Օրվա լրահոսը
Պետական վերահսկողական ծառայությունը կանխել է. հիվանդ երեխային բանակ էին տանում
Օրեր առաջ հասարակության համար հերթական սկանդալային բացահայտումը տեղի ունեցավ: Պարզվեց՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները զինվորական ծառայությունից ազատվել են հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով: Բժշկական հանձնաժողովը, որը Խաչատրյանի որդիներին այդպիսի «ախտորոշում» էր տվել, մեկ վայրկյան անգամ չէր վարանել` կնքել ու ստորագրել էր, որ նրանք պիտանի չեն ծառայության: Արամ Դավոյանն ի ծնե ունի մի շարք
Արտակ Զեյնալյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Շրջայցի ընթացքում առաջին հանդիպումը քրեակատարողական հիմնարկի անձնակազմի հետ էր, որոնց ուղղված իր խոսքում նախարարը նշել է, որ հանրության սպասելիքները մեծ են քրեակատարողական համակարգից և, որ տարիների ընթացքում պատժի կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ հանրության շրջանում կան ձևավորված
ԱԱԾ-ի տեսանյութը՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան» այցի մասին (տեսանյութ)
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի
Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը։ Հարգանքով՝ Անահիտ Թարխանյան
Վթարային ջրանջատում Շիրակի մարզում
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ օգոստոսի 9-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շիրակի մարզի՝ Արթիկ քաղաքի, Նոր-Կյանք, Վարդաքար, Հովտաշեն, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Սպանդարյան, Գետափ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ 08.08.2018թ.
Մերի Մարգարյանի գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կիրականացվի
Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրվում են «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որը վարել է հղիության ընթացքը եւ հերթապահ-բժշկուհի Անի Բաբելյանը
Արգելված իրերի փոխանցման փորձ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
Օգոստոսի 7-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը: Հիմնարկի դիզելային գեներատորի հարակից տարածքում աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են արտանետված 0.5 լիտր տարողությամբ 12 պոլիէթիլենային շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին
Ինչո՞ւ ՀՀԿ-ն վատառողջ Մանվել Գրիգորյանի համար երաշխավոր չեղավ, իսկ Քոչարյանի համար, որն իր խմբակցության հետ կապ չուներ՝ եղավ
Խոսրով Հարությունյանն ասաց, թե՝ «Մանվել Գրիգորյանի պարագան, եթե մի պահ վերանանք նրա առողջական վիճակից, որը հիմա է վատթարացել, այն փաստարկները, այն տեսանյութերը, որոնք տարածվեցին շատերի մոտ շոկ էր առաջացրել, այդ թվում նաեւ ինձ մոտ»: Մեր դիտարկմանը, որ Մարտի 1-ը պակաս շոկ չէր՝ Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Ճիշտ եք ասում: Մանվել Գրիգորյանի հարցում բերել էին ինչ-որ փաստեր»:
«Խոսքի ազատության դահիճը՝ Ռոբերտ Քոչարյանը, չի խուսափի արդարադատությունից». ՀԱԿ անդամ. «Ա1+»
«Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա խուսափել արդարադատությունից»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: «Ես վստահ եմ, որ պատիժը չի կարողանալու Քոչարյանը՝ խոսքի իրավունքի, խոսքի ազատության դահիճը, մեկը, որի օրոք տեղի ունեցավ Մարտի մեկյան սպանդը խուսափի պատասխանատվությունից»,-ասաց Կարապետյանը: ՀԱԿ անդամի համար տարօրինակ չէ 40-ից ավելի պատգամավորի ստորագրությունը՝ Մարտի մեկի գործով Քոչարյանի խափանման միջոցը
«Եթե Ռոբերտ Քոչարյանն այդքան ազդեցիկ անձնավորություն է, նա այդ ազդեցությունը կօգտագործի նաեւ կալանքի վայրից». Խոսրով Հարությունյան
Դատախազությունը մերժել է պատգամավորների ստորագրած միջնորդությունն ու երաշխավորագիրը՝ Քոչարյանի կալանքը փոխելու: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ «Այդ մտավախությունները, որ խափանման միջոցը փոխելու պարագայում երկրորդ նախագահը կփորձի օգտագործել իր հեղինակությունը, կապերը եւ հնարավորինս կխոչընդոտի հետաքննության իրականացմանը, ճիշտն ասած, այդ հիմնավորումներն ինձ համար համոզիչ չեն հնչում»:
«Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակիցը ՀՀ Վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու պատրվակով գումար է ստացել
500 ԱՄՆ դոլար, որը հետագայում հափշտակել է
«Ով տեղյակ է եղել բանկոմատը բացելուց, դեմ է եղել դրան». Պավլիկ Մանուկյան
«Հափշտակություն չի եղել, ես նման բառ չեմ ասել: Մենք բանկոմատի համար չէինք գնացել այնտեղ»,-ասում է նա:
Դավիթ Իշխանյան. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ Զոյա Թադեւոսյանի արտահայտությունների առիթով
Այն հարցին, թե արդյոք Զոյա Թադեւոսյանի ներողությունը չի՞ բավարարում ՀՅԴ-ին, Դավիթ Իշխանյանը պատասխանել է. «Պետք է նկատի ունենալ, որ Զոյա Թադեւոսյանը չի վարկաբեկել որեւէ անհատի: Այդ պարագայում ներողությունը, ափսոսանքը կարող էր նշանակություն ունենալ:
ԱԱԾ-ն շուտով տեսանյութ կտարածի Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան» այցի շուրջ տարածված լուրերի մասին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է տեսանյութ տարածել Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան» այցի շուրջ մամուլում հրապարակված լուրերի վերաբերյալ: Aravot.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ից ոչ հերքել, ոչ էլ հաստատել էին տեղեկատվությունը: Aravot.am-ի հարցին ի պատասխան ԱԱԾ-ից ասացին, որ տեղեկությունը ճշտման փուլում է ԱԱԾ-ի աշխատակիցների այցի մասին հայտնել է «Արտաշատ Վինկոն»
