Օրվա լրահոսը
ՀՀ ԱԳՆ-ն կհանդգնի՞ ԱՄՆ պաշտոնյաներին ասել, որ նման տեքստերը հակասում են ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը. Տաթևիկ Հայրապետյան
«Թուրքիան այս ամենի կենտրոնում է, ինչպես Ադրբեջանն ու Հայաստանը։ Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա կատակ չէ։ Դա շարունակվում է արդեն տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհ։ Եվ այդ ժամանակ ԱՄՆ-ն գալիս է ու ասում․ «Լավ, մենք կվերցնենք դա։ Տվեք մեզ այդ 32 կիլոմետրը՝ հարյուր տարվա վարձակալությամբ, և դուք բոլորդ կարող եք այն համատեղ օգտագործել…»։ Սա է ասում ԱՄՆ դեսպանը։
«Մենք հայրենիքի կողքին ենք՝ առանց ետ կանգնելու, առանց սահմաններ եւ հեռավորություն ճանաչելու»․ Ժոր Ավդալյան
ՀՅԴ երիտասարդական բանակումների ընթացքում է ի ցույց դրվում ՀՅԴ-ի հզոր ուժը՝ միասնականություն եւ միություն ստեղծելու աշխարհասփյուռ հայ երիտասարդության մեջ․ Մհեր Գարագաշյան
Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
Դեսպան Ալեքսանդրա Քոուլը պաշտոնը կստանձնի 2025 թվականի սեպտեմբերին:
«ՀՅԴ-ական բանակումները ժամանցային ճամբարներ չեն կամ տուրիստական այցեր, այլ ՀՅԴ-ական գաղափարների դարբնոցներ են»․ Իշխան Սաղաթելյան
Նա կարեւոր ու խորհրդանշական է համարում, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհի 17 երկրի շուրջ 400 երիտասարդ իրենց հավաքն են կազմակերպում մայր հայրենիքում․ «Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր անցնող տարիների ընթացքում ամեն ինչ արել են Հայաստան-Սփյուռք կապը խաթարելու համար՝ արգելելով նաեւ մեր սփյուռքահայ երիտասարդների մուտքը Հայաստան»։
Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը
Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) Անկարայի Քըզըլջահամամ շրջանում անցկացված եռօրյա ճամբարում քննարկել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետագա զարգացումը: Քննարկումների ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է զորակոչի տարիք ունեցող ՔԲԿ-ականների հնարավոր զինվորական ծառայության վերաբերյալ հարցին: «Եթե Թուրքիայի Հանրապետության քաղաքացին հասել է զորակոչի տարիքին և չի մասնակցել
««Պիտի վերադառնանք» կարգախոսով բանակումով ՀՅԴ-ական երիտասարդությունը վերահաստատում է՝ Արցախի ազատագրական պայքարից չեն հրաժարվում»․ Հովսեփ Տեր-Գեւորգյան
Ի հակառակ նրա, որ հայ ժողովրդի մի ստվար հատվածը հոգեպես ընկճված եւ հուսալքված է, այս բանակումը միավորում է ՀՅԴ մարտունակ երիտասարդությունը։ Հարյուրավոր երիտասարդներ Սփյուռքից եկել են հայրենիք՝ իրենց ընկերներին զորավիգ կանգնելու։ Ի հակառակ նրա, որ ՀՅԴ երիտասարդական կառույցը փորձ է արվում ներկայացնել իբրեւ ահաբեկչական, մեր գործունեությունը ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն ձգտում է իր տեսլականներն իրականացնել նորարարական, առաջադիմական ծրագրերով, միաժամանակ կառչած մնալով գաղափարական հենասյուներից, մասնավորաբար, ազգային ու գաղափարական նկարագրից
Քննարկվել է ՍԱՏՄ-ի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետագա համագործակցությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ծրագրի համակարգող Բոտագոզ Նառտաևային և ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանին։ Հյուրերի այցը կրել է ճանաչողական բնույթ․ քննարկվել է հետագա համագործակցության շրջանակը: Երկուստեք կարևորվել են ՊԳԿ-ի կողմից Հայաստանում բրուցելոզի դեմ պայքարի և կանխարգելման տեխնիկական օժանդակությանն ուղղված համատեղ քայլերը, մանր
Team-ը 16 000 000 ԿՎՏԺ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում
15-ը հուլիսի, 2025թ․, Երևան․ Կարևորելով վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելացումը, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկական անվտանգությունը և կայուն զարգացումը՝ Team ընկերությունների խումբը հայտարարում է ռազմավարական նոր նախագծի մեկնարկի մասին։ Գեղարքունիքի մարզում Team ընկերությունների խումբը կառուցել և շահագործման է հանձնել 16 միլիոն ԿՎՏԺ տարեկան արտադրանքով արևային կայան։ Նման հզորությամբ կայանը համարժեք է 7000-ից մինչև
Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի
Ուշագրավ պատմություն․ Ի՞նչ եղավ վարորդներից մեկի հետ, երբ իջավ մեքենայից ու հայհոյեց Տեր Նշան քահանային
Ուրեմն ի՞նչն է այս պատմության կարևոր մասը իմ համար․ առաջինը ինքը հասկացավ, որ անեծք պիտի իջնի իր վրա, երբ որ ինքն Աստծո օրհնյալին հայհոյում է։
Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում
Ermenihaber. Թուրքիան «Օսկար» կինոմրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում առաջադրել է թուրք ռեժիսոր Մուրադ Ֆըրաթօղլուի «Հեմմեի մահվան օրերից մեկը» ֆիլմը: Կինոնկարի համաշխարհային պրեմիերան եղել է Վենետիկի կինոփառատոնում, որտեղ էլ արժանացել էր «Ժյուրիի հատուկ մրցանակին»: Այն նաև մրցանակակիր է Անկարայի կինոփառատոնում, որտեղ ընտրվել էր որպես լավագույն ֆիլմ: Նշենք, որ Օսկարի 98-րդ կինոմրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2026 թվականի
Վարորդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել. Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է
Հորդորում ենք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում անհապաղ դիմել ոստիկանություն
Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր մատակարարումներն էական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի վրա
Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր մատակարարումներն էական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի վրա. այս կարծիքին է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, զորքերի կառավարման նորարարական մեթոդների, այդ թվում՝ հետախուզական և հարվածային խմբերի, հայեցակարգի հեղինակ Դուգլաս Մաքգրեգորը: Հիշեցնենք՝ նա էական դեր է խաղացել 1999 թվականին Հարավսլավիայի ռմբակոծության ժամանակ: «ՆԱՏՕ-ին մեր ուղարկած զենքերը, որոնք Ուկրաինա են ուղարկվում, էական ազդեցություն չեն
15 տարի ծաղիկ եմ ուղարկել ՌԴ, եղել է նաեւ թրիփսով, ինչ-որ չափաքանակ էլ այրել են. ծաղկեգործ
ՍԱՏՄ ղեկավարը պնդում է՝ ռուսները նորմալ պահանջ են առաջ քաշել
Արցախյան պատերազմը պետական հատուկ քաղաքականության միջոցով Ադրբեջանում դարձել է գրականության և ֆիլմարտադրության կենտրոնական թեմաներից
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. 2020թ. Արցախյան պատերազմը, որն Ադրբեջանում պատերազմի առաջին օրվանից ստացել է «Հայրենական պատերազմ» անվանումը, անցած այս 5 տարիների ընթացքում պետական հատուկ քաղաքականության միջոցով դարձել է գրականության և ֆիլմարտադրության կենտրոնական թեմաներից։ Մի քանի լուսանկար այն գրքերից, որոնք գրվել և տպագրվել են պետական դրամաշնորհներով։
«Լիանա Հարությունյանի փոքրիկը չունի հնարավորություն մաքուր օդի դուրս գալու: Չնայած հիվանդանոց է, բայց իրենք գտնվում են կալանավորվածի ռեժիմում». Զարուհի Փոստանջյան
Ի դեպ, դուք տեսել եք միայն այն կադրերը, երբ դատարանի դահլիճում Լիանա Հարությունյանն արդեն ուշքի էր եկել: Բայց մինչ այդ ես եւ դատական կարգադրիչները փորձել ենք նրան ուշքի բերել: Լիանա Հարությունյանը ուշաթափվել էր, գետնին պառկած էր, չենք էլ հասցրել շտապ օգնություն կանչել, բարձրացրել ենք, պառկեցրել նստարանին, ուշքի ենք բերել: Նրա կրծքի երեխան առավոտից մնացել էր մյուս փոքր երեխաների խնամքին:
Սպասվում է քամու ուժգնացում, կարճատև անձրև և ամպրոպ
Ուշադրություն Հուլիսի 15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ։ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևան քաղաքում՝ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
«Ազգային անվտանգության հարցերում մենք չենք կարող վստահել Նիկոլ Փաշինյանին․ պետք է միջազգային գագաթնաժողով պահանջել»․ Մուրադ Փափազյանը՝ ԱՄՆ-ի առաջարկի մասին
Այդ գագաթնաժողովի օրակարգում պետք է դրվեն հայերի անվտանգ վերադարձի իրավունքի հարցը Արցախ, Բաքվում պահվող պատանդների ազատ արձակումը, Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջականությունը և բնակչության անվտանգությունը։ Իրական խնդիրն այն է, որ այս կառավարությունը չի պաշտպանում Հայաստանի շահերը։
Գյուղատնտեսությունն «ազատ անկման» մեջ է նաև այն հիմնապատճառով, որ վտանգված է գյուղմթերքի արտահանումը: Հերթը նորից հասավ ծաղիկ մշակողներին. Թադևոս Ավետիսյան
ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսը կազմող սոցիալապես խոցելի խմբերի անձանց կյանքը, որոնց հիմնական մասը գյուղաբնակներ են, այս իշխանության կառավարման անցած 7 տարիներին շարունակաբար վատանում է։
Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել
«Փաստինֆո». Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը չհերքեցին՝ նշելով, որ չեն մեկնաբանում։ Թե կոնկրետ ինչ մեղադրանք է ներկայացվել՝ դեռևս հայտնի չէ։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում
