Օրվա լրահոսը

Փաստաբանը չէր բացառել, որ «դիտավորյալ միսը դրվել է արևի տակ, արդյունքում այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի»

Մանկապարտեզներին մատակարարվող մսի գործով Ներկայացվող դատական պատմությունն այն մասին է, թե ինչպես փորձագետների եզրակացությունները, եզրակացության հիմքերը, ուր չեն բացառվում առեւեւույթ կոռուպցիոն ռիսկերը, կարող են դառնալ գործադիրի համար հիմք, երբեմն ծանր հետեւանքներ թողնելով առերեւույթ մեղավորի գործունեության մեջ: Աբովյան համայնքի մանկապարտեզների 2017թ. կարիքների համար սննդամթերքի ձեռք բերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում մի շարք չափաբաժիններով հաղթող-մասնակից էր

Գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման գործարք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ 2018թ. մայիսի 8-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Հանրապետության Հրապարակում գողացել է քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել է

Բացառել միջին ու փոքր բիզնեսի նկատմամբ ճնշման փորձերը

Չպետք է լինեն դեպքեր, որոնց արդյունքում փոքր ու միջին ձեռներեցները եզրակացնեն, թե իրավիճակը նույնն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հուլիսի 30-ին տեղի էր ունեցել տնտեսական մենաշնորհների վերաբերյալ խորհրդակցություն, որի ընթացքում նա հայտարարել էր, որ գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չպետք է ունենանք: Այդ օրը քննարկվել էր տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ

Կրթության տեսչական մարմնի ղեկավարի երկու նոր տեղակալ է նշանակվել

Վարչապետի որոշումներ ՌԱԻՍԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաիսա Գալստյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ ՆԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նարա Հովհաննիսյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Նիկոլ

Արա Գաբրիելյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Վարչապետի որոշում ԱՐԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով. Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նիկոլ Փաշինյան  

Նիկոլ Փաշինյանն ազատել է Արսեն Մանուկյանին

Արսեն Մանուկյանին ազատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նոր ուսումնասիրություն եւ սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել նախկին զինծառայողների շրջանում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հերթական զեկույցը զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին: Զեկույցում բացահայտված եւ ուսումնասիրված հարցերը վերաբերվում են զինվորական կարգապահությանը, զինծառայողներին տրվող տույժերին ու խրախուսանքներին, ոչ կանոնադրային հարաբերություններին, արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություններին եւ բողոքարկման մեխանիզմներին և դրանց արդյունավետությանը, որակյալ բժշկական օգնության ու սպասարկման վիճակին, զինծառայության պայմաններին եւ այլն։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը

Արշակ Գասպարյան. «Ամենանողկալի արարքում մեղադրվող մարդն անգամ պիտի կարողանա պաշտպանվել»

Բայց առավել չեմ ընդունում էսօրվա էս կույր ծայրահեղականությունը. կամ քոչարյանական ես կամ հեղափոխական։

Հանցագործություն եզրույթը չի կպնի Ֆարմանյան ազգանվանը. Սամվել Ֆարմանյան

Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։

Արտաշատի քաղաքապետը պնդում է, թե ինքը հրաժարական չի ներկայացնի. «Ժողովուրդ»

Արտաշատի քաղաքապետարանում թեժ մթնոլորտ է. ավագանին դուրս է եկել համայնքապետ Կարեն Բենիամինյանի դեմ: Արդյունքում, համայնքային կառավարումը երկու ամսից ավելի է՝ պարալիզացված վիճակում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի ավագանու նիստերը չեն կայանում. ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում են: Այս տարվա ողջ ընթացքում ընդամենը երեք նիստ է գումարվել, որից երկուսը՝ արտահերթ:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ Գլուխ երեսուներորդ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ Եվ  ահա՝ մեր մտավորական երեւելիներից ամենատեսարժանն ինձ հրամայելով խնդրում ու խնդրելով հրամայում էր, որ Մուշեղ Գալշոյանի ու Ֆրունզիկի հետ կապված էդ պատմությունն իրենց համար պատմեմ, եւ ես պատմեցի, եւ չէի կարող չպատմել, որովհետեւ արդեն խոստացել էի, եւ չնայած Ֆրունզիկն ինձ մի քանի անգամ աչքովունքով հասկացրել էր,

Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց իրավունքների առնչությամբ մտահոգություններ են հայտնել գյուղի մի շարք բնակիչներ

Պաշտպանի ներկայացուցիչները կհանդիպեն գյուղի բնակիչներին, կլսեն նրանց բարձրացրած հարցերը, ինչպես նաև կունենան աշխատանքային հանդիպում Ոստիկանության բաժնում:

Տեր-Պետրոսյանը երբ հարմար գտավ, դրա մասին անպայման կխոսի. Արման Մուսինյան. «Ժողովուրդ»

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շրջադարձի, այդ գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ մինչեւ հիմա դիրքորոշում չի հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այնինչ հիմա շատերը սպասում են հենց Տեր-Պետրոսյանի խոսքին թեկուզ այն պատճառով, որ նա այս գործի պահանջատերերից է՝ մարտի 1-ն արվեց հենց նրա դեմ: Ու բացի

3 օր շարունակ ռումին հասարակությանը ներկայացվեց հայկական մշակույթն ու ավանդույթները, ավանդական երգն ու պարը

Օգոստոսի 3-ից 5-ը Բուխարեստի հայկական փողոցում անցկացվեց Ստրադա Արմենեասկա փառատոնի 5-րդ թողարկումը, ուր երեք օր շարունակ ռումին հասարակությանը ներկայացվեց հայկական մշակույթն ու ավանդույթները, ավանդական երգն ու պարը: Փառատոնն ընդգրկել էր նաև Հայկական փողոցին հարակից Հայկական եկեղեցին և Առաջնորդարանը, Դուդյան թանգարանն ու գրադարանը, Հայկական մշակութային կենտրոնը: Փառատոնի օրերին ելույթ ունեցան հայտնի արտիստներ, այդ թվում` երգչուհի Կորինա

ՀՀ ՊՆ-ին ապրանքներ և սպառազինություն մատակարարող ընկերությունների նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան տաս միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։

«Պաշտոնյայի՝ հարցազրույց տալու պատրաստակամությունը կախված չէ նրանից, թե կառավարության շենքի ո՛ր հարկում է նա այդ պահին գտնվում». Արման Եղոյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության շենքն ունի հինգ հարկ: Առաջին հարկում գտնվում է մամուլի կենտրոնը և այն նախասրահը, որտեղ սովորաբար նիստերի ավարտից հետո լրագրողները հարցազրույցներ են վերցնում պաշտոնյաներից: Հինգերորդ հարկում գտնվում է կառավարության նիստերի դահլիճը: Նիստերը ուղիղ հեռարձակվում են ոչ միայն մամուլի կենտրոնում, այլ նաև արդեն համացանցում:

«Ճի՞շտ է, որ դուք Սահակ Մինասյանի մարդն եք»․ Շիրակի մարզպետը՝ ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարին

Այսօր Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, որը նույնպես հոգաբարձուների խորհրդի անդամ է, բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանից հետաքրքրվեց, թե՞ ճիշտ է, որ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն է շարունակում կառավարել բուհը։ Կարեն Սարուխանյանը հարցն այսպես ձևակերպեց․ «Խոսակցություններ կան, որ դուք Մինասյան Սահակի «մարդն եք», պարզ ասեմ։ Դուք ժխտեցիք, որ նման

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով. Արարատ Միրզոյանը նամակ է գրել ՀԲ-ին

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և

«Սոցիալական ցանցերով կա՞ ավելի քննարկվող ու հայտնի բուհ, քան մերն է»․ ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նիստի օրակարգի հարցերից մեկը ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի զեկույցն էր համալսարանում տիրող իրավիճակի մասին։ Նա բավական մանրամասն ներկայացրեց բուհի խնդիրները, անդրադարձավ ֆինանսական վիճակին, ուսանողների թվաքանակի նվազմանը․ այս տարի ընդունվել