Երեւանի բնակիչը գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել. հայտնաբերվել է նրա դին
Օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել: Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ
Պահպանողական կուսակցությունն իշխանություններին հորդորում է մինչև Երևանի ավագանու ընտրություններն արդարացմամբ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին
Որոշակիորեն կասկածելի լեգիտիմություն է ունենալու հայաստանյան ցանկացած ընտրություն (հանիրավի արգելափակված Շանթ Հարությունյանի մասնակցությունը կարող էր խաղից դուրս թողնել, օրինակ, Երևանի քաղաքապետի շրջանառվող թեկնածուներին):
Շարունակական թալանը կանխելու նպատակով ՀՀ կառավարությունն այլ ելք չունի, քան ներգրավել անհրաժեշտ միջոցներ և անհապաղ սկսել ֆինանսական աուդիտ. դիմում վարչապետին
Լիդիան Արմենիան հայտարարել է, որ Լիդիան Ինթերնեշընըլը կամ Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի այլ ներդրողներ պատրաստ են դիմել Համաշխարհային բանկի հովանու ներքո գործող՝ Ներդրումային վեճերի կարգավորման կենտրոն, որը հանդես է գալիս որպես արբիտրաժային դատարան։ Խնդրում ենք անհապաղ կազմել տեղական ու միջազգային իրավաբաններից կազմված խումբ, որը կդիտարկի նման սցենարի դեպքում ՀՀ կառավարության ռազմավարությունն ու գործողությունները և կմշակի ՀՀ կառավարության համար առաջարկներ, թե կառավարությունն ինքն ինչպես կարող է օգտվել միջազգային արբիտրաժներում կեղծիքներով հանդես եկող ընկերություններին պատասխանատվության ենթարկելու հնարավորություններից:
Սարհատ Պետրոսյանը նշանակվելու է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար
ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում է հետեւյալ որոշումը ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար: Լուսանկարը՝ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
ԱԱԾ-ից ոչ հերքում են, ոչ հաստատում, որ տարել են Հովիկ Աբրահամյանի եղբորը
Զրուցել են նախկին վարչապետի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու նրա հետ հեռացել գործարանից:
Արցախի ՊՆ. հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որին հետեւել է մոտ 10 կրակոց
Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ. Անկախ գործադիր իշխանությունում լինել-չլինելուց, մենք ազատ ենք կարծիք ու տեսակետ արտահայտելու հարցում
«Որևէ քաղաքական գործչի պատասխանատվության ենթարկելու հետ կապված տաբու չկա դրված, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի». Արսեն Համբարձումյանը՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդության մերժման մասին
ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ
Բնապահպանական երկու ուղղություններով գործարկված է ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ և պետք է այն կանգնեցնել. Նիկոլ Փաշինյան
Դիտարկվում է անտառներում 24-ժամյա հսկողություն իրականացնելու հնարավորություն, քանի որ ապօրինի անտառհատումների հետևանքով յուրաքանչյուր տարի պետությանը պատճառվում են մեծ ծավալների վնասներ:
Ինչո՞ւ Պավլիկ Մանուկյանն ազատ չարձակվեց
«Ուրեմն, Վաչագան Ղազարյանին եւ Յուրի Խաչատուրովին կարելի է գրավով ազատ արձակել, իսկ ազատամարտիկին՝ ոչ՞: Սա նշանակում է, որ դատարանի այս դահլիճում ոչինչ չի փոխվել»
Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածում դեռևս կա փլուզման վտանգ
Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում շարունակվում են օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների ջանքերի շնորհիվ՝ փլուզումից մի քանի ժամ անց արդեն ճանապարհը միակողմանի երթևեկելի էր։ Սակայն կար կրկնակի փլուզման վտանգ, ինչը կանխելու նպատակով մինչ օրս աշխատանքներ են տարվում։ Արհեստական քարաթափման նպատակով իրականացվել են
Ինչպես է Վարդան Ուռուտյանը դարձել Ագրարայինի ռեկտորի պաշտոնակատար
Նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր հրաժարականը չի մեկնաբանում
«Չեմ նկատում որևէ էական տեղաշարժ բյուջետային կամ ծախսային քաղաքականության մեջ». Բագրատ Ասատրյան
Բագրատ Ասատրյանի վստահեցմամբ՝ տնտեսական աճի ցուցանիշները համարյա բոլոր հատվածներում ավելի բարձր են, քան եղել են նախորդ տարի:
ԱԱԾ աշխատակիցները այցելել են Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան. «Ազատություն»
ԱԱԾ աշխատակիցները գործարանում ստուգում չեն իրականացրել, զրուցել են նախկին վարչապետի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու նրա հետ հեռացել գործարանից:
«Անկառավարելի իրավիճակ է եղել, այս դիսկուրսից «Ծառուկյան» դաշինքին պետք է հանենք». Ալեն Սիմոնյան
Aravot.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ սա կարո՞ղ է սեպ խրել կոալիցիոն գործընկերների միջեւ: Նա պատասխանեց. «Ես խնդիր չեմ տեսնում, դրա պատասխանը վաղուց տրվել է՝ Ազգային ժողովն այսօր իր մեծամասնությամբ չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության ժողովրդին ու դրա համար մենք գնում ենք նոր ընտրությունների: Դատախազությունը ճիշտ է, որ դրան այնքան էլ այնպես չի վերաբերվել, մերժել է»:


















