Դավաճանի թիկունքին կանգնողը կրկնակի դավաճան է, շատ շատերը կան, որոնք եռակի անգամ ավելի վատն են, քան թե ինքը․ Քաղսիի բնակիչ
Նրա խոսքով՝ Փաշինյանը սկսել Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր դասի նկատմամբ ճնշումները սկսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումով։
ՀՀ շահը՝ հանուն Փաշինյանի քաղաքական շահի. «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծավալվող գործընթացները վկայում են, որ տեղի է ունենում հետնաբեմային ծավալուն մի օպերացիա. Վլադիմիր Մարտիրոսյան
Փաստացի Հայաստանը կարող է կորցնել է իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ինչը նրան կզրկի ոչ միայն ճանապարհի նկատմամբ սուվերենության իրացումից, այլև այն ազդեցությունից, որը թույլ է տալիս ինչ-որ կերպ մնալ գործոն տարածաշրջանում, որի հետ հաշվի կնստեն տեղական խաղացողները և հատկապես Ռուսաստանն ու Իրանը:
Վարդահովիտում դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է շուրջ 8 մլն դրամ գումար. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական
Տիգրան Ավինյանն ընտրվել է Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. Այսօր ընտրվեցի Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ: Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագան։ Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։
Իրավունք չունենք դառնալու Փաշինյանի «իրական Հայաստանի քաղաքացի», որտեղ չկա Արցախ, չկա ազատագրված հող, չկա հայրենասիրություն. Հակոբ Հակոբյան
Սարսափելին սկսվեց, երբ նրանք հասան Հայաստան։ Այստեղ՝ սեփական երկրում, իշխանությունները նրանց առաջարկեցին ոչ թե սատարում, այլ համակարգված մեկուսացում։
Սամվել Կարապետյանի նկատմամբ անհիմն և ապօրինի կալանքը վերացնելու պարտականությամբ օժտված է դատախազությունը. գրություն եմ ուղարկել Գլխավոր դատախազին. Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես այդ հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման նպատակով:
Բաքվում կշարունակվեն Ռուբեն Վարդանյանի գործով լսումները. նա և մյուս հայ գերիները զրկված են իրենց անմեղությունն ապացուցելու հնարավորությունից
Բաքվի ռազմական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսի հերթական՝ 26-րդ նիստը: Նախորդ շաբաթ փաստաբան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ծավալուն փաստաթուղթ էր հրապարակել՝ ներկայացնելով բոլոր այն իրավախախտումները, որոնք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվել են թե՛ նախաքննության, թե՛ «դատավարության» ընթացքում: «Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները
Անորակ մեղադրական եզրակացություն է ներկայացվել: Քմահաճույքների, լիազորությունների չարաշահման հետ է բախվել Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական դուստրը. Զարուհի Փոստանջյան
Աբսուրդի հասնող, բացարձակ անորակ մեղադրական եզրակացություն է ներկայացվել, որից ոչ մի կերպ չես կարող հասկանալ ինչպես կարող էր Լիանա Հարությունյանը օժանդակել Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք և ելք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին իր կողմից թարգմանություն մատուցելու միջոցով:
Մայնինգով կրիպտոարժույթների կրկնապատկում, թե որքան էներգիայի դիմաց` Տիգրան Ավինյանը չի բացահայտում
Տիգրան Ավինյանից, մասնավորապես մայիս ամսին, հետաքրքրվել էինք, թե 2023թ. ինչ ճանապարհով է ձեռք բերել լրացուցիչ 1,81 Bitcoin-ը, քանի որ նա 2022թ. համար հայտարարագրել էր 1,81 Bitcoin, իսկ 2023թ.համար`3,62 Bitcoin: Ի պատասխան այս հարցի` քաղաքապետն ընդգծել էր, որ ավելացված կրիպտոարժույթը ձեռք է բերել բացառապես մայնինգի կիրառման միջոցով: Սակայն Ավինյանին ուղղված երկրորդ հարցը, թե քանի կՎտ էներգիա է ծախսել լրացուցիչ 1,81 Bitcoin ձեռք բերելու համար, մոտ երկու ամիս է՝ մնացել է անպատասխան:
Մեկնարկել է «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը. ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ
ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Կապանում իրականացնում է պատանի երկրաբան ամառային դպրոց ճամբարը, որը կօգնի առաջիկայում ֆակուլտետը համալրել նոր ուսանողներով։ 3 օր շարունակ 33 պատանի երկրաբան Սյունիքի գրեթե բոլոր համայնքներից հնարավորություն կունենա ավելի մոտ լինել մասնագիտությանն ու առավել մանրամասն ծանոթանալ նրբություններին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ


















































