րդ տեղն զբաղեցրեց «Grand Chess Tour»-ի արագ շախմատի մրցաշարում
Սենթ-Լուիսում ավարտվեց շախմատի «Grand Chess Tour 2018» երրորդ փուլի արագ շախմատի մրցաշարը աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակած ինը միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Այսօր մեկնարկել է կայծակնային շախմատի մրցաշարը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի պատանի շախմատիստները 5-րդ տեղն են զբաղեցրել Միխայիլ Բոտվիննեկի գավաթի խաղարկությունում
Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցային համալիրում ավարտվեց ԱՊՀ երկրների միջեւ Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 105-ամյակին նվիրված աշխարհի առաջնության գավաթի բաց խաղարկությունը, որին մասնակցել է 11 թիմ: Մրցաշարի կազմակերպիչները նպատակ ունեն շախմատի ընդհանուր դաշտում վերականգնել մանկապատանեկան շախմատի ավանդույթները: Հայաստանի թիմը (Արշակ Մելքոնյան, Սեւակ Մանուկյան, Արամ Գրիգորյան, Ասյա Եդիգարյան) տարել է երեք հաղթանակ, կրել չորս պարտություն եւ 27 միավորով պայքարն
ՕԵԿ-ը կոչ է անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին
«Օրինաց երկիր» կուսակցությունը առաջին օրից սատարել է համաժողովրդական շարժմանը, որի արդյունքում հայ ժողովուրդը տոնեց լուսավոր հեղափոխության իրականացումը: Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին` անշրջելի դարձնելու համար հեղափոխության արդյունքները: ՕԵԿ քաղաքական խորհուրդ
ՔԿՀ-ում տեղի է ունեցել առանձնազրույց Շանթ Հարությունյանի հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Շանթ Հարությունյանին` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց։ Շանթ Հարությունյանը ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված իր ազատ արձակման հետ։ Այդ բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։ ՀՀ
Պատվիրակություն OPIC-ից՝ Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանման նպատակով
Երևան, Հայաստան. ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով: Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ, տեղում գործող ամերիկյան առաջատար բիզնեսների ներկայացուցիչների և OPIC-ի շահառուների հետ: Սա Կովկասում ամերիկյան ներդրումների խթանման, գործընկերությունների ամրապնդման և տնտեսական աճի
Վահե Գրիգորյան. «Դատավոր Ազարյանով հիացող և հալվող ընկերներիս միակ մի հարց ունեմ»
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներիս ցանկում արդեն շատերին եմ տեսնում դատավոր Ալեքսանդր Ազարյանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման վերաբերյալ հիացական արտահայտություններ գրելով: Այսօրվա ակնհայտ անհիմն եւ վտանգավոր որոշումը չի կարող անտեղյակության հետեւանք լինել: Դատավոր Ազարյանը ամենեւին էլ անտեղյակ կամ մասնագիտական ձեռնհասությունից կաղացող դատավորներից չէ: Պիտի ենթադրեմ, որ խնդիրը նրա կողմնապահության, եթե ոչ՝ մարտիմեկյան
Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի հանցավոր գործունեությունից, տուժածները կարող են դիմել ոստիկանություն
Հունիսի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի
Սուրեն Պապիկյանը մարզպետներին հիշեցրել է բացառապես պետական շահերով առաջնորդվելու և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հավատարիմ մնալու մասին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում առկա հիմնախնդիրների արագ և


















