«Նրանք սպանեցին իմ միակ որդուն». բողոքի ցույց ՊՆ շենքի դիմաց

Արցախում զոհված Հրանտ Մանգասարյանի մայրը բողոքի ցույց է անում. ասում է՝ իրավական գործընթացն անարդար է գնում

Մեդալների քանակն ավելացել է «Օլիմպավանը» բացվելուց հետո

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որն օրերս Եվրոպայի առաջնությունում նվաճել էր 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ, այսօր Օլիմպավանում հյուրընկալվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: ՀԱՕԿ նախագահը շնորհավորեց ըմբիշներին եւ մարզիչներին, շնորհակալություն հայտնեց կատարած համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ հավելելով. «Ստացվում է այնպես, որ մենք ամեն շաբաթ հավաքվում ենք այստեղ եւ արձանագրում մեր մարզիկների նվաճումները Եվրոպայի,

«Քոչարյանը խոսեց ու նույնիսկ փայլուն խոսեց». Հայկ Ալումյանը մտածում է հրապարակել Քոչարյանի՝ դատարանում բերած փաստարկները

Ալումյանն ասաց, որ երկրորդ նախագահը դատական նիստին մասնակցել է, խոսել է. «Խոսեց ու նույնիսկ փայլուն խոսեց: Ես նույնիսկ մտածում եմ, որ իմաստ ունի իր ասածի մի զգալի մասը հրապարակել, որովհետեւ բավականին լավ հիմնավորված փաստարկներ էին թե՛ գործի վերաբերյալ եւ մեղադրանքի մասով»:

Արճիսի խաղողի այգիները վարակվել են

Բուժամիջոցներն արդյունք չեն տալիս

Քոչարյանի կալանքի հարցի քննությունը հետաձգվել է

8 ժամ տեւած նիստից հետո Քոչարյանի փաստաբաններից մեկը՝ Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հարցի քննությունը հետաձգվել է, մինչեւ ժամը 14-ը: Թե ինչ փուլում է հարցի քննությունը՝ Ալումյանը պատասխանեց, որ հիմա մեղադրանքի կողմն է բողոքի վերաբերյալ իր առարկությունը ներկայացնում. «Հիմնավորումը շատ չի տարբերվում առաջին ատյանում ներկայացվածից»:

Դավիթ Տոնոյան. «1000 դրամների հիմնադրամում ներառված 27 զինհաշմանդամների թիվը հնարավոր է կրճատվի». (Տեսանյութ)

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվեց 2015-2016 թվականին մարտական գործողություններին մասնակցած 183 շահառու՝ զոհված զինծառայողների ընտանիքներն ու զինհաշմանդամները եւս կօգտվեն աջակցությունից:

Օսիպյանը սպայական կոչումներ ու պարգևներ է շնորհել

Օգոստոսի 9-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ սպայական ուսադիրներ և պարգևներ շնորհեց համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողների: Անձամբ ոստիկանության պետից լեյտենանտի ուսադիրներ ստացան չորս ծառայող, որոնք արդեն որպես սպա կծառայեն ոստիկանության միջին խմբի պաշտոններում: Նախկինում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտելու համար քրեական հետախուզության գլխավոր վարչության երկու ծառայող էլ արժանացան «Oրենքի պատվար» մեդալի: Շնորհավորելով պարգևատրվածներիբն` ոստիկանության

Վլադիմիր Հարությունյան-Լեւ Սարգսյան զույգը բրոնզե մեդալ նվաճեց ջրացատկի Եվրոպայի առաջնությունում

Գլազգոյում ընթացող ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկեցին Հայաստանի ջրացատկորդները: 10 մետր սինքրոն աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը գերազանց հանդես եկան: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի սաները ցուցադրելով կամային որակներ՝ նվաճեցին բրոնզե մեդալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մեր երկրում ստեղծվում են բիզնես իրականացնելու բարենպաստ պայմաններ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին

Դավիթ Տոնոյանը Խաչատուրովին փոխարինելու մասին

Արդյոք Խաչատուրովին փոխարինող անձը կրկին պետք է ՌԴ-ին հաճո անձ լինի. մեկնաբանում է նախարարը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930